Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Armenian_rug_Mayr_Hayastan,_20th_century,_No._2358.jpg download.jpg karapagh-karpets-kork2_18-9-13.jpg slug-58543.jpg

    ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ

    Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:

    Comment


    • #62
      download.jpg e9ab8ca786f3c8614024d973c2311aeb.jpg սարդարապատից՝-արցախ.jpg

      ...Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի:
      Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստեղային ամենավսեմ ժամը:
      Հայ ժողովրդի մահը պարտվեց և հաղթեց կյանքը:
      Հրաշքի էր նման այդ հաղթանակը: Բայց հրաշք չկար:
      Կար ժողովրդական ոգու մի հրաշալի, աննախադեպ բռնկում:
      Կար այն վսեմ ճշմարտությունը, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում ու շիկացման է հասնում, դառնում է անպարտելի:
      Եվ այն ամենը, ինչ պիտի վերջանար այստեղ, նորից սկսվեց:
      Աշխարհի հնագույն ու ազնվագույն ժողովուրդներից մեկը իր նոր պետականության հիմքերը դրեց:
      Եվ սակայն ռուս, թուրք, ադրբեջանական սադրանքներով Հայկական այդ անկախ հանրապետությունը երկու տարվա կյանք ունեցավ:
      Բայց անկախ ամեն ինչից, Սարդարապատը միայն ճակատամարտ չէր, դաս էր, դասագիրք, ոգեղեն մատյան:
      Ապրելու համար, հարատևելու, պիտի ամբողջ խորությամբ սերտել այդ դասը, այդ ոգեղեն մատյանը, ուր մեր գոյության աստեղային ժամերից մեկն է հավերժացել...

      ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

      Comment


      • #63
        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        [ATTACH=CONFIG]6009[/ATTACH]
        Մեր լեզուն մեր խիղճն է դա,
        Սուրբ հացը մեր սեղանի,
        Մեր հոգու կանչն է արդար
        Ու համը մեր բերանի:
        Մեր լեզուն ծուխն է մեր տան,
        Մեր կշիռն աշխարհի մեջ,
        Նա աղն է մեր ինքնության,
        Էության խորհուրդը մեր:
        Մեր լեզուն արյունն է մեր,
        Արյունից ավելի թանկ,
        Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
        Մեր լեզուն մենք ենք որ կանք:
        Նա պիտի մեր առաջին
        Ու վերջին սերը լինի,
        Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
        Որ այսքան մերը լինի:

        Սիրելի գործընկերներ, ասացե՛ք խնդրեմ, էլ ի՞նչ ունենք մենք աշխարհում, որ այսքան մերը լինի...
        ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
        Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

        http://privet.am/?p=14548
        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
        Ադոլֆ Դիստերվեգ


        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

        Comment


        • #64
          Բարի հսկան՝ Վիլյամ Սարոյան

          aysor-vilyam-saroyan-u15676-1.jpg
          Ես հայ եմ, և դուք գիտեք , թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի է այդ։

          Վ․ Սարոյանը ծնվել է 1908թ․ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում, չքավոր հայ գաղթականներ Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում։Դարասկզբին հայրենի Բիթլիսը թողած ու այդ հեռավոր ափերը նետված նահապետական ընտանիքի չորրորդ զավակն էր ապագա գրողը։
          Արևմտյան Հայաստանից գաղթած ծնողները պատահականորեն չէին ընտրել Ֆրեզնոն։ Քաղաքի աշխարհագրական դիրքն ու կլիման հիշեցնում էին հայրենի Բիթլիսը։
          Հաստատվելով Ֆրեզնոյում՝ Սարոյանների ընտանիքը թարմ ու անխաթար էր պահել հայրենի երկրի վարքն ու բարքը, կենցաղը, ավանդույթները, բառն ու բանը, զրույցները, մի խոսքով՝ ոգին։
          Այդ ամենի կրողն էր Վիլյամ Սարոյանը․․․
          Կցված ֆայլեր
          Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 13-06-18, 08:16.

