Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • https://www.youtube.com/watch?v=T9IFyBf2PEU

    Comment

    • Ամեն տարի մարտի 23-ին Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանում, ի հիշատակ մեծ բանաստեղծի մահվան տարելիցի, հոգեհանգստյան աղոթք է հնչում: Հոգեհանգստյան շարականներ և պատարագից հատվածներ կատարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

      Comment

      • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Ամեն տարի մարտի 23-ին Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանում, ի հիշատակ մեծ բանաստեղծի մահվան տարելիցի, հոգեհանգստյան աղոթք է հնչում: Հոգեհանգստյան շարականներ և պատարագից հատվածներ կատարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:
        Վերջացա՜վ…
        Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
        Ինչ հույս արի` փուչ էլավ,
        Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

        Comment

        • Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ ոչ միայն գրչով, այլև իր անձով, իրկյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկաինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավորգանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով,որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:Բայց ոչ արդի սերունդը, ոչ գալիք սերունդները չեն մոռանարզինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրսկուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտիմնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
          Զ. Եսայն

          Comment

          • Հ. Թումանյանի սևագիր և անավարտ բանաստեղծությունները

            ԱԶՆԻՎ ՏԻԿՆԱՅՔ, ՋԱՀԵԼ ՀՅՈՒՐԵՐ

            Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր.
            Շատ չեն կյանքում այսպես օրեր...
            Եվ, միշտ այսպես, երբ որ լինի,
            Նստեք ուրախ մի սեղանի,

            Ողջ մոռացած— սիրտ ու հոգի
            Նվիրեցեք տաղ ու երգի.
            Բարձր երգեք խնդում ու սեր.
            Շատ չեն լինում ուրախ օրեր։
            Ահա լեռներ, կանաչ անտառ,

            Գետի կարկաչ, երկինք պայծառ,
            Եվ բաժակներս լի-փրփրուն,
            Ինչպես այս մեր սրտերն եռուն,
            Որ աշխուժով թռչում են վեր.
            Շատ չեն լինում այսպես ժամեր։

            Բայց այստեղից, մեր սիրելի
            Հալեյ, Քյարամ, Աբգար-օղլի,
            Ուր ուզենաք դուք արշավել,
            Չմոռանաք հեք Ուրավել,
            Եվ այս հարկը, այ իգիթներ,

            Շատ չեն լինում այսպես տներ։

            1901

            Comment

            • Այդպիսի աչքեր ես դեռ չեմ տեսել.
              Աչքերն այդպիսի կրակ չեն ցայտում,
              Արեգակն այդպես երբեք չի կիզել
              Այրող շանթերով տաք անապատում։

              Այդտեղ երկրային ոչ մի նյութ չկա.
              Եդեմում փայլող արևշողն է դա,
              Որ իրեն տեղից սլացել փախել
              Աչքերիդ մթին ծովումն ցոլացել։

              Ո՜հ, այդ աչքերին ով որ պատահի,

              Տեր Աստված նրա սիրտը թող պահի,
              Այդ քո սպանող գեղեցկությունից
              Որ իմ հանգիստը խլեց ինձանից։

              Այդ աչքերն արդյոք ո՞վ է տվել քեզ,
              Եվ հետը մի սիրտ ամուր քարի պես

              Եվ մեկի ուժով մյուսը չարաչար
              Չարչարանքների դառնում է պատճառ։

              1893 թ.

              Comment

              • Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Էս վա՜յ թե մեր Օհանեսն է» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Հովհ. Թումանյանի կենդանության շրջանում «Գեղարվեստ» և «Խաթաբալա» հանդեսների էջերին տպագրված Ռոտտերի, Մ. Մազմանյանի հեղինակած Թումանյանի երգիծանկարները, թանգարանի ֆոնդերում պահվող Գ. Յարալյանի երգիծանկարների շարքը՝ ստեղծված Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով և ժամանակակից հայ երգիծանկարիչների՝ Հարություն Չալիկյանի, Պավել Ջանգիրովի /Պավլե, /Արայիկ Օհանյանի /Արզօ/, Ալիսա Մալոյանի, Դավիթի, Արսեն Գևորգյանի և Մարգարիտ Փարեմուզյանի աշխատանքները: Երգիծանկարի մերօրյա վարպետները ստեղծագործել էին նկարները հենց այս ցուցահանդեսի շրջանակում, ինչի համար Հովհ. Թումանյանի թանգարանը շնորհակալություն է հայտնում նրանց:

