Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավոր վերջին զանգ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • LarisaB
    replied
    Սիրելի´ ուսուցիչներ,
    Այսօր հանրապետության դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
    Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս վերջին զանգի կապակցությամբ:

    Թողնել հաղորդագրություն:


  • hasmikh
    replied
    Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, բարի երթ նրանց:
    Շնորհակալություն բոլոր մանկավարժներին մեկ սերունդ ևս կյանք ճանապարհելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Մաղթում եմ ձեզ կանաչ գարուն,անամպ երկինք,ուժ,մաքառում, սեր ու բարիք,պատվախնդիր, պատասխանատու մարդիկ եղեք, համբերություն ամեն հարցում, ակնկալիք ամեն պահից,բարությունով շրջապատվեք, անտարբեր մարդ չլինեք,լույսով լցվեք,հույսով ապրեք,ձեզ բարի երթ սիրելի շրջանավարտներ ...

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    Շնորհավո՛ր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ:
    Բարի երթ բոլորիդ:

    21452.jpg

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Շնորհակալություն Ավրորա ջան:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ավրորա
    replied
    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլեգաներ և աշակերտներ http://youtu.be/bV_9jzWxJ0c հղումով կարող եք տեսնել հատված Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի <Վերջին զանգ> միջոցառումից:
    Շնորհակալություն
    Շնորհավորում եմ Ֆանտանի դպրոցի բոլոր շրջանավարտներին,նրանց բարի երթ:Շատ գեղեցիկ տեսաժապավեն էր:

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Հարգելի կոլեգաներ և աշակերտներ http://youtu.be/bV_9jzWxJ0c հղումով կարող եք տեսնել հատված Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի <Վերջին զանգ> միջոցառումից:
    Շնորհակալություն

    Թողնել հաղորդագրություն:


  • Հակինթ
    replied
    ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՐԴԵՐԸ ՁԵԶ!
    http://grovit.cz/ZABAVNY_majka57/GIF/ruze/ruze2.htm

    Թողնել հաղորդագրություն:


  • Anush Avetisyan
    replied
    Շնորհավոր
    Կցված ֆայլեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Գալյա
    replied
    Ես նույնպես շնորհավորում եմ մեր շրջանավարտներին, նրանց ցանկանում եմ երջանկություն ու լիքը-լիքը հաջողություններ...

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Ես էլ միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ ձեզ առողջություն, երազանքների իրականացում: Ձեզ համար սկսվում է նոր կյանք, որը լի է լինելու բազում անակնկալներով և փորձություններով:
    Ակամա հիշեցի ռուս գրող Ն. Մ. Կարամզինի խոսքերը.
    -Աշխարհը վաղուց անվանում են մրրկածուփ օվկիանոս, բայց երջանիկ է նա, ով լողում է կողմնացույցով:
    Թող ձեր ձեռքում միշտ լինի այդ կողմնացույցը, որպեսզի երբեք չմոլորվեք փորձությունների օվկիանոսում...

    Թողնել հաղորդագրություն:


  • Թերեզա
    replied


    Շնորհավոր սիրելի շրջանավարտներ, թող որ այս օրով սկսվի Ձեր նոր կյանքի հաղթական մուտքը, լավ հանձնեք նաև ընդունելության քննությունները ու ընդունվեք այն հաստատությունը, որը ուզում եք.... դարձեք Ձեր ոլորտում լավագույն մասնագետը ապագայում
    ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՐ
    Վերջին խմբագրողը՝ Թերեզա; 25-05-12, 14:06.

    Թողնել հաղորդագրություն:


  • Ավրորա
    replied
    Շիրակի մարզի Աղին գյուղում այսօր Վերջին զանգ էր:Սրտանց շնորհավորում եմ 12-րդ դասարանի բոլոր աշակերտներին,նրանց ծնողներին և դասղեկին:Առանձնահատուկ շնորհավորում եմ ընկերուհուս`Մարիամին,նրան ու նրա դասընկերներին ցանկանալով բարի երթ,կանաչ ճանապարհ,նպատակների իրականացում:Իսկ Մարիամին մաղթում եմ հաջող քննություններ և բարի ընդունելություն ԲՈՒՀ:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍԱՄՈ
    replied
    Սիրելի ֆորումցիներ, եկեք գրենք բարեմաղթանքներ ու շնորհավորենք մեր շրջանավարտներին:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍԱՄՈ
    started a topic Շնորհավոր վերջին զանգ

    Շնորհավոր վերջին զանգ

    Այսօր Հանրապետության եթե ոչ բոլոր, ապա գրեթե բոլոր դպրոցներում նշվում է վերջին զանգը: Ես շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին ու ցանկանում եմ ամենալավ բաները:Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք կթերթեք ձեր կյանքի էջերից մեկը և կմտնեք նոր կյանք, որը լի է ուրախություններով ու տխրություններով: Հուսով եմ, որ կյանքի դժվարությունները կկարողանաք հաղթահարել ու կիրականացնեք ձեր երազանքները:
Working...
X