          Comment


          • #65
            Սարոյանի հոգում մեծ հետք է թողել տատը՝ Լուսնթագ Ղարօղլանյանը․ << Իմ մեծ մայր,- պատմում է Սարոյանը,- Ամերիկայի մեջ ալ Բիթլիս կապրեր։ Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր․ անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար ու չէր վհատիր ու չէր հուսահատիր>>։
            Իսկ վհատվելու ու հուսահատվելու առիթները շատ էին։ Ամենահուսահատական պահերին իսկ՝ տատը երկրից բերած որևէ իմաստուն զրույց էր հիշում ու ավելացնում․ << Հոգ մի ընեք , բան մը կըլլա․․․>>։

            Comment


            • #66
              Վ․ Սարոյանի մտքերից
              1․ Ես հավատում եմ մարդու բարությանը։
              2․ Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
              3. Փնտրիր բարին ամենուրեք… Արթնացրո՛ւ առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից: Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
              4․ Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:

              Comment


              • #67
                Սարոյանի մասին ասել են․․․

                ․․․ Եթե շատ գրողներ մտածում են , թե իրենց գործերն ապագայում ինչ փառք կբերեն իրենց , ապա Սարոյանը մտածում է , թե իր գործերը կկարողանա՞ն ապագայում թեկուզև մի փոքր ազնվացնել աշխարհը։ / Ալ․ Չակովսկի /

                Որքան դառն ու դաժան է եղել հայի ճակատագիրը , այնքան բարությամբ լի է Սարոյանի առեղծվածը։ Նրա խոսքը լույսի սերմ է ։ Կարդալով նրա գրքերը՝ մենք ավելի ենք հավատում մարդուն։ Սարոյանը ընդմիշտ կապված է ներկա և ապագա Հայաստանին։ / Մորիս Փոցխիշվիլի /

                ․․․ Նա մարմնացյալ ազատություն էր, և շփումը նրա մեծ , ամբողջական , լույսով ու ճախրանքով շնչող գործի և նրա օրվա մի րոպեի հետ՝ քեզ ազատ ոգու թևեր էր տալիս։
                / Հր․ Մաթևոսյան /

                Սարոյանը օժտված է մի այնպիսի ձիրքով , որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով։ Նա մարդկանց չի դատապարտում , այլ սիրում է նրանց։ Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի։ Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է ։ / Պ․ Սևակ /

                Comment


                • #68
                  Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  [ATTACH=CONFIG]6545[/ATTACH] [ATTACH=CONFIG]6546[/ATTACH] [ATTACH=CONFIG]6547[/ATTACH] [ATTACH=CONFIG]6548[/ATTACH]
                  Մենք մի ազգ ենք, որ հեղափոխություն արեցինք Բաց ձեռքերով։ Պատկերացնու՞մ ես, ինչ կանի այս ազգը, եթե ձեռքը զենք վերցնի։ Մենք մի միասնական ազգ ենք, որ անգամ հեղափոխությունը անում ենք առանց միմյանց արյունը թափելու։ Պատկերացնու՞մ ես, ինչ կանի այս միասնականությունը, եթե պետք լինի դուրս գալ ընդհանուր թշնամու դեմ։
                  Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
                  Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։


                  Ռոլենհագեն Գեորգ
                  Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։
                  Ե․ Չարենց , <<Պատգամ>>, 1933թ․

                  Comment


                  • #69
                    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    [ATTACH=CONFIG]6009[/ATTACH]
                    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
                    Սուրբ հացը մեր սեղանի,
                    Մեր հոգու կանչն է արդար
                    Ու համը մեր բերանի:
                    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
                    Մեր կշիռն աշխարհի մեջ,
                    Նա աղն է մեր ինքնության,
                    Էության խորհուրդը մեր:
                    Մեր լեզուն արյունն է մեր,
                    Արյունից ավելի թանկ,
                    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
                    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
                    Նա պիտի մեր առաջին
                    Ու վերջին սերը լինի,
                    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
                    Որ այսքան մերը լինի:

                    Սիրելի գործընկերներ, ասացե՛ք խնդրեմ, էլ ի՞նչ ունենք մենք աշխարհում, որ այսքան մերը լինի...
                    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
                    Մեջբերեմ Ստ․ Զորյանի ինքնակենսագրությունից մի հատված․
                    << ․․․երբ հայկական դպրոցները վերականգնելու հույսը չիրականացավ՝ հայրս, հարկադրված, երկու տարի հետո տարավ ինձ ռուսական դպրոց։
                    Բայց տանելուց առաջ նա ինձ կանգնեցրեց Վարդան Մամիկոնյանի նկարի առաջ, գլխարկը վերցրեց և մատը մեկնեց դեպի նա...
                    Ես երբեք չեմ մոռանա այդ պահը և հորս բեկված ձայնը։
                    — Գնա՛, որդի,— ասաց,— լավ սովորի ամեն ինչ, բայց երբեք չմոռանաս, որ դու հայ ես. հայոց լեզուն ամենից լավ պիտի սովորես...>>


