Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արտադասարանական աշխատանքներ. ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆՔ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արտադասարանական աշխատանքներ. ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆՔ...

    Պարտադի՞ր է արդյոք էքսկուրիաների կազմակերպումը տարրական դասարաններում:

    Հարգելի ուսուցիչներ, հրավիրում եմ Ձեզ քննարկման, ինձ համար կարևոր է բոլորիդ կարծիքը: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
    Վերջին խմբագրողը՝ manush; 26-06-17, 18:17.

  • #2
    Էքսկուրիան ուսուցման կազմակերպման ձև է, որը հնարավորություն է ընձեռում բնական պայմաններում կատարել տարբեր առարկաների, երևույթների և գործընթացների ուսումնասիրություններ, դիտարկումներ:Չափորոշչում ամրագրված գիտելիքների բավականին ստվար մասը կարելի է ստանալ էքսկուրսիաների միջոցով: Այս ձևով յուրացումն ավելի խորն է լինում:

    Տարրական դասարաններում ուսուցման կազմակերպման այս ձևը առավել գործածական է, որովհետև տարրական դասարանների աշակերտները գիտելիքները յուրացնում են առավել լավ այն դեպքում, երբ անմիջականորն շփվում են ուսումնասիրվող առարկաների և երևույթների հետ:

    Comment

    • #3
      Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի՛ Գայանե,ես ինքն էքսկուրսիա անցկացրել եմ <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից/4-րդ դասարան/թեման՝ <<Ջերմարափ և ջերմաստիճան>>:Դասն անցկացրեցինք դպրոցի մոտակա տարածքում,դասի ընթացքում երեխաները կարողացան չափել օդի ջերմաստիճանը,այս ձևով երեխաները ավելի լավ պատկերացում կազմեցին դասի վերաբերյալ,կատարվեց նաև գործնական աշխատանք:Երեխաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:

      Comment

      • #4
        Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Պարտադի՞ր է արդյոք էքսկուրիաների կազմակերպումը տարրական դասարաններում:

        Հարգելի ուսուցիչներ, հրավիրում եմ Ձեզ քննարկման, ինձ համար կարևոր է բոլորիդ կարծիքը: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
        Հարգելի Գայանե: Ցանկացած էքսկուրսիա ունի ճանաչողական նշանակություն: Էքսկուրսիայի ժամանակ աշակերտների մոտ զարգանում է այնպիսի հմտություններ, որոնք շփման, ճանաչողության գործում մեծ նշանակություն են ունենում:

        Comment

        • #5
          Լիլիթ35-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Գայանե: Ցանկացած էքսկուրսիա ունի ճանաչողական նշանակություն: Էքսկուրսիայի ժամանակ աշակերտների մոտ զարգանում է այնպիսի հմտություններ, որոնք շփման, ճանաչողության գործում մեծ նշանակություն են ունենում:
          Շնորհակալություն հարգելի Լիլիթ: Էքսկուրսիան նպաստում է նաև երեխաների առողջության պահպանմանը, աշխուժացնում և ակտիվացնում է նրանց, սեր է արթնացնում դեպի բնությունը:
          Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 24-05-17, 19:22.

          Comment

          • #6
            Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Գայանե,ես ինքն էքսկուրսիա անցկացրել եմ <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից/4-րդ դասարան/թեման՝ <<Ջերմարափ և ջերմաստիճան>>:Դասն անցկացրեցինք դպրոցի մոտակա տարածքում,դասի ընթացքում երեխաները կարողացան չափել օդի ջերմաստիճանը,այս ձևով երեխաները ավելի լավ պատկերացում կազմեցին դասի վերաբերյալ,կատարվեց նաև գործնական աշխատանք:Երեխաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:
            Այո, հարգելի Սիրանուշ, ճիշտ եք. այս ձևով երեխաները ավելի լավ պատկերացում կկազմեն դասի վերաբերյալ:Սովորաբար էքսկուրսիաները տարրական դասարաններում անցկացվում են «Ես և շրջակա աշխարհը» և «Մայրենի» առարկաներից, իսկ «Մաթեմատիկա» առարկայից ի՞նչ բնույթի էքսկուրսիաներ կարելի է կազմակերպել:

