Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքիր նորություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ներսեսյան
    replied
    Գիտե՞ք որ ․ ․ ․

    Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկայի սենատոր Ջ. Ռալֆ Ջեսկին: Նա ճառն սկսել է 1968թ ապրիլի 3-ի կեսօրին և ավարտել է ապրիլի 5-ի՝ առավոտյան ժամը 3ին: Նրա ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Գիտե՞ք որ ․ ․ ․

    Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Գիտե՞ք որ ․ ․ ․

    Իլինոյս նահանգում Ձեզ արգելված է համբուրել աղջկան, եթե Դուք բեղեր ունեք:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:

    Leave a comment:


  • Ներսեսյան
    replied
    Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:

    Leave a comment:


  • Ռուզաննա Ներսիսյան
    replied
    Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
    Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:
    Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
    Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր` ահա նրանց տարեկան չափաբաժինը:
    Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:
    Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:

    Leave a comment:


  • Մարիա Ս
    replied
    Աշխարհի ամենափոքր մարդուկը Ֆիլիպինցի Ջուրնի Բալոնգն է: Նա 18տ. Է, իսկ հասակը` 2,3 դույմ: Նա գինեսի ռեկորդակիր է:Տղան 1 տ.-ից սկսել է վատ աճել: Նրա խոսքը ևս թերի է, կարճ ֆրազներ է արտաբերում:

    Leave a comment:


  • Մարիա Ս
    replied
    Չինաստանի հյուսիսարևմտյան մարզի Սիչուան գյուղում ծնվել են երկվորյակ աղջիկներ, որոնք միմյանց կպած են և ունեն մեկ մարմին: “Երկգլխանի” երեխայի քաշը 4 կիլոգրամ է, հասակը` 51 սանտիմետր, ունի երկու գլուխ, երկու կերակրափող, երկու ողնաշար և երկու սիրտ, ընդ որում ձախ սիրրտը աշխատում է միայն մեկի համար, իսկ աջը` երկուսի: Մյուս օրգանները երկուսի համար նույնն են:
    Հնարավոր չէ կատարել վիրահատություն, որպեսզի անջատեն երկվորյակներին: Եթե հաջողությունը ժպտա նրանց, ապա նրանք կարող են ապրել, բայց միայն երկուսով,-ասում է Սուինին քաղաքի կենտրոնական հիվանդանոցի առողջապահության բաժնի փոխտնօրեն Չժան Լիբինը: Այսպիսի երկվորյակներ կարող են առաջանալ հղիության ընթացքում գենետիկ մուտացիաների պատճառով: Այսպիսի երեխաները սովորաբար ապրում են մի քանի շաբաթ, սական երբեմն հրաշքներ լինում են:Դժբախտ ծնողները ստիպված են եղել հրաժարվել երկվորյակներից:

    Leave a comment:


  • Մարիա Ս
    replied
    Լոնդոնի բնակիչ 42-ամյա Կիտ Մարտինը վերջերս ճանաչվել է աշխարհի ամենագեր մարդը: Նա կշռում է 370կգ: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Մարտինը, որը միայն նախաճաշին ամենաքիչը 8 հոթ-դոգ է ուտում, «գամվել» է մահճակալին և նրան խնամում է հատուկ բժշկական խումբը` կազմված 18 հոգուց:ՄԱրտինն արդեն առողջական լուրջ խնդիրներ ունի, հատկապես` սրտի հետ կապված:
    Նշենք, որ Գիննեսի ռեկորդը պատկանում է ժամանակին 570 կգ կշռող Մանուել Ուրիբեյին, որը բժիշկների շնորհիվ շուրջ 370 կգ նիհարել է:

    Leave a comment:


  • Ռուզաննա Ներսիսյան
    replied
    Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի Մերելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:
    ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ 180 միավոր է: Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով:

    Leave a comment:


  • Մարիետա
    replied
    Google-ը կօգնի ամուսնանալ պատրաստվողներին

    Google-ը թողարկել է նոր ծառայություն՝ Google Weddings, որն օգնում է պլանավորել հարսանեկան արարողությունը: Այն թույլ է տալիս պատրաստել հրավիրատոմսեր, հաշվել ծախսերը, ինչպես նաև պատրաստել նկարներ ու խմբագրել դրանք:

    Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ընկերությունը համագործակցել է հարսանիքի պլանավորման մասնագետ Միշել Ռագոյի հետ, ով օգնել է համակարգել աշխատանքն ու ձևավորել կայքը:

    Սա Google-ի առաջին փորձը չէ այս ասպարեզում: Մեկ տարի առաջ ընկերությունը Google Docs-ում տեղադրեց հարսանեկան ձևանմուշներ, որոնք օգնում էին պլանավորել հարսանեկան ծախսերը, պատրաստել հրավիրատոմսերը և այլն:

    http://pcnews.am

    Leave a comment:


  • Մարիետա
    replied
    55-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՓԱՅՏԵ ՇԵՐԵՓՈՎ ԾԵԾԵԼ Է ՎԱԳՐԻՆ

    Հյուսիսային Մալայզիայի գյուղերից մեկում 55-ամյա կինը այսպես փայտե շերեփով ծեծել ու քշել է վագրին, երբ վերջինս հարձակվել է նրա ամուսնու վրա:

    Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը: Երբ տնից ոչ հեռու վագրը հարձակվել է ամուսնու վրա, կինը փայտե շերեփով սկսել է հարվածել վագրի մռութին: Վագրը, չդիմանալով կնոջ հարվածներին, փախել է: Ամուսինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

    Աղբյուր՝ Լրագիր.am

    Leave a comment:


  • Սահակյան Սահականուշ
    replied
    Օբաման Ալիևին կոչ է արել ազատ արձակել «Էշի մամուլի ասուլիսի» հեղինակներին


    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բանտարկված բլոգերներ Էմին Միլիին և Ադնան Գաջիզադեին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը։

    Բլոգերների ճակատագիրը Օբաման և Ալիևը քննարկել են սեպտեմբերի 24–ին՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, որի ընթացքում Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ ազատ կարձակի երկու բլոգերներին։

    Բլոգերներ Էմին Միլին և Ադնան Գաջիզադեն 2009թ. նոյեմբերին մեղավոր են ճանաչվել խուլիգանության՝ Բաքվի ռեստորաններից մեկի հաճախորդներին ծեծելու համար՝ դատապարտվելով համապատասխանաբար 2,5 և 2 տարվա ազատազրկման։

    Սակայն բլոգերների փաստաբաների կարծիքով, դատական հետապնդումը նրանց նկատմամբ սկսվել է ինտերնետում «Էշի մամուլի ասուլիսը» տեսահոլովակը զետեղելուց հետո։ Դրանում ծաղրի են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունները։

    Բլոգերների ձերբակալությունը մեծ աղմուկ էր առաջացրել, նրանց պաշտպանությամբ հանդես եկան իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

    2010թ. օգոստոսին Գերագույն դատարանը բլոգերների նկատմամբ կայացրած դատավճիռը ուժի մեջ էր թողել, դրանից հետո նրանց ընտանիքները բաց նամակով դիմել էին նախագահ Օբամային, որոնցում նրանք, մասնավորապես, առաջարկել էին ԱՄՆ նախագահին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաև բլոգերների հարցը։
    Վերջին խմբագրողը՝ Սահակյան Սահականուշ; 26-09-10, 12:44.

    Leave a comment:

Working...
X