Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսանելի խաղեր մեծերի և փոքրերի համար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսանելի խաղեր մեծերի և փոքրերի համար

    Հարգելի' գործընկերներ, սիրով ձեզ եմ ներկայացնում ժամանցային խաղեր,
    որոնք կլինեն բազմազան և հետաքրքիր ինչպես նաև ուսանելի:

  • #2
    Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' գործընկերներ, սիրով ձեզ եմ ներկայացնում ժամանցային խաղեր,
    որոնք կլինեն բազմազան և հետաքրքիր ինչպես նաև ուսանելի:
    Համագործակցեք, հարգելի' գործընկերներ, առաջարկելով հետաքրքիր և ուսանելի խաղեր:

    Comment

    • #3
      Հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար ինչ են արել առաջ, երբ չեն եղել գրքեր, հեռուստատեսություն, ինտերնետ...

      Խաղում էին չլիկ, յոթ քար, քարկտիկ:
      Տաք թոնրի շուրջբոլորը նստոտած հեքիաթներ էին պատմում:

      <<...Իրիկուններն էլ հավաքվում էինք , ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում>>: Հովհ. Թումանյան

      Խաղերը միշտ էլ իրենց հիմքում ունեցել են ուսումնադաստիարակչական բնույթ:

      Comment

      • #4
        Խաղը, որը առաջարկում եմ ձեզ նպաստում է բառակազմական հմտությունների ձևավորմանը և բառապաշարի հարստացմանը:

        ԶԱՐԴ բառով կազմել նոր բառեր`
        զարդարանք, զարդատուփ, զարդեղեն, զարդասեղան, զարդարարական, զարդարել, Ծովազարդ,
        գունազարդ, ծաղկազարդ, արծաթազարդ

        ՍԵՐ

        Comment

        • #5
          Շատ հետաքրիր և հին խաղերից է նաև բառքամոցին, որտեղ մասնակից են դառնում և մեծերը, և փոքրերը:

          Comment

          • #6
            Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
            Խաղը, որը առաջարկում եմ ձեզ նպաստում է բառակազմական հմտությունների ձևավորմանը և բառապաշարի հարստացմանը:

            ԶԱՐԴ բառով կազմել նոր բառեր`
            զարդարանք, զարդատուփ, զարդեղեն, զարդասեղան, զարդարարական, զարդարել, Ծովազարդ,
            գունազարդ, ծաղկազարդ, արծաթազարդ

            ՍԵՐ

            Սերուցք,բնասեր,բանասեր,հայրենասեր,հյուրասեր,մարդասեր,փառասեր,թթվասեր,իմաստասեր,
            սիրագորով,սիրառատ,սիրելի,սիրասուն,սիրահարված,սիրահարվածություն,սիրեկան,պչրասեր,
            Սիրեկան,Սերինե,ինքնասեր,ինքնասիրահարված,խաղասեր,խավարասեր,եսասեր։

            Ուս
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • #7
              Սիրելի և շատ ընդունված խաղերից էր նաև <<Սեղանի Լոտոն>>, <<Դոմինոն>>:
              Այս խաղերը խաղում էին երեկոյան ազատ ժամանակ հարևաններով, բարեկամներով:
              Կան մարդիկ, որ մինչև հիմա էլ պահպանել են այդ ավանդական,գեղեցիկ սովորույթը:

              Comment

              • #8
                Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Սերուցք,բնասեր,բանասեր,հայրենասեր,հյուրասեր,մարդասեր,փառասեր,թթվասեր,իմաստասեր,
                սիրագորով,սիրառատ,սիրելի,սիրասուն,սիրահարված,սիրահարվածություն,սիրեկան,պչրասեր,
                Սիրեկան,Սերինե,ինքնասեր,ինքնասիրահարված,խաղասեր,խավարասեր,եսասեր։

                Ուս
                ուսում, ուսումնական, ուսումնատենչ, ուսումնառու, ուսումնառություն, ուսուցողական, ուսումնասիրել,
                ուսումնարան, ուսուցում, ինքնուսույց, թերուս, ուսումնասիրություն, ուսմասվար, ուսուցիչ, ուսուցչուհի,
                ուսուցչապետ, ուսուցչանոց, ուսուցչակենտրոն,

                ԾԱՂԻԿ

                Comment

                • #9
                  Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                  ուսում, ուսումնական, ուսումնատենչ, ուսումնառու, ուսումնառություն, ուսուցողական, ուսումնասիրել,
                  ուսումնարան, ուսուցում, ինքնուսույց, թերուս, ուսումնասիրություն, ուսմասվար, ուսուցիչ, ուսուցչուհի,
                  ուսուցչապետ, ուսուցչանոց, ուսուցչակենտրոն,

                  ԾԱՂԻԿ
                  ԾԱՂիկ-ծաղկաբույր, ծաղկազարդ, ծաղկաթեր, ջրծաղիկ, ծաղկաշղթա, ծաղկաստան, Ծաղկաձոր, ծաղկատար, ծաղկաքաղ, ծաղկող, ծաղկաման, ծաղկառատ, ծաղկունք, ծաղկաշատ, Ծաղկաշեն, ծաղկաբույլ, ծաղկանոց, խնկածաղիկ, ծաղկասեր, ծաղկափոշի, ծաղկաքաղ, ծաղկաձոր:

