Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    31949230_1521601097951712_763907208298627072_n.jpg

    Լո՛ւյս առավոտի,
    Դու, որ նման ես մի մեծ հայտնության,
    Իսկ ավելի ճիշտ՝
    Միակ հայտնությունն հենց ինքդ ես, որ կաս,
    Եկ, բռնիր նորից ճանապարհները քո արդարության,
    Նորից արյունդ գինի դարձրու ու մարմինդ հաց:
    Եվ ինձ էլ քեզ հետ տար ճամփաներով, որպես առաքյալ,
    Ու հավատա ինձ,
    Արժանի եմ ես այդ մեծ շնորհին,
    Նայիր ճակատիս, ցոլում է այնտեղ լույս մի տառապյալ,
    Աչքերիս նայիր, այնտեղ դարերի թախիծն է խորին:
    Ես շատ եմ ապրել...
    Այն ջրհեղեղի վերջին հառաչից
    Ես իմ առաջին աղոթքանման բառերն եմ հանել,
    Ես եմ, երևի, աշխարհում քամել գինին առաջին,
    Ցորենն առաջին ես եմ սերմանել:
    Բայց, հավատա ինձ,
    Աշխարհում միայն ես ունեմ խաչքար,
    Թե Գողգոթայի ճամփորդը փայտե խաչ է լոկ տարել,
    Իմը քարակոփ,
    Իմը քարակուռ,
    Իմը քարածալ,
    Իմը քարի հետ դարեդար ձգվող հառաչ էր քարե:
    Տես, այնտեղ, հեռվում մենավոր վանքս է կանգնել
    քարափին,
    Կանգնել բարալիկ,
    Տխուր ու փխրուն միանձնուհու պես,
    Ու չե՞ս զարմանում, թե ինչպես ապրեց հողմերի մեջ բիրտ,
    Նենգ ու վավաշոտ հայացքների դեմ նա ինչպես ապրեց...
    Բայց ապրել եմ ես,
    Ես որոնել եմ ափերը հուսո,
    Ես իմ արյունն եմ գինի դարձրել ու մարմինը՝ հաց,
    Քանզի դու էիր իմ շրթունքներին, «Առավոտ լուսո»,
    Քանզի դու էիր, «ճառագայթ փառաց»...
    Լո՛ւյս առավոտի,
    Փոթորկված է դարն ու դարը՝ ահեղ,
    Իմ տագնապները զարթնում գիշերով, փոխվում են լացի,
    Եվ սակայն քեզ եմ իմ շրթունքներին ես նորից պահել,
    Հավատում եմ ես քո առեղծվածին...

    ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

    Comment

    • #47
      Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ մշտապես, և ամենուրեք:

      Comment

      • #48
        Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող,

        Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:

        Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,

        Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ:

        Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,

        Շուքդ մնա իմ ապավեն հովանին:

        Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ,

        Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ:

        Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող,

        Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող:

        Comment

        • #49
          Այսօր հանրապետության շուկաների վաճառասեղանների ամենաընտիր հայկական միրգը ծիրանն է։ Արտակարգ համեղ պտուղ, այն հայոց բուսաշխարհի հրաշալիքն է։

          Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ այն համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։

          Գտնում են, որ 100 գրամ ծիրան ուտելն այնպես է նպաստում արյունաստեղծմանը, ինչպես 40 գրամ երկաթը կամ 250 գրամ թարմ լյարդը։

          Մեր նախնիները ասում էին, թե ծիրան ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։ Ընդհանրապես, փորձում են ինչ□որ կապ տեսնել ծիրանի և երկարակեցության միջև։

          Այս միրգն աճում է նաև ուրիշ երկրներում։ Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ։

          Հայկական ծիրանի համբավով օտարները Հայաստանն անվանում էին ծիրանի երկիր։

          Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։

          Սեր թվարկությունից առաջ՝ 69թ. գարնանը Հայաստան ներխուժած հռոմեացիները հիացմունքով էին ճաշակում այդ յուրահատուկ ծառի արտակարգ համեղ պտուղները։

