Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

    Եկեք այստեղ գրառենք փոքր պատմություններ մեծ մարդկանց մասին:
    Վերջին խմբագրողը՝ manush; 09-05-10, 01:00.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, եւ Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
    Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Մի անգամ Հետինգենում ուսանելու տարիներին Նիլս Բորը վատ էր նախապատրաստվել
      ուսումնազրույցին, եւ նրա ելույթը թույլ ստացվեց: Բորը, սակայն, չընկճվեց ու վերջում ժպտալով ասաց.
      - Ես այստեղ այնքան վատ ելույթներ լսեցի, որ իմ ելույթը խնդրում եմ դիտել որպես վրեժ:
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #4
        Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
        Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
        – Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

        Comment


        • #5
          Պատմում է Վիլյամ Սարոյանը.

          Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
          - Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրո'յըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրո'յըն)...
          Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
          - Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
          Շատ ամնչցա:

          Comment


          • #6
            Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնից

            Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին խոսել հետաքրքիր է իմանալ, որ գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան: Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, ստրուկների պես, ժամանակ ծախսել հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` այդպիսի սարքավորման առկայության պարագայում”): Լեյբնիցի հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց հետ փոխկապակցված անիվների օգնությամբ, ինչպես մեկ այլ գիտնական – գյուտարարի` ֆրանսիացի Բլեզ Պասկալի սարքով` “Պասկալինայով”: Մեքենայի կառուցվածքում առկա շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (մեքենայի հետագա տարբերակներում` գլանները), թույլ էին տալիս արագացնել գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակը իրականացվում էր ավտոմատ կերպով: Մեքենան ցուցադրվել է Լեյբնիցի կողմից Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում և Լոնդոնյան թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ էլ Պետրոս Առաջինի մոտ է հայտնվել, ով նվիրել է այն չինական կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս եվրոպական տեխնիկական նվաճումներով:
            Աղբյուր` accountant.am
            Կցված ֆայլեր
            Արեգ Միկիչյան
            Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
            ՎՊՄԻ դասախոս
            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

            Comment


            • #7
              Իտալացի նշանավոր ֆիզիկոս, աստղագետ Գալիլեյո ԳԱլիլեյը առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձարարական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի ազատ անկման, իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել աստղագիտական դիտումներ: Որպես Երկրի պտույտի մասին Կոպեռնիկոսի տեսության ակտիվ կողմնակից, Գալիլեյը 2 անգամ ենթարկվել է հավատաքննության դատին ու ստիպված հրաժարվելով այդ տեսությունից: Ավանդության համաձայն՝ իր ստիպողական «հրաժարականից» հետո Գալիլեյը բացականչել է. «Այնուամենայնիվ, այն պտտվում է»:

              Comment


              • #8
                Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր <<Խորհրդավոր ընթրիք>> կտավի համար 40 տարի փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, և նրան դարձրեց բնորդ։ Անցավ 40 տարի։ Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող Պիետրո Բենդենելին էր...
                Անի Համբարձումյան
                Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

                Comment


                • #9
                  Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է .
                  <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>
                  Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
                  “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

                  Comment


                  • #10
                    Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում « Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է « Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. « Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
                    Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
                    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

                    Comment


                    • #11
                      Ասում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհի փոսի մեջ տեսնում է մի բարուրած երեխա: Վերցնում է երեխային, մոտենում գաղթողների առաջին խմբին:
                      -Ո՞վ է այս երեխային թողել,- հարցնում է նա:
                      Ոչ ոք չի ուզում հանձն առնել: Անդրանիկը դիմում է խորամանկության:
                      - Եթե երեխան մայր չունի, թրատե'ք,- հրամայում է վրդովված:
                      Դրանից սարսափած մի կին ճչում է:
                      -Վերցրու',- դառնացած ասում է Անդրանիկը,- եթե այս երեխան չլինի, վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պահի:

                      Հ. Գ. Սողոմոն Իմաստունին հիշեցրեց այս պատմությունը

                      Comment


                      • #12
                        Ինչ-որ քննադատ Մայն Ռիդին հարցնում է.
                        -Ձեր նոր վեպը կարդացվում է հետաքրքրությամբ։ Բայց նրանում լուրջ թերություն կա։ Դուք այդ որտե՞ղ եք տեսել անգլուխ ձիավոր։
                        -Անգլուխ ձիավորի ես, իրոք, չեմ հանդիպել,- քմծիծաղ է տալիս Մայն Ռիդը,-բայց անգլուխ զրուցակիցների՝ որքան ցանկանաք։

                        Comment


                        • #13
                          Բերնարդ Շոուն թատրոն եկավ ուշացած. նրան խնդրեցին, որ անաղմուկ մտնի օթյակ և նստի իր տեղը։
                          -Ինչո՞ւ, հանդիսատեսներն արդեն քնե՞լ են, -հարցրեց Շոուն։

                          Comment


                          • #14
                            -Դուրս է գալիս, որ խելքը միակ բանն է, որ արդարացի կերպով բաշխվում է բոլոր մարդկանց միջև,- մի անգամ ասում է Մոնտենը։
                            -Ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում,-հարցնում են նրան։
                            -Որքան ես գիտեմ, դեռևս ոչ ոք չի գանգատվել խելքի պակասությունից, պատասխանում է փիլիսոփան։

                            Comment


                            • #15
                              Երբ Պագանինիին հանձնում են Անգլիայի թագավորի հրավերը` պալատում համերգով հանդես գալու դիմաց խոստանալով հոնորարի կեսը, ջութակահարը պատասխանում է.
                              - Ինչ իմաստ ունի այդպիսի ծախսեր անել: Ձերդ գերազանցությունը կարող է գալ թատրոն և ավելի քիչ վճարելով` լսել ինձ:

                              Comment

                              Working...
                              X