Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայ անվանի գիտնականներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայ անվանի գիտնականներ

    Սիրելի ֆորումցիներ, գիտության մեջ նորանոր բացահայտումների հիմքը կազմում եմ նաև մեր հայազգի գիտնականների ներդրումը: Փորձենք հիշել և վերծանել նրանց կատարած աշխատանքները:

  • #2
    գրիգոր.jpg Գրիգոր Գուրզադյան
    Հայկական աստղագիտության ակնառու դեմքերից է Գրիգոր Գուրզադյանը, որի համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունք են պատճառել գիտնականների շրջանում: Նա հայտնի է որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: Լայն և բազմածավալ է Գուրզադյանի ստեղծագործությունը. նա հայտնի է նաև որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ:
    Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում (Իրաք)` 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա ակադ. Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ և 1948-ին, 26 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով: Գուրզադյանն ըստ էության Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում և գլխավոր անձանցից մեկն էր: Արդեն 1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը: 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն: 1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ: Տասնամյակներ շարունակ դասավանդել է մի շարք դասընթացներ (տեսական աստղաֆիզիկա ԵՊՀ-ում և ճշգրիտ մեխանիկա ԵրՊԻ-ում), 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986-ին` ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
    Գուրզադյանը հեղինակ է մոլորակաձև միգամածություններին, միջաստղային նյութին և բռնկվող աստղերին նվիրված կարևորագույն տեսական աշխատանքների: Ընդհանուր առմամբ նա տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ. «Ռադիոաստղաֆիզիկա» (1956, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածություններ» («Նաուկա», 1962, ռուսերեն և «Գորդոն էնդ Բրիչ», 1970, անգլերեն), «Բռնկվող աստղեր» («Նաուկա», 1973, ռուսերեն և «Պերգամոն», 1980, անգլերեն), «Աստղային գունոլորտներ» («Նաուկա», 1984, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածությունների ֆիզիկա և դինամիկա» («Նաուկա», 1988, ռուսերեն և «Շպրինգեր», 1997, անգլերեն), «Միջմոլորակային թռիչքների տեսություն» («Գորդոն էնդ Բրիչ», 1996, անգլերեն) և «Տիեզերական դինամիկա» («Ֆրենսիս էնդ Թեյլոր», 2002, անգլերեն): Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:

    Comment


    • #3
      Վիկտոր_Համբարձումյան.jpg Վիկտոր Համբարձումյան
      Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934-ին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939-1941 թթ. եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943-ը եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։

      Comment


      • #4
        загруженное.jpg

        ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ

        Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։
        Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։
        1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
        Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։
        Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։
        Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում:
        Արտեմ Ալիխանյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայում
        Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։

        Comment


        • #5
          Շնորհակալ եմ հարգելի Նաիրա թեմային արձագանքելու համար:

          Comment


          • #6
            200px-Авакян_Артавазд_Аршакович.jpg Արտավազդ Ավագյան
            Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թ-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ-ին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թ-ից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։
            Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։

            Comment


            • #7
              Նելլի ջան, հատկապես լաբորատոր աշխատանքներ կատարելիս, երբ փորձերը այս կամ այն չափով թերի են ստացվում, մենք փորձում ենք ներկայացնել այդ ուղղությամբ աշխատանք կատարած գիտնականի մասին,այն որ նրանք էլ միանգամից չեն հասել արդյունքի և որքան երկար են աշխատել բաղձալի արդյունքին հասնելու համար։ Սա թերևս օգնում է հուսահատ աշակերտին իր գործողղություններում։

              Comment


              • #8
                Հրաչիկ Աբգարյան
                Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է։
                Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին։

                Comment


                • #9
                  Խաչիկ Բաբայան
                  Խաչիկ Պավլեի Բաբայան (1920, սեպտեմբերի 14, Նյուզգեր, Շամխորի շրջան - 1998, դեկտեմբերի 27, Երևան), ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատեմատիկական գիտությունների դոկտոր (1976)։
                  1941 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը։ 1954-1970 թթ.՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների բաղադրությունը և անկայուն մասնիկների հատկությունները։ Հետազոտել է բարձր էներգիայի մասնիկների միջուկային փոխազդեցությունները վերահսկելի ֆոտոէմուլսիաների մեթոդով։ Զբաղվել է տիեզերական ճառագայթների փոփոխակման ուսումնասիրությամբ՝ Արագածի կայանում՝ իր ղեկավարությամբ ստեղծված կայանքով, ինչպես նաև վերնոլորտում՝ գունդզոնդերի արձակման միջոցով

                  Comment


                  • #10
                    avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
                    Նելլի ջան, հատկապես լաբորատոր աշխատանքներ կատարելիս, երբ փորձերը այս կամ այն չափով թերի են ստացվում, մենք փորձում ենք ներկայացնել այդ ուղղությամբ աշխատանք կատարած գիտնականի մասին,այն որ նրանք էլ միանգամից չեն հասել արդյունքի և որքան երկար են աշխատել բաղձալի արդյունքին հասնելու համար։ Սա թերևս օգնում է հուսահատ աշակերտին իր գործողղություններում։
                    Շնորհակալ եմ սիրելի Ավագյան թեմային արձագանքելու համար:

                    Comment


                    • #11
                      Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                      Խաչիկ Բաբայան
                      Խաչիկ Պավլեի Բաբայան (1920, սեպտեմբերի 14, Նյուզգեր, Շամխորի շրջան - 1998, դեկտեմբերի 27, Երևան), ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատեմատիկական գիտությունների դոկտոր (1976)։
                      1941 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը։ 1954-1970 թթ.՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների բաղադրությունը և անկայուն մասնիկների հատկությունները։ Հետազոտել է բարձր էներգիայի մասնիկների միջուկային փոխազդեցությունները վերահսկելի ֆոտոէմուլսիաների մեթոդով։ Զբաղվել է տիեզերական ճառագայթների փոփոխակման ուսումնասիրությամբ՝ Արագածի կայանում՝ իր ղեկավարությամբ ստեղծված կայանքով, ինչպես նաև վերնոլորտում՝ գունդզոնդերի արձակման միջոցով
                      Հարգելի Միքայելյան մեր Հայ գիտնականները մեծ ավանդ ունեն ներդրած ցանկացած բնագավռում: Շնորհակալություն...

