ԳԱՐՈՒՆ...Դռները բացեք, Գարուն է գալիս

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Վանաձորի 27 դպրոց
    Ավագ մասնակից
    • Feb 2012
    • 140

    #31

    Comment

    • Գալյա
      Ավագ մասնակից
      • Mar 2012
      • 103

      #32
      Ողջո՜ւյն գարուն...Ինչո՞ւ ուշացար...

      Comment

      • Վանաձորի 27 դպրոց
        Ավագ մասնակից
        • Feb 2012
        • 140

        #33

        Comment

        • Մակարյան Արմինե
          գործավար-օպերատոր
          • Jun 2010
          • 6

          #34
          Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում,
          Ձյան անցած ճամփով` զվարթ ու անվիշտ
          Գարունը գալիս` աշխարհն է բռնում...
          Երանի մեռնող ձյուներին, որ միշտ Հետևից կանաչ գարուն են թողնում:

          Comment

          • Արեգ
            Մոդերատոր
            • May 2010
            • 292

            #35
            Վերջապես եկավ գարունը

            Վահան Տերյան

            ԳԱՐՈՒՆ

            Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
            Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
            — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
            Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

            4-3.jpg8.jpg8-6.jpg
            Արեգ Միկիչյան
            Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
            ՎՊՄԻ դասախոս
            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

            Comment

            • manush
              Ադմինիստրատոր
              • May 2010
              • 855

              #36
              ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

              Ձմեռը հալվել դարձել է առու,
              Դարձել է առու, դարձել է վտակ,
              Արաքսի հունով նա գնում է հեռու,
              Գնում է, լցվում է ծովը անհատակ:
              Հոգնած թևերը քսելով ամպին,
              Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
              Արագիլն իջել Արաքսի ափին՝
              Հանգստանում է մի ոտքի վրա:

              Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
              Դռները բացեք, գարուն է գալիս:

              Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
              Իրար են փարվում հովերն արթնացած,
              Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
              Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
              Հողն է մայրության հրճվանքից դողում,
              Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
              Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
              Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

              Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
              Դռները բացեք, գարուն է գալիս:



              Խոսք՝ Հ. Սահյանի, երաժշտ.՝ Ա . Հեքիմյանի
              Վերջին խմբագրողը՝ manush; 28-02-13, 13:40.
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment

              • սուսան1965
                Ավագ մասնակից
                • Jun 2012
                • 267

                #37
                Գարունն արևով ժպտաց ամենքին,
                Ամենուր վառվեց զմրուխտը գարնան.
                Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին,
                Բայց սիրտս այսպես ողջունեց նրան.
                -Գարուն,արև տար աշխարհներին,
                Ինձ մի մանուշակ թող մնա միայն:


                Հովհ.Շիրազ

                Comment

                • Էմմա Խաչատրյան
                  Մոդերատոր
                  • Oct 2017
                  • 1400

                  #38
                  ԳԱՐՈՒՆ
                  Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել,
                  Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին.
                  — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
                  Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

                  Այնպե՜ս գգվող է երեկոն անափ,
                  Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
                  — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
                  Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

                  Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
                  Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
                  —Կարծես թե մեկը ինձ է երազում,
                  Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
                  Վահան Տերյան
                  Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 25-02-18, 22:58.
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #39
                    Ինչպես քեզ կոչեմ ի՛մ սեր, ի՛մ գարուն
                    Քեզ վաղու՟ց, վաղու՟ց անվանել են մայր:
                    Ես ինչպես գտնեմ ուրիշ անուն
                    Ավելի մաքուր, ավելի հարմար:
                    Այս բառի մեջ են տենչերն ու սերը
                    Աշխարհում բոլոր, բոլոր մայրերի:
                    Այս բառի մեջ են անմեղ հույզերը,
                    Թոթով խոսքերը օրորոցների:
                    Դու սիրող սրտի սերը լուսեղեն
                    Աշխարհում սիրած անունը միակ,
                    Առանց քեզ տունս փոքրիկ է ու նեղ,
                    Առանց քեզ տխուր է իմ երգը հստակ:
                    Ինչպես քեզ կոչեմ, ի՛մ սեր, ի՛մ գարուն
                    Քեզ վաղու՟ց, վաղու՟ց անվանել են մայր:
                    Ես ինչպես գտնեմ ուրիշ մի անուն
                    Ավելի մաքուր, ավելի հարմար:

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      #40

                      Comment

                      • Sirvard
                        Մոդերատոր
                        • Feb 2018
                        • 328

                        #41
                        Գարնանամուտ

                        Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
                        Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
                        Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
                        Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
                        Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին՝
                        Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ
                        ձյունաթույր,
                        Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
                        Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան
                        նորաբույր,
                        --- Ի՞նչ թարմություն,- ասացին,- ի՞նչ թարմություն,- ու բացին
                        Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
                        Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
                        Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
                        Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր
                        դարձել,
                        Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ
                        հեքիաթով...

                        Հ. Շիրազ

                        Comment

                        • Sirvard
                          Մոդերատոր
                          • Feb 2018
                          • 328

                          #42
                          Թագադրում

                          Հոգիս արթնացավ հարավի բույրից,
                          Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
                          Ձյունն էլ արևի ջահել համբույրից
                          Ուրախ լալիս է դաշտերի վրա:
                          Ելնեմ՝ ծաղկումն է ձնծաղիկների՝
                          Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
                          Գնամ հետևից ծիծեռնակների՝
                          Նրանց հետ հետ գամ՝ գարունը բերեմ,-
                          Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
                          Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
                          Հագնեմ ծիրանին արշալույսների,-
                          Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
                          Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
                          Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
                          Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
                          Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
                          Որ գարունները գան ու չգնան,
                          Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
                          Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
                          Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
                          Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
                          Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
                          Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
                          Երբ գարունները ողջ թագավորեմ...

                          Լոկ այն ժամանակ կլինեմ երջանիկ,
                          Երբ որ երջանիկ լինեն ողջ մարդիկ:

                          Հ. Շիրազ

                          Comment

                          Working...
                          X

                          Debug Information