Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գիտաժողով

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Շնորհավորում եմ, Գայանե ջան, վստահ եմ , որ հետաքրքիր ու բովանդակալից նյութ ես հաղորդել։Շարունակիր նույն կորովով...

    Comment


    • #17
      Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհավորում եմ, Գայանե ջան, վստահ եմ , որ հետաքրքիր ու բովանդակալից նյութ ես հաղորդել։Շարունակիր նույն կորովով...
      Շնորհակալություն, տիկին Քոչինյան: Գիտաժողովի ժամանակ հետաքրքիր ելույթները շատ էին: Մոտ ժամանակներում բոլոր ելույթների ժողովածուն կհրապարակվի ֆեյսբուքյան «Մաթեմատիկական կրթություն» էջում, և հնարավորություն կունենաք ծանոթանալ դրանց հետ:
      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      https://lib.armedu.am/user/profile/462

      Comment


      • #18
        Գիտաժողովին ներկա գտնվելը յուրօրինակ բերկրանք է: Արծարծված թեմաները արժեքավոր են, կարևոր թե՛ սկսնակի, թե՛ փորձառուի համար: Հաճելի է լսել այնպիսի թեմաներով ելույթներ, որոնք որևէ լուծում կարող են առաջարկել դպրոցներում ծագող խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք կարող են օգնել կատարելագործելու ուսման գործընթացը, բարձրացնելու ուսուցման արդյունավետությունը:
        Շատ հաճելի էր գիտաժողովում տեսնել և ծանոթանալ մարդկանց, որոնց հետ չես շփվել, սակայն ճանաչում ես տարբեր կրթական կայքերից:Բոլոր ելույթներն էլ լավն էին՝ մտածելու, խորհելու առիթ էին տալիս:
        Խորին շնորհակալությունս եմ հայտնում գիտաժողովի կազմակերպիչներին և ելույթ ունեցողներին, ինչպես նաև Գայանե Սիմոնյանին, ով ուղղակի հանդես եկավ հրաշալի, համոզիչ ու անթերի:
        Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 18-10-16, 20:18.

        Comment


        • #19
          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն, սիրելի տիկին Աբելյան: Ինձ համար նույնպես շատ հաճելի էր հանդիպել Ձեզ՝ ում մինչ այդ ճանաչում էի «Պաշարների շտեմարանից» և Հայկական կրթական միջավայր-ֆորումից: Հաճելի էր հանդիպել այն մարդկանց, ովքեր մաթեմատիկական կրթության և, առհասարակ, կրթության ոլորտում ունեն իրենց լրջագույն ներդրումն ու առաջատար դերը: Շատ հետաքրքիր էր լսել ինչպես նրանց, այնպես էլ մեր ռուս գործընկերների և դեպի կրթական գործունեություն իրենց առաջին քայլերն անող սկսնակ մանկավարժների և մագիստրատուրայի ուսանողների ելույթները: Շնորհակալությունս եմ հայտնում «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ գիտաժողովի կազմակերպիչներին այս հրաշալի նախաձեռնության համար: Զգացված եմ լսված լինելու ինձ տված հնարավորության համար: Իսկ ելույթիս մասին հնչած կարծիքներն ու բարձր գնահատականը ոգևորող, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնեղ են: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

          https://www.facebook.com/ARAQSEGOYAN...=3&pnref=story
          https://www.facebook.com/groups/485220014979605/
          Գայանեն պարզպես ներկայացրել է իր՝ տարիների ամենօրյա քրտնաջան աշխատանքը, սեփական փորձով ձեռք բերածը, և այս աշխատանքը նաև հզոր շարժիչ ուժ է մեզ համար՝ ովքեր աշխատում են Գայանեի հետ՝ ստանալով մեծ լիցք ու վարակվելով այդ խանդավառությամբ, ինչի համար շնորհակալ ենք:
          Լուսինե Ավագյան

