Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ճանաչենք մեր հերոսներին

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #46
    Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
    ***
    << Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, չի կարելի պաշտպանել առանց տիրապետելու Ղարաբաղին>>:

    Սերգեյ Գորոդեցկի

    ***

    << Մենք զգում ենք մեծ ապագան հայ հայրենիքի և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև>>;

    Գարեգին Նժդեհ
    Անգնահատելի է մեծ հայորդու` Գարեգին նժդեհի պատգամը հայ սերնդին` <<Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի, նրա առանձին անդամի կողմից` հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով..>>

    Comment


    • #47
      Անձնական կորուստ չունենալը անտարբերության հիմք չէ, ցանկացած կորուստ մերն էր: Այն, ինչ ապրեցինք դժնդակ այդ օրերին, մնաց մեր ներսում: Ոմանք մեկ-երկուսի հետ խոսեցին, ոմանք նախընտրեցին լռել: Բայց եղան և գրավոր խոսքեր, հղումներ, որոնք դարձյալ մնացին մտերմական փոքրիկ շրջանակներում, որովհետև հասցեատերերը ձուլվել էին մայր հողին...
      Այդպիսի մի ուղերձ էլ ապրումների ծանրությունից գրեց հայրենյաց պաշտպաններին հասակակակից մի աղջիկ՝ 19-ամյա ուսանողուհի Սուսաննան: Այդ խոսքերը դրվեցին միայն Գյումրիի հայորդիների շիրիմներին: Կուզենամ այստեղ էլ տեղադրել Սուսաննայի խոսքը (հիշողությունը ժամանակ չի հարցնում). գուցե դրանք թռչեն և ձուլվեն վերածնվող հոգիներին:
      «Եղբա՛րք, ձեզ խրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն»:
      Ձեզ խրատ մի տամ. Բացե՛ք ձեր աչքերը, դուրս եկեք դեպի հավերժություն տանող այդ արկղից դեպի հավերժություն, հետո բոլորս միասին կգնանք, գնացեք հետ՝ կռի՛վ՝ այս անգամ՝ ապրելու, ապրեցնելու և ոչ երբեք կրկին մեռնելու:
      Եղբայրնե՛ր, գնացե՛ք հետ՝ կռիվ՝ ձեր ընկերների կողքին կանգնելու, սեփական տանկում ոչ թե այրվելու, այլ կրակից վերստին հառնելու, ականի պայթյունից ցրված բեկորներից բազմապատկվելու, հարյուրապատկվելու, ընկերոջը փրկելիս նորից ծնվելու, վերջացած փամփուշտների փոխարեն նորերը գտնելու, որ սեր ու հանդուրժողականություն են ցանելու:
      «Եղբա՛րք, ձեզ խրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն»: Պիտի հետ գնալ, զարթնե՛ք, եղբա՛րք: Պիտի հետ գնալ՝ խոշտանգնված մարմինները նոր կյանքի սկիզբ դարձնելու, հեղված արյունները դաշտում՝ կակաչներ, իսկ ձեր վախերը՝ ճերմակ աղավնիներ դարձնելու, որ ուղարկենք աշխարհին ի տես: Արթնացե՛ք ու հետ գնացե՛ք, եղբա՛րք, նոր քյարամներ, արմեններ, մերուժաններ ու տիգրաններ ծնեք, որ դու՛ք անմահանաք, որ մե՛նք անմահանք:
      «Եղբա՛րք, ձեզ խրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն»: Գնացե՛ք ու ա՛յս անգամ ե՛տ եկեք: Այս անգամ խոստանում ենք՝ ձեզ լացով չենք դիմավորի, կգրկենք ձեզ ամուր: Միայն թե այս անգամ ամեն ինչ այլ կերպ ավարտվեց: Մենք ձեզ երկար, շա՜տ երկար էինք սպասել:

      Comment


      • #48
        Համո Սահյան
        XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից մեկի՝ Համո Սահյանի ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:
        Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին: 1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը, 1939-1941թթ. աշխատել է տեղի թերթի խմբագրությունում:



        Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.): 1945-1951թթ. աշխատակցել է Բաքվի (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951-1965թթ. պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965-1967թթ.՝ գլխավոր խմբագիր:



        Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին: 1946թ. լույս է տեսել առաջին ժողովածուն: Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին:

        Comment


        • #49
          -Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք:
          -Էն, որ ունի բարձր երկինք,
          Էն, որ ունի կարմիր արև՝
          Յուր կապուտակ գլխի վերև.
          Էն, որ ունի լեռն Ալագյազ`
          Հավքերն՝ աշուղ, ջրերը՝ սազ:
          Էն, որ տեսքով իր Սևանի՝
          Մազերն արձակ ու գեղանի՝
          Նստած հարսի կնմանի:
          Էն, որ ունի աշխարհի թագ՝
          Քանց թագավոր՝ Մասիս ճերմակ,
          Ճերմակ Մասիս՝ սիրտը մրմուռ,
          Գլուխը վեր՝ դրախտի դուռ:
          Էն, որ ունի Մասիսն ի վար
          Հին-հին բերդեր, վանքեր մթար,
          Որ ավերակ, բայց դեռ դարեր
          Լուռ կաղոթեն երկինքն ի վեր:
          Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
          Եվ ափերը մամռոտ ու մութ
          Գերեզմաններն են պապերուդ...
          Էն, որ Ղազբեկն ու Արագած՝
          Արտերու մեջ՝ ախպեր կանգնած՝
          Ձեռ կզարնեն գինով թասին
          Ու կձայնեն մեր Մասիսին,
          Թե՝ «Հե՜յ, բաբո՛, բավ չէ՞ մենակ
          Պանդուխտ մնաս ամպերու տակ»...Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։

          Comment

          Working...
          X