Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ակսել Բակունցի /Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան/ տոհմակնան մականունը Բեգունց էր, որի նմանությամբ էլ գրողը ստեղծել է իր Բակունց գրական անունը: Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկում, հետն էլ խնդրում, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի: Գրողի հայրն այդպես էլ անում է: Սակայն Ալեքսանդր անունը կես ճանապարհին է մնում: Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը, և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը:

    Comment


    • #32
      Բալզակը մի ժամանակ զբաղվում է ձեռագրերով, մարդկանց բնավորություններ որոշելով: Մի անգամ ներս է մտնում մի տիկին, Բալզակի դիմաց դնում է մի տետեր և խնդրում է ձեռագրի հիման վրա որոշել տվյալ անձի բնավորությունը: Բալզակը մի պահ ուսումնասիրելուց հետո ասում է, որ այս ձեռագրի տերը շատ փնթի ալարկոտ ու չարասիրտ մարդ է: Կինը ծիծաղում է ու ասում, որ սա հենց Բալզակի դպրոցական տետրն է, իսկ ինքը Բալզակի դասընկերուհին է:

      Comment


      • #33
        Մի անգամ, Հռոմից Ռոդոս կղզի ընկած ճանապարհին, Գայոս Հուլիոս Կեսարն ընկավ Կիլիկիայի ծովահենների ձեռքը: Ծովահենները, Կեսարի շքախմբից իմանալով նրա ով լինելը, երկար վիճում էին Կեսարի համար պահանջվելիք փրկագնի չափի մասին և վերջ ի վերջո որոշեցին տասը տաղանդ պահանջել /1 տաղանդը հավասար է 26,2 կգ արծաթ/: Սակայան Կեսարը` զայրանալով նման ցածր գնի համար, ասաց, որ ինքն արժե 50 տաղանդ: Ծովահենները , իհարկե, չվիճեցին և բարյացկամորեն համաձայնեցին: Փրկագնի վճարումից հետո, Կեսարը 500 զինվորով հարձակվեց ծովահենների կանգանի վրա, բռնեց համարյա բոլոր ծովահեններին և փողը հետ վերցրեց:

        Comment


        • #34
          Պետրոս Դուրյանի հայրը`Աբրահամ Զմպայանը, երկաթագործ էր: Տարիներ անց իրենց ազգանվան առաջացման մասին որդիներին պատմել է. «Ենիչեր մը օր մը մտավ դետեիս /պապ/ խանութը և մինչ նա զըմպայով /դուր/ երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի: Դետես`Սարգիս, կը պատասխանե: «Զմպա, զմպա, զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա»: Զմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ ճեմարանական Պետրոսը բառարանում գտավ զմպա բառի հայերենը` տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:

          Comment


          • #35
            Նիկոլո Պագանինի

            Ջութակով սատանա. այսպես էին կոչում տաղանդավոր երաժշտին, կոմպոզիտորին, նորարարին…
            Պագանինին ապրել է տխրահռչակ մի կյանք, լի՝ ընդվզումներով, հակադրություններով, ծեծով, մերժվածությամբ...Երբեմն մարդիկ որքա՜ն դաժան կարող են գտնվել հանճարի ու նորարարի նկատմամբ: Մահից հետո անգամ՝ նրա աճյունը չէր ընդունում ոչ մի եկեղեցի, չէր թույլատրվում թաղել այն հողում: Նիկոլո Պագանինին շատ դաժան մանկություն է ունեցել :Ընտանիքը շատ վատ կացության մեջ է եղել :Հայրը երաժիշտ էր և իր առաջին ուսուցիչը : Ամբողջ օրը Նիկոլոն հյուծված ,վախեցած ջութակը ձեռքին էր , քանի որ հակառակ դեպքում հայրը կպատժեր` դիմելով ձեռքի ուժին : Բայց անկախ այդ դաժան հանգամանքներից նա սիրում էր երաժշտությունը , միգուցե դա էր , ինչպես նաև հոր դաժան դաստիրակությունն էր պատճառը , որ դարձրեց նրան այն ինչը նա դառավ , չնայած չվայելելով իր կենդանության օրոք այդ համբավը : Նրա համերգների ամենաշատ հաճախող եղել է ներքևի, ամենաստորին խավի մարդիկ, որոնք իրենց քարացած, անշարժացած ու վերջնականապես բթացված մարմիններում զգացել են հայտնաբերել են հոգի շող, որը վերածվելով հզոր հոգու նաև դուրս է եկել տիեզերական զբոսանքի, մաքրման:
            Նրա համերգներից մեկի ժամանակ հրաշք է եղել: Դա են վկայում բոլոր ականատեսները: Երբ անգամ ի ծնե մարդասպանը մեղա է եկել իր զոհին: Մի բան, որ չի կարողացել անել ոչ մի կրոն, ոչ մի դաստիարակ:
            Իսկ մի ուրիշ համերգի ժամանակ էլ պատահեց այնպես, որ հենց ելույթի օրը նրա ոտքը դիպավ մեխի, և կրունկը վիրավորվեց: Երեկոյան նա բեմ ելավ խիստ կաղալով, և դահլիճով թեթև ծիծաղ անցավ: Նիկկոլոն ձևացրեց, թե ոչինչ չնկատեց, և բարձրացրեց աղեղը: բայց այդ պահին նոտակալից հանկարծ ցած ընկան մոմերը… Դահլիճում ծիծաղը վերածվեց աղմկալի քրքիջի: Պագանինին առանց փոքր-ինչ շփոթվելու, սկսեց նվագել, բայց մի քանի ակնթարթ անց լսվեց չոր ճայթուն՝ կտրվեց լարը: Հետագայում Պագանինի համերգների ժամանակ լարերն այքան հաճախ էին կտրվում, որ ոմանք նույնիսկ համարում էին, թե նա դիտավորյալ է պոկում դրանք եղունգով կամ մեկ այլ կերպ: անգլիացի երաժշտագետ Պուլվերը նկատում է, ու Պագանինիի պես ջութականարը ոչ մի կարիք չունի նման երեխայական հնարքների դիմելու, ընդհակառակը, միշտ ելույթից առաջ ամենամանրակրկիտ կերպով զննում էր իր գործիքը: Բանն այն է, որ ժամանակաշրջանում դեռևս պողպատյա լարեր չկային, իսկ եզան աղիքից պարտաստվածները հաճախակի էին կտրվում:
            Այդ երեկո կտրված լարը եղավ, կարելի է ասել, Պագանինիի փրկությունը: Առանց ուշադրություն դարձնելու ծիծաղին, աղմուկին, նա շարունակեց անվրդով նվագել: Բայց ինչպե՞ս: Երեք լարի վրա՞: Սկզբում դահլիճը ապշել էր, հետո հիացավ, իսկ վերջում կատարյալ հրճվանքի մեջ էր: Նրանք դեռևս չգիտեին,, որ Պագանինին ընդունակ է նվագելու ոչ միայն երեք, այլ երկու և նույնիսկ՝ մեկ հատիկ լարի վրա: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ այդքան անհաջող սկսված երեկոն պսակվեց ջութակահարի հաղթանակով:
            Պագանինիի կյանքը, հետևյալ իմաստուն խոսքերի վառ ապացույցն է. «Հնարավորության սահմանները որոշելու միակ ճանապարհը՝ այդ սահմաններից մի քայլ այն կողմ դնելն է»: Ֆրանսիացի հանրաճանաչ գրող Ստենդալը, իր՝ «Ռոսինիի կյանքը» գրքում, նշում է. «Պագանինին դարձավ մեծագույն երաժիշտ ոչ թե կոնսերվատորիայում երկարատև և դժվար պարապմունքների շնորհիվ, այլ սիրո հարցում սխալ թույլ տալու, որի պատճառով՝ ինչպես ասում են, երկար տարիներ անցկացրեց մենակյաց բանտարկության և տառապանքի մեջ։ Այնտեղ նա ուներ ընդամենը մեկ մխիթարություն՝ ջութակ։ Եվ նա սովորեց ջութակին հայտնել իր հոգում և սրտում եղածը…»:
            Վերջին խմբագրողը՝ Vanadzor10***Ani; 11-09-10, 21:34.
            Անի Համբարձումյան
            Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

