Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թարմ նորություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Թարմ նորություններ

    Առաջարկում եմ այս թեման վերնագրել ասենք` թարմ նորություններ, տեղադրել տեղեկատվական տարբեր աղբյուրներով հոսող թարմ լուրերը` նորություններ կայքերից, որոնք կարդալու ցանկություն կառաջացնեն, տեղեկատվության կարգով են և երբեմն էլ մտորելու, կարծիք հայտնելու տեղիք կտան:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  • #2
    Օրինակ, «մանկավարժականի» կաշառքի գների աճի մասին http://www.zhamanak.com/article/16276/
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

    Comment


    • #3
      Ինչպես գրում է New York Times-ը, սոցիալական ցանցերի աճին զուգընթաց դառնում է ավելի դժվար հայտնաբերել ահաբեկչական խմբավորումները: Նախկինում հեռախոսների գաղտնալսումը հնարավողություն էր տալիս հայտնաբերել և կանխել ահաբեկչական գործողությունները, սակայն այժմ հեռախոսնսերին փոխելու են եկել Facebook-ը, Twitter-ը և Skype-ը:
      ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստում են նոր օրինագիծ ըստ որի սոցիալական ցանցերի սեփականատերերը պետք է թույլ տան հատուկ ծառայություններին «կարդալ» օգտագործողների նամակագրությունը և լսել հեռախոսային մեսենջերների զանգերը: Նախաձեռնությունը պատճառաբանվում է նրանով, որ երկրի անվտանգությունը գտնվում է սպառնալիքի տակ` ինֆորմացիայի հոսքի վերահսկողության անհնարին լինելու պատճառով:

      Օրինագծի կողմնակիցները հավաստում են, որ հատուկ ծառայությունները կգործեն անձնական տվյալների պաշտպանության մասին` “Communications Assistance to Law Enforcement Act” օրենքի շրջանակներում: Սակայն օգտվողների շրջանում բավականին շատ են դժգոհությունները օրինագծի վերաբերյալ: Ի պատասխան դրանց գլխավոր կոնսուլ Valerie E. Caproni-ն հավաստում է, որ կառավարությունը հետաքրքրված է ոչ թե ամերիկացիների անձնական կյանքով, այլ նրանց անվտանգությամբ:

      Օբաման պնդում է, որպեսզի օրինագիծը ուժի մեջ մտնի 2011թ.-ի սկզբին: FBI-ի և National Security Agency-ի ներկայացուցիչները արդեն սկսել են քննարկել նամակագրության և խոսակցության ձայնագրության պահպանման վայրի հարցը: Բացի այդ` ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որպեսզի օրենքը գործի նաև արտասահմանյան սերվերների համար, օրինակ RIM (Research In Motion) ընկերության` կանադական BlackBerry սարքավորումներ արտադրողի: Դա սպառնում է Դուբայի և Հնդկաստանի կառավարությունների հետ կոնֆլիկտով, քանի որ նրանց կոդավորվող սերվերներում ինֆորմացիայի վերահսկումը անհնարին կլինի:
      Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
      Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
      Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
      Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

      Comment


      • #4
        ԿԳՆ. YouTube-ի տեսանյութում աշակերտին ծեծող ուսուցիչը հեռացվել է աշխատանքից http://www.news.am/arm/news/34191.html
        Վերջին խմբագրողը՝ ԺաննաՀ; 13-10-10, 11:35.
        Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

        Comment


        • #5
          Իսկ Ֆիլադելֆիայի արվեստների բարեգործական դպրոցի աշակերտը դպրոց է գնացել նռնակով` http://news.am/arm/news/34422.html

          Comment


          • #6
            Ուսուցիչը չի հարգում աշակերտին, աշակերտը' ուսուցչին. Խնդիրը երկկողմանի է` http://hra.am/am/point-of-view/2010/10/13/teacher
            Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

            Comment


            • #7
              Բավականին տհաճ տեսանյութ է աշակերտին ծեծելու մասին, այդ նյութը ցուցադրել են նաև լուրերով, ճիշտն ասաց երևում է որ ուսուցիչը բավականին բարկացած է, երևում է թե ինչպես է ուսուցիչը քաշում աշակերտի ձեռքերից, բայց թե ինչպես է ծեծում չի երևում, ամեն դեպքում չեմ արդարացնի, բայց մի մոռացեք որ կան աշակերտներ որոնք ուսուցչի հետ խոսում են <<ԱՐԱ>>-ով, խոսքը այս տեսանյութի մասին չե,որովհետև չգիտենք ինչ է իրականում, այլ երևույթի:

              Comment


              • #8
                Թեև նյութն արդեն տեղադրվել է նորաբաց` <<Ուսուցի՛չ, խփի՛ր նրան, խփի՛ր...>> թեմայում, որպես նոր տեղեկատվություն` ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների...http://news.am/arm/news/34867.html
                Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                Comment


                • #9
                  Մի քանի օր է, ինչ թուրքական մամուլում տարբեր մեկնաբանություններ են արվում աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի մասին, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի, հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի, ինչպես նաև մի շարք թուրք քաղաքական գործիչների ոչ քաղաքակիրթ պահվածքի հետևանքով հրաժարվել էր մասնակցել Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնին և հեռացել էր Թուրքիայից: Թեմային անդրադարձել է նաև հայտնի թուրք վերլուծաբան, «Էկոնոմիստ» և «Հաբերթուրք» պարբերականների հոդվածագիր Ամբերին Զամանը:

                  «Մի պահ պատկերացնենք, թե Էմիր Կուստուրիցան ոչ թե սերբ, այլ թուրք ռեժիսոր է և հրավիրվել է Ֆրանսիա` մի կինոփառատոնի մասնակցելու համար: Ֆրանսիայի հայկական արմատներով մշակույթի նախարարն էլ հայտարարի, թե «Այդ անձն արհամարհում է 1915թ. իրադարձությունները: Օսմանյան կայսրությունը, առանց հաշվի առնելու կին, երեխա, տարեց, Անատոլիայում բնակվող գրեթե բոլոր հայերին կամ անապատները քշեց, կամ սպանեց: Անապատներ քշված բազմաթիվ հայեր մահացան սովից և ծարավից: Ճանապարհներին հազարավոր կանանց բռնաբարեցին: Թալանեցին հայերի ունեցվածքը: Եկեղեցիները վերածեցին ախոռների: Ես չեմ մասնակցի այն կինոփառատոնին, որին նա է մասնակցում»: Հետաքրքիր է իմանալ, թե նման հայտարարությունից հետո մենք ի՞նչ էինք մտածելու»,- հարցնում է Ամբերին Զամանը` կոշտ քննադատության ենթարկելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային` քաղաքականությունն արվեստին շաղկապելու համար:

                  «Կարող եք կիսել կամ չկիսել Կուստուրիցայի հայացքները, սակայն նա Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին հրավիրվել էր ոչ թե իր քաղաքական հայացքների համար, այլ որպես արվեստագետ: Այդ պատճառով մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի այն հերքումները, թե ինքն արվեստը չի շաղկապում քաղաքականությանը, ուղղակի զավեշտալի են հնչում»,- գրում է թուրք վերլուծաբանը` հիշեցնելով Թուրքիայում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ կազմակերպված արշավը:

                  «Բա, մենք շատ քաղաքակիրթ և զգացմունքային ենք... Մեզ տանջում են Բոսնիայի, Գազայի բռնությունները: Սակայն հենց հարցը հասնում է մեր երկրում տեղի ունեցած կոտորածներին, իրավիճակը կտրուկ փոխվում է: Օրհան Փամուքին դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ վերջինս խոսել էր հայերի և քրդերի հետ տեղի ունեցած աղետների մասին: Գրքերը հավաքում ու այրում են: Քրդական մշակույթին սատար կանգնող Ահմեթ Քայայի դեմ հասարակական Լինչի դատաստան են տեսնում։

                  Իրականում մի շարք արվեստագետների անցյալին նայելիս միշտ էլ կարելի է տեսնել մութ անկյուններ։ Իսկ դրա ամենավառ օրինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասն է: Վերջինը խոստովանել է, որ ժամանակին համակրել է նացիստներին»,- գրում է Ամբերին Զամանը` ընդգծելով, որ ինքը չի զարմանա, եթե Էմիր Կուստուրիցան այս դեպքերից հետո ֆիլմ նկարահանի Հայոց ցեղասպանության մասին:

                  «Կուստուրիցան էլ Էրթուղրուլ Գյունային կարող է տալ հետևյալ հարցը. «Որպես Թուրքիայի մշակույթի նախարար` ինչո՞ւ եք լռում քրդերենի դեմ կիրառվող սահմանափակումների մասին»:

                  Իրականում շատ բաներ կարելի է հարցնել: Մեր իշխանությունները, ովքեր գրկաբաց ընդունում են հարյուր հազարավոր սուդանցիների մահվան համար պատասխանատվություն կրող Սուդանի նախագահ Օմեր էլ Բեշիրին, որին ձերբակալելու մասին որոշում է կայացրել Միջազգային քրեական դատարանը, չեն կարողանում հասկանալ, թե որքան անհետևողական են գործում Կուստուրիցային բոյկոտելիս: Սակայն, վստահ եղեք, միջազգային հանրությունն ամեն ինչ շատ լավ հասկանում է»,- եզրափակում է հայտնի թուրք վերլուծաբանը:

                  Tert.am
                  http://dproc.armweb.info
                  http://hayschool.yolasite.com
                  http://vpmivarj-s.blogspot.com
                  http://english.your-talk.com

                  Comment


                  • #10
                    Հայաստանում դպրոցները հայտնվել են թմրանյութի առեւտրով զբաղվող հանցավոր խմբերի թիրախում: http://www.zhamanak.com/article/16389/
                    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                    Comment


                    • #11
                      Լոռու կրթվարչության պետը «թքած ունի» Աշոտյանի հանձնարարականի վրա

                      Հանուն արդարության նշենք, որ հայրենի պաշտոնյաները մեկ-մեկ արդար են:
                      Տվյալ դեպքում խոսքը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասին է. ելնելով Լոռու մարզի Շնող գյուղի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների շահերից` նա հանձնարարական էր տվել դպրոցի տնօրենին նրանց դասվարությունը տրամադրել 15 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Նաիրա Ճիճիլյանին, որպեսզի ուստարվա սկզբից դասապրոցեսից դուրս մնացած 8 երեխաները կարողանան նորմալ կրթություն ստանալ:
                      Նախարարը նաեւ ժամկետ էր տվել` մինչեւ նոյեմբերի 8-ը կատարել հանձնարարականը եւ արդյունքների մասին զեկուցել, ինչը մինչ օրս չի արվել: Պարզվում է, որ Լոռու մարզի պետական պաշտոնյաներից մեկը կամ մի քանիսը շահագրգռված են եւ ակտիվորեն խոչընդոտում են հաձնարարականի կատարմանը. Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը «թքած ունի» նախարարի հանձնարարականի վրա, եւ Շնողի` պատմաբան Հովիկ Մելիքսեթյանի անունը կրող միջնակարգ դպրոցի տնօրենին արգելել է կատարել այն: Նա ուզում է 1-ին դասարանցիների դասվար տեսնել Լոռու մարզի Լալվարի անտառապետ Աթոյի կնոջը` դպրոցի նախկին բակապահ Անուշ Ղումաշյանին, որի կրթական անբավարար մակարդակից արդեն շատ երեխաներ տուժել են: Այդ պատճառով կրթօջախի աշակերտները տարեցտարի պակասում են. այս տարվա առաջին դասարանցիների ծնողներն էլ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն անգրագետ մեծանան. դպրոցում ընդամենը մեկ 1-ին դասարան է ձեւավորվել, բայց 8 աշակերտ մինչ օրս չի հաճախում դպրոց:
                      Հիշեցնենք, որ Անուշ Ղումաշյանը, ըստ շնողցիների, գյուղի դպրոց է ընդունվել ընդամենը միջնակարգ կրթության մակարդակով, զուգահեռաբար ընդունվել է Վանաձորի մանկավարժական համալսարանի հեռակա բաժին եւ մինչ ավարտելը դպրոցում դասավանդել է 4 տարի. հետագայում պարզվել է, որ նրա` 4-րդ դասարանն ավարտած աշակերտներն այժմ 5-րդ դասարան պետք է գնան այբբենարաններով: Այդ հեռանկարից խուսափելու համար էլ սեպտեմբերի 1-ին շնողցիներն իրենց երեխաներին բերել էին դպրոց` մտածելով, որ դասվարը 15 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ ունեցող Նաիրա Ճիճիլյանն է: Նա ընդունել էր երեխաներին, սակայն երեք օր անց Լոռու մարզպետարանից զանգել էին դպրոցի տնօրենին եւ պահանջել, որ նա 1-ին դասարանի դասվարությունը հանձնի իրենց մատնանշած մարդուն` անտառապետի կնոջը: Դա դժգոհություն էր առաջացրել երեխաների ծնողների շրջանում, եւ նրանք բողոք-դիմում էին ուղարկել ՀՀ ԿԳ նախարարություն` պահանջելով որակյալ մասնագետի: Նախարարության կրթության պետական տեսչությունից էլ իրենց մասնագետ Ռ.