            Comment

            • #7
              Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Այո, հարգելի Սիրանուշ, ճիշտ եք. այս ձևով երեխաները ավելի լավ պատկերացում կկազմեն դասի վերաբերյալ:Սովորաբար էքսկուրսիաները տարրական դասարաններում անցկացվում են «Ես և շրջակա աշխարհը» և «Մայրենի» առարկաներից, իսկ «Մաթեմատիկա» առարկայից ի՞նչ բնույթի էքսկուրսիաներ կարելի է կազմակերպել:
              Գայանե ջան,ճիշտն ասած ես մասնագիտությամբ պատմաբան եմ,բայց իմ կարծիքով մեթոդների ընտրությունը կատարում է ուսուցիչը.նախապես հարմարեցնելով թեմային:

              Comment

              • #8
                Հարգելի Գայանե իմ կարծիքով էքսկուրսիան կարևոր և անհրաժեշտ է բոլոր դասարաններում: Յուրաքանչյուր էքսկուրսիա պետք է հետապնդի որոշակի նպատակ:

                Comment

                • #9
                  kara1969-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գայանե իմ կարծիքով էքսկուրսիան կարևոր և անհրաժեշտ է բոլոր դասարաններում: Յուրաքանչյուր էքսկուրսիա պետք է հետապնդի որոշակի նպատակ:

                  Հարգելի՛ kara1969 , միանշանակ ,յուրաքանչյուր էքսկուրսիա պետք է հետապնդի որոշոկի նպատակ: Էքսկուրսիան կարող է կազմակերպվել տարբեր նպատակներով. և՛ նոր թեմայի ուսումնասիրման նպատակով, և՛ որպես որևէ թեմայի վերաբերյալ նոր տեղեկություն ստանալու միջոց, և՛ արդեն ձեռքբերած գիտելիքների ամրապնդման և խորացման նպատակով:

                  Comment

                  • #10
                    Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Պարտադի՞ր է արդյոք էքսկուրիաների կազմակերպումը տարրական դասարաններում:

                    Հարգելի ուսուցիչներ, հրավիրում եմ Ձեզ քննարկման, ինձ համար կարևոր է բոլորիդ կարծիքը: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
                    Գայանե ջան, ճիշտ կազմակերպված էքսկուրսիաները մեծ դեր ունեն երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա: Դրանք ունեն ճանաչողական մեծ նշանակություն: Էքսկուրսիաների միջոցով երեխաները ծանոթանում են հայրենիքին, ծննդավայրին, գեղագիտական արժեքներին, պատմական իրադարձություններին, բնական հարստություններին, բնության գողտրիկ վայրերին, հոգևոր կյանքի փաստերին…
                    Լիլիթ Կորյունի Սահակյան

                    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                    https://lib.armedu.am/user/profile/2640

                    Comment

                    • #11
                      Էքսկուրսիաները կատարում են այն նույն գործառույթները, ինչ-որ դասերը. ուսուցանող, դաստիարակող և զարգացնող:Դրանք են.

                      Կրթական
                      ◊ գիտելիքների խորացում, առանձին առարկաների և երևույթների մասին պատկերացումների կազմում
                      ◊ գործնականում տեսական գիտելիքների կիրառում

                      Զարգացնող.
                      ◊ դիտումներ կատարելու կարողությունների զարգացում, ուշադրության, հիշողության ընդունակության զարգացում:

                      Դաստիարակչական
                      ◊ գեղագիտական դաստիարակություն
                      ◊ հայրենասիրության դաստիարակում, բնության նկատմամբ սիրո դաստիարակում

