Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթական նորություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16

    Comment


    • #17
      Մեր մոտ էլ որ այսպես լիներ երևի չէր խանգարի, հետաքրքրիր մտահաղացումները միշտ Չինացիններինն է լինում, Բայց այդ ինձ էլ հետաքրքրեց Լեն, թե ինչու է այդպես?
      Անցյալը երբեք չես կարող ջնջել,
      Ինչպես չես կարող տեսնել ապագան:
      Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
      ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

      Comment


      • #18
        Թերեզա-ի խոսքերից Նայել գրառումը
        Մեր մոտ էլ որ այսպես լիներ երևի չէր խանգարի, հետաքրքրիր մտահաղացումները միշտ Չինացիններինն է լինում, Բայց այդ ինձ էլ հետաքրքրեց Լեն, թե ինչու է այդպես?
        Երևի աթոռներն ավելի փափուկ են
        Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

        Comment


        • #19
          Ավրորա-ի խոսքերից Նայել գրառումը
          Երևի աթոռներն ավելի փափուկ են
          Մեր դպրոցինի նման?
          Անցյալը երբեք չես կարող ջնջել,
          Ինչպես չես կարող տեսնել ապագան:
          Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
          ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

          Comment


          • #20
            Ղրիմում հայտնաբերվել է կորած հայկական ուսումնարան

            Ուկրաինական Եվպատորիա քաղաքում մի շինության վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարմարյա մի սալիկ, որի վրա գրված են եղել հետևյալ տողերը.«Կառոյց ուսումնարանս, Յովակիմ աղա Սէֆէրեան, 1891թ.»։ Այս մասին հայտնում է Analitika.at.ua-ն՝ հղում անելով Крымская газета-ին։

            qar.jpg

            Վերանորոգումից հետո, այս շենքում կտեղակայվի ծխական դպրոցը։

            Հովակիմ Սեֆերյանը եղել է հայ բարեգործ, ում դրամական նվիրատվությունների շնորհիվ 1892թ. Սիմֆերոպոլում կառուցվել է ծխական ուսումնարանի կանանց բաժնի համար տուն, ինչպես նաև հայկական եկեղեցի և մի շարք այլ շինություններ։

            Եվպատորիայի պատմաբանների տվյալների համաձայն՝ 19-րդ դարի 2-րդ կեսին հայկական դպրոցի տեղում կառուցվել է նոր կրթական հաստատություն։

            Այժմ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են գտնված սալիկը տեղադրել Սբ Նիկողայոս եկեղեցու ծխական դպրոցի շենքի վրա, որը մոտ ապագայում կսկսի իր աշխատանքը։

            Լուրեր Հայաստանից - Թերթ.am
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #21
              ԳՏՏ-ի շրջանավարտների 97 տոկոսը կարողանում է աշխատանք գտնել
              Երանուհի Սողոյան
              14 օգոստոսի, 2014, «Հետք»

              Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի այս տարվա 25 շրջանավարտներից 5-ը երեկոյան բաժնի ուսանողներ էին: Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի փոխանցմամբ` երեկոյան դասընթացներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը հնարավորություն տվեց աշխատող դիմորդներին ստանալ երկրորդ մասնագիտական կրթությունն՝ առանց աշխատանքից կտրվելու:

              Ինը տարի առաջ հիմնադրված ԳՏՏ-ն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Կենտրոնի շրջանավարտների գրեթե 97 տոկոսն ավարտելուց անմիջապես հետո ապահովվում է աշխատանքով: Քիչ չեն դեպքերը, երբ մեկ տարվա ուսանողն արդեն իսկ գործատուից աշխատանքի հրավեր է ունենում:

              «Քանի որ մեր կանոնադրության համաձայն ստացիոնար բաժնի ուսանողը չէր կարող նաև միաժամանակ աշխատել, մենք անցած տարի որոշում ընդունեցինք ուսուցման համար նախատեսված պարտադիր երկու տարին կրճատել-դարձնել մեկ տարի,-ասում է ԳՏՏ կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը,- հիմա ուսանողները կարող են պարտադիր կուրսն անցնել մեկ տարվա ընթացքում, որից հետո մենք տալիս ենք վկայական, և նա ցանկության դեպքում կարող է տեղավորվել աշխատանքի»:

              Երկրորդ տարին կենտրոնում մնում են այն դիմորդները, ովքեր ընդգրկվում են ձևավորված նեղ մասնագիտական խմբերում իրենց ցանկությամբ: «Մինչեւ 2010 թ. մրցութային կարգով մեր մոտ ընդունվում էին վեբ-տեխնոլոգիաներ և համակարգչային ճարտարագիտություն բաժիններում: Հիմա արդեն ունենք ևս մեկ բաժին՝ մոբայլ տեխնոլոգիաներ,- ասում է Ամալյա Եղոյանը,- մենք անընդհատ ուսումնասիրում ենք շուկան և արագ արձագանքում փոփոխություններին ու պահանջներին»:

              Եթե նախկինում պարտադիր պայման էր, որ դիմորդն ունենա բարձրագույն կրթություն, ապա այս տարվանից կարող են դիմել նաև քոլեջի շրջանավարտները: Ընդունելության համար նախկինում դիմորդը հանձնում էր երեք քննություն, այժմ այն պակասել է մեկով. օտար լեզուն հանվել է պարտադիր քննական առարկաների ցանկից: Դիմորդը կարող է համարվել ԳՏՏ-ի ուսանող, եթե հաջողությամբ հանձնի «Մաթեմատիկա» գրավոր և «Տրամաբանություն» բանավոր առարկաները:

              2007 թ. մինչեւ հիմա ունեն կենտրոնն ունեցել է 145 շրջանավարտ: Նրանց մեծ մասն աշխատանքի են տեղավորվում մայրաքաղաքում և միայն 30 տոկոսն է կարողանում աշխատանք գտնել Գյումրիում: «Հիմա երբ տեխնոպարկը կա, հույս ունենք, որ ԳՏՏ-ի գործընկերները կգան ու իրենց մասնաճյուղերը բացեն Գյումրիում: Կա համապատասխան տարածք, ամեն տարի մենք ունենում ենք միջինը 18 շրջանավարտ, այսինքն նաև այս առումով խնդիրներ չեն լինի: Շղթան կաշխատի, եթե բիզնեսը գա Գյումրի: Որովհետեւ ստացվում է, որ մենք մասնագետներ ենք պատրաստում տեղում, սակայն չենք կարողանում 100 տոկոսով նրանց աշխատանքով ապահովել Գյումրիում, միաժամանակ չենք էլ կարող արգելել, որ մեկնեն: Հարկ է, որ որոշ կազմակերպություններ իրենց մասնաճյուղերը բացեն հանրապետության երկրորդ քաղաքում, այսօր այս խնդրի միակ լուծումը ես դրա մեջ եմ տեսնում»,- նկատում է կենտրոնի տնօրենը:

              http://hetq.am/arm/news/56086/gtt-i-...anq-gtnel.html
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #22
                Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները՝ ըստ նոր վարկանիշի
                16.09.14

                Մոռացե՛ք Օքսֆորդի մասին, այս տարի լավագույն համալսարանների ցուցակում փոփոխություններ կան, հայտնում է The Independent-ը՝ ներկայացնելով բրիտանական կրթական-ուսումնական հետազոտությունների Quacquarelli Symonds ընկերության վարկանիշային աղյուսակը:

                Ներկայացված ցուցակը գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որն առաջին անգամ Քեմբրիջի համալսարանի հետ նույն հարթության վրա է հայտնվում. երկուսն էլ կիսում են երկրորդ հորիզոնականը: Անցած տարի դա հինգերորդն էր նույն ցուցակում: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

                1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
                2. Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ,
                4. Հարվարդի համալսարան,
                5. Օքսֆորդ և Լոնդոնի Համալսարանական քոլեջ,
                7. Սթենֆորդի համալսարան,
                8. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
                9. Փրինսթոնի համալսարան,
                10. Յելի համալսարան:

                Լավագույն համալսարանների 200 տեղանոց ցանկում ընդհանուր առմամբ տեղ է գտել 31 երկիր: Առաջատար են ԱՄՆ-ն՝ 51, Մեծ Բրիտանիան՝ 29, Գերմանիան՝ 13, Նիդեռլանդները՝ 11, Կանադան ու Ճապոնիան՝ 10-ական, Ավստրալիան՝ 8 հաստատություններով:

                Ցուցակում է հայտնվել նաև Մոսկվայի պետական համալսարանը, որը վեց կետով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 114-րդ հորիզոնականը:

                Վարկանիշը կազմվում է ըստ մի քանի հիմնական չափանիշների, որոնց թվում են կրթության ոլորտի մասնագետների հարցումները, տվյալ համալսարանների հրապարակած գիտական աշխատությունների և դրանցից արված մեջբերումների քանակությունը, այդ հաստատությունների միջազգային լինելը և այլն: Առանձին առաջատար համալսարանների դեպքում ընտրությունը հիմնավորվում է նաև այս կամ այն ոլորտում «անհատական» ձեռքբերումներով:


                Լուրեր Հայաստանից - Թերթ.am
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment


                • #23
                  Օրերս Եղիշե Չարենցի տուն- թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց մայրաքաղաքի հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ ասմունքի միցույթ, որը անց էր կացվում Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ: Աշակերտները արտասանում էին թուրքական յաթաղանից զոհված նահատակ գրողների ստեղծագործությունները: Երրորդ փուլ անցած Երևանի հիմնական դպրոցների 19 աշակերտներ այս օրերին գտնվում են Ծաղկաձորում, որտեղ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրենության կողմից կազմակերպվել է նրանց համար հետաքրքիր միջոցառումներ: Այնտեղ երեխաները նաև վարպետության դասեր կառնեն Սիլվա Յուզբաշյանից և Անդրանիկ Հարությունյանից: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որի մասին չպետք է լռել:

                  Comment


                  • #24
                    Որոնք են աշխարհի լավագույն բուհերը. հրապարակվել է QS World University Rankings վարկանշային ցանկը
                    15.09.2015