                  ՔԱՐ

                  Comment

                  • #10
                    Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                    Սիրելի և շատ ընդունված խաղերից էր նաև <<Սեղանի Լոտոն>>, <<Դոմինոն>>:
                    Այս խաղերը խաղում էին երեկոյան ազատ ժամանակ հարևաններով, բարեկամներով:
                    Կան մարդիկ, որ մինչև հիմա էլ պահպանել են այդ ավանդական,գեղեցիկ սովորույթը:

                    Հարգելիՙ Նարինե, ապրեցի հիշողություններով: <<Սեղանի լոտոն>> մեր ընտանիքի ձմեռային խաղն էր, խաղում էինք, համարյա, ամեն երեկո:Շնորհակալ եմ:

                    Comment

                    • #11
                      Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելիՙ Նարինե, ապրեցի հիշողություններով: <<Սեղանի լոտոն>> մեր ընտանիքի ձմեռային խաղն էր, խաղում էինք, համարյա, ամեն երեկո:Շնորհակալ եմ:
                      Շնորհակալություն, հարգելի Նորա, ուրախ եմ որ լավ հիշողություններ արթնացրի շատերին ոչինչ չասող <<Սեղանի լոտոյով>> ,
                      իսկ մեր սերնդակիցների համար լավ ու բարի հիշողություններով:

                      Քար, քարկտիկ /ի դեպ, հարգելի Նորա, <<Քարկտիկն>> էլ շատ լավ խաղ էր /, քարքարոտ, քարափ, քարուքանդ,
                      քարայր,հանքաքար, քարանձավ, Պառավաքար,ձուլաքար, տապանաքար, խաչքար, քարակերտ,
                      քարաբլուր, քարաշեն:

                      ԼՈՒՅՍ

                      Comment

                      • #12

                        Արշալույս, պայծառալույս, լուսապայծառ, լուսաշող, լուսագեղ, լուսայգ, լուսափթիթ, լուսավորել, լուսազարդ, լուսնյակ, լուսաճաճանչ,լուսատու, լուսավոր, լուսանալ, լուսաբաց, լուսամուտ, լուսադեմ, լուսավորիչ, լուսնկա, լուսատու, վերջալույս:

                        Comment

                        • #13
                          Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                          ԾԱՂիկ-ծաղկաբույր, ծաղկազարդ, ծաղկաթեր, ջրծաղիկ, ծաղկաշղթա, ծաղկաստան, Ծաղկաձոր, ծաղկատար, ծաղկաքաղ, ծաղկող, ծաղկաման, ծաղկառատ, ծաղկունք, ծաղկաշատ, Ծաղկաշեն, ծաղկաբույլ, ծաղկանոց, խնկածաղիկ, ծաղկասեր, ծաղկափոշի, ծաղկաքաղ, ծաղկաձոր:

                          ՔԱՐ
                          ՔԱՐ- քարքարոտ, քարոտ, քարաշեն, Քարահունջ, քարհանք, հանքաքար, քարակուռ, քարաքոս, քարակերտ, Ծակքար, քարտաշ, չեչաքար, քարայծ, քարայր, քարավան, քարափ,քարկոծել,քարակոփ,Քարաշեն, հիմնաքար:

                          ՏՈՒՆ

                          Comment

                          • #14
                            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            ՔԱՐ- քարքարոտ, քարոտ, քարաշեն, Քարահունջ, քարհանք, հանքաքար, քարակուռ, քարաքոս, քարակերտ, Ծակքար, քարտաշ, չեչաքար, քարայծ, քարայր, քարավան, քարափ,քարկոծել,քարակոփ,Քարաշեն, հիմնաքար:

                            ՏՈՒՆ
                            Տունտունիկ, դեղատուն, սեղանատուն, թոնրատուն, հացատուն, մանկատուն, տնային, տնական, տնամերձ, տանուտեր, տնաքանդ, տնաշեն,

                            ԴԱՍ

                            Comment

                            • #15
                              Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                              Շնորհակալություն, հարգելի Նորա, ուրախ եմ որ լավ հիշողություններ արթնացրի շատերին ոչինչ չասող <<Սեղանի լոտոյով>> ,
                              իսկ մեր սերնդակիցների համար լավ ու բարի հիշողություններով:

                              Քար, քարկտիկ /ի դեպ, հարգելի Նորա, <<Քարկտիկն>> էլ շատ լավ խաղ էր /, քարքարոտ, քարափ, քարուքանդ,
                              քարայր,հանքաքար, քարանձավ, Պառավաքար,ձուլաքար, տապանաքար, խաչքար, քարակերտ,
                              քարաբլուր, քարաշեն:

                              ԼՈՒՅՍ
                              Նարինե ջան,իսկապես <<Քարկտիկն>> էլ շատ լավ խաղ էր, հիմա էլ հաճույքով կխաղայի: Իսկ <<Յոթ քար>> խաղը որբևիցե խաղացե՞լ եք:

                              Comment

                              Working...
                              X