Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավոր ծնունդդ, ի՛մ Թումանյան

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Շնորհավոր ծնունդդ, ի՛մ Թումանյան


    Երբ 1919 թվականին Թումանյանի տանը նշվելիս է եղել նրա ծննդյան 50-ամյակը, հրավիրվածների մեջ լինում է նաև Զորավար Անդրանիկը:

    Անդրանիկի կենացի ժամանակ Թումանյանն իր բաժակաճառի մեջ ասում է. «Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի, հիմի էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ…»:

    Ընդհատելով Թումանյանի խոսքը՝ Անդրանիկը նստած տեղից վրա է բերում. «Կանցնի էլի երեսուն տարի, ո՛չ Խրիմյան կլինի, ո՛չ Անդրանիկ, կմնա… «Շունն ու կատուն»:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ manush; 25-02-20, 11:22.

  • #2
    ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ


    Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
    1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն , քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
    1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:
    ***

    Comment


    • #3
      Թումանյանը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ , ուրախության թե տրտմության ժամին, չմտաբերեն նրան, պատեհ կամ անպատեհ առիթով մեջ չբերեն նրա մի որևէ քառյակը,մի քանի տող կամ դարձվածք լեգենդներից, պոեմներից, նույնիսկ արձակից:Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, դեռ ավելի վաղ, երբ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով:Եթե ասենք նաև, որ պոետի գրվածքներից շատերը հասնում են նրան ուրիշ արվեստների միջնորդությամբ ևս՝օպերաներ, ներկայացումներ, կինոնկարներ,երաժշտության ու նկարչության գործեր,ապա հասկանալի կլինի ,որ ամենքն էլ գիտեն ու սիրում են Թումանյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները:


      Աղբյուրները հնչում են ու անց կենում,
      Ծարավները տենչում են ու անց կենում,
      ՈՒ երջանիկ ակունքներին երազուն՝
      Պոետները կանչում են ու անց կենում:

      Comment

      Working...
      X