            Comment


            • #36
              Հրաչյա Աճառյանն ինքն իր մասին

              Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են:

              Comment


              • #37
                Ես մի քիչ շեղվելով թեմայից կգրեմ Այնշտայնի կանխատեսման մասին:
                Ֆիզիկայում մաթեմատիկայի օգտագործման հրաշալի օրինակ է Առաջին աշխարհամարտի տարիներին Այնշտայնի կատարած անսպասելի և կարևորագույն մի հայտնագործություն, որը ցնցել է աշխարհի բոլոր աստղագետներին, ֆիզիկոսներին և մաթեմատիկներին: Ելնելով իր իսկ ստեղծած հարաբերականության ընդհանուր տեսության դրույթից` Այնշտայնը մաթեմատիկական ճշտգրիտ հաշվարկներով պարզել է, որ լույսի ճառագայթն ուժեղ գրավիտացիոն դաշտերում պետք է շեղվի իր տարածման սկզբնական ուղղությունից և, անցնելով աստղերի մոտով, պետք է <ձգվի> վերջիններից:
                Այս վարկածն ստուգելու նպատակով անգլիական աստղագիտական ընկերությունը կազմակերպել է գիտական արշավախումբ: Իսկ վարկածը կարելի էր ստուգել միայն Արեգակի լրիվ խավարման ժամանակ, որը սպասվում էր 1919թ., Հվ Աֆրիկայի անապատներում: Չե որ միայն այդ դեպքում կարելի էր տեսնել այն աստղը, որից եկող լույսի ճառագայթը շեղվում է` անցնելով Արեգակի մոտով: Եվ այդ փորձնական ստուգումը հաստատել է Այնշտայնի վարկածը: Մեծ գիտնականի հայտնագործությունն ավելորդ անգամ վկայել է, որ մաթեմատիկան կարող է օգտագործել որպես մարդկային մտքի ստեղծագործական հզորությունն ապացուցող հրաշալի միջոց:
                http://dproc.armweb.info
                http://hayschool.yolasite.com
                http://vpmivarj-s.blogspot.com
                http://english.your-talk.com

                Comment


                • #38
                  Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
                  -Սերոն տա՞նն է,,,
                  -Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
                  -Ո՞վ ասաց...
                  -Ինքը,- լինում է պատասխանը:
                  Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                  Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                  Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                  Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                  Comment


                  • #39
                    Մի անգամ Սալվադոր Դալին Հրավիրում է Արամ Խաչատուրյանին իր տուն: Նշանակված ժամին տաղանդավոր կոմպոզիտորը գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատուրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է խրոխտ թափահարելով սուսերը պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհայտանում է այն դռների ետևում, որից մտել էր, իսկ սպասավորը մոտենալով Խաչատուրյանին ասում ե. «Ընդունելությունն ավարտված է»
                    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                    Comment


                    • #40
                      Հրատարակչության բաժնի վարիչ Ե. Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
                      –Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
                      –Բա ինչու՞ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը, –հարցնում է Չարենցը…
                      –Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան, –շարունակում է կատակել գրողը:
                      –Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում, –պատասխանում է բանաստեղծը:
                      ***
                      Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
                      Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
                      – Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:
                      http://dproc.armweb.info
                      http://hayschool.yolasite.com
                      http://vpmivarj-s.blogspot.com
                      http://english.your-talk.com

