Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը

    Յոթ սարերի ետևում չէ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և այդ առթիվ միջոցառումների շարք են սկսել Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Այդ մասին հայտարարեցին գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և միության նախագահ Սերգո Երիցյանը՝ կազմակերպված առաջին միջոցառման՝ Իրմա Սաֆրազբեկյանի «Օլգա Թումանյան» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Թվում է, թե Թումանյանի ողջ ստեղծագործությունը լիովին հասցված է մեր ժողովրդին,- իր ելույթի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- բայց Թումանյանի թողած գրականությունն այնքան բազմաշերտ է, պարզ, բայց և հազարումի գաղտնիքներով լեցուն, որ այն անընդհատ պետք է լինի ամեն մի հայի կողքին: Իսկ նման գրականությունը, ինչպիսին, օրինակ, «Օլգա Թումանյան» գիրքն է՝ Թումանյանի ընտանիքի կյանքի բացահայտումներով, անհրաժեշտ է, որ ավելի ու ավելի հասկանալի ընկալվի մեծ բանաստեղծը»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/13/970184/

    Comment


    • ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ

      Սեպտեմբերի 18-ին , ժամը 15:00 Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում կբացվի ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ խորագրով բացօթյա ցուցադրություն:
      Սա ձոն է երկու հզոր անհատականություններին և բացառիկ բարոյական տիպարներին: Հակոտնյա բնավորություններ, նույնական պաշտամունք Հայրենիքի հանդեպ, անմնացորդ ծառայություն ժողովրդին, ճակատագրի անդառնալի հարվածներ... ահա երկու ընկերներին միմյանց կապող ընդհանրություններից մի քանիսը միայն:
      Ցուցադրությունը նվիրվում է Հովհ. Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի 150 և Հովհ. Թումանյանի սպասվելիք 150-ամյակներին:

      Comment


      • ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է

        Թումանյանը մեր ամեն ինչն է, քանի որ նրա պոեզիայում կան մեր անցյալի ու իր ապրած օրերի հայ մարդու մոլեգնող զգացմունքների փոթորիկներն ու ապագայի բազում-բազում հորիզոնները միաժամանակ: Նա եկել էր իբրև առաջնորդ, նահապետ, զորավար ու զինվոր, իբրև մարտիկ հեղեղի նման հայության վրա թափվող զարհուրանքների դեմ, եկել էր մեղմացնելու նրա վիշտն ու տառապանքը, եկել էր իբրև բժիշկ՝ դարմանելու Հայաստանի չապաքինվող վերքերը, բալասան դառնալու ու պահելու ազգի հինավուրց հավատն ու ապագայի հույսերը: Անգիր գիտեր ու մեզ զգուշացրել է, որ «Չարն էլ է միշտ ապրում անմեռ», դրա համար էլ չարի ու բարու սահմանին կանգնած սահմանապահն էր նա, որ պաշտպաներ բարուն չարի ոտնձգություններից և թույլ չտար, որ բարին ու լավը գայթակղվի ու անցնի սահմանի հակառակ կողմը, թույլ չտար, որ մյուս կողմից էլ սահմանն անցնի տկար լավին հաղթած վես տմարդին և անարգել հայտնվի գեղեցիկ երազների աշխարհում: Իմաստուն պատգամախոսն էր դարերի և զգուշացնում էր անողոք իշխողներին և իրենց անպարտելի, ամենազոր հորջորջողներին. «Միշտ ուժեղից ուժեղը կա, Իսկ ամենից ուժեղը՝ մահ» («Հսկան»): Աշակերտն էր հայրենի հողի, բնության ու ժողովրդի, և լավ էր սերտել նրանց դասը. Շատերն էին աշակերտել նույն ուսուցիչներին, բայց քչերին, բացառիկներին է հաջողվել յուրացնել նրանց դասերը. ծաղիկը դրված է մեջտեղը, բայց միայն մեղուն է նրանից մեղր քաշում: Գազանմարդու իշխանության տակ հեծող թույնով ու մաղձով լի դարում նա մեղր էր քաշում, որ լույսով հաղթեր խավարին ու բարությամբ՝ չարին («Ո՞նց էր համը իմ ձագի»):

