Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Որ տարիքում էլ որ կարդաս Թումանյանի ստեղծագործությունները, ամեն անգամ նորովի ես ընկալում , տխրում և ուրախանում ես նրա հերոսների հետ։ Մանկությունը սկսվում է թումանյանական բանաստեղծություններով և հեքիաթներով, պատանեկության տարիներին նա կրկին մեր ուղեկիցն է, հասուն տարիքը ևս բացառություն չէ...

    Comment


    • #32
      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հետաքրքիր գրառում եք կատարել,հարգելի' Նաիրա:Ինձ շատ դուր եկավ
      ՈՒրախ եմ Էլեոնորա ջան,որ գրառումը Ձեզ դուր եկավ: Ամենայն Հայոց Բանաստեղծին վերաբերվող յուրաքանչյուր պատմություն, ասույթ , կարծիք , ոտանավոր կամ հոդված ընթերցում եմ մեծ հետաքրքրությամբ ու սիրով:

      Comment


      • #33
        Հետաքրքիր դրվագ Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի կյանքից
        1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
        Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

        Comment


        • #34
          Հանրաճանաչ մշակույթում
          Օպերա

          Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան (1912) հիմնված է Թումանյանի Անուշ (1902) պոեմի վրա[16]
          Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան (1930) հիմնված է Թումանյանի Թմկաբերդի առումը(1902) ստեղծագործության վրա[16]
          Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

          Ֆիլմեր
          Հովհաննես Թումանյան (անգլ.) Internet Movie Database կայքում
          Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»

          Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։

          Անուշ, Ի. Պերեստիանի, համր կինո (1930)
          Գիքոր, Ա. Մարտիրոսյան, համր կինո (1934)
          Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1962)
          Ախթամար, Ե. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1969)
          Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան, Հայֆիլմ (1969)
          Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1969)
          Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան, Հայֆիլմ (1969)
          Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1974)
          Գիքոր. Ս. Իսրաելյան, Հայֆիլմ (1982)
          Մի կաթիլ մեղրը, Հենրիկ Մալյան, ռուսերեն, Հայֆիլմ (1982)

          Մուլտֆիլմեր
          Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա[19]

          Շունն ու կատուն, Լև Ատամանով (1938)
          Մի կաթիլ մեղրը, Վ. Պոդպոմոգով (1968)
          Փարվանա, Վ. Պոդպոմոգով (1968)
          Սուտլիկ որսկանը, Է. Բադալյան (1969)[20]
          Ձախորդ Փանոսը, Ս. Գալստյան (1980)
          Կիկոսի մահը, Ռոբերտ Սահակյանց (1986)
          Քաջ Նազարը, Ռոբերտ Սահակյանց (1986

          Comment


          • #35
            Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հանրաճանաչ մշակույթում
            Օպերա

            Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան (1912) հիմնված է Թումանյանի Անուշ (1902) պոեմի վրա[16]
            Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան (1930) հիմնված է Թումանյանի Թմկաբերդի առումը(1902) ստեղծագործության վրա[16]
            Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

            Ֆիլմեր
            Հովհաննես Թումանյան (անգլ.) Internet Movie Database կայքում
            Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»

            Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։

            Անուշ, Ի. Պերեստիանի, համր կինո (1930)
            Գիքոր, Ա. Մարտիրոսյան, համր կինո (1934)
            Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1962)
            Ախթամար, Ե. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1969)
            Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան, Հայֆիլմ (1969)
            Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1969)
            Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան, Հայֆիլմ (1969)
            Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1974)
            Գիքոր. Ս. Իսրաելյան, Հայֆիլմ (1982)
            Մի կաթիլ մեղրը, Հենրիկ Մալյան, ռուսերեն, Հայֆիլմ (1982)

            Մուլտֆիլմեր
            Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա[19]

            Շունն ու կատուն, Լև Ատամանով (1938)
            Մի կաթիլ մեղրը, Վ. Պոդպոմոգով (1968)
            Փարվանա, Վ. Պոդպոմոգով (1968)
            Սուտլիկ որսկանը, Է. Բադալյան (1969)[20]
            Ձախորդ Փանոսը, Ս. Գալստյան (1980)
            Կիկոսի մահը, Ռոբերտ Սահակյանց (1986)
            Քաջ Նազարը, Ռոբերտ Սահակյանց (1986
            Շնորհակալություն, հարգելի Լիա, թեմային անդրադառնալու և հետաքրքիր գրառումների համար:

            Comment


            • #36
              Հ․Թումանյանի կինը բողոքում է,որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
              – Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment


