Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Իմ աշակերտները ևս մեծ սիրով և ոգևորությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը:Գիքորը ,,Էստի համեցեք՛՛ խոսքերի ներքո հյուրերին ուղեկցեց դասարան:Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը:Այնուհետև երաժշտության տակ ներս եկան Թումանյանի գրական հերոսները՝ Քաջ Նազարը, Անբան Հուռին, լոռեցու հանդերձանքով «ծերունիները», Ձախորդ Փանոսը, Գիքորը :Աշակերտների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, դասարանի ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

    27972743_576367139377028_5922214035570879203_n.jpg 28055875_576367122710363_3833006185832711826_n (1).jpg 28056543_576367596043649_7920440826126439162_n.jpg 28276491_576366766043732_4071075059973597874_n.jpg
    28377529_576367402710335_5999474449746412138_n.jpg
    Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 21-02-18, 20:48.

    Comment

    • #17
      Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Իմ աշակերտները ևս մեծ սիրով և ոգևորությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը:Գիքորը ,,Էստի համեցեք՛՛ խոսքերի ներքո հյուրերին ուղեկցեց դասարան:Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը:Այնուհետև երաժշտության տակ ներս եկան Թումանյանի գրական հերոսները՝ Քաջ Նազարը, Անբան Հուռին, լոռեցու հանդերձանքով «ծերունիները», Ձախորդ Փանոսը, Գիքորը :Աշակերտների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, դասարանի ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

      [ATTACH=CONFIG]4172[/ATTACH] [ATTACH=CONFIG]4173[/ATTACH] [ATTACH=CONFIG]4174[/ATTACH] [ATTACH=CONFIG]4175[/ATTACH]
      [ATTACH=CONFIG]4176[/ATTACH]
      հիանալի դաս եք անցկացրել,կեցցե'ք

      Comment

      • #18

        Հարուստ և հետաքրքիր կահավորանքով, բեմականացված տեսարաններով շատ գեղեցիկ դաս: Կեցցե՛ս, Գայանե ջան:
        Լիլիթ Կորյունի Սահակյան

        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

        https://lib.armedu.am/user/profile/2640

        Comment

        • #19
          mard.jpg
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment

          • #20
            ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԸ
            Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ.«Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով: Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների. ա)1881-1886 , բ)1887-1892 , գ)1893-1900, դ)190: Հիմնվելով այդ տեսակետին`համառոտ ներկայացնենք բանաստեղծի ստեղծագործական կյանքը փուլ առ փուլ:
            http://www.toumanian.am/tangaran/wor...lear=1&lang=AM
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • #21
              Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
              Վ. ՏԵՐՅԱՆ

              Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
              ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
              Մ. ՍԱՐՅԱՆ
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment

              • #22
                Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
                <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
                Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:

                Comment

                • #23
                  Հովհաննես Թումանյանի թևավոր խոսքերը.
                  1. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:

                  2. Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:

                  3. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

                  4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:

                  5. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

                  6. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

                  7. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

                  8. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

                  9. Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

                  10. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով:

                  Comment

                  • #24
                    Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:...Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
                    Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

                    Comment

                    • #25
                      Դեռ 12 տարեկան Թումանյանը դպրոցում բանաստեղծի համբավ է ձեռք բերում իր մի ոտանավորով: Այս ոտանավորում 12 տարեկան սիրահարն իր սիրած աղջկան անվանում է <<հոգուս հատոր>>, <<սրտիս կտոր>> -ն էլ հետը: <<Դասիս համար դու մի հոգար>>,-հանգստացնում է տղան աղջկան,որովհետև չպետք է անտեսել , որ <<թե կան դասեր , կա նաև սեր...>>:Եվ ստեղծված այս պարզ իրադրության մեջ ի՞նչ կա զարմանալի, <<որ անխոհեմ մի պատանի սերը սրտում ՝ դաս է սերտում...>>:
                      Այսպես սկսեց 12-ամյա բանաստեղծը և գնաց, հասավ մինչև անհասանելին...

                      Comment

                      • #26
                        Կրակ էր թափվում երկնքից Արարատյան դաշտի և Էջմիածնի վրա: Շոգ , տոթակեզ ամառ էր: Վանքի պուրակում ու անտառակում , վանքի ու վանքապատկան շենքերի պատերի տակ տնքում ու մեռնում էր մի ողջ ազգություն:Երևաց Թումանյանը՝անժպիտ ու մռայլ:Անցավ մահաբույր ծառուղիներով, մոտեցավ որբերին, կանգնեց, լռեց ու լուռ հեռացավ տեսիլքի նման:

                        Comment

                        • #27
                          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հիրավի մեծ է ՄԵԾ հայի ներդրումը հայոց մեծ եղեռնից փրկված հայ գաղթականությանն օգնելու գործին: Հիշեցի մի ծանոթ պատություն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի զրույցը Թումանյանի հետ, երբ վերջինս կաթողիկոսին խնդրում էր բացել Վեհարանի դռները և տեղավորել անօթևան հայ գաղթականությանը, իսկ կաթողիկոսը հրաժարվում էր, ապա կոշտ տոնով Թումանյանին է դիմում. ՙ<<Դու խոսում ես Ամենայն հայոց կաթողիկոսի հետ>>, իսկ Թումանյանը պատասխանում է. <<Խսկ դուք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետ>>, ի վերջո տեղի է տալիս կաթողիկոսը:

                          Comment

                          • #28
                            Հովհաննես Թումանյանին

                            Ես կարդում եմ նրան ու ասում.-Այս հմու՛տ, հանճարեղ Լոռեցին
                            Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
                            Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
                            Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:

                            Նա մեծ էր ավելի, քան եղավ: -Երկնքի նման ընդարձակ,
                            Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:
                            Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ,
                            Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ:

                            Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:-Արմատնե՜ր ուներ նա հողում:
                            Իր երգերը- գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր ողողում:
                            Հանճարեղ երգերում նրա -իր երկրի արև՛ն էր շողում:
                            Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:-Արմատներ ուներ նա հողում:

                            Եղիշե Չարենց

                            Comment

                            • #29
                              Իսահակյանը մի անգամ Թիֆլիսում հայ ընտանիքի կողմից հրավիրվել է ճաշկերույթի: Եղել են բազմաթիվ հյուրեր՝բոլորն էլ <<նախապատրաստված>>: Նախապատրաստված է եղել նաև տանտիրոջ ինը տարեկան աղջիկը: Ներս է մտնում Իսահակյանը, բոլորի ձեռքը սեղմում , շոյում է փոքրիկի մազերը...Հայրը, ցույց տալու համար աղջկա աշակերտական հասունությունը, հարց է տալիս.
                              -Ո՞վ է այս պապիկը, բալիկ ջան:
                              -Հովհաննես Թումանյանը,-պատասխանում է աղջիկը:
                              Տիրում է մի անհարմար լռություն:
                              Իսահակյանը ժպտում է:
                              -Իրավունք ունի աղջիկը,- ասում է նա,-ես ի՞նչ եմ գրել երեխաների համար, որ աղջիկը ճանաչի ինձ...

                              Comment

                              • #30

                                Հետաքրքիր գրառում եք կատարել,հարգելի' Նաիրա:Ինձ շատ դուր եկավ

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information