Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • gaya71
    replied
    Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը

    Թողնել հաղորդագրություն:


  • Թեհմինե Սահակյան
    replied
    Ավետիք Իսահակյանը պատմում էր.
    - Մի երեկո բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու եւ համբուրելու նրա աջը։
    - Վեհափա՛ռ Հայրիկ,- ասացի ես, մեծ բախտավորություն եմ զգում , որ ինձ վիճակվել է բերել Ղեւոնդ Ալիշանի կարոտագին ողջույնները։
    - Ա՜հ , շատ շնորհակալ եմ ։Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր Ղեւոնդը։
    - Լավ է , վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի եւ պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ։Նա հիվանդոտ է ու թույլ...
    - Ափսո՜ս , ափսո՜ս , - խոսքս ընդհատեց Հայրիկը,- մենք հասակակիցների ենք, ես շատ եմ սիրում նրան։Նա անուշ գրիչ ունի։ Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել։Ահա ուրիշ ի՞նչ էր անում։
    - Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, եւ ասում էր ,թե բերկրանքով է լսում՝ իմանալով , որ Հայրիկը ձի է նստում եւ ժողովրդին այցի է գնում։
    - Միշտ նախանձում էի Ձեզ Վեհափառ, ասում էր ."Հայրիկն ուրիշ է , նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի ներքո է քնում , hայոց դաշտերի ծաղկանց հովն է շնչում, Արաքսի սառնորակ ջուրը խմում։Դա մեծ բախտավորություն է"...

    - Այստեղ Հայրիկը ուրախ եւ սրտանց ծիծաղեց։
    - Ես վաղը եւեթ կկարգադրեմ , որ նրա համար Մասիսի հողից , Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն եւ փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ։
    Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղեւոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածից, բայց մինչեւ հասնելը , դժբախտաբար , սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել(1901թ. նոյեմբեր)։
    Վերջին խմբագրողը՝ Թեհմինե Սահակյան; 30-06-17, 00:42.

    Թողնել հաղորդագրություն:


  • Parandzem
    replied
    Բաղրամյանը հիշում է. «Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին: Զորավարը/Անդրանիկ Օզանյան/ խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց».

    «Կոռնետ Վանո, քո երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել: Սա մեր հայրենիքն է, ինչ կարեւր է, թե ովքեր եբ ղեկավարում: Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով: Գնա, կարգի բեր քո էսկադրոնը»:

    Զորավարի այս ապտակը ինձ մարշալ դարձրեց, տարիներ անց խոստովանել է ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Իրինա Մարգարյան
    replied
    Ավ․ Իսահակյանը երբեք անտարբեր չի եղել գեղեցիկ կանանց նկատմամբ։
    Մի օր տխուր հայացքով մտնում է <<Վերնատուն>>։ Հովհ․ Թումանյանը, տեսնելով նրան, հարցնում է․
    -Ո՞րն է տխրությանդ պատճառը։
    իսահակյանը պատասխանում է․
    -Փողոցում գեղեցիկ աղջիկ տեսա։
    Թումանյանն էլ․
    -Է գեղեցիկ աղջիկ տեսար, փոխանակ ուրախ լինես, տխրում ե՞ս։
    -Տխրում եմ, որ իմը չէ,- պատասխանում է Իսահակյանը։

    Թողնել հաղորդագրություն:


  • ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    replied
    Բլեզ Պասկալ: Երբեք չմոռացվող անուն:Ամեն մի պատանի , հրաժեշտ տալով դպրոցին , շատ ու շատ լավ բաների թվում իր հետ տանում և նաև Պասկալի օրենքը: Պասկալի գաղափարախոսության ու փիլիսոփայական մտքի գլուխգործոցը նրա անավարտ երկն է`"խորհրդածություններ բոլոր ժամանակների համար"...
    Պասկալը սկսեց մաթեմատիկայից: Նա մտցնում է սահմանում .ճշտության ու ապացույցների տեսակետից չկա ոչինչ վեր մաթեմատիկայից: Մաթեմատիկական մեթոդը և մաթեմատիկական մտածողությունը պետք է դառնան չափանիշ բոլոր գիտությունների համար: Բնությունը անսահման է տարածության ու ժամանակի մեջ, բայց մեր գիտելիքներն, այնուամենայնիվ ,աճում են: Եվ քանի որ գիտելիքների ծավալը անսահման է,անսահման պետք լինի ինքը՝ ճանաչելիությունը ու հասկանալու պրոցեսը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Parandzem
    replied
    Հետաքրքիր մի դեպք Կոմիտասի կյանքից

    Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաեւ Կոմիտասը` ճեմարականների սիրելի հայր սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է հայր սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
    - Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված եւ արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
    - Հա'յր սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Jerry
    replied
    Մի անգամ Դյուման ճաշի էր հրավիրված Փարիզի հայտնի բժիշկներից մեկի մոտ: Բժիշկը Դյումային խնդրեց արձագանքների գրքում մի բան գրել: Դյուման համաձայնեց և գրեց. «Այն բանից հետո, ինչ բժիշկ Գիստալը սկսեց բուժել ընտանիքներ, անհրաժեշտ է վերացնել հիվանդանոցները»: Բժիշկը բացականչեց. «Դուք ինձ քծնում եք!»: Այդ ժամանակ Դյուման ավարտեց իր գրածը. <<...և շատացնել գերեզմանատները>>

    http://gerforum.com

    Թողնել հաղորդագրություն:


  • Եվա-Անի
    replied
    Մի օր`առավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ`աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել:Հանկարծ ընդհատում է,փափկում և խանդաղատանքով ասում.
    -Կատակ էր Սոֆիկ,ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
    -Դե ասեիր էլի, ինչու էիր կռիվ սարքում:
    -Չէր ստացվի:Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին:Իզուր էլ զայրացրի.ոչ մի բառ չասացիր:

    Թողնել հաղորդագրություն:


  • Եվա-Անի
    replied
    Էյնշտեյնը, մտքերի մեջ խորասուզված, աշխատւմ էր:Հանկարծ ներս է վազում ծառան և գոռում.
    -Պարոն,գողեր են մտել գրադարան:
    Էյնշտեյնը բարձրացնում է գլուխը և հանգիստ հարցնում.
    -Կարող ես ասել, թե ինչ գրքեր են կարդում

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ
    replied
    Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:
    Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց:
    Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի:
    Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ
    replied
    Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչով է Շիրվանզադեն զբաղվում:
    - Գրող եմ,- ասում է մեծ վիպասանը:
    Հին ծանոթն ապշահար նայում է Շիրվանզադեին ու ասում.
    -Մարդ կա` դերձակ է, մարդ կա` կոշկակար կամ պայտար, մի ուրիշը` գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ է:
    Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
    -Վիպասան եմ:
    -Վիպասանն ի՞նչ է անում:
    -Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային` աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց` բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այդպես` էլի շատ բաներ:
    -Վա~յ, քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել,- ասում է մարդը` համոզված լինելով, որ հին ծանոթը ընտրել է ամենախայտառակ արհեստը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարիետա
    replied
    -Ո՞վ է հայ առաջին մատենագիրը,–հարցրեց ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը ուսանողին։
    Ուսանողը մտմտաց ու հիշեց, որ ակադեմիկոսը դասախոսությունների ժամանակ խոսքի տակին ու գլխին Մովսես Խորենացու անունն է տալիս։ Խորենացուց բացի ուրշ ո՞վ կարող է առաջին մատենագիրը լինել, եզրակացրեց նա և բավականին վստահ ասաց.
    –Հայ առաջին մատենագիրը Մովսես Խորենացին է։
    Մալխասյանը ունքերը կիտեց և ասաց.
    –Այսպիսի դեպքերում ինքը՝ Մովսես Խորենացին կմտաբերեր Արիստոտելի նշանավոր խոսքը. «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։
    —Իսկ ո՞րն է ճշմարտությունը,– այլալված հարցրեց ուսանողը։
    —Ճշմարտությունն այն է, որ Կորյունի «Վարք Մաշտոցին» հայ ինքնուրույն պատմագիտության առաջին երկն է, հետևապես հայ առաջին մատենագիրը Կորյունն է, –ասաց ակադեմիկոսը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Susanna37
    replied
    Եկեղեցական, քաղաքական, մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս /387թ./ Սահակ Պարթևը եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել է նաև ասորերենին և պարսկերենին: Օգնել է Մաշտըոցին`ստեղծելու հայոց գրերը: Հայոց այբուբենի ստեղծումից հետո նրա հրամանով արգելվել է օտար լեզունարով ու գրություններով ուսուցումը, և ամենուրեք կրթությունը սկսվել է հայերեն: Կարգավորել է հայկական տոնացույցը, գրել է պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակել է շարականներ, մեծ դեր խաղացել Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործում: Ապրել է 91 տարի /348-439թ.թ./:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սահակյան Սահականուշ
    replied
    Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
    Շիրազը զարմանում է.
    -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...



    Շիրազին հարցրին. «Ինչու՞ գրողների միության ժողովներին վերջերս չեք մասնակցում»:
    -Եթէ Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- զարմացած պատասխանեց նա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սահակյան Սահականուշ
    replied
    Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
    -Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
    -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
    -Ինքնաթիռով պիտի տանիմ...
    -Ինչու՞ համար...
    -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

    Շիրազը գնում է հրատարակչություն Սիփան որդու հետ: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում է նրան, ստեպ-ստեպ հոտ քաշելով գլխից.
    -Ինչու՞ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
    -Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X