              • #37
                ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ/

                Անց կացա՜ն…
                Օրերս թըռան,ա՜նց կացա՜ն.
                Ախ ու վախով,դարդերով
                Սիրտըս կերա՜ն,ա՜նց կացա՜ն:
                * * *
                Քանի՜ ձեռքից եմ վառվել,
                Վառվել ու հուր եմ դառել,
                Հուր եմ դառել,լույս տվել,
                Լույս տալով եմ սպառվել:
                * * *
                Հիմա բացե՜լ են հանդես
                Երգիչները իմ անտես.
                Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
                Ո՞վ է լսում հիմի ձեզ:
                * * *
                Ու՞ր կորա՜ն…
                Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
                Ինչքան լացի,ձեն ածի`
                Ձեն չտվին,լու՜ռ կորան:
                * * *
                Երկու դարի արանքում,
                Երկու քարի արանքում,
                Հոգնել եմ նոր ընկերի
                Ու հին ցարի արանքում:
                * * *
                Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
                Լիքն ակունքով հազարավոր.
                Իմ զայրույթը լիքն է սիրով,
                Իմ գիշերը` լիքն աստղերով:
                * * *
                Հին աշխարհքը ամեն օր
                Հազար մարդ է մտնում նոր,
                Հազար տարվան փորձն ու գործ
                Սկսվում է ամեն օր:
                * * *
                Զուր եմ փախչում,ինձ խաբում,
                Հազար կապ է ինձ կապում.
                Ամենքի հետ ապրում եմ,
                Ամենքի չափ տառապում:
                * * *
                Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
                Նենգ ու դավ եմ տեսել ես,
                Տարել, ներել ու սիրել,
                Վատը`լավ եմ տեսել ես:
                * * *
                Հոգիս`տանը հաստատվել,
                Տիեզերքն է ողջ պատել.
                Տիեզերքի տերն եմ ես,
                Ո՞վ է արդյոք նկատել:
                * * *
                Ո՜նց է ժպտում իմ հոգին
                Չարին, բարուն,ամենքին.
                Լույս է տալիս ողջ կյանքիս
                Ու էն ճամփիս անմեկին:
                * * *
                Լինե՜ր հեռու մի անկյուն,
                Լինե՜ր մանկան արդար քուն,
                Երազի մեջ երջանիկ,
                Հաշտ ու խաղաղ մարդկություն:
                Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 15-03-18, 00:50.
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment


                • #38
                  Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ/

                  Անց կացա՜ն…
                  Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
                  Ախ ու վախով, դարդերով
                  Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
                  * * *
                  Քանի՜ ձեռքից եմ վառվել,
                  Վառվել ու հուր եմ դառել,
                  Հուր եմ դառել, լույս տվել,
                  Լույս տալով եմ սպառվել:
                  Շնորհակալ եմ , Էմմա ջան, թեմային մշտապես անդրադառնալու և նյութեր տեղադրելու համար:

                  Comment


                  • #39
                    Թումանյանի ամբողջ ստեղծագործության, նրա չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա սավառնում է մի լավատես, կենսահաստատ , օլիմպիական վսեմ շունչ:
                    Այս է, որ կոչվում է Թումանյանի աշխարհը:
                    Այստեղ կա և՛ դառնություն, և՛ ցավ, և՛ հայոց վշտի ծովում լողացող մի տառապող հոգի, նախապաշարումներից խելագարված Սաքո, սիրուց խելագարված Անուշ, մեծ քաղաքի հիվանդանոցում մարող Գիքոր, և՛ Գառնիկ ախպեր, և՛ Առյուծ Մհեր, հարսանիք ու մենամարտ, եղեռն ու հոգեհանգիստ...
                    ՈՒ այս ամենը ՝ մարդու, իր, բանաստեղծի ձեռքով ստեղծված աշխարհի վրա սավառնում է Թումանյանի օլիմպիական, աստվածային շունչը և իր ժպտացող ոգին...