          Ալեքսանդր Մակեդոնացու, հետագայում նաև հռոմեացի զորավար Լուկուլլոսի հանձնարարությամբ զինվորները Հայաստանից ծիրանենու՝ որպես խիստ արժեքավոր ծառատեսակի տնկիներ տեղափոխեցին իրենց երկրներ, որտեղ դրա պտուղը ստացավ «Հայկական միրգ» անունը։

          Շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան եւ Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։

          Հայաստանում ծիրանենու կուլտուրայի մշակումն ունի վաղնջական պատմություն։

          Հայ բնագետ Բ. Առաքելյանի գլխավորությամբ Գառնիի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 6 հազար տարվա հնության ծիրանի կորիզներ։

          Ասորական, հունական, հայկական սեպագիր արձանագրությունները, հայ մատենագիրների աշխատությունները վկայում են, որ սկսած նեոլիթից, հազարամյակներ շարունակ Արարատյան դաշտում, պատմական Արագածոտն, Սյունիք, Վայոց ձոր ու այլ գավառներում պտղատու ծառատեսակների մեծ մասը (40-50%) եղել են ծիրանենիները, «ծիրանուտները»։

          Այսօր, Արագած լեռան հարավային լանջերում, Ամբերդ գետի ձորում դեռ պահպանվում են հայկական ծիրանենիների նախնիները, դրանց վայրի ձեւերը։

          1970-86թթ. բուսաբանները դիմել էին մի այսպիսի գիտափորձի։ Վերցրել էին սովորական ծիրանենու՝ հայկական, միջինասիական եւ եվրոպական վայրի խմբերի ներկայացուցիչներ ու կատարել խաչասերումներ։

          Կատարված գիտափորձերի արդյունքում ամենից բարձր հատկանիշներ դրսևորել էին հայկական ծիրանենիները, ինչը ապացույց է այն բանի, որ դրանք ծագել են ավելի հեռավոր ժամանակներում եւ անցել զարգացման ավելի երկար ճանապարհ։

          Վերլուծելով եւ արժեւորելով հնագիտական եւ պատմական գրականության տվյալները, ծիրանենիների գծով կատարված գիտափորձերի արդյունքները, բուսաբաններից շատերը հանգել են այն եզրակացության, որ Հայաստանը ծիրանենու հնագույն օջախներից մեկն է, կամ էլ իսկական հայրենիքը։

          Եվ այսօր, ինչպես հազարամյակներ առաջ, ծիրանենին շարունակում է մնալ Հայաստանում տարածված ամենահիմնական պտղատու ծառատեսակը։

          Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին…

          …Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը, որին ավանդությունը կապում է «նոր մարդկության» նախահայր Նոյի անվան հետ, եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվեց 1840թ. հունիսի 20□ի երկրաշարժի ժամանակ։

          Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843թ. Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել 13 ծիրանենի։

          -Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։

          -Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է,□ ասել է Մ. Վագները։

          ♦♦♦

          Մեր պատմիչները գրում են, որ հայկական վառերը (դրոշները) ծիրանի գույն ունեին (վառ բառի մեջ կա նաեւ բազմագույն իմաստը)։ Ծիրանի գույն ասելով հնում հասկացել են հայկական ծիրան պտղի հասունացման բոլոր փուլերի գունավորումները։ Այսինքն՝ ծիրանի նշանակում է եւ՛ ալ□բոսոր, եւ՛ նարնջագույն, եւ՛ կապույտ` մեր պետական դրոշի բոլոր գույները: Նշանակում է՝ այսօրվա մեր եռագույնը մեզ է՛լ ավելի է մոտեցրել մեր արմատներին։

          Comment

          • #50
            Սերժ Թանկյան
            Serj_Tankian_in_Artsakh.jpg

            Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան

            https://www.youtube.com/watch?v=3knUvlLcefo

            ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՀԱՅԵՐ ՋԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ...