        Սուսաննա Հովհաննիսյան

        Comment


        • Թումանյանն ավելի ամբողջական, ավելի համապարփակ, քան իր նախորդներից որևէ մեկը, դարձավ իր ժողովրդի կենսագիրը, վարքագիրը և ժամանակագիրը միաժամանակ։ Նրա ստեղծագործությունը համարվում է «հայ կյանքի հանրագիտարան», որից շատ ավելի բան կարելի է քաղել հայոց վարքուբարքի, կենցաղի, սովորույթների, ընդհանրապես՝ մեր ազգային հոգեբանութան մասին, քան բազում պատմագիտական, հայագիտական ու ազգագրական չորուցամաք ուսումնասիրություններից։ Նա իր ստեղծագործությամբ գեղարվեստորեն ամփոփեց, ի մի բերեց հայոց ամբողջ հետմիջնադարյան պատմությունը՝ այս առումով չունենալով հավասարը և՛ իր նախորդներից, և՛ ժամանակակիցներից։ Այս առումով էլ նա եզակի է, անկրկնելի և անզուգական, ինչպիսին ամեն ազգ ունենում է միայն մեկը։ Ռուսների համար այդ մեկը Պուշկինն է, ուկրաինացիների համար՝ Շևչենկոն, վրացիների համար՝ Ճավճավաձեն, լեհերի համար՝ Միցկևիչը, գերմանացիների համար՝ Գյոթեն։ Մեզ համար «այդ մեկը» Թումանյանն է։ Նա է, որ մտնելով 20-րդ դար՝ իր ստեղծագործությամբ հանրագումարի բերեց ինչ ունեինք մինչ այդ, ամփոփեց մեր հազարամյա կան ու չկան, ինչպես, պատկերավոր ասած, ծովն է ամփոփում իր մեջ թափվող գետերի ջրերը։ Թումանյանը դարձավ այն մեծ, անընդգրկելի հոգևոր ավազանը, որի մեջ պետք է մկրտվեին իրենից հետո եկող գրական սերունդները։

          Comment


          • Իսկ դուք գիտե՞ք, որ Թումանյանը աշակերտ ժամանակ թատրոնում խաղացել է:Դրանցից մեկը եղել է հանրահայտ Պետրոս Ադամյանի հետ: Իր հոդվածներում մեկ անգամ չէ, որ Թումանայնը սիրով ու հարգանքով է խոսել մեծանուն Պ. Ադամյանի մասին: Մեծ արվեստագետի մահվան 125-ամյակի առթիվ Թումանյանը գրել է իր հոյակապ հիշողությունները նրա և այն ծիծաղելի հանգամանքների մասին, որոնց մեջ ընկել է Ադամյանին ծանոթանալու ճանապարհին:
            Թումանյանն անխոս զինվորի դեր էր խաղում «Վարդան Մամիկոնյան» պիեսում, ուր Ադամյանը հանդես էր գալիս Եղիշեի դերում:«Հայոց զինվոր», բայց սպանված:Սրանից ավելի հեշտ ու հանգիստ դե՞ր...Աչքերդ փակիր ու հանգիստ պառկիր... Բայց Օհաննեսն էլ ի՞նչ Օհաննես, որ աչքը փակի ու պառկի...Այնքան մեծ է լինում Եղիշե-Ադամյանին տեսնելու ցանկությունը, որ «սպանված հայ զինվորը» աչքերը մեծ-մեծ բաց է անում ու նայում... Սա դեռ բավական չէ, որպեսզի լավ տեսնի ու լսի Ադամյանին, վիզը ձգում է, և նրան բռնում է անհաղթահարելի մի հազ: «Դահլիճում ընդհանուր ծիծաղ բարձրացավ...Բրա՜վո, բի՜ս, կեցցե՜ն հայոց քաջերը,- գրում է Թումանյանը:-Խեղճ Ադամյանը մնացած է քարացած, մեջտեղը կանգնած»:
            Գործողությունը վերջանում է:
            «Ան ո՞վ էր, ծո՛»,- հարցնում է Ադամյանը բարկացած, բայց բեմը նորից բացվում է, նրան կանչում են ծափահարությունները: Օգտվելով խառնակ դրությունից՝ Թումանյանը հանում է թատերական զինվորի շորերն ու փախչում տուն:
            Երկու օրից Ադամյանը ծիծաղելով հիշում է այս դեպքը և հետաքրքրվում, թե ով էր այդ աչքաբաց «սպանվածը»...Թումանյանը ներկայանում է Ադամյանին...

