Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    -Ո՞վ է հայ առաջին մատենագիրը,–հարցրեց ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը ուսանողին։
    Ուսանողը մտմտաց ու հիշեց, որ ակադեմիկոսը դասախոսությունների ժամանակ խոսքի տակին ու գլխին Մովսես Խորենացու անունն է տալիս։ Խորենացուց բացի ուրշ ո՞վ կարող է առաջին մատենագիրը լինել, եզրակացրեց նա և բավականին վստահ ասաց.
    –Հայ առաջին մատենագիրը Մովսես Խորենացին է։
    Մալխասյանը ունքերը կիտեց և ասաց.
    –Այսպիսի դեպքերում ինքը՝ Մովսես Խորենացին կմտաբերեր Արիստոտելի նշանավոր խոսքը. «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։
    —Իսկ ո՞րն է ճշմարտությունը,– այլալված հարցրեց ուսանողը։
    —Ճշմարտությունն այն է, որ Կորյունի «Վարք Մաշտոցին» հայ ինքնուրույն պատմագիտության առաջին երկն է, հետևապես հայ առաջին մատենագիրը Կորյունն է, –ասաց ակադեմիկոսը։
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #47
      Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչով է Շիրվանզադեն զբաղվում:
      - Գրող եմ,- ասում է մեծ վիպասանը:
      Հին ծանոթն ապշահար նայում է Շիրվանզադեին ու ասում.
      -Մարդ կա` դերձակ է, մարդ կա` կոշկակար կամ պայտար, մի ուրիշը` գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ է:
      Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
      -Վիպասան եմ:
      -Վիպասանն ի՞նչ է անում:
      -Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային` աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց` բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այդպես` էլի շատ բաներ:
      -Վա~յ, քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել,- ասում է մարդը` համոզված լինելով, որ հին ծանոթը ընտրել է ամենախայտառակ արհեստը:

      Comment


      • #48
        Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:
        Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց:
        Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի:
        Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:

        Comment


        • #49
          Էյնշտեյնը, մտքերի մեջ խորասուզված, աշխատւմ էր:Հանկարծ ներս է վազում ծառան և գոռում.
          -Պարոն,գողեր են մտել գրադարան:
          Էյնշտեյնը բարձրացնում է գլուխը և հանգիստ հարցնում.
          -Կարող ես ասել, թե ինչ գրքեր են կարդում

          Comment


          • #50
            Մի օր`առավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ`աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել:Հանկարծ ընդհատում է,փափկում և խանդաղատանքով ասում.
            -Կատակ էր Սոֆիկ,ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
            -Դե ասեիր էլի, ինչու էիր կռիվ սարքում:
            -Չէր ստացվի:Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին:Իզուր էլ զայրացրի.ոչ մի բառ չասացիր:

            Comment


            • #51
              Մի անգամ Դյուման ճաշի էր հրավիրված Փարիզի հայտնի բժիշկներից մեկի մոտ: Բժիշկը Դյումային խնդրեց արձագանքների գրքում մի բան գրել: Դյուման համաձայնեց և գրեց. «Այն բանից հետո, ինչ բժիշկ Գիստալը սկսեց բուժել ընտանիքներ, անհրաժեշտ է վերացնել հիվանդանոցները»: Բժիշկը բացականչեց. «Դուք ինձ քծնում եք!»: Այդ ժամանակ Դյուման ավարտեց իր գրածը. <<...և շատացնել գերեզմանատները>>

              http://gerforum.com
              Նորաբաց հայատառ Forum

              Comment


              • #52
                Հետաքրքիր մի դեպք Կոմիտասի կյանքից

                Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաեւ Կոմիտասը` ճեմարականների սիրելի հայր սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է հայր սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
                - Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված եւ արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
                - Հա'յր սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

