Հարգելի գործընկերնե'ր,ժամանակակից մանկավարժության մեջ մեթոդների դասակարգման տարբեր սկզբունքներ կան:Ուսուցման մեթոդները պայմանականորեն կարելի է ներկայացնել երկու խմբով` ավանդական և ժամանակակից:Մեթոդը,որը կներկայացնեմ,բանավեճի մեթոդն է:Մեթոդի կիրառման համար ուզում եմ անցկացնել քննարկում,որը կբարձրացնի դասի արդյունավետությունը:Ներկայացնելով բանավեճի մեթոդը ` համոզված եմ ` կան մարդիկ, ովքեր ծանոթ են և կիրառել են այն դասապրոցեսում:Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքը վերոնշյալ թեմայի վերաբերյալ, և իրականացնել քննարկումներ:Ցանկալի կլինի ծրագիրը կրի շարունակական բնույթ:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Նոր մոտեցման հեռանկարները ֆիզիկայի դասընթացում
Collapse
X
-
Պիտակներ: ոչ մի
-
Շատ արդիական և հետաքրքիր առաջարկ եք ներկայացնում ընկեր Ավագյան, յուրաքանչյուր դասապրոցես յուրովի է իր անցկացման սխեմայով, ձևաչափով, ուստի ևս մեկ արդյունավետ մեթոդ առավել կհեշտացնի դասապրոցեսն անցկացնելու և ազդեցիկ դարձնելու համար:
-
Ընկեր Ավագյան, իսկ ըստ Ձեզ Ֆիզիկայի ո՞ր բաժիններն է հնարավոր ներկայացնել Ձեր առաջարկած ժամանակակից մեթոդով:
Comment
-
Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար ընկեր Հովհաննիսյան: Ֆիզիկայում առհասարակ հնարավոր է իչականացնել ընդլայնված քննարկում-բանավեճ, սակայն առավել նպատակահարմար է այս մեթոդը կիրառել հետևյալ բաժիններում`
Օպտիկա
Մեխանիկա
Քվանտային ֆիզիկա
Comment
-
Շնորհակալություն պատասխանի համար, կածում եմ հատկապես ավագ դպրոցի աշակերտների համար էլ ավելի նպատակահարմար և արդյունավետ կլինի Ձեր նշած բաժիններում իրականացնել քննարկում-բանավեճ, քանի որ ավագ դպրոցի առկա հոսքային համակարգը ավելի է ընդլայնում կիրառման հնարավորությունները:
Comment
-
Եվս մեկ հարց ընկեր Ավագյան, Դուք նշեցիք այն բաժինները, որոնց շրջանակներում կարելի է քննարկում-բանավեճ անցկացնել, իսկ կոնկրետ ո՞ր թեմաներն են ըստ Ձեզ առավել հարմար և որո՞նք կտան աշակերտներին մտահորիզոնը ընդլայնելու լայն հնարավորություններ:
Comment
-
Ընկեր Հովհաննիսյան ամեն բաժին ունի բազմաթիվ կողմեր քննարկում-բանավեճի իրականացումն ապահովելու համար, իսկ առավել նպատակահարմար է այս ծրագրի շրջանակներում առաջարկվող մեթոդը գործածել հետևյալ թեմաների ուսումնասիրման ժամանակ
1. Իներցիա երևույթը- օրինակ կարելի է փոքրիկ բանավեճ-դաս անցկացնել Իներցիայի դատը թեմայով
2. Շփման ուժ - դրական-բացասական ազդեցությունը
3. Լույսի երկակի բնույթը- և՛ալիք և՛մասնիկ
Comment
-
Հետաքրքիր և շատ բազմակողմանի թեմաներ եք առաջարկում ընկեր Ավագյան, կարծում եմ աշակերտներին կհետաքրքրքի և մեծ ոգևորությամբ կմասնակցեն նման դասերի:
Comment
-
Comment
-
Աիդա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀետաքրքիր և շատ բազմակողմանի թեմաներ եք առաջարկում ընկեր Ավագյան, կարծում եմ աշակերտներին կհետաքրքրքի և մեծ ոգևորությամբ կմասնակցեն նման դասերի:
Comment
-
Հարգելի գործընկերներ,մեթոդը հունարեն metodos բառի հայերեն թարգմանությունն է,որը նշանակում է նպատակին հասնելու եղանակ,ուղի,որոշակի կարգավորված գործունեություն:Հետեաբար անհրաժեշտություն է առաջանում մշակել գիտելիքի փոխանցման այնպիսի ուղիներ,որոնք կնպաստեն գիտելիքի արդյունավետ յուրացմանը և սովորողի մտավոր ունակությունների զարգացմանը:
Comment
-
Հարգելի Խաչատրյան, լիովին համամիտ եմ ձեզ հետ, ուսուցիչը պարտավոր է միշտ զգոն լինի , պրպտող և գործածի ողջ մեթոդական զինանոցը, քանզի հարափոփոխ աշխարհում մեթոդները ևս փոփոխության կարիք են զգում...
Comment
Comment