            Comment


            • star1-ի խոսքերից Նայել գրառումը
              Իսկ դուք գիտե՞ք, որ Թումանյանը աշակերտ ժամանակ թատրոնում խաղացել է:Դրանցից մեկը եղել է հանրահայտ Պետրոս Ադամյանի հետ: Իր հոդվածներում մեկ անգամ չէ, որ Թումանայնը սիրով ու հարգանքով է խոսել մեծանուն Պ. Ադամյանի մասին: Մեծ արվեստագետի մահվան 125-ամյակի առթիվ Թումանյանը գրել է իր հոյակապ հիշողությունները նրա և այն ծիծաղելի հանգամանքների մասին, որոնց մեջ ընկել է Ադամյանին ծանոթանալու ճանապարհին:
              Թումանյանն անխոս զինվորի դեր էր խաղում «Վարդան Մամիկոնյան» պիեսում, ուր Ադամյանը հանդես էր գալիս Եղիշեի դերում:«Հայոց զինվոր», բայց սպանված:Սրանից ավելի հեշտ ու հանգիստ դե՞ր...Աչքերդ փակիր ու հանգիստ պառկիր... Բայց Օհաննեսն էլ ի՞նչ Օհաննես, որ աչքը փակի ու պառկի...Այնքան մեծ է լինում Եղիշե-Ադամյանին տեսնելու ցանկությունը, որ «սպանված հայ զինվորը» աչքերը մեծ-մեծ բաց է անում ու նայում... Սա դեռ բավական չէ, որպեսզի լավ տեսնի ու լսի Ադամյանին, վիզը ձգում է, և նրան բռնում է անհաղթահարելի մի հազ: «Դահլիճում ընդհանուր ծիծաղ բարձրացավ...Բրա՜վո, բի՜ս, կեցցե՜ն հայոց քաջերը,- գրում է Թումանյանը:-Խեղճ Ադամյանը մնացած է քարացած, մեջտեղը կանգնած»:
              Գործողությունը վերջանում է:
              «Ան ո՞վ էր, ծո՛»,- հարցնում է Ադամյանը բարկացած, բայց բեմը նորից բացվում է, նրան կանչում են ծափահարությունները: Օգտվելով խառնակ դրությունից՝ Թումանյանը հանում է թատերական զինվորի շորերն ու փախչում տուն:
              Երկու օրից Ադամյանը ծիծաղելով հիշում է այս դեպքը և հետաքրքրվում, թե ով էր այդ աչքաբաց «սպանվածը»...Թումանյանը ներկայանում է Ադամյանին...
              Շնորհակալություն, հարգելի՛ Star, Ձեր ներկայացրած տեղեկությունն անչափ հետաքրքիր է :