                      Comment


                      • #41
                        Ամերիկյան նշանավոր փիլիսոփա և մաթեմատիկոս Չարլզ Սանդերսը այնքան լավ էր տիրապետում իր երկու ձեռքին, որ կարող է միաժամանակ մի ձեռքով գրել հարցը, իսկ մյուսով ` պատասխանել:

                        Comment


                        • #42
                          Օրերս վատնել եմ անփույթ,
                          Խեղդել եմ գինու բաժակում
                          Ներշնչման հրճվանքը կապույտ։
                          Համո ՍԱՀՅԱՆ

                          Երկու զրույցներն իր հետ։
                          Առաջին.
                          –Երբեք խմելու ցանկություն չեմ ունեցել,–ասաց Համո Սահյանը։–Թերեւս միայն մի քանի անգամ՝ իմ ամբողջ կյանքում։ Եվ այն էլ՝ միայն գինի։ Մի բաժակ օղի երբեք մտքովս չի անցել։ Ինչքան էլ խմել եմ՝ միայն ընկերներիս զոհ գնալով։
                          Երկրորդ.
                          –Ո՜նց էր գրվում «Սեզամ, բացվիր» գիրքը,–ասաց Համո Սահյանը,–էն ո՜նց էր գրվում... Սիսիանում էի, մենակ էի, Շչորս Դավթյանն ինձ մի սենյակ էր տվել։ Հա գրվում էր։ Օրական մի քանի բանաստեղծություն։ Առավոտից՝ երեկո։ Մեկը գրում էի, դատարկվում, թվում էր՝ վերջ, սպառվեցի։ Մի բաժակ խմում էի (ձեռքով ցույց է տալիս՝ ինչպես), նորից էր գալիս։ Սա էլ էի գրում, նորից դատարկ եմ ու սպառված։ Մի բաժակ էլի էի խմում, բանաստեղծությունն էլի էր գալիս։ Արագ գրի էի առնում։ Ու՝ նորից մի բաժակ։ Ու էսպես մի 20 օրում գրվեց «Սեզամ, բացվիր» ժողովածուն։

                          Comment


                          • #43
                            Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
                            -Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
                            -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
                            -Ինքնաթիռով պիտի տանիմ...
                            -Ինչու՞ համար...
                            -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

                            Շիրազը գնում է հրատարակչություն Սիփան որդու հետ: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում է նրան, ստեպ-ստեպ հոտ քաշելով գլխից.
                            -Ինչու՞ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
                            -Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
                            http://dproc.armweb.info
                            http://hayschool.yolasite.com
                            http://vpmivarj-s.blogspot.com
                            http://english.your-talk.com

                            Comment


                            • #44
                              Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
                              Շիրազը զարմանում է.
                              -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...



                              Շիրազին հարցրին. «Ինչու՞ գրողների միության ժողովներին վերջերս չեք մասնակցում»:
                              -Եթէ Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- զարմացած պատասխանեց նա:
                              http://dproc.armweb.info
                              http://hayschool.yolasite.com
                              http://vpmivarj-s.blogspot.com
                              http://english.your-talk.com

                              Comment


                              • #45
                                Եկեղեցական, քաղաքական, մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս /387թ./ Սահակ Պարթևը եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել է նաև ասորերենին և պարսկերենին: Օգնել է Մաշտըոցին`ստեղծելու հայոց գրերը: Հայոց այբուբենի ստեղծումից հետո նրա հրամանով արգելվել է օտար լեզունարով ու գրություններով ուսուցումը, և ամենուրեք կրթությունը սկսվել է հայերեն: Կարգավորել է հայկական տոնացույցը, գրել է պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակել է շարականներ, մեծ դեր խաղացել Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործում: Ապրել է 91 տարի /348-439թ.թ./:

                                Comment

                                Working...
                                X