Շառլ Ազնավուր «ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՆԱԿ ԵՄ, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՆԱԿ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵՆԱԿ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    #61
    Երբ ինձ մոտ ես գալիս... հոգի՛ս

    Երբ գալիս ես դու, չգիտեմ ինչու
    Հուզվում եմ ես մանուկի պես, հոգի՛ս:
    Մինչև համբույրն այս՝ վախ կար իմ հոգում,
    Բայց փարատեց նա տագնապ ու սոսկում:
    Եվ երբ պարզապես, սիրահարի պես
    Դու գալիս ես ու ինձ գրկում, հոգի՛ս:
    Զգալով արդեն քեզ իմ կրծքի դեմ,
    Արբենում եմ ես քո շոգից:
    Սիրելու մի տենչ հորդում է մեր մեջ,
    Եվ նախօրոք ինչպես գիտենք՝
    Անգիտակցորեն ու անմեղորեն
    Մեր կոպերն են փակվում արդեն:
    Երբ գալիս ես դու ցանկության քամու
    Մի հորձանք է քեզ հետ մտնում,
    Մի չգիտես ինչ, որ ցա՞վ է, թե խինդ,
    Ճնշում է մեզ ու գերում, հոգի՛ս:
    Եվ երբ օրն է բացվում լուռ,հոգնած սիրելուց՝
    Քնում ենք...երբ գալիս ես դու:

    Comment

    • Միքայելյան Անժելա
      Ավագ մասնակից
      • Oct 2017
      • 222

      #62
      Ազնավուրը չէր սիրում ,երբ իրեն<< կենդանի լեգենդ>> էին անվանում:Նրա ստեղծագործական գործունեությունը անհաշվելի էր թվում: Նա պոետ էր, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, բայց շատերի հիշողության մեջ նա մնաց որպես սեփական երգերի կատարող:
      Հավերժի Ճամփորդ...

      Comment

      • Անժելա Ալավերդյան
        Մոդերատոր
        • Sep 2018
        • 555

        #63

        Շառլ Ազնավուրն իր դստեր հետ երգում է Սայաթ-Նովա․

        Comment

        • Անժելա Ալավերդյան
          Մոդերատոր
          • Sep 2018
          • 555

          #64
          Շառլ Ազնավուրն իր դստեր հետ երգում է Սայաթ-Նովա․[/QUOTE]

          Comment

          • Քրիստինե Հայ
            Մոդերատոր
            • Apr 2018
            • 955

            #65
            Ազնավուրի «կնքամայրը» Էդիտ Պիաֆն էր: Հենց նա առաջինը նկատեց Շառլի և Պիեռ Ռոխի դուետը և 1946 թ․-ին նրանց իր հետ վերցրեց հյուրախաղերի: Հենց այդ ժամանակվանից սկսվեց մեծն շանսոնյեի կարիերան:
            1950 թ․-ին երգիչը սկսեց ինքնուրույն հանդես գալ: Այդ ժամանակ նա վերջնականապես ձևափոխեց իր ազգանունը և Ազնավուրյանից դարձավ Ազնավուր: Նրա առաջին մեծ մենահամերգը տապալվեց, և քննադատները խորհուրդ տվեցին Շառլին փոխել մասնագիտությունը:
            Դրանից 5 տարի անց նա առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Որպես կինոդերասան նրան սկսեցին ճանաչել Տրյուֆֆոյի՝ «Մի կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո:
            Համաշխարհային շանսոնյեն 1000 երգի հեղինակ էր:

            Comment

            • Քրիստինե Հայ
              Մոդերատոր
              • Apr 2018
              • 955

              #66
              Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
              Ազնավուրի «կնքամայրը» Էդիտ Պիաֆն էր: Հենց նա առաջինը նկատեց Շառլի և Պիեռ Ռոխի դուետը և 1946 թ․-ին նրանց իր հետ վերցրեց հյուրախաղերի: Հենց այդ ժամանակվանից սկսվեց մեծն շանսոնյեի կարիերան:
              1950 թ․-ին երգիչը սկսեց ինքնուրույն հանդես գալ: Այդ ժամանակ նա վերջնականապես ձևափոխեց իր ազգանունը և Ազնավուրյանից դարձավ Ազնավուր: Նրա առաջին մեծ մենահամերգը տապալվեց, և քննադատները խորհուրդ տվեցին Շառլին փոխել մասնագիտությունը:
              Դրանից 5 տարի անց նա առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Որպես կինոդերասան նրան սկսեցին ճանաչել Տրյուֆֆոյի՝ «Մի կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո:
              Համաշխարհային շանսոնյեն 1000 երգի հեղինակ էր:
              Մայրենի լեզվի մասին

              Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում:

              Փարիզի մասին

              Դա այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ, մեծացել և հանրահայտ դարձել: Փարիզն ինձ դաստիարակել է, բայց գալիս է մի պահ, երբ այլևս չես կարող «ծնողներիդ» հետ ապրել: Մի տարիք է գալիս, երբ քաղաքի ու ամբոխների փոխարեն ուզում ես բնություն տեսնել: Փարիզյան հուշարձանները հրաշալի են, բայց բնությունը պակաս ուշագրավ է: Փոխարենն իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով:

              Նախագահների մասին

              Իմ օրոք եղած Ֆրանսիայի բոլոր նախագահները ինձ հարազատի պես էին ընդունում և միշտ էլ հաճելի էր նրանց հետ շփվելը: Բոլորն էլ լուրջ, գիտակ մարդիկ էին. մեկը Պոմպիդուն հանրագիտարանի պես էր, ես նրա կողքին ինձ անգրագետ էի զգում: Երբեք չեմ օգտվել նախագահների հետ իմ մտերմությունից, ինչի համար էլ հպարտանում եմ:

              Ամուսնության մասին

              Ինչպես գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվե՛լ և ամուսնանա՛լ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի:

              Հանրահայտության մասին

              Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա:

              Comment

              • Անժելա Աղայան
                Մոդերատոր
                • Jul 2018
                • 214

                #67
                Քեզ համար, Հայաստան (ֆր.՝ Pour toi Arménie), երգ, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

                Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի[1]։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։
                Քո գարունները կբացվեն նորից,
                Քո լավ օրերը ետ կգան նորից,
                Ձմռանից հետո, դժոխքից հետո,
                Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
                Քեզ համար, Հայաստան։

                Comment

                • Աննա Սողոմոնյան
                  Ավագ մասնակից
                  • May 2018
                  • 140

                  #68
                  ՄՆԱ

                  Մնա՜,
                  Էլի՜ մնա,
                  Մնա ինձ հետ,
                  Մարմնիս վրա,
                  Ձեռքերիս մեջ,
                  Թևատարա՜ծ,
                  Բավարարվա՜ծ,
                  Խենթ ու խելա՜ռ,
                  Ու հևասպառ:
                  Մնա սիրով
                  Ու նվաղած,
                  Եվ գիշերով
                  Ցանկապատված,
                  Սրտիս վրա,
                  Առանց ամոթ,
                  Մնա կրքոտ,
                  Մե՜րկ համարյա:
                  Այդպե՜ս մնա,
                  Չհագեցած,
                  Կյանքիս վրա,
                  Ձեռքս սեղմած,
                  Գիսախռիվ,
                  Մարմնակործա՜ն,
                  Հե՜զ, անխռո՜վ,
                  Ու ինքնիշխան:
                  Այստեղ մնա,
                  Բառ մի ասա,
                  Հրճվիր, ցնծա,
                  Մաշկիս վրա,
                  Հույսի գրկում
                  Ու գիշերվա,
                  Մինչև դրսում,
                  Լույսը բացվեր,
                  Իմ սե՜ր, իմ սե՜ր…

                  Comment

                  • Հասմիկ Արամյան
                    Ավագ մասնակից
                    • Apr 2018
                    • 155

                    #69
                    Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:

                    Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:

                    Comment

                    • Anna muradyan
                      Մոդերատոր
                      • Oct 2018
                      • 157

                      #70
                      Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով: Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապրեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին: Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր: Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի… Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը:

                      Եu երբեք չեմ հանդիպել կնոջ իդեալին: Նույնիսկ չեմ պատկերացնում այն: Եվ ընդհանրապես, կարե՞լի է արդյոք իդեալը պատկերացնել: Այն գոյություն ունի մեկի հայացքում, մյուսի շարժուձևի, երրորդի սեղան պատրաստելու մեջ: Ինձ համար դժվար է իդեալական կին գտնել նաև այն պատճառով, որ ես բազմաթիվ թերություններ ունեմ: Առաջինը, որը ինձ ամենից շատ էր մտատանջում, իմ երիտասարդական տարիների անտանելի բնավորությունն էր: 20 տարեկանում ես չէի կարողանում երկար ժամանակ ընկերություն անել մեկի հետ: Ես կոպտում էի աջ ու ձախ, վիրավորում բոլորին: Ես ինձ համարում էի տգեղ ու անճոռնի, որովհետև քթիս վրա մի մեծ սապատ կար: Ի վերջո, ես վիրահատեցի այն, ու դեմքս սկսեց ժպտալ: Բացի դրանից սարսափելի աղքատ էր իմ բառապաշարը: Երբ ինձ որևէ բան էին ասում, որ չէի կարողանում հասկանալ, կատաղությամբ էի լցվում: Ես լռում էի ու ամբողջ էությամբ ատում այն մարդուն, որի ասածը չէի հասկացել: Նա ինձ թվում էր հիմար, մանրախնդիր, անհետաքրքիր… Բայց հետո, տուն դառնալուն պես, ես բացում էի բառարանը ու անգիր անում անծանոթ բառի բացատրությունը: Այդպես, բառարանի և քթիս վիրահատման շնորհիվ իմ առաջին երկու թերությունները վերացան: Բայց դրանք երկրորդական, անվնաս թերություններ էին:

                      Comment

                      • Մինասյան Նորա
                        Մոդերատոր
                        • Mar 2018
                        • 859

                        #71
                        <<Հանեՙք գլխարկներդ Շառլ Ազնավուրն է երգում>>.
                        այսպես էր վերնագրել ֆրանսիական մի թերթ լուսաշող
                        հանճարին՝ Ազնավուրին, նվիրված իր համարներից մեկի էջը:

                        Comment

                        • Քրիստինե Հայ
                          Մոդերատոր
                          • Apr 2018
                          • 955

                          #72
                          44307010_552108398548564_5010033171295633408_n.jpg«Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Շառլ Ազնավուրը, մարդ, ով հպարտացել է իր ծագումով, մարդ, ով իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում, հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստանի անունը: Դպրոցում դասղեկի ժամերին շարունակ անդրադառնում եմ նրա կյանքին ու գործունեությանը, երգարվեստին: Ազնավուրի նկատմամբ խոր ակնածանքը շարժառիթ եղավ , որ կերպարվեստի ուսուցիչ Հ.Կոստյանն իր խոհերն արտահայտի վրնձնի միջոցով:

                          Comment

                          • Անահիտ Բարխուդարյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 620

                            #73

                            Comment

                            • Ներսեսյան
                              Մոդերատոր
                              • Mar 2018
                              • 1036

                              #74
                              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                              Comment

                              • Ներսեսյան
                                Մոդերատոր
                                • Mar 2018
                                • 1036

                                #75
                                <<Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես..>>:
                                - Վիլյամ Սարոյան
                                https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information