              Comment


              • star1-ի խոսքերից Նայել գրառումը
                Իսկ դուք գիտե՞ք, որ Թումանյանը աշակերտ ժամանակ թատրոնում խաղացել է:Դրանցից մեկը եղել է հանրահայտ Պետրոս Ադամյանի հետ: Իր հոդվածներում մեկ անգամ չէ, որ Թումանայնը սիրով ու հարգանքով է խոսել մեծանուն Պ. Ադամյանի մասին: Մեծ արվեստագետի մահվան 125-ամյակի առթիվ Թումանյանը գրել է իր հոյակապ հիշողությունները նրա և այն ծիծաղելի հանգամանքների մասին, որոնց մեջ ընկել է Ադամյանին ծանոթանալու ճանապարհին:
                Թումանյանն անխոս զինվորի դեր էր խաղում «Վարդան Մամիկոնյան» պիեսում, ուր Ադամյանը հանդես էր գալիս Եղիշեի դերում:«Հայոց զինվոր», բայց սպանված:Սրանից ավելի հեշտ ու հանգիստ դե՞ր...Աչքերդ փակիր ու հանգիստ պառկիր... Բայց Օհաննեսն էլ ի՞նչ Օհաննես, որ աչքը փակի ու պառկի...Այնքան մեծ է լինում Եղիշե-Ադամյանին տեսնելու ցանկությունը, որ «սպանված հայ զինվորը» աչքերը մեծ-մեծ բաց է անում ու նայում... Սա դեռ բավական չէ, որպեսզի լավ տեսնի ու լսի Ադամյանին, վիզը ձգում է, և նրան բռնում է անհաղթահարելի մի հազ: «Դահլիճում ընդհանուր ծիծաղ բարձրացավ...Բրա՜վո, բի՜ս, կեցցե՜ն հայոց քաջերը,- գրում է Թումանյանը:-Խեղճ Ադամյանը մնացած է քարացած, մեջտեղը կանգնած»:
                Գործողությունը վերջանում է:
                «Ան ո՞վ էր, ծո՛»,- հարցնում է Ադամյանը բարկացած, բայց բեմը նորից բացվում է, նրան կանչում են ծափահարությունները: Օգտվելով խառնակ դրությունից՝ Թումանյանը հանում է թատերական զինվորի շորերն ու փախչում տուն:
                Երկու օրից Ադամյանը ծիծաղելով հիշում է այս դեպքը և հետաքրքրվում, թե ով էր այդ աչքաբաց «սպանվածը»...Թումանյանը ներկայանում է Ադամյանին...
                Թումանյանն իր հուշերում գրում է, թե զինվորի դերը անհաջող խաղալուց հետո բեմական ասպարեզը պետք է թողնի, բայց ինչպես երևում է նրա կենսագրական փաստերից, 1890-ական թվականներին իր ընկեր գրողների հետ` որպես սիրող, մասնակցել է զանազան ներկայացումների: Ինչպես օրինակ` 1894 թվին Ղազարոս Աղայանի, Շիրվանզադեի հետ մասնակցել է «Ուրիել Ակոստայի» բեմադրությանը, որի մասին ժամանակին գրվել է մամուլում:

                Comment


                • Նվարդ Թումանյանի հուշերից

                  1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
                  Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչն այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
                  Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
                  Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
                  Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկն ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
                  Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
                  Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:

                  Comment


                  • ՀՐԱԺԵՇՏ

                    Այստեղ ահա կբաժանվենք.
                    Մնաս բարյավ, սիրելի.
                    Այսպես ես չեմ ցավել երբեք
                    Դառնությունով սիրտս լի։

                    Այստեղ ահա քեզ թողնում եմ
                    Եվ չգիտեմ, ուր կերթաս.
                    Կասկածներից ես դողում եմ...
                    Թող պահպանե քեզ աստված։

                    Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
                    Օրը տարի կդառնա,
                    Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
                    Շուրջդ պիտի թրթռա։

                    Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
                    Որ քեզ շատ եմ կարոտել.
                    Եվ տեսության ժամի համար
                    Չմոռանաս աղոթել։

                    1891
                    Հովհաննես Թումանյան

                    Comment


                    • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      ՀՐԱԺԵՇՏ

                      Այստեղ ահա կբաժանվենք.
                      Մնաս բարյավ, սիրելի.
                      Այսպես ես չեմ ցավել երբեք
                      Դառնությունով սիրտս լի։

                      Այստեղ ահա քեզ թողնում եմ
                      Եվ չգիտեմ, ուր կերթաս.
                      Կասկածներից ես դողում եմ...
                      Թող պահպանե քեզ աստված։

                      Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
                      Օրը տարի կդառնա,
                      Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
                      Շուրջդ պիտի թրթռա։

                      Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
                      Որ քեզ շատ եմ կարոտել.
                      Եվ տեսության ժամի համար
                      Չմոռանաս աղոթել։

                      1891
                      Հովհաննես Թումանյան

                      Comment


                      • Ճանապարհներ կան, որ տանում են անդունդի, և կույր գնացողը առհասարակ չի նկատում:Երբ որ ափն է հասնում, նոր է նկատում, իսկ շատերը ընկնելուց հետո են իմաստուն դառնում:
                        Հովհ. Թումանյան

                        Comment


                        • Հայաստանը շատ բժիշկների կարիք ունի, որովհետև շատ են նրա վերքերը: Եվ կարիք ունի ամեն տեսակ բժիշկների, որովհետև բազմատեսակ են նրա վերքերը: Հայաստանը մի որևէ աղետյալ չի, այլ մի բարձր աղետյալ, որ առողջանալով՝ շատ բան ունի տալու մարդկությանն ու աշխարհին:
                          Հովհ. Թումանյան

