Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
    Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից:
    Խմում էր առիթից առիթ:
    Սիրում էր գյուղը:
    - Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:
    Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
    - Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր:

    Comment


    • #17
      Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում.
      - Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ...
      Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է.
      - Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա... <<Շունն ու կատուն>>:

      Comment


      • #18
        Շիրազին հարցնում են.
        -Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր է?ր:
        -Չէ հա, բաժնըվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ:

        Comment


        • #19
          ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՆԿԱԳԻՐԸ

          Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրում էր Կոռնեյ Չուկովսկի անունով մի մարդ, ով գրաքննադատ էր:
          Մի անգամ նա Ֆինլանդիայից իր փոքր տղայի հետ գիշերային գնացքով տուն էր շտապում: Երեխան հիվանդ էր և շարունակ լալիս էր, տնքում ու գալարվում ցավից:
          Չուկովսկին սկսեց հեքիաթ պատմել: Ասաց գլուխը եկած առաջին իսկ միտքը. <<Կար-չկար` մի կոկորդիլոս>>: Հետո իր համար էլ անակնկալ ծնվեց շարունակությունը. <<Ման էր գալիս նա փողոցեփողոց, գլանակ ծխում, խոսում թուրքերեն...>>:
          Երեխան, որ ուշիուշով լսում էր, աստիճանաբար հանդարտվեց և քնեց հոր գրկում:
          Առավոտյան տղան արթնացավ ու պահանջեց, որ հայրը նորից պատմի երեկվա հեքիաթը: Հայրն արդեն մոռացել էր, բայց հիվանդ երեխան բառ առ բառ հիշում էր հոր պատմածը:
          Այսպես քննադատ Կոռնեյ Չուկովսկին դարձավ մանկագիր և մեզ նվիրեց <<Չոփչոփիկը>>, <<Բժիշկ Այբոլիտը>>, <<Խավարասեր հսկան>>, <<Հեռախոսը>> և ուրիշ շատ գործեր:

          Ռ. Նազարյան, Ա. Գյոդակյան, Թ. Ալեքսանյան
          <<Թելադրության նյութերի ժողովածու. IV-X դասարանների համար>>

          Comment


          • #20
            Ֆիլոկսենը մի անգամ համարձակություն է ունենում քննադատել Սիրակուզայի բռնապետ Դիոնիսի գրած պոեմը, որի համար տաժանակիր աշխատանքի է ուղարկվում քարհանքերը։ Որոշ ժամանակ անց Դիոնիսը կանչում է նրան և կարդում իր նոր բանաստեղծությունները։ Լսելով դրանք, Ֆիլոկսենը , առանց մի բառ ասելու, քայլում է դեպի դուռը։
            -Ու՞ր եք գնում,- զարմանում է Դիոնիսը։
            -Քարհանքերը։

            Comment


            • #21
              Շատ-շատերի նման ավստրիական դիվանագետ Մետերնիխը Ալեքսանդր Դյումայից ինքնագիր խնդրեց։ Գրողը որոշեց սրամիտ կատակ անել։
              -Շատ լավ,-ասաց նա և գեղագիր տառերով գրեց.
              <<Իշխան Մետերնիխի մառանից ստացա 25 շիշ <<Իոհանեսբերգ>> մակնիշի ամենալավ գինուց։ Ալեքսանդր Դյումա>>:
              Իշխան Մետերնիխն ստիպված ուղարկում է գինին։

              Comment


              • #22
                Գիտե՞ք, որ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչում է Մոմիկին և ասում.
                -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում:
                Վարպետն ընդունում է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցնում: Աստիճանաբար բարձրանում են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկնում: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, խորամանկ ու նենգ քայլի է դիմում. պատվիրում է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարում է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում իր համար...

                Comment


                • #23
                  Տեղադրում եմ հատված Գուրգեն Մահարու «Այդ հմուտ, հանճարեղ Լոռեցին ...» գրքույկից:

                  Շատ հիշողություններ տարավ իր հետ Վահան Թոթովենցը Թումանյանի ու Անդրանիկի փոխհարաբերությունների մասին:
                  Մեծ բարեկամներ են եղել նրանք:
                  Թումանյանի տունը, Թիֆլիսի Վոզնեսենսկի փողոցի վրա, տուն լինելուց ավելի վանք է եղել,վանք՝ այս բառի ամենավեհ իմաստով:
                  Էլ ով ասես «ուխտի» չի գնացել այդ «վանքը»:
                  Այդ մեծ ուխտավորներից է եղել նաեւ Անդրանիկը:
                  Ու պատմում էր Թոթովենցը.
                  - ... Անդրանիկը կանգնած էր մի ոտի վրա, աջ ոտը՝ աթոռին: Նրա դեմ կանգնած էր Թումանյանը եւ լսում էր ոգեշնչված դեմքով: Անդրանիկը պատմում էր, թեինչպես հայ-թուրքական կռիվների ժամանակ հավաքել է թուրք կանանց ու երեխաներին, կերակրել է նրանց ու երկու հայ զինվորների ուղեկցությամբ ուղարկել նրանց թուրքական հողը:
                  - Ինչ որ լավ բան է լինելու, լինում է սիրով, իսկ սրով՝ երբեք, - ասաց Թումանյանն ու ավելացրեց, - եթե հայը սուր է բարձրացնում, նշանակում է դանակը ոսկորին է հասել, ուրիշ ճար ու ճանապարհ չկա ...
                  Թոթովենցը չէր հնարում: Այս մտքերը, գրեթե բառացի կարելի է գտնել Թումանյանի հոդվածներում:
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment


                  • #24
                    Մի անգամ 14 տարեկան Մոցարտը գնում է Հռոմ և մտնում է Սուրբ Պետրոսի տաճարը: Տաճարում երգեհոնով նվագում են եկեղեցական մի մեղեդի, որի ձայնանիշերը պապական խորհուրդը գաղտնի էր պահում: Մոցարտը վերադառնում է տուն և հեշտությամբ նշանագրում երաժշտությունը: Տարիներ հետո այդ նշանագրությունը համեմատում են իսկականի հետ և պարզվում է, որ հանճարեղ կոմպոզիտորը ոչ մի սխալ չի կատարել:

                    Comment


                    • #25
                      Համո Սահյանն ասաց.
                      –Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ Ազգային...»։
                      Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
                      –Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
                      –Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»...
                      –Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը... Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր... Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է... Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։

                      Comment


                      • #26
                        Գերմանացի հնախույզ մը Էջմիածին կայցելե: Հետո վեհափառ Խիրիմյանին կուզե ներկայանալ:
                        -Ո՞վ է այս պարոնը,-կհարցնե Խիրիմյանը
                        - Գերմանացի հնախույզ մը:
                        -Հա, ըսեք իրեն, որ ես թանկագին հնություն մը ունեմ, հարցուցեք` քանի տարվա հնություն կկարծե:
                        -Հիգերորդ դարու,- կպատասխանե օտարականը թարգմանին բերնով:
                        -Անկեց ալ հին:
                        -Քրիստոսի ժամանակեն:
                        -Անկեց ալ հին:
                        Ու հնախույզը հետաքրքրված այս հնութենեն, կըսե.
                        -Տեսնեմ, վեհափա'ռ տեր, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
                        - Իմ ազգս է, Քրիստոսեն ալ հին: Իմ թշվառ ազգը, որ անտեսած այս թանկագին հնությունը հին քար կամ առարկա մը փնտրելու կելլեք:
                        Աղբյուր` Հանրագիտակ, 1991թ.

                        Comment


                        • #27
                          Բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Ստեփանի Դավթյանը ծնվել է 1904 թվականին, Վանի նահանգի Կարկառ գավառի Տափ գյուղում: 1915-ի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին: Որբացած տղան բռնել է գաղթի ճամփան: Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գրիք է դրել: « Մի բան կգտնի` կուտի,- մտածել է մայրը,- կարևորն այն է, որ նա ազգությունը չփոխի: Հայերեն գիրքը շալակողը այլազգի չի դառնա: Մարդ պիտի այնպիսի բան շալակի, որ հարգանքով ճամփա տան նրան»: Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ:Նա հետագայում ստացել է մանկավարժական կրթություն, ապրել ու աշխատել է Ստեփանակերտում, զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ:Մահացել է 1985 թվականին Ստեփանակերտ քաղաքում:

                          Comment


                          • #28
                            Պատմում է Շիրվանզադեն

                            Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, ես ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ քով: Հանկարծ աչքիս տակով տեսա, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արի: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊեոշյանի գրպանը պարում էր;
                            -Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞մ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով:
                            -Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սիրում, նրանց համար եմ գնել:
                            -Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:
                            -Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան:Տղեք, ով ուզում է, թող ճաշին գա մեր տուն, կսպասեմ:

                            Comment


                            • #29
                              Պերճ Պռոշյանը մի որոշ ժամանակ զբաղվել է լուսանկարչությամբ: Ռուս-թուրքական պատերազմին` 1876 թվականին, մի օր Պռոշյանի արհեստանոցն են գալիս 10-12 շարքային զինվորներ:
                              - Խմբովի՞ն եք ուզում, թե՞ առանձին-առանձին,-հարցնում է Պռոշյանը զինվորներին:
                              -Առանձին-առանձին:
                              Պռոշյանը, տեսնելով,որ այդքան մարդկանց լուսանկարելը շատ ժամանակ կխլի, դիմում է խորամանկության. լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում.
                              -Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:
                              Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, ասում է.
                              -Հավանո՞ւմ ես, տես ինչքա~ն նման է քեզ:
                              - Շատ նման է ինձ, շատ նման,-պատասխանում է ամեն մեկը:
                              Ու զինվորները հեռանում են գոհ սրտով:

                              Comment


                              • #30
                                Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս սովորաբար ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր անյպես, որ թվում էր, թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։
                                Այդպես, մի անգամ, երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին, սա անչափ շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին.
                                –Ասացեք, մաեստրո, ինչու՞ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։
                                Եվ Էյնշտեյնը, որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես.
                                –Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը և բացատրել հատկապես նրան...Երբ այդ դեմքին վերջապես իմաստ է հայտվում, ես համոզվում եմ, որ մնացած բոլորը նույնպես հասկացել են դասախոսության նյութը։
                                Մարիետա Դումիկյան
                                ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                                Comment

                                Working...
                                X