Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նոր մոտեցման հեռանկարները ֆիզիկայի դասընթացում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Նոր մոտեցման հեռանկարները ֆիզիկայի դասընթացում

    Հարգելի գործընկերնե'ր,ժամանակակից մանկավարժության մեջ մեթոդների դասակարգման տարբեր սկզբունքներ կան:Ուսուցման մեթոդները պայմանականորեն կարելի է ներկայացնել երկու խմբով` ավանդական և ժամանակակից:Մեթոդը,որը կներկայացնեմ,բանավեճի մեթոդն է:Մեթոդի կիրառման համար ուզում եմ անցկացնել քննարկում,որը կբարձրացնի դասի արդյունավետությունը:Ներկայացնելով բանավեճի մեթոդը ` համոզված եմ ` կան մարդիկ, ովքեր ծանոթ են և կիրառել են այն դասապրոցեսում:Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքը վերոնշյալ թեմայի վերաբերյալ, և իրականացնել քննարկումներ:Ցանկալի կլինի ծրագիրը կրի շարունակական բնույթ:

  • #2
    Շատ արդիական և հետաքրքիր առաջարկ եք ներկայացնում ընկեր Ավագյան, յուրաքանչյուր դասապրոցես յուրովի է իր անցկացման սխեմայով, ձևաչափով, ուստի ևս մեկ արդյունավետ մեթոդ առավել կհեշտացնի դասապրոցեսն անցկացնելու և ազդեցիկ դարձնելու համար:

    Comment


    • #3
      Ընկեր Ավագյան, իսկ ըստ Ձեզ Ֆիզիկայի ո՞ր բաժիններն է հնարավոր ներկայացնել Ձեր առաջարկած ժամանակակից մեթոդով:

      Comment


      • #4
        Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար ընկեր Հովհաննիսյան: Ֆիզիկայում առհասարակ հնարավոր է իչականացնել ընդլայնված քննարկում-բանավեճ, սակայն առավել նպատակահարմար է այս մեթոդը կիրառել հետևյալ բաժիններում`
        Օպտիկա
        Մեխանիկա
        Քվանտային ֆիզիկա

        Comment


        • #5
          Շնորհակալություն պատասխանի համար, կածում եմ հատկապես ավագ դպրոցի աշակերտների համար էլ ավելի նպատակահարմար և արդյունավետ կլինի Ձեր նշած բաժիններում իրականացնել քննարկում-բանավեճ, քանի որ ավագ դպրոցի առկա հոսքային համակարգը ավելի է ընդլայնում կիրառման հնարավորությունները:

          Comment


          • #6
            Եվս մեկ հարց ընկեր Ավագյան, Դուք նշեցիք այն բաժինները, որոնց շրջանակներում կարելի է քննարկում-բանավեճ անցկացնել, իսկ կոնկրետ ո՞ր թեմաներն են ըստ Ձեզ առավել հարմար և որո՞նք կտան աշակերտներին մտահորիզոնը ընդլայնելու լայն հնարավորություններ:

            Comment


            • #7
              Ընկեր Հովհաննիսյան ամեն բաժին ունի բազմաթիվ կողմեր քննարկում-բանավեճի իրականացումն ապահովելու համար, իսկ առավել նպատակահարմար է այս ծրագրի շրջանակներում առաջարկվող մեթոդը գործածել հետևյալ թեմաների ուսումնասիրման ժամանակ
              1. Իներցիա երևույթը- օրինակ կարելի է փոքրիկ բանավեճ-դաս անցկացնել Իներցիայի դատը թեմայով
              2. Շփման ուժ - դրական-բացասական ազդեցությունը
              3. Լույսի երկակի բնույթը- և՛ալիք և՛մասնիկ

              Comment


              • #8
                Հետաքրքիր և շատ բազմակողմանի թեմաներ եք առաջարկում ընկեր Ավագյան, կարծում եմ աշակերտներին կհետաքրքրքի և մեծ ոգևորությամբ կմասնակցեն նման դասերի:

                Comment


                • #9
                  Իսկ Դուք երբևէ կազմակերպե՞լ եք Ձեր առաջարկած մեթոդի շրջանակներում վերոնշյալ թեմաներով դասեր:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Նունե, ֆիզիկայի դասընթացին բանավեճի մեթոդով ըստ իս կարելի է աշխատել ոչ միայն ձեր վերը նշված բաժիններում։ Այս մեթոդը հրաշալի արդյունք է տալիս նույնիսկ խնդիրների լուծման ժամանակ։

                    Comment


                    • #11
                      Աիդա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հետաքրքիր և շատ բազմակողմանի թեմաներ եք առաջարկում ընկեր Ավագյան, կարծում եմ աշակերտներին կհետաքրքրքի և մեծ ոգևորությամբ կմասնակցեն նման դասերի:
                      Ուսուցիչը պետք է միշտ նոր մեթոդներ փնտրի և կատարելագործի հները:

                      Comment


                      • #12
                        Հարգելի գործընկերներ,մեթոդը հունարեն metodos բառի հայերեն թարգմանությունն է,որը նշանակում է նպատակին հասնելու եղանակ,ուղի,որոշակի կարգավորված գործունեություն:Հետեաբար անհրաժեշտություն է առաջանում մշակել գիտելիքի փոխանցման այնպիսի ուղիներ,որոնք կնպաստեն գիտելիքի արդյունավետ յուրացմանը և սովորողի մտավոր ունակությունների զարգացմանը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Խաչատրյան, լիովին համամիտ եմ ձեզ հետ, ուսուցիչը պարտավոր է միշտ զգոն լինի , պրպտող և գործածի ողջ մեթոդական զինանոցը, քանզի հարափոփոխ աշխարհում մեթոդները ևս փոփոխության կարիք են զգում...

                          Comment

                          Working...
                          X