                          Comment


                          • Զորավար Անդրանիկի և Հովհաննես Թումանյանի հանդիպումը Դսեղում 1918թ
                            42873557_1145217395636226_5051544244959838208_n.jpg
                            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                            Ադոլֆ Դիստերվեգ


                            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                            Comment


                            • Այո՛, Թումանյանը մեր ամեն ինչն է, նրա մեջ մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր ավանդույթներն ու ավանդախախտությունը, նա և՛ հողեղեն է, և՛ աննյութական, նրա մեջ մեր բնությունն է, հայոց բառ ու բանը, մեր հացն ու ջուրը, առօրեականը և տիեզերականը, նա կատարելության ու զոհաբերության խորհուրդն է, հայ ժողովրդի խիղճը, գութն ու կարեկցանքը, և հեռացավ կյանքից իր ազգի համար անշեջ հուրը փնտրելու ճանապարհին: Իր բնազդով ու հոգու աչքերով էր տեսնում անտեսանելին. «Ես հազար աչքով բաներ եմ տեսնում… Հազար ականջով ձայներ եմ լսում…»:
                              Հայրենազրկված պոետի, որդեկորույս հոր, ամենայն հայոցի «Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ» հոգին հաճախ է ճչացել վշտից ու ցավից, բայց նա ժպտացել է, շռայլորեն ժպիտ պարգևել ամենքին. չէ՞ որ «Քեֆ անողին քեֆ չի պակսի» հեքիաթի հեղինակն էր, թեև իր հոգում անթեղած հայոց վշտի ծովը անհամեմատելի է իր հեքիաթի հերոսի ցավի հետ: Ամեն ինչ արել է՝ թաքցնելու հայոց վշտի մեծ ծովից ծնվող վիթխարի տառապանքն ու իր տղամարդկային արցունքները: 1918 թ մայիսի 29-ին, երբ Թումանյանը Սանահինի ձորով անօթևան գաղթականներին առաջնորդելիս նրանց անեկդոտներով ու սրամտություններով ուրախացնում ու նույնիսկ ծիծաղեցնում է «Էրեկլու բաղում», իսկ բոլորի քնելուց հետո՝ նստում հեռավոր կոճղին ու մռայլվում, արտասվում:
                              Թումանյանը… «զարմանալի զարմանք», մի գերմարդ, որ ամենքի հետ ապրում ու ամենքի չափ տառապում էր, ինչպես ինքը կասեր՝ հանճարի կնիքը ճակատին, ժողովրդի զգացմունքը սրտում, լույսը հոգու մեջ, պատմությունը թիկունքին, ապագան ու գալիքը՝ աչքի առաջ: Ինչպես կարող է մեր ամեն ինչը չլինել մի պոետ, որի մասին վաղուց ասված է, թե մեր «ոգու Աստվածաշունչն է ու մեր կյանքի հանրագիտարանը»:

                              Comment


                              • Թումանյանն այն երջանիկներից է, որի մեծությունը խոստովանել են նրա բոլոր ժամանակակիցները, հատկապես մեծերը, գրեթե առանց բացառության, առաջնության դափնին տվել են նրան, որովհետև իսկապես մեծ էին և չէին վախենում ամենամեծի հետ համեմատվելուց: Սա նույնպես հազվադեպ երևույթ է համաշխարհային գրականության մեջ: Նրանց պաշտամունքն ասես փոխանցվեց գրողների ու գրական հաջորդ սերնդին, որն ավելի առաջ անցավ ՝ աստվածացնելով նրան, վստահ ենք՝ այդպես է լինելու նաև հետագա դարերում, և եթե այսօր ոմանք լռում են, ուրեմն դեռևս չունեն իրենց մեծության գիտակցությունը, միայն մեծերն են խոստովանում Թումանյանի անառարկելի մեծությունը: Թումանյանական սեղմությամբ՝ «Աստծո որդի», «Հայր աստված», «զորավար արքա», «կատարելության խորհրդանիշ» արտահայտություններով է բնութագրել մեծ լոռեցուն նրա մեծ հայրենակիցը՝ Հրանտ Մաթևոսյանը. «Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք»: Ինչպես կասեր ինքը՝ պոետը.
                                Դու Աստվա՛ծ ես, դու անհո՛ւն ես, անանուն ես, ու անես…

                                Ս. Հովհաննիսյան

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information