                      Comment

                      • #12
                        Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Էքսկուրիան ուսուցման կազմակերպման ձև է, որը հնարավորություն է ընձեռում բնական պայմաններում կատարել տարբեր առարկաների, երևույթների և գործընթացների ուսումնասիրություններ, դիտարկումներ:Չափորոշչում ամրագրված գիտելիքների բավականին ստվար մասը կարելի է ստանալ էքսկուրսիաների միջոցով: Այս ձևով յուրացումն ավելի խորն է լինում:

                        Տարրական դասարաններում ուսուցման կազմակերպման այս ձևը առավել գործածական է, որովհետև տարրական դասարանների աշակերտները գիտելիքները յուրացնում են առավել լավ այն դեպքում, երբ անմիջականորն շփվում են ուսումնասիրվող առարկաների և երևույթների հետ:
                        Շնորհակալություն Գայանե ջան, ոչ միայն տարրական դասարանում կարելի է ուսուցողական էքսկուրսիա կազմակերպել,այլ բարձր դասարանում էլ, որը նպատակաուղղված լինի կոնկրետ թմայի կամ թեմաների ուսուցմանը /ամփոփմանը/:

                        Comment

                        • #13
                          Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Գայանե ջան, ճիշտ կազմակերպված էքսկուրսիաները մեծ դեր ունեն երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա: Դրանք ունեն ճանաչողական մեծ նշանակություն: Էքսկուրսիաների միջոցով երեխաները ծանոթանում են հայրենիքին, ծննդավայրին, գեղագիտական արժեքներին, պատմական իրադարձություններին, բնական հարստություններին, բնության գողտրիկ վայրերին, հոգևոր կյանքի փաստերին…
                          Սիրելի՛ գործընկերներ, համամիտ եմ վերոնշյալ բոլոր կարծիքների հետ, իսկապես էքսկուրսիաները մեծ դաստիարակչական ու ճանաչողական դեր են խաղում երեխայի կյանքում, սակայն ես դրանց մեջ վտանգ եմ տեսնում, որոնք ինձ սարսափեցնում են: Ինչպե՞ս անել, չէ որ ամենակարևորը երեխայի առողջությունն է:

                          Comment

                          • #14
                            Սիրելի՛ մանկավարժներ, այսօր այնպիսի կարծիք հնչեց, որ էքսկուրսիաները պետք է կազմակերպել բացառապես առանց ծնողների, նույնիսկ տարրական դասարաններում: Ի՞նչ եք կարծում, կկարողանանք էքսկուրսիաներ կազմակերպել առանց ծնողների: Ես նորից կկրկնեմ, առանց ծնողի էլ ավելի վտանգավոր է, հատկապես տղաների հետ:

                            Comment

                            • #15
                              Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Սիրելի՛ գործընկերներ, համամիտ եմ վերոնշյալ բոլոր կարծիքների հետ, իսկապես էքսկուրսիաները մեծ դաստիարակչական ու ճանաչողական դեր են խաղում երեխայի կյանքում, սակայն ես դրանց մեջ վտանգ եմ տեսնում, որոնք ինձ սարսափեցնում են: Ինչպե՞ս անել, չէ որ ամենակարևորը երեխայի առողջությունն է:
                              Հարգելի Կարինե , միանշանակ ամենակարևորը երեխայի առողջությունն է:Այո, էքսկուրսիաները նաև իրենց մեջ վտանգ են պարունակում:Որպեսզի զերծ մնանք հնարավոր վտանգներից, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վարքագծին:Եթե էքսկուրսիան անցկացվում է առաջին անգամ, այդ մասին ցանկալի է հաղորդել երեխաներին, որ էքսկուրսիան դա նույն դասն է, միայն թե այն անցկացվում է ոչ թե դասարանում, այլ բնության գրկում:Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցչի բացատրության ժամանակ պահպանել լռություն, չխանգարել ընկերներին:Պետք է կարգապահություն դրսևորել նաև տեղից տեղ փոխադրվելիս:

                              Comment

                              Working...
                              X