                Comment

                • ԱՂԱՎՆԻ
                  Մտորումներ Դսեղի ճանապարհին

                  ... Քուր ու ախպեր, երկու որբեր, խեղճ ու մոլոր կերթային:
                  Թե որքան պիտի գնային, ինչ փորձություններ կրեին, ես այդ գիտեի: Գիտեի, որ բոլոր դժվարին տեղերում տատիկը բռնոթու հերթական պտղունցով պիտի ոգեպնդեր իրեն և ուժերը ներածին չափ իր վրա վերցներ գառնուկի դերը, Մանուշի, թագավորի:
                  Գիտեի և սպասում էի ամենաողբերգականին: Եվ ահա տատիկը մի վերջին անգամ գառնուկանում է `
                  - Քուրո ջան, քուրո, կրակ կվառեն, դանակ կսրեն, քուրո ջան, քուրո~...
                  Այստեղ ես ամուր գրկում էի կրտսեր եղբորս.
                  - Չվախենաս, ես էստեղ եմ:
                  - Է, էլի խելքը պճղները գնաց,- հեգնում էր տատիկը,- հազար անգամ եմ ըսե ` սուտ է, բալա ջան, էդիկ սուտ հեքիաթ է:
                  - Տատ, Դավթի հեքիաթն ի՞նչ է,- հարցնում էի ես, անհունորեն ցանկանալով, որ տատիկը հաստատեր իմ կարծիքը: Եվ նա կրկին դիմում էր բռնոթու օգնությանը, քաշում էր , ախորժակով փռշտում ու մտածկոտ բացատրում .
                  - Չար հեքիաթը սուտ կեղնի, բարին ` ճշմարիտ: Դավիթը բարի սրտով, կտրիճ -թառլան տղա էր, էնոր քաջագործությունները էդպես էլ եղել են, մեջը սուտ չկա:
                  ***
                  Մանկական հոգին էլ սուտ չունի, քանզի հզոր է մանկական հավատը: Ես հավատում էի իմ տատիկի հեքիաթներին, և ինքն էլ էր հավատում ` մենք երկուսս էլ մեր տատիկներից էինք լսել, իսկ տատիկ ասվածը մանկության խիղճն է, մեծագույն բերկրանքը, գանձը :
                  Եվ էլ ինչ կարող էր մնալ , երբ աշխարհից գնաց իմ այդ հարստությունը.... Գնաց իմ տատիկը, իսկ ես հայտնվեցի այն տանը, ուր խորթ հայրս էր ու մի գիրք, վրան լրագիր քաշած: Հենց առաջին օրն զգացի , որ հայրացուս մի առանձին գուրգուրանքով էր վերցնում այդ գիրքը, թերթում էր, նայում ու նորից թաքցնում: Էհ, եթե աշխարհում իմ դասագրքից զատ ուրիշ գիրք էլ կար, ես ինչպես կարող էի թաքստոցից չհանել այն:
                  Հանում էի, թերթում: Ոտանավորներ էին կարճ, երկար: Կարճերից մի քանիսը կարդացի, չտաքացրին ` դեռ չէի հասկանում բանաստեղծական խոհն ու խոկումը: Անցա երկարներին , և հրճվագին զարմանքը ինձ խեղդում էր: Ո~վ էր այդ գրքում գրել իմ տատիկի հեքիաթները, իմ մանկությունը ...
                  Ու, չգիտեմ, գուցե երջանիկ այդ զարմանքն էր, որ ինձ մոռացնել տվեց շատ ու շատ հանգամանքներ և առաջին անգամ հայրիկ կոչեցի ես իմ խորթ հորը .
                  - Հայրիկ, ո՞վ է ....
                  Հայրիկն , անշուշտ, կգոռար ինձ վրա, եթե հայր ու զավակ խաղալու մեր մեղրամիսը չլիներ... Եվ նա գտավ մի շա~տ նրբանկատ պատասխան.
                  - Հեղինակը ճակատին է: - Ասաց ու կարծես խղճաց ինձ էլ, իրեն էլ, և եղածը կոծկելու ճիգով ժպտաց, վերցրեց գիրքը .
                  - Դու գիտե՞ս սա ինչ գիրք է:
                  - Չգիտեմ:
                  Ետ քաշեց գիրքը ծածկող լրագիրը, և ժպիտը դարձավ երանավետ , բարի, երջանիկ .
                  - Ահա, տես այստեղ ի՞նչ է տպագրված:
                  Տպագրված էր .<<Յ . Թումանեան բանաստեղծութիւններ>>: Կարդացի վախով ու պատկառանքով , իսկ ավելի վարինը , որ սև թանաքով մի տող ձեռագիր էր, դժվարացա:
                  - << Յարգելի պարոն Մուրադեանին Յ. Թումանեանից>>, - մեծ արժանապատվությամբ կարդաց հայրիկն ու լռեց: / Հասյտանի աշխատավարուհի, 19.08.1969թ/
                  Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 03-04-19, 21:16.