            Comment

            • #51
              Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը

              Շատ լավ գրառում ես կատարել Գյուլնարա ջան, շնորհակալ եմ:

              Comment

              • #52
                Մենք մենակ չենք Մենք միասնական եք և հզոր:

                Comment

                • #53
                  download.jpg product_5850890842_2.jpg

                  "Գրանդ Քենդի" ընկերությունն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից։

                  Առաջինը գործարկվել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը: Այդ երկու արտադրամասերում արտադրվում էր 100 անվանում հրուշակեղեն: 2000 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունում աշխատում էր ընդամենը 600 մարդ: Արտադրության և վաճառքի ծավալները տարեցտարի ավելացնելով՝ "Գրանդ Քենդին" այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ:

                  Այժմ "Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: "Գրանդ Քենդին" միակ գործարանն է Անդրկովկասում, որն զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ:

                  Հրուշակեղենի առաքումն իրականցվում է 270 բեռնատար ավտոմեքենաներով սեփական մանրա-մեծածախ ցանցով, Հայաստանի Հանրապետության 8 շրջաններում տեղակայված բազաներով, 29 ֆիրմային խանութներով՝ այսպիսով սպասարկելով ցանցային, մեծածախ և մանրածախ սննդի առևտրով զբաղվող 8.450 կետ: Այսօր "Գրանդ Քենդին" անմիջականորեն մատակարարում է Հայաստանի առևտրի կետերից 99.9 տոկոսին:

                  Comment

                  • #54
                    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    [ATTACH=CONFIG]6545[/ATTACH] [ATTACH=CONFIG]6546[/ATTACH] [ATTACH=CONFIG]6547[/ATTACH] [ATTACH=CONFIG]6548[/ATTACH]
                    Մենք մի ազգ ենք, որ հեղափոխություն արեցինք Բաց ձեռքերով։ Պատկերացնու՞մ ես, ինչ կանի այս ազգը, եթե ձեռքը զենք վերցնի։ Մենք մի միասնական ազգ ենք, որ անգամ հեղափոխությունը անում ենք առանց միմյանց արյունը թափելու։ Պատկերացնու՞մ ես, ինչ կանի այս միասնականությունը, եթե պետք լինի դուրս գալ ընդհանուր թշնամու դեմ։
                    Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
                    Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։

                    Ռոլենհագեն Գեորգ
                    Հարգելի Տիկին Հովհաննիսյան ,աստեղ կարելի է մեջբերել մեծն Րաֆֆու խոսքը.
                    <<Կա մի բան,որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով,մտքով և արյունով,այն է`ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ>>:

                    Comment

                    • #55
                      Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Տիկին Հովհաննիսյան ,աստեղ կարելի է մեջբերել մեծն Րաֆֆու խոսքը.
                      <<Կա մի բան,որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով,մտքով և արյունով,այն է`ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ>>:
                      Շնորհակալ եմ գեղեցիկ գրառման համար Արմենուհի ջան

                      Comment

                      • #56
                        5-reasons-why-you-must-visit-Tatev-and-its-neighborhood.jpg 1200px-Տաթևեր_Ճոպանուղի.jpg

                        «ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ: Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից: Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տեւում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթեւ» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր եւ մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:

                        «Տաևւի դարպասներ»-ը ոչ առեւտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը:

                        Comment

                        • #57
                          arno1.jpg download.jpg

                          ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻԹ

                          Հայերն իրենց արտաքինով միշտ տարբերվել են օտարերկրացիներից։ Նրանք տարբերվում են մաշկի, վարսերի գույնով, աչքի կառուցվածքով եւ անգամ քայլվածքով, սակայն հայերի արտաքինի գլխավոր առանձնահատկությունը քիթն է։

