Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շառլ Ազնավուր «ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՆԱԿ ԵՄ, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՆԱԿ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵՆԱԿ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։
    - Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018թ․
    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

    Comment


    • #77
      Շառլ Ազնավուր` անուն-ազգանուն, որ կարելի է հնչեցնել աշխարհի ցանկացած անկյունում եւ ածականներ չփնտրել նրան ներկայացնելու համար։ Տաղանդ, որ տարիներ շարունակ գրավում է իր հանդիսատեսին, կենդանի լեգենդ, որով տարվում եւ փորձում են բացահայտել բոլորը։

      2017 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլյան պալատի բեմում հանդես գալու նախօրեին մաէստրոն Մեդիամաքսի փարիզյան թղթակցին պատմել է իր արմատների, համաշխարհային ճանաչման գաղտնիքների եւ հայ արտիստների մասին։
      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

      Comment


      • #78
        Շառլ Ազնավուր. «Մոտեցեք ճիշտ դռներին եւ բացեք դրանք»։
        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

        Comment


        • #79
          https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

          Comment


          • #80
            Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
            Շառլ Ազնավուր
            2009 թ. մայիսի 5-ից
            https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

            Comment


            • #81
              Միշտ մի տեսակ ակնածանք եմ զգացել Ազնավուրի նկատմամբ։

              Comment


              • #82
                2018 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին:
                Երևանի կոնյակի գործարանը և Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

                Comment


                • #83
                  Այս թեման ինձ տարավ դեպի անցած օրերը: Նախատեսվեց Ուսուցչի օրվա միջոցառումներն հետաձգել, սգո օր էր հայտարարված՝ Մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին: Նախօրեին աշակերտների հետ Ազատամարտիկների հուշահամալիրի մոտ հավաքվեցինք: Շարժվեցինք դեպի եկեղեցի, որտեղ մոմավառություն էր նախատեսված:
                  Հաջորդ օրն իմ դասղեկական 9-րդ ա դասարանի աշակերտների անակնկալը հիացրեց ինձ: Ուսուցչի աշխատանքի հանդեպ գնահատանքի ու ակնածանքի արտահայտություն էր այն, ամեն տարի իրարից տարբերվող, սիրով ու գեղեցիկի զգացումով, անսահման մեծ հիացական ապրումներով, որ մոռացության է տալիս այն բոլոր խախտումները, որ երբևէ ցուցաբերել են նրանք գիտակցված թե անգիտակցորեն: Նախօրեին նկատելի էր, որ ինչ-որ շարժ կար, անգամ դասերից հետո, երբ մնացին նրանք դասարանում: Վերանորոգված դասարան էին տեղափոխվել, ներքին հարդարանքով էին զբաղված, բայց նաև մի ներքին «խլտրուք» զգացնել էր տալիս, որ զսպվածության սահմաններում իրենց դասարանի «պատերի ներսում» Ուսուցչի օրվա տրամադրություն էին ուզում ստեղծել: Զգուշացումը, որ ոչինչ չպետք է նախատեսել, դեռահասներին տարավ այդ օրը գեղեցիկն արարելու ձգտման: Առանձնահատուկ ոչինչ չկար, երբ ամեն ինչ համեստ էր ու գրավիչ: Պատուհաններից նոր կախված վարագույրներ, պատերին ամրացված վահանակներ, փուչիկներով զարդարված դասարան, գրատախտակին գրված շնորհավորական մաղթանքներ, ուսուցչուհուս նվիրած ծաղիկներ, նրանց կողմից շնորհավորանքի խոսքեր, բանաստեղծությունների ասմունք, մի խտացված երջանկություն ափերից դուրս էր եկել, իր բույրը տարածել ամբողջ դասարանում: Այդտեղ միայն սիրո ու հասկացվածության փոխադարձ կապն էր առկա, ուսուցչի ու աշակերտների հրապուրիչ մի աշխարհ, որի կողքին թևածում էին Մեծ հայի հիշատակին առկայծող մոմերը: Դա իմ աշակերտների՝ Ուսուցչի տոնական օրվան նվիրված փոքրիկ ստեղծագործություն էր, որ գեղեցկացրին այն իրենց լռությամբ, Մեծ հայի հայացքի ներքո՝ առանց նրա հիշատակը «վնասելու», որտեղ հռչակավոր երգչի երգի մեղեդին էր հնչում, մի նոր ակնածանք բերում իր հետ դեպի հայության սիրելին, ով իր անմահությամբ այդ օրը ձուլվեց Ուսուցչի օրվան:

                  Comment


                  • #84
                    Главной женщиной, определившей судьбу Шарля Азнавура, была великая Эдит Пиаф. Их случайная встреча положила начало долгим и непростым отношениям
                    8 лет продлилась дружба Шарля и Эдит. «Я был ее автором и композитором. Доверенным лицом? Нет, у Пиаф не было доверенных лиц. Скорее сообщником, партнером по выпивке. Надо сказать, мы оба это любили. В одних странах мы пили красное вино, в других пиво, а в США — шампанское, одну и ту же марку», — вспоминал шансонье. А познакомились они случайно. Музыкальная карьера Азнавура начиналась в дешевых французских кабаре. Вместе с другом Пьером Рошем он исполнял по вечерам песни собственного сочинения. Однажды на такое выступление в кабаре случайно заглянула Эдит Пиаф и задержалась там — так ей понравились искренность и простота песен Шарля. В тот вечер Воробушек (прозвище Пиаф), что называется, дала Азнавуру крылья. Всю ночь они пили вино и разговаривали. А под утро Пиаф предложила: «Полетели со мной в Америку». «Но у меня нет денег на билет», — признался Шарль. «Настоящий мужчина должен найти деньги сам», — небрежно бросила Пиаф. И певец нашел: занял понемногу у всех знакомых. Этот неожиданный союз удивил многих. «Что она в нем нашла?» — спрашивали одни. «Себя», — отвечали другие. Оба некрасивые, маленького роста, напрочь лишенные самоуверенности, зато талантливые и обаятельные! Над неказистой Пиаф смеялись. И над носатым Азнавуром подшучивали, мол, куда рвется этот маленький армянин? Пиаф была прозорливее других, но и она поначалу сдержанно отнеслась к творчеству Азнавура. Сначала Шарль был ее секретарем, носильщиком багажа, а затем принялся писать песни и предлагать их Пиаф. И певица взяла несколько из них. Но она понимала: внешность для артиста очень важна и поэтому заставила Азнавура сделать пластическую операцию — уменьшить нос. Впрочем, ради успеха Шарль был готов на многое. А ради самой Пиаф — на все. Однажды они оказались в парижской пробке , Пиаф опаздывала на выступление в Нормандии. Эдит сказала: «Я не хочу сорвать этот концерт. Садись за руль , мы должны быть там в 8 часов». Он ответил: «Это невозможно, ты же видишь, какое тут движение». — «Делай что хочешь, но мы должны быть там в восемь». И Шарль рассказывает, как он заехал на тротуар, едва не сбивая людей, и помчался по ямам. В результате концерт начался в 8 часов , благодаря Азнавуру, который был за рулем. Однажды Шарль прилетел к Эдит в Америку, а она вдруг встретила его с новым любовником. Но, несмотря на новый роман, Пиаф позаботилась об Азнавуре — предложила ему отправиться с концертами в Канаду. «Там ты точно сможешь заработать», — сказала она. Шарль, как всегда, послушался Эдит. И не прогадал. В Канаде его ждал успех: 11 концертов в неделю, в среднем 600 зрителей на каждом. Его мечты начинали сбываться.

                    Comment


                    • #85
                      Если слабый пол сильнее, то лишь потому, что сильный пол испытывает слишком большую слабость к слабому.

                      Даже если кто-то полагает что ожидать нечего, мы всегда ожидаем чего-то или кого-то.

                      Я не боюсь смерти, я просто счастлив жить, видеть, слышать, чувствовать, наслаждаться окружающим миром. Видите, какой я расчётливый! Я не прошу, подобно Фаусту, вернуть мне молодость. Мне бы хотелось просто оставаться таким, какой я есть. Я бы охотно согласился и дальше терпеть все те неудобства, которые причиняет мне мой возраст. И пусть мне говорят, что я преувеличиваю или прошу слишком многого. Будет вам! Я прошу даровать мне всего лишь ещё тысячу лет — не так уж и много — просто из любопытства, чтобы увидеть, каким станет наш мир в третьем тысячелетии… Ш. Азнавур

                      Comment


                      • #86
                        «Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Ազնավուրը: Նա միշտ հպարտությամբ է նշել իր ծագումը, ընդգծել, որ իր տեսակի համար պարտական է իր հայկական արմատներին: Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:

                        Comment


                        • #87
                          Դեռ երեկ քսան տարեկան էի,
                          ՈՒ մսխում էի ժամանակը իմ,
                          Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
                          Զսպել ու սանձել,
                          ՈՒ առաջ անցնել նրանից անգամ,
                          Բայց ես վազեցի, վազեցի միայն,
                          Շունչս կտրվեց, և ես հևասապառ կանգնել եմ հիմա:

                          Comment


                          • #88
                            Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

