Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Google Translate-ը արդեն հայերեն

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Google Translate-ը արդեն հայերեն


    Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։

    Հեղափոխական այս նորարարության շնորհիվ հայերեն լեզվով կայքերը փաստորեն հասանելի են դառնում միջազգային հանրության համար։ Մյուս կողմից, ցանկացած հայ դպրոցական, ուսանող և շարքային քաղաքացի կարողանում է օգտվել ինտերնետային կայքերի մեծամասնությունից, անգամ եթե չի տիրապետում օտար լեզվի։

    Թեև թարգմանությունների որակը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ, սակայն, հաշվի առնելով մյուս լեզուների պարագայում արձանագրված որակական արագ աճը, կարելի է հուսալ, որ այն աստիճանաբար կբարելավվի։

    «Գուգլ թարգմանչի» ամբողջական ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելով http://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension)։ Վերջինս, բրաուզերի վերին հատվածում ավելացվելու դեպքում, թույլ է տալիս ավտոմատ կերպով թարգմանել ձեր այցելած էջերը ցանկացած լեզվից ձեր նախընտրած լեզուն։

    Tert.am
    Last edited by Կարապետ; d.m.Y, H:i.

  • #2
    Հաա, շատ լավ բան են արել: Չնայած անձամբ ինձ համար էդքան էլ մեծ փոփոխություն չի, քանի որ մինչ այդ էլ, ցանկացած լեզվից հնարավոր էր թարգմանել անգլերեն: Չնայած շատերը կան, ում համար անգլերեն ըբռնելը շատ դժվար է: Այ նրանց էլ շնորհավորում եմ` հուսադրելով, որ շուտով Ալֆան կդառնա Բետտա, դա` ավելի բարձր: Նաեւ հորդորում եմ բոլորին` Contribute անելու:

    Comment


    • #3
      Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
      Չնայած շատերը կան, ում համար անգլերեն ըբռնելը շատ դժվար է: Այ նրանց էլ շնորհավորում եմ` հուսադրելով, որ շուտով Ալֆան կդառնա Բետտա, դա` ավելի բարձր: Նաեւ հորդորում եմ բոլորին` Contribute անելու:
      Contribute շատերն են անում, բայց սխալ են թարգմանում և թարգմանության մեջ հակասություններ են լինում:
      Բայց այդքան էլ վատը չի ALPHA-ն: Կայք-էջը թարգմանելուց հիմնական իմաստը հասկանալի է:

      Comment


      • #4
        Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
        Contribute շատերն են անում, բայց սխալ են թարգմանում և թարգմանության մեջ հակասություններ են լինում:
        Բայց այդքան էլ վատը չի ALPHA-ն: Կայք-էջը թարգմանելուց հիմնական իմաստը հասկանալի է:
        Այո ճիշտ է վատ է թարգմանում, սակայն կօգնի բոլոր նրանց, ովքեր անգլերեն վատ գիտեն, իսկ թարգմանելուց հետո օգտվողը կարող է խմբագրել թարգմանությունը, դարձնելով այն ինչ հարկավոր է իրեն:
        http://dproc.armweb.info
        http://hayschool.yolasite.com
        http://vpmivarj-s.blogspot.com
        http://english.your-talk.com

        Comment

        Working...
        X