                    Հրապարակվել է 2015/2016թթ. լավագույն բուհերի վարկանշային ցանկը, որը կազմում է բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերությունը։

                    Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պահպանել է իր դիրքը որպես աշխարհի լավագույն համալսարան, գրում է The Telegraph-ը։ Այն առաջին հորիզոնականն է զբաղեցնում արդեն չորրորդ տարին անընդմեջ:

                    QS World University Rankings վարկանշային ցանկը կազմելիս հաշվի է առնվում վեց չափանիշ՝ ակադեմիական միջավայրում հեղինակությունը, ուսանողների նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի հարաբերակցությունը, գործատուների շրջանում համբավը, հիշատակության ինդեքսը, օտարերկրացի դասախոսների և ուսանողների թիվը։

                    Այսօր հրապարակված ամենամյա QS World Universities վարկանշային ցանկի համաձայն՝ Հարվարդն անցած տարի զբաղեցրած չորրորդ տեղից բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Քեմբրիջի համալսարանից: Երրորդ տեղը կիսել են Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանները։

                    Լոնդոնի թագավորական քոլեջը, որն անցած տարի երկրորդ տեղում էր, զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Իրենց դիրքերն են զիջել նաև Օքսֆորդի համալսարանը և Լոնդոնի համալսարանական քոլեջը:

                    Չնայած այս անկումներին՝ Մեծ Բրիտանիան պահպանել է իր վարկանիշը որպես բարձրագույն կրթության առաջատար: Լոնդոնը, մասնավորապես, միակ քաղաքն է եղել աշխարհում, որի չորս համալսարաններն ընդգրկվել են թոփ-հիսնյակում։

                    1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
                    2. Հարվարդի համալսարան,
                    3. Քեմբրիջի համալսարան,
                    3. Սթենֆորդի համալսարան,
                    5. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
                    6. Օքսֆորդի համալսարան,
                    7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL),
                    8. Լոնդոնի թագավորական քոլեջ,
                    9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց,
                    10. Չիկագոյի համալսարան։
                    Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ QS Top Universities կայքում:

                    Լուրեր Հայաստանից - Թերթ.am

                    manush-ի խոսքերից Նայել գրառումը
                    Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները՝ ըստ նոր վարկանիշի
                    16.09.14

                    Մոռացե՛ք Օքսֆորդի մասին, այս տարի լավագույն համալսարանների ցուցակում փոփոխություններ կան, հայտնում է The Independent-ը՝ ներկայացնելով բրիտանական կրթական-ուսումնական հետազոտությունների Quacquarelli Symonds ընկերության վարկանիշային աղյուսակը:

                    Ներկայացված ցուցակը գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որն առաջին անգամ Քեմբրիջի համալսարանի հետ նույն հարթության վրա է հայտնվում. երկուսն էլ կիսում են երկրորդ հորիզոնականը: Անցած տարի դա հինգերորդն էր նույն ցուցակում: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

                    1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
                    2. Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ,
                    4. Հարվարդի համալսարան,
                    5. Օքսֆորդ և Լոնդոնի Համալսարանական քոլեջ,
                    7. Սթենֆորդի համալսարան,
                    8. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
                    9. Փրինսթոնի համալսարան,
                    10. Յելի համալսարան:

                    Լավագույն համալսարանների 200 տեղանոց ցանկում ընդհանուր առմամբ տեղ է գտել 31 երկիր: Առաջատար են ԱՄՆ-ն՝ 51, Մեծ Բրիտանիան՝ 29, Գերմանիան՝ 13, Նիդեռլանդները՝ 11, Կանադան ու Ճապոնիան՝ 10-ական, Ավստրալիան՝ 8 հաստատություններով:

                    Ցուցակում է հայտնվել նաև Մոսկվայի պետական համալսարանը, որը վեց կետով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 114-րդ հորիզոնականը:

                    Վարկանիշը կազմվում է ըստ մի քանի հիմնական չափանիշների, որոնց թվում են կրթության ոլորտի մասնագետների հարցումները, տվյալ համալսարանների հրապարակած գիտական աշխատությունների և դրանցից արված մեջբերումների քանակությունը, այդ հաստատությունների միջազգային լինելը և այլն: Առանձին առաջատար համալսարանների դեպքում ընտրությունը հիմնավորվում է նաև այս կամ այն ոլորտում «անհատական» ձեռքբերումներով:


                    Լուրեր Հայաստանից - Թերթ.am
                    Մանուշակ Ավետիսյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                    Comment


                    • #25
                      Փոխվել է ուսուցչի պարտադիր ատեստավորման կարգը ։ Ուսուցչի , ուսումնականհաստատությանևվերապատրաստողկազմակերպությանմիջևկնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնականհաստատությանևվերապատրաստողկազմակերպությանմիջև: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձևաչափից, ինչպես նաև պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու և փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից:

                      Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է կնքում, որն ավելորդ և ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից՝ ուսուցչին եռակողմ պայմանագրում ներառելը որևէ նպատակ չի հետապնդում, ուստի պայմանագրից ուսուցչին դուրս թողնելը որևէ հետևանք չի կարող ունենալ:

                      Comment

                      Working...
                      X

                      Debug Information