                      Comment


                      • #12
                        Արմենուհի Ստեփանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հրաչիկ Աբգարյան
                        Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է։
                        Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին։
                        Հարգելի Արմենուհի հավելեմ նաև, որ Հրաչիկ Հմայակի Աբգարյան (սեպտեմբերի 10, 1947, Պեմզաշեն, Շիրակի մարզ), հայ ֆիզիկոս է։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս է ճանաչվել(1998)։

                        Comment


                        • #13
                          111.jpg
                          Ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից է Դավիթ Սեդրակյանը. ֆիզիկոս, որի հետազոտությունների հիմնական թեման եղել և մնում է տեսական աստղաֆիզիկան, և կարևորագույն արդյունքները ստացվել են հենց այդ բնագավառում:
                          Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում: 1961-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): 1964-ին պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը` լիցքավորված կետային մասնիկի դիֆրակցիոն ճառագայթման թեմայով: 1964-1977-ին աշխատել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1972-ին արժանացել է ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, 1975-ին` տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորի կոչման, 1977-1986-ին և 1994-ից եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչը: Ընտրվել ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982) և ակադեմիկոս (1990): 1985-1990-ին եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 1990-1994-ին` փոխնախագահ: Եղել է նաև ՀՀ ԳԱԱ Տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի խորհրդի նախագահը, մի շարք գիտական խորհուրդների, այդ թվում` Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտխորհրդի և ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ: 2000-ից նաև Հայաստանի հիմնական աստղագիտական ամսագրի` ՙԱստղաֆիզիկա՚ հանդեսի գլխավոր խմբագիրն է:

                          Աշխատանքները վերաբերում են դիֆրակցիոն ճառագայթման տեսությանը և տեսական աստղաֆիզիկային, գրավիտացիայի տեսությանը, գերհոսելիության և գերհաղորդականության տեսությանը: 1960-ականներից սկսած աշխատել է տիեզերական գերխիտ մարմինների տեսության վրա, մի խնդիր, որն առաջ էր քաշվել ակադ. Վիկտոր Համբարձումյանի կողմից և զարգացել էր Սեդրակյանի գիտական ղեկավար ակադ. Գուրգեն Սահակյանի հետ համագործակցությամբ: Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը: Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը` առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար: Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ անգլիացի Է. Հյուիշի հայտնաբերած բաբախիչները (պուլսարները) պտտվող նեյտրոնային աստղեր են: Զբաղվել է նաև բաբախիչներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը բաբախիչներում: Զբաղվում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցման, ինչպես նաև դանդաղեցման ընթացքում անջատված էներգիայի, ռադիոճառագայթման մեխանիզմների հետազոտմամբ:
                          Այս աշխատանքների արդյունքում Սեդրակյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում: Երկար տարիների ընթացքում Սեդրակյանն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ, Ֆրանսիայի և արտասահմանյան այլ գիտնականների հետ և հրավիրված սեմինարներով, գիտական հետազոտությունների, գիտաժողովների մասնակցության և գիտական քննարկումների նպատակով այցելել է մի շարք միջազգային գիտական կենտրոններ:
                          Դավիթ Սեդրակյանը Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է (1970), արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի (1999), ինչպես նաև մի շարք այլ գիտական շնորհների` CRDF, ANSEF և այլն: Նա ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների, որոնք ներկայումս հաջողությամբ աշխատում են ԵՊՀ-ում և այլուր: Միջազգային աստղագիտական միության, Հայաստանի ֆիզիկոսների ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (2009), մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ է:

                          Comment


                          • #14
                            Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                            Սիրելի ֆորումցիներ, գիտության մեջ նորանոր բացահայտումների հիմքը կազմում եմ նաև մեր հայազգի գիտնականների ներդրումը: Փորձենք հիշել և վերծանել նրանց կատարած աշխատանքները:
                            Հովսեփ Աթաբեկով
                            Dmitry_Medvedev_at_the_Russian_National_Awards-5.jpg

                            Ծնվել է մայիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թվականից վարել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ամբիոնը։ Հեղինակ է մի շարք գյուտերի (բարձրհաճախային պաշտպանության, հեռապաշտպանության բնագավառներում և այլն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1950) և Յաբլոչկովի անվան (1959) մրցանակների։

                            Մահացել է հունիսի 16-ին, Մոսկվայում։

                            Comment


                            • #15
                              Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                              Սիրելի ֆորումցիներ, գիտության մեջ նորանոր բացահայտումների հիմքը կազմում եմ նաև մեր հայազգի գիտնականների ներդրումը: Փորձենք հիշել և վերծանել նրանց կատարած աշխատանքները:
                              Հարգելի՛ Նելլի հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                              Սիրով կհետևեմ գրառումներին։
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              Working...
                              X