                Comment


                • #53
                  Բլեզ Պասկալ: Երբեք չմոռացվող անուն:Ամեն մի պատանի , հրաժեշտ տալով դպրոցին , շատ ու շատ լավ բաների թվում իր հետ տանում և նաև Պասկալի օրենքը: Պասկալի գաղափարախոսության ու փիլիսոփայական մտքի գլուխգործոցը նրա անավարտ երկն է`"խորհրդածություններ բոլոր ժամանակների համար"...
                  Պասկալը սկսեց մաթեմատիկայից: Նա մտցնում է սահմանում .ճշտության ու ապացույցների տեսակետից չկա ոչինչ վեր մաթեմատիկայից: Մաթեմատիկական մեթոդը և մաթեմատիկական մտածողությունը պետք է դառնան չափանիշ բոլոր գիտությունների համար: Բնությունը անսահման է տարածության ու ժամանակի մեջ, բայց մեր գիտելիքներն, այնուամենայնիվ ,աճում են: Եվ քանի որ գիտելիքների ծավալը անսահման է,անսահման պետք լինի ինքը՝ ճանաչելիությունը ու հասկանալու պրոցեսը:

                  Comment


                  • #54
                    Ավ․ Իսահակյանը երբեք անտարբեր չի եղել գեղեցիկ կանանց նկատմամբ։
                    Մի օր տխուր հայացքով մտնում է <<Վերնատուն>>։ Հովհ․ Թումանյանը, տեսնելով նրան, հարցնում է․
                    -Ո՞րն է տխրությանդ պատճառը։
                    իսահակյանը պատասխանում է․
                    -Փողոցում գեղեցիկ աղջիկ տեսա։
                    Թումանյանն էլ․
                    -Է գեղեցիկ աղջիկ տեսար, փոխանակ ուրախ լինես, տխրում ե՞ս։
                    -Տխրում եմ, որ իմը չէ,- պատասխանում է Իսահակյանը։
                    Ի․ Մարգարյան

                    Comment


                    • #55
                      Բաղրամյանը հիշում է. «Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին: Զորավարը/Անդրանիկ Օզանյան/ խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց».

                      «Կոռնետ Վանո, քո երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել: Սա մեր հայրենիքն է, ինչ կարեւր է, թե ովքեր եբ ղեկավարում: Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով: Գնա, կարգի բեր քո էսկադրոնը»:

                      Զորավարի այս ապտակը ինձ մարշալ դարձրեց, տարիներ անց խոստովանել է ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը:

                      Comment


                      • #56
                        Ավետիք Իսահակյանը պատմում էր.
                        - Մի երեկո բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու եւ համբուրելու նրա աջը։
                        - Վեհափա՛ռ Հայրիկ,- ասացի ես, մեծ բախտավորություն եմ զգում , որ ինձ վիճակվել է բերել Ղեւոնդ Ալիշանի կարոտագին ողջույնները։
                        - Ա՜հ , շատ շնորհակալ եմ ։Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր Ղեւոնդը։
                        - Լավ է , վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի եւ պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ։Նա հիվանդոտ է ու թույլ...
                        - Ափսո՜ս , ափսո՜ս , - խոսքս ընդհատեց Հայրիկը,- մենք հասակակիցների ենք, ես շատ եմ սիրում նրան։Նա անուշ գրիչ ունի։ Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել։Ահա ուրիշ ի՞նչ էր անում։
                        - Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, եւ ասում էր ,թե բերկրանքով է լսում՝ իմանալով , որ Հայրիկը ձի է նստում եւ ժողովրդին այցի է գնում։
                        - Միշտ նախանձում էի Ձեզ Վեհափառ, ասում էր ."Հայրիկն ուրիշ է , նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի ներքո է քնում , hայոց դաշտերի ծաղկանց հովն է շնչում, Արաքսի սառնորակ ջուրը խմում։Դա մեծ բախտավորություն է"...

                        - Այստեղ Հայրիկը ուրախ եւ սրտանց ծիծաղեց։
                        - Ես վաղը եւեթ կկարգադրեմ , որ նրա համար Մասիսի հողից , Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն եւ փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ։
                        Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղեւոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածից, բայց մինչեւ հասնելը , դժբախտաբար , սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել(1901թ. նոյեմբեր)։
                        Վերջին խմբագրողը՝ Թեհմինե Սահակյան; 30-06-17, 00:42.

                        Comment


                        • #57
                          Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը

                          Comment

                          Working...
                          X