Մաժինյանին էին գործուղել գյուղ` դիմումներում նշված դժգոհություններն ու փաստարկները ստուգելու նպատակով: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահի, տնօրինության, ուսուցիչների, ծնողների հետ բազմաթիվ զրույցներից, գրավոր, բանավոր բացատրություններից պարզվել էր, որ բողոքողները ճիշտ են. մասնագետը նախ արձանագրել էր, որ դպրոցի տարրական դասարաններում դասավանդող 6 դասվարներից 5-ը ունեն մանկավարժական մասնագիտական բարձրագույն կրթություն, Ն.Ճիճիլյանն էլ սկզբում ավարտել է Ա.Բակունցի մանկավարժական ուսումնարանը, իսկ հետագայում` որակավորումը բարձրացնելու համար Անուշ Ղումաշյանի հետ միասին սովորել եւ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը: Չնայած դրան, դպրոցը յոթերորդ դասվարին ընդունելու կարիք չի ունեցել (քանի որ առանց այն էլ` նրանց դասաժամերով ապահովելու խնդիր է եղել), բայց տնօրենը դա արել է մարզպետարանի պաշտոնյաների ճնշմամբ. հրաման է տվել Անուշ Ղումաշյանին «ընդունել որպես դասվար` ազատելով բակապահի պարտականությունից»: Այդուհանդերձ, նախարարության մասնագետը Ճիճիլյանի, Ղումաշյանի եւ այլ դասվարների դասավանդած դասարաններում նաեւ դասալսումներ էր անցկացրել` երեխաների ուսուցման մակարդակները համեմատելու համար եւ արձանագրել. «Տիկին Ղումաշյանի մասնագիտական եւ մեթոդական կարողությունները թույլ են... Ուսուցչուհին հաճախ աշակերտների ճիշտ պատասխանները չի ընդունում, պնդում է իր ոչ ճիշտ դատողությունները (երեխաների կողմից բավական երկար ժամանակ պահանջվեց` դասարանի պատուհանի աջ, թե ձախ կողմը գտնվելը պարզելու համար, այդպես էլ չպարզվեց, քանի որ ուսուցչուհու աջ կողմը երեխաների համար ձախն էր)...»: Ղումաշյանի 1-ին դասարանցիներն անտարբեր էին դասապրոցեսի եւ ուսուցչի խոսքի հանդեպ, գրեթե չէին մասնակցում դասապրոցեսին, իսկ նրա ավարտացրած եւ այժմ 5-րդ դասարանում սովորողները մայրենի լեզվի ժամին չեն կարողացել վարժ կարդալ, ինքնուրույն խոսք կառուցել, թույլ են եղել նրանց տրամաբանական կարողությունները, բառապաշարը` աղքատիկ եւ այլն... Մինչդեռ մյուս դասվարների դասավանդած դասարաններում նորմալ մակարդակ է եղել:
                      Ի վերջո, նախարարը կարգադրել է` 1-ին դասարանցիների դասվարությունը հանձնել Ն.Ճիճիլյանին, բայց ինչպես նախորդ անգամ` դպրոցի ժողովից հետո, այնպես էլ հիմա մարզպետարանի կրթվարչության պետ Մինասը կրկին տնօրենին ասել է, որ բոլոր հարցերը մարզում ինքն է որոշում, եւ Ա.Ղումաշյանը պետք է իր որոշմամբ մնա 1-ին դասարանի դասվար: Թե ի՞նչն է առիթ տվել Սայադյանին` Ղումաշյանին ատամներով պաշտպանելու, կարելի է միայն ենթադրել. արդյո՞ք ոչ կաշառքը, մանավանդ որ` խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նախարարության տեսուչին ընդունելու, սեղան գցելու պատրվակով նա մարզի 167 դպրոցների տնօրեններից 20.000-ական դրամ է հավաքել: Գուցե Վերահսկիչ պալատը նաեւ Լոռու մարզպետարանում եւ մասնավորապես կրթության վարչությունո՞ւմ ստուգումներ սկսի եւ չարաշահումներ արձանագրելու դեպքում առաջարկի պատկան մարմիններին մարզում հովանավորչությամբ զբաղվողներին հեռացնել աշխատանքից: Համենայնդեպս, բողոքավորներն ակնկալում են, որ հեռացվողների շարքում պետք է լինեն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ով չի շտկում այս իրավիճակը, նախարարի կարգադրության կատարմանը խոչընդոտող նրա ենթակա Մինաս Սայադյանը, իսկ Անուշ Ղումաշյանին ընդհանրապես չեն ուզում տեսնել դպրոցում, քանի որ կիսագրագետ ուսուցիչը իրավունք չունի անգամ մեկ ժամ դասավանդելու:
                      Այլ կերպ ասած` կրթությունը ազգային անվտանգության խնդիր է, եւ եթե որոշ պաշտոնյաների զգոնությունը թուլանում է իրենց մեծ ախորժակի պատճառով, ուրեմն նրանց խորհուրդ ենք տալիս իրենց հովանավորյալներին գործի ընդունել` որպես սեփական երեխաների մանկավարժ:
                      12.11.2010թ.
                      Աղբյուրը`http://1in.am/arm/armenia_arts_2012.html
                      Վերջին խմբագրողը՝ ԺաննաՀ; 12-11-10, 10:52.
                      Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                      Comment