                    Լեզուն, իրոք ,մի գանձ է , որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն․․․
                    Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է , չիմացողը ՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց․․․

                    Ստ․ Զորյան



                    Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է։ Ջորջ Բայրոն

                    Comment


                    • #70
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սարդարապատ

                      [ATTACH=CONFIG]6643[/ATTACH]

                      Այս հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արեւաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է1918թ. տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը եւ փառաբանում է հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջեւ տեղադրված են հսկայածավալ թեւավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը սկսած նախնադարյան հասարակարգից մինչեւ մեր օրերը:
                      Ողբերգության պես ու սուրբ հավատի
                      Զանգերն են հնչում Սարդարապատի:
                      Ասես մարդկային արցունքները ջինջ
                      Խտացել այստեղ, դարձել են պղինձ:

                      Խտացել այստեղ, փոխվել են երգի
                      Ժամանակի մեջ ու տիեզերքի:
                      Ողբերգության պես ու սուրբ հավատի
                      Զանգերն են հնչում Սարդարապատի...

                      է․ Մեժելայտիս

                      Comment


                      • #71
                        Grigor_Narekatsi_1.jpg

                        Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

                        Comment


                        • #72
                          star1-ի խոսքերից Նայել գրառումը
                          [ATTACH=CONFIG]7614[/ATTACH]

                          Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։


                          Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։
                          Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

                          Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ:

                          Grigor_Narekatsi_1.jpgнарекаци-300x224.jpg9.thumb.jpg

                          Comment


                          • #73
                            38984953_2131307367093287_5352368908332433408_n.jpg

                            Մասրենին իմ երկրի կերպարն է:
                            …Ոչինչ չի ուզում, երաշտ տարին էլ լավ պտուղ է տալիս, մի քանի անգամ ծաղկում՝ կանաչում է, սպիտակում, դեղնում, կարմրում…: Խեղճ, բաշխող, բայց և փշեր ունի:

                            Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով՝ ժայռի մեջ խրված: Ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի: Արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձիր պոկել…

                            Մասրենին ինքը չգիտե, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի: Մասրենին չգիտե և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին:

                            Դա մենք պիտի իմանանք և ներկայացնենք այլոց էլ:

                            Մասրենին Թումանյանի ժայռի արժեքն ունի…

                            Մասրենու էությամբ պիտի նաև ինքներս մեզ ճանաչենք»:

                            ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

                            Comment


                            • #74
                              Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Հուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

                              Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։

                              [ATTACH=CONFIG]6060[/ATTACH]
                              Безымянный.jpg

                              «Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը»:


                              www.youtube.com/watch?v=hKz53wtsQDM

                              Comment


                              • #75
                                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                [ATTACH=CONFIG]6009[/ATTACH]
                                Մեր լեզուն մեր խիղճն է դա,
                                Սուրբ հացը մեր սեղանի,
                                Մեր հոգու կանչն է արդար
                                Ու համը մեր բերանի:
                                Մեր լեզուն ծուխն է մեր տան,
                                Մեր կշիռն աշխարհի մեջ,
                                Նա աղն է մեր ինքնության,
                                Էության խորհուրդը մեր:
                                Մեր լեզուն արյունն է մեր,
                                Արյունից ավելի թանկ,
                                Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
                                Մեր լեզուն մենք ենք որ կանք:
                                Նա պիտի մեր առաջին
                                Ու վերջին սերը լինի,
                                Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
                                Որ այսքան մերը լինի:

                                Սիրելի գործընկերներ, ասացե՛ք խնդրեմ, էլ ի՞նչ ունենք մենք աշխարհում, որ այսքան մերը լինի...
                                ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
                                Безымянный1.jpg

                                <<Հայոց հրաշքը` Մեսրոպ Մաշտոց>>

                                • Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում 361 թվին: Սկզբում եղել է զինվորական, ապա մտել է եկեղեցական կարգ ու դարձել հոգևորական:Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում ստեղծում է հայերեն այբուբենը: Հայերեն այբուբենը ստեղծելուց հետո գնում է գրչության արվեստագետ՝ Հռոփանոսի մոտ, ով գեղագրական ձև է տալիս հայկական գրերին: Գրերի գյուտը տեղի է ունեցել 406 թվին:

                                Безымянный.jpg
                                ...Կատարյալ տառեր՝ հստակ գրությամբ,
                                Կենսունակ այնքան, որ արդեն ահա քանի-քանի դար
                                Լուսավորում է մեր ուղին արդար:
                                Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 11-08-18, 18:10.

                                Comment

                                Working...
                                X