                            Comment


                            • #89
                              Ազնավուրի շնորհիվ աշխարհն իմացավ քարտեզի վրա Հայաստանի տեղը
                              «Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Ազնավուրը: Նա միշտ հպարտությամբ է նշել իր ծագումը, ընդգծել, որ իր տեսակի համար պարտական է իր հայկական արմատներին, էրզրումցի հոր ու իզմիրցի մոր դաստիարակությանը: Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:
                              Շանսոնի արքան՝ հայ
                              Շանսոնի մայրենի լեզուն ֆրանսերենն է: Ինչքան էլ ռուսները կոկորդ պատռեն, միևնույն է, շանսոնը ստեղծված է ֆրանսերենի համար, ինչպես կրուասանը կամ Էյֆելը՝ Փարիզի: Հայերս հպարտանում ենք, որ «Շանսոնի արքա» տիտղոսակիրը ոչ թե ֆրանսիացի է, այլ հայ: Նրա երգերը յուրովի մատուցել, էքսպերիմենտներ անել կարող են, բայց նրան գերազանցել կամ նմանակել՝ երբեք:
                              Ազնավուրը Հայոց ցեղասպանությունից փրկված հայության խորհրդանիշն է
                              Աշխարհում երկու մեծ հայ կա՝ Շառլ Ազնավուր և Վիլյամ Սարոյան. մեծ, որովհետև իրենց հեղինակությամբ ու հանճարով աշխարհին ստիպում են հայացք ուղղել ոչ միայն իրենց արվեստի, այլ նաև Մեծ եղեռնի փաստի վրա:
                              Սարոյանն անգլերենով գրեց, Ազնավուրը ֆրանսերենով երգեց Հայոց ցեղասպանության մասին: Ազնավուրը Մեծ եղեռնից փրկվածների կենդանի հուշարձանն է, որ կանգնելով Թուրքիայի կամ մեծ տերությունների առաջ՝ անընդհատ հիշեցնում է նրանց, որ մեր դատը դեռ արդար լուծում չի ստացել:
                              Ազնավուրն ազդեցիկ ֆիգուր է աշխարհի աչքում
                              2009-ի մայիսից Ազնավուրը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակագ և լիազոր դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1995-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան է, Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Անհերքելի է, որ միջազգային կարևոր հարցերն ու ճակատագրական խնդիրները հաճախ լուծվում են հեղինակություն ունեցող ֆիգուրների միջոցով: Ազնավուրը միայն երգիչ չէ, նա ազդեցիկ ու միջազգային հարգանք վայելող անհատականություն է. ու եթե Ֆրանսիան ակտիվ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, մեծ է նաև Ազնավուրի գործոնը: Նա մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա: Ֆրանսիայի նախագահների հայաստանյան այցերի շարժառիթը նաև Ազնավուրի նկատմամբ խորն ակնածանքն է:
                              Ազնավուրի շնորհիվ աշխարհը ձեռք մեկնեց երկրաշարժից ցնցված Հայաստանին
                              1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայաստանը դեռ Սովետական Միության կազմում էր: Շատերը գիտեին, որ Սովետական կայսրությունում աղետ է եղել: Բայց թե որ հատվածում, որտեղ է ցնցում ապրած Արմենիան, դժվար թե իմանային, թե չլիներ Ազնավուրը: Նրա մի կոչը բավական էր, որպեսզի բազմաթիվ երկրներ համախմբվեին և օգնության ձեռք մեկնեին: Հայաստան անունն առաջին անգամ լսող միլիոնավոր մարդիկ, ի պատիվ Ազնավուրի, մարդասիրական աջակցություն ցուցաբերեցին: Օտարերկրյա տասնյակ հեռուստաընկերություններ, տպագիր պարբերականներ ցուցադրեցին այն կադրերը, որոնցում վշտից քարացած Ազնավուրն էր՝ ավերված Սպիտակում ու Գյումրիում: Եվ միջազգային օգնությունը՝ կամավորների հոսքը, պարենային ու ֆինանսական աջակցությունը մեծ թափ հավաքեց: Սա այն դեպքն էր, երբ մարդիկ զուտ գթասրտությունից դրդված չէին օգնում. նրանց համար մեծ պատիվ էր ներդրում ունենալ Ազնավուրի հայրենիքի վերականգնման գործում: Աշխարհի 90 երգիչ, դերասան, արվեստագետ միահամուռ երգեցին «Քեզ համար, Հայաստան»: Այն լոկ երգ չէր, այլ կոչ մոլորակի ուշադրությունն ավերված Հայաստանին սևեռելու կանչ: Երկրագնդի վրա և ոչ մեկին չէր հաջողվի միանգամից համախմբել 90 հեղինակավոր արվեստագետների ու օրհներգին համարժեք երգ ստեղծել: Երգը հնչել ու տեսահոլովակը ցուցադրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ դարձյալ շնորհիվ Ազնավուրի: Երգի բառերն Ազնավուրինն են, երաժշտությունը՝ Ժորժ Կարվարենցինը: Տեսահոլովակը վաճառվել է ռեկորդային 2 միլիոն օրինակով:
                              Հիմնադրամ՝ «Ազնավուրը` Հայաստանին»
                              1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որի ներկայացուցչությունը 1993-ին բացեց նաև Հայաստանում: Ազնավուրը բազմիցս եկել է Հայաստան՝ անձամբ տեսնելու, թե ինչ կյանքով է ապրում աղետի գոտին, ինչպես է փորձում ոտքի կանգնել: Նա նվիրատվություններ է անում ու բարեգործական համերգներ կազմակերպում՝ հասույթը փոխանցելով երկրաշարժից տուժածներին:
                              Ազնավուրն ամենաճանաչված ու պահանջված հայ արվեստագետն է
                              Նա գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում: 100 միլիոն ձայնասկավառակ է վաճառել: Նա «20-րդ դարի լավագույն արվեստագետ» տիտղոսակիրն է, Հայաստանի Ազգային հերոս: Ազնավուրի երգերն այնքան սիրված ու պահանջված են, որ դրանք բացի իրենից, կատարել են նաև Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Ջո Դասենը, Էդիտ Պիաֆը, Հուլիո Իգլեսիասը, Շերը և այլն: Ազնավուրի հետ երգել են Լուչիանո Պավարոտին, Պլաչիդո Դոմինգոն, Լայզա Մինելին, Միրեյ Մաթիոն, Պատրիսիա Կաասը:

                              Comment


                              • #90
                                Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

                                1529720549.jpgՇառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:


                                Մաման /La Mamma/

                                Բոլորը եկան հավաքվեցին,
                                Հենց որ տխուր լուրը առան,
                                Հոգևարգի մեջ է մաման…

                                Բոլորը եկան հավաքվեցին,
                                Ամեն կողմից Իտալիայի,
                                Նույնիսկ Ջորջոն նզովք որդին,
                                Նվերներով ձեռքերը լի…

                                Թոռ ու ծոռներ խաղում են հեզ,
                                Նստած գետնին իր շուրջը մահճի,
                                Սակայն այդ խաղը պարզապես,
                                Ասես նվեր լինի վերջին,
                                Ծեր մամային, ծեր մամային…

                                Ու համբուրում են լուռ նրան,
                                Ու վերմակով ծածկում վրան,
                                Հոգևարգի մեջ է մաման…

                                Աստվածամայր նրան կեցո,
                                Իր սնարին պատկերն է քո,
                                Գթա իրեն Տեր ողորմյա,
                                Երգիր նրան. “Ավե Մարիա”,
                                Ավե Մարիա…

                                Այնքան հուշեր և այնքան սեր,
                                Այսօր քո շուրջը կա մամա…
                                Այնքան ժպիտ և արցունքներ,
                                Այսօր քո շուրջը կա մամա…

                                Եվ արևկող ճամփաներով,
                                Հեռու-մոտիկ եկան հասան,
                                Հոգևարգի մեջ է մաման…

                                Ու նոր քաշած գինին հերթով
                                Խմում են և հուշեր պատմում,
                                Անվերջ գալիս են ու բերում
                                Հացն ու գինին զամբյուղներով…

                                Տարօրինակ է չեն սգում,
                                Մահճի կողքին չկա լացող,
                                Նույնիսկ կիթառ է նվագում
                                Միքել որդին հեռացող
                                Ծեր մամային, ծեր մամային…

                                Կանայք հիշում են նոր երգեր,
                                Մելամաղձոտ երգեր սգման…
                                Հոգևարգի մեջ է մաման…

                                Երգում են մեղմ, շշնջալով,
                                Ինչպես օրորը մանուկի,
                                Տալով քնքշանք, սեր ու կորով,
                                Որ նա ննջի ժպիտն աչքին…
                                Ավե Մարիա…

                                Այնքան հուշեր և այնքան սեր,
                                Այսօր քո շուրջը կա մամա,
                                Այնքան ժպիտ և արցյունքներ,
                                Այսօր քո շուրջը կա մամա…

                                Որ երբեք, երբեք, երբեք,
                                Մեզնից չես հեռանա…

                                Գեղարվեստական թարգմանությունը Պ. Թյուրաբյանի /La traduction littéraire de P. Tjurabyan
                                Վերջին խմբագրողը՝ manush; 22-05-19, 16:14.
                                Մանուշակ Ավետիսյան
                                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                                Comment

                                Working...
                                X