                  Comment

                  • Կես դար է անցել այդ ուրախ ու տխուր օրերից, իսկ բանաստեղծը բոլորում էր իր ծննդյան դարը: Չգիտեմ ուրիշն ինչ կասեր մեր այս համազգային ԴԱՐԻ առթիվ, ես ահա ասացի այն, ինչ չէի ծրագրել:
                    Ես գնում էի Դսեղ, պարտավորություն ունենալով գտնելու և աշխարհին ներկայացնելու մեր ժամանակի անուշներին ու մարոներին, անշուշտ ` պոզիտիվ կողմով ու ենթադրում էի, թե անելիքս դյուրին մի բան է լինելու:
                    Ընկերներս , գրեթե բոլորն էլ Թումանյանի մահվանից հետո ծնված մարդիկ , լուսավորյալ և ժամանակակից, հազվադեպ էին անդրադառնումիմ անելիքին, այն էլ կատակով: Դա ինձ չէր վիրավորում, ես զգում էի, որ ուրիշ բանի համար նրանց հոգիներում տեղ չկար ` նրանք լցված էին Թումանյանով: Ամեն թփի մոտ, ճամփի ամեն ոլորանին մեքենայից դուրս էին թափվում և տրվում իրենց թեժացած երևակայությանը .
                    - Ահա, սա է այն ընկուզենին, որի տակ քեֆի են նստել <<մեր հսկա պապերն ու մեր հայրերը>>...
                    - Թումանյանի ոտքը կպել այս ճամփի քարերին...
                    Հե~յ , ճամփանե'ր, ճամփանե'ր,
                    Անդարձ ու հին ճամփաներ,
                    Ովքե՞ր անցան ձեզանով,
                    Ու՞ր գնացին, ճամփաներ....
                    - Իսկ չե՞ս ենթադրում, որ աայ այն քերծից է իրեն նետել Մարոն...
                    - Ո՞վ քեզ ծեծեց , Մարո ջան,
                    Ո՞վ անիծեց , Մարո ջան ,
                    Ու՞ր փախար դու , Մարո ջան
                    Տուն արի, տուն, Մարո ջան....
                    Արտասանողի ձայնը դողում էր, ու ոմանց աչքերը խոնավանում էին: Ու դարձյալ գնում էինք , գնում, գնում, թեև ժամանակակից մեքենայով, բայց Համբոյի տրտմությամբ, Գիքորի անմեղ կարոտով, ու...Թումանյանի հետ....