          Comment


          • #20
            Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Շնորհակալություն, տիկին Քոչինյան: Գիտաժողովի ժամանակ հետաքրքիր ելույթները շատ էին: Մոտ ժամանակներում բոլոր ելույթների ժողովածուն կհրապարակվի ֆեյսբուքյան «Մաթեմատիկական կրթություն» էջում, և հնարավորություն կունենաք ծանոթանալ դրանց հետ:
            Գայանե ջան, մանրամասն ուսումնասիրել եմ գիտաժողովում քո ներկայացրած թեման: Ինչպես միշտ նյութը հետաքրքիր էր և անթերի :
            Գայանե ջան, ինչպես դու այնպես էլ ես մշտապես հետևել եմ կրթական կայքերում հրապարակվող մաթեմատիկական նյութերին: Համաձայն եմ քեզ հետ, որ «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն իրենց քանակով գրեթե երկու անգամ գերազանցում են ցանկացած այլ առարկայի վերաբերյալ նյութերին:Եվ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք քեզ, քանի որ անընդհատ շարունակում ես հարստացնել «Մաթեմատիկա» բնագավառի պաշարները, կիսվում ես քո փորձով, գաղափարներով և օգնում մեր կոլեգաներին: Իսկ ինչ վերաբերվում է ՏՀՏ-ի ճիշտ և արդյունավետ գործածությանը, ապա կասեմ, որ առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), մեր օրերում աներևակայելի է առաջընթացը ցանկացած բնագավառում այդ թվում և կրթության մեջ: Դու ՏՀՏ-ն կիրառում ես ճիշտ և նպաստում ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը:Շնորհակալություն:
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment


            • #21
              Շնորհավորում եմ, Գայանե ջան, մաղթում նորանոր հաջողություններ:
              Քրիստինե Մանուկյան

              Comment


              • #22
                Գայանե ջան ես էլ եմ միանում շնորհավորանքներին, ցանկանում նորանոր հաջողություններ:
                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                Էլենբակս

                Comment


                • #23
                  Երիտասարդ մանկավարժ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհավորում եմ, Գայանե ջան, մաղթում նորանոր հաջողություններ:
                  Շնորհակալություն, Քրիստինե ջան: Թող բոլորս էլ մեր աշխատանքային գործունեության ընթացքում նման շնորհավորանքներ ստանալու շատ առիթներ ունենանք:
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment


                  • #24
                    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                    Գայանե ջան ես էլ եմ միանում շնորհավորանքներին, ցանկանում նորանոր հաջողություններ:
                    Շնորհակալ եմ, Գայանե ջան: Հույս ունեմ, որ այդ հոդվածը (http://www.aniedu.am/wp-content/uplo...մ-5.2016.pdf՝ էջ 35-44, և http://lib.armedu.am/resource/14892) օգտակար կլինի նրանց համար, ովքեր փորձում են ցուցադրումներ պատրաստել MS PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով:
                    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 04-12-16, 01:43.
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment


                    • #25
                      2017 թվականի 12-13 հոկտեմբերի Մաթեմատիկական 5-րդ միջազգային գիտաժողովին՝ ելույթս բացեցի ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՐՈՍՏԻՔՈՍՆԵՐՈՎ և ԱՎԱՐՏԵՑԻ ՆՈՐԻՑ...
                      Գ ուցե մի օր
                      Ի րար չտեսնենք:
                      Տ աղ կգրես:
                      Ա նարատ սիրո
                      Ժ ամը կհիշես,
                      Ո ր չցանկացար,
                      Ղ եկը թողեցիր
                      Ո տքի՛ ելար…
                      Վ ե՛րջ, ասացի՛ր ու բաժանվեցի՛ր:

                      15.10.2016
                      Ք, Երևան

                      Գ եղեցիկ է, ասացիր… ու
                      Ի մ ձեռքը սեղմեցիր,
                      Տ աղ ես գրել, սիրելի՜ս,
                      Ա զնիվ բացել ես հոգիդ,
                      Ժ ամն է արդեն,
                      Ո ր ասես.
                      Ղ ադետ տանեմ , ի՛մ ընկեր,
                      Ո րոշել եմ ես քեզ հետ
                      Վ աղորդայնին հանդիպել:

                      15.10.2016
                      Ք. Երևան

                      Այս երկու ակրոստիքոսները գրվել է այն ժամանակ, երբ Գայանեն էր ելույթ ունենում:Տրամադրող էր նրա ելույթը:
                      5-րդ գիտաժողովին զեկույցս սկսեցի այդ ակրոստիքոսներով և ավարտեցի նորով:

                      Գ իշերային աստղածոր երկնքում,
                      Ի մ երազանքի աստղն եմ տեսնում,
                      Տ աք, փայլող աչքով նա ինձ է նայում,
                      Ա րշալույսներիս ճամփան է բացում,
                      Ժ իր խաղաղ օրվա հեքիաթ է հյուսում,
                      Ո ր նորից մնամ գարնան հայտնություն:
                      Ղ եկն եմ բռնել կապույտ երկնքի,
                      Ո ր ոսկի արփին շողերը փռի,
                      Վ երև ես թևեմ հանուն իմ աստղի:
                      ԶԱ
                      11.10.2017

                      Comment

                      Working...
                      X

                      Debug Information