Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

    01քքկկ.jpg
    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:

    Սիրելի գործընկերներ, ասացե՛ք խնդրեմ, էլ ի՞նչ ունենք մենք աշխարհում, որ այսքան մերը լինի...
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  • #2
    Հայկական «Լավաշի» լեգենդը
    lavash.jpg

    Ըստ ավանդույթի՝ հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել , որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նաբուգոդոնոսորին : Ըստ նրա պայմանի , Արամ արքան պետք է 10 օր սոված մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ: Եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:

    Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ վահանը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ վահանի մեջ նրբաթերթ հաց է դրված:

    Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ վահանը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած վահաններով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

    11-րդ օրը Արամն ու Նաբուգոդոնոսորը մրցասպարեզ մտան: Նաբուգոդոնոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետև Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

    Comment


    • #3
      Շառլ ԱզնավուրImage_2853.jpg


      Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, մայիսի 22, 1924[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[4]:
      Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 15-04-18, 21:17.

      Comment


      • #4
        Հենրիխ Մխիթարյան
        233px-Henrikh_Mkhitaryan_2017.jpg

        Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989[1], Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Մինչև 2018 թվականը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում` որպես կիսապաշտպան։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Ութ անգամ (յոթերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
        Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 15-04-18, 21:14.

        Comment


        • #5
          Արամ Խաչատրյան
          Aram_Khachaturian,_Pic,_17.jpg
          Արամ Խաչատրյան (հունիսի 6, 1903, Կոջոր, Վրաստան[3] - մայիսի 1, 1978[4][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական

          Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում: Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով:

          Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը:
          Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 15-04-18, 21:16.

          Comment


          • #6
            Քըրք Քըրքորյան
            Без названия (1).jpg

            Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 15, 2015, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ.։ Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` Հայաստանի ազգային հերոս։
            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 15-04-18, 21:18.

            Comment


            • #7
              ԽԱՉՔԱՐ
              Տարբեր ազգեր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին, ներկայացնում են իրենց տեր ազգերի կենսագրության այս կամ այն դրվագը, ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի անկրկնելի որևէ արժեքը: Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած այդօրինակ բառերից է «խաչքարը»` քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հանել հայ մարդը:
              40b02b95dd9bb36b544a0bc702962525.jpg Image_3998.jpg images.jpg slug-51449.jpg xachqar-880x637.jpg

              Comment


              • #8
                Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

                1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

                Comment


                • #9
                  iphone360_696335.jpgՋիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

                  Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը:Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988, ԱՄՆ), «Ռոնին» (1998, ԱՄՆ), «Օնեգին» (1999, ԱՄՆ), «Գլադիատոր» (2000, ԱՄՆ), «Սիրանա» (2005, ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006, ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015, Ռուսաստան) և այլն:

                  Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

                  Comment


                  • #10
                    Հարութ Փամբուկչյան

                    Harout_Pamboukjian_in_Aleppo,_2007.jpg

                    Ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Զավակն է Եսայի Փամբուկչյանի և Ծաղիկ Շահակյանի։ Հայրը ծնվել է 1901 թ. Զեյթունում, մայրը՝ 1907 թ. Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թ. մեկնել Հայրենիք։ Երևանում, Նոր Արեշ թաղամասում, 1950 թ. ծնվել է Հարութը։ Հաճախել է տեղի թիվ43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում՝ երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում։Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ ու շանսոն։1971-ին կորցրել է հորը և 1975 թվականին մայրիկի հետ մեկնել է Բեյրութ, Լիբանան իսկ այնտեղից մեկ տարի անց տեղափոխվել ԱՄՆ և հաստատվել է Լոս Անջելեսում, որտեղ շարունակել է երաժշտական գործունեությունը։
                    Մականվան «Ձախ» բառը գալիս է Հարութ Փամբուկչյանի ձախլիկ լինելուց:

                    Comment


                    • #11
                      download.jpg
                      ԿԱՐԱԲԱԼԱ
                      Ձմռան այս ցուրտ օրերի մեջ,
                      Գինու շիշը գրպանում լայն
                      Ու ձեռքի մեջ կարմիր վարդեր,
                      Նորի՜ց եկանվ ԿԱՐԱԲԱԼԱՆ:
                      Եկավ թեթև ու ժպտերես
                      Գինուց շաղված իր աչքերով,
                      Որ ծաղիկներ պարգևի մեզ
                      Ու ծիրանի ժպիտն աղվոր:
                      Եկավ ամռան հովի նման
                      Ու ձմռան թեժ կրակի պես
                      Ու լույսի պես ու բարության
                      Լցվեց հոգնած մեր հոգուց ներս:
                      Նրա գալուն քանի՜ տարի
                      Սիրահարներն են սպասել,
                      Սրտերի մեջ խենթ ու վայրի
                      Հազարամյա կարոտ ու սեր:
                      Մեզ ողողեց ծաղիկների
                      Ու բարության անձրևներով,
                      Խղճի պես պարզ ու անթերի
                      Ու կռունկի աչքի պես խոր:
                      Եկավ, սակայն արդեն ընդմիշտ
                      Ու նաիրյան քաղաքն իմ տաք
                      Մեկեն դարձավ իր ժպիտով
                      Հավերժական ծաղկի քաղաք:
                      Եկա՜վ-եկա՜վ ԿԱՐԱԲԱԼԱՆ,
                      Կախարդ արքան ծաղիկների,
                      Ձեռքերի մեջ վարդ ու մեխակ,
                      Գրպանի մեջ մի շիշ գինի…

                      Comment


                      • #12
                        ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱԹԸ
                        shutterstock_78282943_588.jpg
                        Միլիոնավոր տարիներ առաջ Հայաստանում տարածված էին խեժատու անտառներ, փշատերև, մերկասերմ, կնճիթազգի ծառատեսակների ու բույսերի փարթամ զանգվածներ: Շատ ծառերից հատակապես փշազգիները , մեծ քանակությամբ խեժ էին արտադրում, որը ծառաբներից ու ճյուղերից կաթիլների և թանձրուքների տեսքով ընկնում էին հողի վրա, որպեսզի միլիոնավոր տարիներ անց արդեն մեզ ներկայանար սաթի՝ արևաքարի գոյացությամբ: Հայաստանում հայտնի են դրանցից պատրաստված ուլունքները, հմայիլները, որոնք հատկապես գտնվել են Լոռի բերդի, Կարմիր բլուրի, Օշականի, Լճաշենի, գեղարոտի և Մեծամորի պեղումներից:
                        Ավիցեննան, Մխիթար Հերացին, Ամիդովլաթ Ամասիացին և միջնադարի այլ բժշկապետեր հայկական սաթն օգտագործել են տարբեր դարմանների պատրաստման համար:

                        Comment


                        • #13
                          2014_Erywań,_Matenadaran_(18).jpg
                          ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
                          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
                          «Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և' որպես ժողովրդական կենսափորձի, և' որպես իմաստնության խտացում`նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:
                          Մատենադարանն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին: Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։

                          Comment


                          • #14
                            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            [ATTACH=CONFIG]6050[/ATTACH]
                            ԿԱՐԱԲԱԼԱ
                            Ձմռան այս ցուրտ օրերի մեջ,
                            Գինու շիշը գրպանում լայն
                            Ու ձեռքի մեջ կարմիր վարդեր,
                            Նորի՜ց եկանվ ԿԱՐԱԲԱԼԱՆ:
                            Եկավ թեթև ու ժպտերես
                            Գինուց շաղված իր աչքերով,
                            Որ ծաղիկներ պարգևի մեզ
                            Ու ծիրանի ժպիտն աղվոր:
                            Եկավ ամռան հովի նման
                            Ու ձմռան թեժ կրակի պես
                            Ու լույսի պես ու բարության
                            Լցվեց հոգնած մեր հոգուց ներս:
                            Նրա գալուն քանի՜ տարի
                            Սիրահարներն են սպասել,
                            Սրտերի մեջ խենթ ու վայրի
                            Հազարամյա կարոտ ու սեր:
                            Մեզ ողողեց ծաղիկների
                            Ու բարության անձրևներով,
                            Խղճի պես պարզ ու անթերի
                            Ու կռունկի աչքի պես խոր:
                            Եկավ, սակայն արդեն ընդմիշտ
                            Ու նաիրյան քաղաքն իմ տաք
                            Մեկեն դարձավ իր ժպիտով
                            Հավերժական ծաղկի քաղաք:
                            Եկա՜վ-եկա՜վ ԿԱՐԱԲԱԼԱՆ,
                            Կախարդ արքան ծաղիկների,
                            Ձեռքերի մեջ վարդ ու մեխակ,
                            Գրպանի մեջ մի շիշ գինի…


                            Հարգելի՛ Հովհաննիսյան, կարծում եմ, որ այս գեղեցիկ բանաստեղծությունն ու չքնաղ երգը միասին ամբողջական ձևով կներկայացնեն Կարաբալային:

                            Comment


                            • #15
                              Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Հուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

                              Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։

                              120px-Monument_of_Martiros_Saryan_(17).JPG

                              Comment

                              Working...
                              X