Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավորում ենք. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկ տարեկան է

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Շնորհավորում ենք. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկ տարեկան է

    Տեղեկություն
    Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա
    Բնութագիր
    Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, ուր կարող են գրանցվել 12-16 տարեկան բոլոր պատանիները, ովքեր հետաքրքրված են արվեստով և տեղեկատվական տեխնոլոգիաներով:

    Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է տարեկան 1000-ավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն:

    Այստեղ երեխաները բացահայտում են նոր տեխնոլոգիաների եւ թվային մեդիայի բազմազան աշխարհը: Շատերի համար այն կարող է հիմք դառնալ՝ տեղեկատվական ոլորտում որպես մասնագետ ձեւավորվելու համար:

    Մենք ընտրել ենք այն ոլորտները, որ երեխաների համար են գրավիչ են եւ հեռանկարային`

    • Թվային մեդիա
    • Խաղերի ստեղծում
    • Անիմացիա
    • Կայքերի մշակում

    Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է ընձեռել հայ երեխաներին լավագույն հնարավորությունները ակտիվ եւ հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսեւորմանը:

    Մենք հավատում ենք, որ կենտրոնը երեխաներին կօգնի` ընդլայնելու իրենց մտահորիզոնը: Կենտրոնում ուսուցումը անվճար է բոլոր հետաքրքրված պատանիների համար:

    Կայք՝ http://www.tumo.org/
    Հեռախոս՝ (010) 398413

    Աղբյուր՝ http://www.facebook.com/TumoCenter
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Միանում եմ շնորհավորանքին: Ինչ լավ նախաձեռնություն է: Ինձ շատ հետաքրքրեց: Կփորձեմ իմանալ ավելին իրենց գործունեության մասին:
    Մ. Արզումանյան

    Comment


    • #3
      Ես էլ եմ շնորհավորում Թումո կենտրոնին, ասեմ,որ շատ հիանալի կենտրոն է, քանի որ մորաքրոջս աղջիկն էլ է այնտեղ սովորում ու շատ է սիում այնտեղ հաճախել:
      Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:

      Comment

      Working...
      X