                          Հայերից շատերը, որպես կանոն, ունեն մեծ քիթ։ Մեծ քիթ ունեն ոչ միայն հայերը, այլ նաեւ ֆրանսիացիները, իտալացիները, հույները եւ մի քանի այլ օտարազգիներ։Սակայն ընդունված է համարել, որ մեծ քիթ ունեցող մարդիկ հենց Կովկասի տարածաշրջանից են։

                          Նկատենք, որ հայի քիթն ունի իր յուրահատկությունը. այն, որպես կանոն, սապատավոր է, այդ պատճառով էլ անվանում են արծվաքիթ։

                          Comment

                          • #58
                            սերկևիլ.jpg
                            Սերկևիլը Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու։
                            Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։ Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։

                            Comment

                            • #59
                              Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                              [ATTACH=CONFIG]6995[/ATTACH]
                              Սերկևիլը Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու։
                              Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։ Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։
                              Ուսանելին համատեղված է օգտակարին:Շնորհակալություն Նելլի ջան:

                              Comment

                              • #60
                                ԼՈՒՍԻՆԵՆ...
                                16114823_947312258732684_1865473435975794134_n.jpg

                                Ամենայն Հայոց Լուսինեն, մեր լուսածինը :

                                Եթե ուզում եք տեսնել Լուսինե Զաքարյանին, Էջմիածի՛ն գնացեք և խորաքնին հայացքով հետևե՛ք Մայր աթոռի սուրբ պատկերներին, բարձրացրե՛ք ձեր գլուխը դեպի երկնամուխ գմբեթը, և կլինի հրաշքը...

                                Ձեր առջև կուրվագծվի Լուսինեի լուսալիր դեմքը, երկինքներ ամփոփող աչքերը, այն աչքերը՝ լուսինեական մաքրությամբ, մանուկ հավատով, նախածին անմեղությամբ:
                                Եվ կրկին հետևե՛ք անընդմիջելի աղոթող այն շուրթերին և կլսեք երկնային ձայնը՝ վերին օթևաններից վայրաեկած, փշուր-փշուր սուրբ թղթերին, սուրբ վայրերին ընդելուզված:

                                Երկնապարգև է Լուսինեն, ուստի և հավերժական, երկնապարգև է Լուսինեի ձայնը, որ գեղգեղում է հանց դրախտից թռած-եկած սոխակը, որն իր նախշուն թևերով խոր ու խորհրդավոր միջնադարի տաղ-տաղիկն է բերել մեր օրեր,
                                հոգևոր ու աշխարհիկ միջնադար է պարգևել մարդուն... հիմա և միշտ:

                                Այն տարիներին, Լուսինեի երկրային տարիներին աշխարհի տարբեր ազգերի մարդիկ հաղորդություն էին ստանում, երբ հեղինակավոր բեմերից հնչում էր «Սուրբ սուրբը», մենք՝ հայերս, ասես կրկին մկրտվում ու մեզ Տիրամոր զավակներ էինք զգում, երբ Լուսինե Զաքարյանը «Տիրամայր» էր երգում և մերձեցնում մեզ Կոմիտասին՝ հայոց «մշտահունչ զանգակատանը»...

                                Եվ այդ զանգակատնից խնկաբույր ի հավերժություն էին բխում բազում մեղեդիներ՝ «Հարության մեղեդի», «Հավուն, հավուն», «Սայլն այն իջաներ», «Ուր ես, մայր իմ», «Ես ձայն զառիւծուն ասեմ», «Հավիկ մի պայծառ տեսի», նաև աշխարհի՝ հնչյունների լեզվով խոսող շատ մեծերի, նաև «Աչքն ծով ի ծով », որ երգում էր իբրև հարկ հոգեկան, իբրև սուրբ ավազանը մաքրագործող կնդրուկաբույր ասք...

                                Comment

                                Working...
                                X