                    Comment

                    • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ
                      Ամուսնացավ տակավին պատանի , 19 տարեկան հասակում , Թումանյանը շուտով դարձավ բազմանդամ ընտանիքի հայր: Արդեն 40 տարեկան հասակում նա ուներ 10 զավակներ ` 4 տղա և 6 աղջիկ: Նա անսահման սիրով ու ամուր թելերով էր կապված իր երեխաների հետ, անչափ մտահոգված էր նրանց դաստիարակության և կրթության հարցով:
                      Բանաստեղծի այրին ` Օլգա Թումանյանը, սիրով պատմում է հանճարեղ գրողի ու մեծ քաղաքացու մասին, որը պատվով է կատարել հայրական պարտականությունները, իրենից մի - մի մաս թողնելով իր ժառանգներին:
                      ... Թումանյանի անդրանիկ որդին ` Մուշեղը, ծնված 1889 թվին, ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, այնուհետև կրթությունը շարունակել Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում: Նա կյանքից հեռացավ 1937 թվին, թողնելով 3 երեխաներ:
                      Գիմնազիան ավարտեց նաև բանաստեղծի ավագ դուստրը ` Աշխենը: Աշխատանքային գործունեության պետական գրապալատում, հանրագիտարանում...իսկ հետո նա քիչ դեր չխաղաց հոր ժառանգոյթյան հավաքման ու պահպանման գործում:
                      Մեծ բանաստեղծի հետ շատ է առնչվել նաև նրա մյուս դստեր ` Նվարդի անունը, որն իրեն հետագայում ամբողջովին նվիրեց Թումանյանի գրական գործունեության ուսումնասիրությանը: Նվարդի և Ղազարոս Աղայանի որդու ` Մուշեղի ամուսնությամբ , նրանց համատեղ կյանքով շարունակվեց այն բարեկամությունը, որ հաստատվել էր հայ գրականության երկու կաղնիների միջև:
                      Արտիկ են անվանում բանաստեղծի մյուս որդուն, որն օժտված էր նկարչական ձիրքերով և սովորել էր Մոսկվայում ` մասնավոր նկարչության դպրոցում: Բայց Արտավազդին բախտ չվիճակվեց տեղ գրավել հայ կերպարվեստագետների շարքում: Նա զոհվեց 1918 -ին ` Վանից գաղթականների տեղափոխման գործը կազմակերպելու ժամանակ: Երիտասարդի աշխատանքներից պահպանվել են մի շարք բնանկարներ, դիմանկարներ:
                      Համլիկը ուսանել էր Սորբոնի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում: <<Չեմ ուզում նա զինվորական դառնա, նա էնքան մի գեղեցիկ լեզու էր ստեղծում և էնքան լուրջ դեպի գրականությունը, որ ես ուզում եմ նա ուսումը շարունակի ու պարապի: Էդ հազար անգամ ավելի լավ կլինի, քան էսօրվա ճանապարհը>>: - Նամակներից մեկում գրել է Թումանյանը:
                      Բանաստեղծի աղջիկներից մեկը, որ կրում էր նրա պոեմի հերոսուհու ` Անուշի անունը, շատ ավելի վաղ հեռացավ կյանքից: Նա ուսումնասիրում էր ֆրանսերեն լեզուն, հրաշալի նվագում էր դաշնամուր:
                      Արփիկ Թումանյանը ընտանիքում թվով 7-րդ զավակն է: Ուսումնական տարիներ Գալանյան դպրոցում, պոլիտեխնիկական դպրոցում, հետո ճակատագիրը նրան տանում է Մոսկվա, որտեղ աշխատում է ավելի քան 20 տարի ` կենտրոնական գրադարանում:
                      Թումանյանի 4 -րդ որդին ` Արեգը, որը սովորել է Լիսիցյան դպրոցում, ավելի շատ կուսակցական - հասարակական գործիչ էր: Մինչև 30 -ական թվականները Արեգը դասավանդում էր Անդրկովկասի հետևակային զինվորական դպրոցում / Թբիլիսի/, հետո փոխադրվեց Մոսկվա, սովորեց Կարմիր պրոֆեսիոնալ համալսարանում: Արեգը նույնպես վաղաժամ հեռացավ կյանքից:
                      Սեդա Թումանյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա երկար տարիներ ծառայել առողջապահության բնագավառում:
                      Բանաստեղծի կրտսեր դուստրը ` Թամարը, շուրջ 40 տարի աշխատել է որպես ճարտարագետ, նախագծել բնակելի ու հասարակական շատ շենքեր: Նա սիրով ու հպարտությամբ է նշել, որ աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում:
                      Մի առիթով Հովհ. Թումանյանն ասել է, որ իրենք սերել են Մամիկոնյաններից, որի մի ճյուղը 10 - 11 -րդ դարերում գալիս են Լոռի և այնտեղ ծավալում աշխարհաշեն գործեր:
                      / Նյութը տրամադրել էր Իզադորա Աքուլյանը` բանաստեղծի հորեղբոր թոռնուհին /

                      Comment

                      • Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ

                        Շնորհակալություն, հարգելի՜ Հերմինե , <<Հովհաննես Թումանյան>> թեման հետաքրքիր տեղեկատվական նյութերով լրացնելու համար։

                        Comment

                        • Ամեն անգամ լսելիս մանկական վառ հուշեր են արթնանում
                          https://www.youtube.com/watch?v=FmJXpMAOA-E

