Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վիրտուալ օրագիր

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Վիրտուալ օրագիր

    Առաջարկում եմ այս թեմայում գրառել մտորումներ մեզ հետ կատարված դեպքերի մասին, որոնց այս կամ այն չափով նշանակություն ենք տվել, կամ պարզապես գրառել մտքեր: Մի խոսքով ստեղծում ենք վիրտուալ օրագիր, ուր մյուսների գրառումները, իհարկե, չենք քննարկում
    Վերջին խմբագրողը՝ Մանոն; 04-10-10, 11:50.
    Մ. Արզումանյան

  • #2
    Պոլիտեխնիկական կրթությամբ` 8 տարի աշխատում էի դպրոցում: Օպտիմալացման ծրագրի արդյունքում աշխատանքից չզրկվելու և դպրոցում ինձ ավելի կայացած զգալու նպատակով երկրորդ ԲՈՒՀ ընդունվեցի` մանկավարժական ինստիտուտ: Երբ առաջին անգամ լսարան մտա, տեսա իմ նախկին աշակերտներից 3 հոգի նստած են լսարանում: Նրանցից մեկը փոքր ինչ հեգնանքով ասաց. "Բա...ընկեր Արզումանյան, աշխարհը աստիճան-աստիճան ա ": Ծիծաղեցինք, իհարկե...Անցան տարիներ, այդ տղան ամուսնացավ ու շուտով երեխա են ունենալու:
    Այս տարի, երբ հանձնեցինք պետական քննություններն ու ավարտեցինք ԲՈՒՀ-ը, նրան հարցրեցի. "Այ հիմա, երբ կանգնած ենք նույն աստիճանի վրա, ազնվությամբ ասա, կուզենայիր զավակիդ դպրոցում ով դաս պարապեր, ես, թե դու?", ասաց. "Միանշանակ` դուք", ու էլի ծիծաղեցինք...
    Մ. Արզումանյան

    Comment


    • #3
      Վաղը քննության եմ: Ու՜ֆ... էնքան հարցեր կան հարցաշարում գնա գալիս եմ:
      Օրթոպեդիան լավ եմ պարապել, մանկականը գիտեմ, թերապիան շատ լավ գիտեմ, իսկ ահա վիրաբուժությունը... :think

      Comment

      Working...
      X