                      • #12
                        Հարգելիներս, ակտիվորեն մասնակցեք Վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխության` Armnetawards 2010 –ի առցանց քվեարկությանը: Քվեարկեք armedu.am կայքի օգտին: Դրա համար մտնում եք http://armnetawards.am/?mod=poll&act...at&site_id=559 , ընտրում եք կայքի անվան կողքին գրված քվեարկել հրամանը , բացված պատուհանում տեղադրում եք պահանջվող տառերը և հաստատում:
                        Վերջին խմբագրողը՝ ԺաննաՀ; 15-11-10, 15:01.
                        Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                        Comment


                        • #13
                          ԺաննաՀ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելիներս, ակտիվորեն մասնակցեք Վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխության` Armnetawards 2010 –ի առցանց քվեարկությանը: Քվեարկեք armedu.am կայքի օգտին: Դրա համար մտնում եք http://armnetawards.am/?mod=poll&act...at&site_id=559 , ընտրում եք կայքի անվան կողքին գրված քվեարկել հրամանը , բացված պատուհանում տեղադրում եք պահանջվող տառերը և հաստատում:
                          Շնորհակալություն, սիրելի ԺաննաՀ։

                          Հարգելի գործընկերներ, ես պատրաստվում էի այսօր կամ վաղը տեղեկացնել բոլորիդ, որ մեր կայքերը նույնպես մասնակցում են Համահայկական ինտերնետ կայքերի մրցանակաբաշխությանը՝ «ArmNet Awards 2010»–ին՝ ակնկալելով ձեր աջակցությունը։

                          Տեղեկացնեմ, որ այսօր մեկնարկել է վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխության հանրային քվեարկության փուլը: Այն տևելու է նոյեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը: Մրցույթի 13 անվանակարգերում գրանցվել է 545 կայք: Ամենաշատ քվեներ ստացած 75 կայքերը մասնակցելու են երկրորդ փուլին, որում արդեն կայքերը գնահատելու է ժուրին:

                          Վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխությանը մասնակցում են նաև մեր կայքերը.

                          «Հայկական կրթական միջավայր» պորտալը՝ «Կրթություն և գիտություն» անվանակարգում, որի օգտին կարող եք քվեարկել այս էջում,

                          «Հայկական կրթական միջավայր» ֆորումը՝ «Ֆորումներ և պորտալներ» անվանակարգում, որի օգտին կարող եք քվեարկել այս էջում,

                          Կրթակական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պաշտոնական կայքը՝ «Կառավարություն և կազմակերպություններ» անվանակարգում, որի օգտին կարող եք քվեարկել այս էջում:
                          Վերջին խմբագրողը՝ manush; 15-11-10, 16:42.
                          Մանուշակ Ավետիսյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                          Comment


                          • #14
                            ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

                            ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած 'Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը':

                            ԿԳՆ տարածել է հաղորդագրություն, ըստ որի` Ծրագրի վերաբերյալ Ձեր կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հասցեներով`
                            Փոստային` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
                            էլեկտրոնային` info@edu.am
                            Աղբյուրը`http://www.lragir.am/armsrc/society40929.html
                            Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                            Comment


                            • #15
                              Հարգելի բարեկամներ,

                              «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը» տեղադրված է «Հայկական կրթական միջավայր» պորտալում (http://www.armedu.am/arm/official.ph...ws&p=1&id=4066
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment

                              Working...
                              X