                          Comment

                          • Իմ Թումանյանը
                            Մեքենան կանգ առավ Թբիլիսիի հին թաղերից մեկում` Բեհբության փողոցի հնաոճ մի տան դարպասների մոտ: Մեքենայից իջա ու մի տեսակ թրթռոց զգացի. ասես այցի էի գնում հին հարազատիս . իմ Թումանյանի տան բակում էի: Թվաց, թե իսկապես ականջիս հասավ բանաստեղծի մեղմ ձայնը .
                            - Զգույշ, ներքևի մի աստիճանը կոտրված է: Կողքիս միայն մայրս ու հայրս էին: Աչքս չէի կարողանում կտրել ո'չ տան դարպասներից, ո'չ էլ երկաթե ճաղերով քիվից, որի վրա տառերի նմանվող ինչ -որ նշաններ կային: Հայրս ասաց, որ ուշադիր նայեմ . դրանք այն տանտիրոջ անվան, ազգանվան ու հայրանվան սկզբնատառերն են, ում տանը մինչև կյանքի վերջ ապրել է Հովհ. Թումանյանը` <<ազգի հոգին>>: Սանդուղքներով բարձրացանք վերև, դուռը դանդաղ բացվեց, ասես իմ դիմաց հենց ինքը `Թումանյանն էր կանգնած ու ներս էր հրավիրում իր հյուրերին: Տունը փայլում էր մաքրությամբ, ամենուրեք բանաստեղծի շունչն էր զգացվում, ապակեպատ պահարանների ներսում բանաստեղծի հագուստներն էին կախված, ծաղկավոր վարագույրով ծածկված էր այն հայտնի գրապահարանը, որն իր մեջ մի ամբողջ հարստություն էր ամփոփում. Թումանյանի գրադարանն էր: Մեծ ճաշասեղանի վրա իր անփոփոխ տեղում էր հաստափոր ինքնաեռը, ասես սպասում էր,որ առաջվա պես քլթքլթալով եռա ու թեյ հրամցնի բանաստեղծի հյուրերին ու ընտանիքի անդամներին: Թեյախմությունը թումանյանների ընտանիքում յուրահատուկ արարողություն էր, այդ արարողութայն համար նա իր դուստրերի համար ճերմակ ժանյակներով գոգնոցներ էր պատվիրել: Մայրս ցույց տվեց մի ոսկե բանալի ու ասաց .
                            - Գիտե՞ս ինչ խորհուրդ ունի այս բանալին: Երբ Թումանյանը հիվանդանում է, խնդրում է որդուն, որ իր մահից հետո մարմինը հանձնեն վրացական հողին, իսկ սիրտը տեղափոխեն հայրենիք` իր ծննդավայր Դսեղ գյուղ: Այդպես էլ անում են, հոր մահից հետո որդին կատարում նրա խնդրանքը, սիրտը հատուկ անոթի մեջ տեղափոխում են Դսեղ գյուղ և ամփոփում իր հայրական տան բակում կառուցված մատուռում:
                            Հնաոճ կոմոդի վրա բանաստեղծի առաջին բանաստեղծությունն էր դրված .
                            Հոգուս հատոր
                            Սըրտիս կըտոր,
                            Սիրուս համար
                            Դու մի' հոգար....:
                            Սենյակներում շրջելուց հետո դուրս եկանք արևով ողողված պատշգամբ, որտեղ երկար ժամեր էր անցկացրել իմ Թումանյանը, հին թախտի կողքին մի փոքրիկ պահարան կար, որի վրա համաչափ դարսված էին այն գրքերը, որոնք Թումանյանի ողջ կյանքի ուղեկիցն են եղել:
                            Երանի այն մարդկանց, ովքեր Թումանյանին անձամբ են ճանաչել, առիթ են ունեցել նրա հետ սեղան նստելու, նրա զրույցներն ունկնդրելու:
                            /Հ. Խ. ,1987թ./

                            Comment

                            • -Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր,-ծիծաղելով գանգատվում էր Հովհ. Թումանյանը:-Ուր որ գնում եմ, հերն ու մերը բերում են իրենց երեխեքը և ասում.՛՛Սուրե՛ն, Լևո՛ն, Աստղի՛կ, գիտե՞ք ով ա եկել մեր տունը՝ ՛՛Շունն ու կատուն՛՛ գրողը: Էս հորեղբայրն ա գրել ՛՛Շունն ու կատուն՛՛: Մին մին էլ պատահում ա, որ էնքան են վռազում, որ էլ չեն ասում թե ՛՛Շունն ու կատուն՛՛ գրող հորեղբայրն ա եկել, այլ թե՝ ՛՛շու՛տ, շու՛տ եկեք, երեխե՛ք, ՛՛Շունն ու կատուն՛՛ ա եկել՛՛: Էսպես էլ խայտառակությու՜ն…

                              Comment

                              • Հովհաննես Թումանյանի 150

                                Ու մեր աչքեը նայում են կարոտ՝
                                Հեռու աստղերին,
                                Երկնքի ծերին,

                                Թե ե՞րբ կբացվի պայծառ առավոտ՝
                                Հայոց լեռներում,
                                Կանաչ լեռներում:

                                Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ միասին պատրաստեցինք սահկահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150 ամյակին: Առաջարկում եմ օգտագործել ...
                                https://lib.armedu.am/resource/26987
                                Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                                Comment

                                Working...
                                X