                    Comment


                    • #40
                      Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Որ տարիքում էլ որ կարդաս Թումանյանի ստեղծագործությունները, ամեն անգամ նորովի ես ընկալում , տխրում և ուրախանում ես նրա հերոսների հետ։ Մանկությունը սկսվում է թումանյանական բանաստեղծություններով և հեքիաթներով, պատանեկության տարիներին նա կրկին մեր ուղեկիցն է, հասուն տարիքը ևս բացառություն չէ...
                      Հարգելի Ֆուզելինա, տեղին է ասված, որ ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

                      Comment


                      • #41
                        Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի,նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս
                        ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
                        Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է:
                        Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ:Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն
                        լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում:Նրա բանաստեղծություններն արտասանվում են,երգվում:
                        ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

                        Նրան,ով գրել է «Մի կաթիլ մեղրը»,«Շունն ու կատուն»,«Մուկիկի մահը»`իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի
                        առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
                        Կ.ՉՈՒԿՈՎՍԿԻ

                        ...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել,այնքան
                        տրամադրող ու հնչուն են դրանք։Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից,
                        որքան Հովհաննես Թումանյանը:
                        Ա.ՏԻԳՐԱՆՅԱՆ

                        Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ:Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության
                        մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը,իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
                        ...Այժմ,նոր կյանքի կերտման այս դարաշրջանում,անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն
                        ելնում որպես փայլող գագաթ:
                        Մ.ՍԱՐՅԱՆ
                        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 15-03-18, 16:56.
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #42
                          Թումանյանն ամբողջ կյանքում իրեն շրջապատել է լավ մարդկանցով և եղել է իր իսկ ստեղծած շրջանի հոգին ու ոգին:Ձեռքը բաց մարդ է եղել, սիրել է քեֆ ու խրախճանք:Մի բաժակ խմել է, երեք շիշ քեֆ է արել:Մակինցյանը,որ թաս է բռնել և՛ Թումանյանի , և՛ Իսահակյանի ու Չարենցի հետ , վկայում է,որ Թումանյանն այս գործում անգերազանցելի է եղել ոչ թե քանակական, այլ որակական առումով:
                          Շենշող, սրամիտ, հմայիչ Թումանյանը եղել է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծ, այլև ամենայն հայոց թամադա:
                          Ահա Տերյանի վկայությունը.

                          Թումանյանի պալատում
                          Ով որ քեֆի չի նստել,
                          Նա չի տեսել դեռ խնդում,
                          Աշխարհ չի տեսել:


                          Այնքան մեծ է<< քեֆի նստող >>Թումանյանի համբավը, որ Չարենցը , կապելու համար մեծ բանաստեղծին համաշխարհային մեծությունների հետ, նրան պատկերում է ահա այսպես.

                          ...Այս հմու՛տ, հանճարեղ Լոռեցին, Հոմերի,Գյոթեի հետ մի օր՝ հավասար նստել է քեֆի,
                          Եվ թաս է բռնել նրանց հետ , մեծարանք տվել ու առել:

                          Comment


                          • #43
                            Մարգարյան Հերմինե-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հիրավի մեծ է ՄԵԾ հայի ներդրումը հայոց մեծ եղեռնից փրկված հայ գաղթականությանն օգնելու գործին: Հիշեցի մի ծանոթ պատություն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի զրույցը Թումանյանի հետ, երբ վերջինս կաթողիկոսին խնդրում էր բացել Վեհարանի դռները և տեղավորել անօթևան հայ գաղթականությանը, իսկ կաթողիկոսը հրաժարվում էր, ապա կոշտ տոնով Թումանյանին է դիմում. ՙ<<Դու խոսում ես Ամենայն հայոց կաթողիկոսի հետ>>, իսկ Թումանյանը պատասխանում է. <<Խսկ դուք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետ>>, ի վերջո տեղի է տալիս կաթողիկոսը:
                            Հարգելի Հերմինե, շնորհակալություն այս հիշարժան և կարևոր գրառման համար:

                            Comment


                            • #44
                              Վերնատուն

                              Վերնատուն,19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի
                              կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության
                              փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ
                              հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները
                              ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը,ինչպես նաև իրենց
                              գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության
                              հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։
                              «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության»հիմնաքարը։
                              Վերնատան մշտական անդամներն էին՝
                              Ղազարոս Աղայան
                              Հովհաննես Թումանյան
                              Ավետիք Իսահակյան
                              Լևոն Շանթ
                              Դերենիկ Դեմիրճյան
                              Նիկոլ Աղբալյան

                              Մշտական անդամներից բացի,Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ,
                              արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը,Մուրացանը,Վրթանես
                              Փափազյանը,Կոմիտասը,նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։
                              https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E...B8%D6%82%D5%B6
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment


                              • #45
                                Տիեզերքում աստվածային
                                մի ճամփորդ է իմ հոգին.
                                Երկրից անցվոր, երկրի փառքին
                                անհաղորդ է իմ հոգին.
                                Հեռացել է ու վերացել
                                մինչ աստղերը հեռավոր,
                                Վար մնացած մարդու համար
                                արդեն խորթ է իմ հոգին:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information