ԳԱՐՈՒՆ...Դռները բացեք, Գարուն է գալիս

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Գոհար Մելոյան
    Սկսնակ մասնակից
    • Sep 2011
    • 1

    #16
    [IMG]0_26606_4119c799_XL[/IMG]
    Գարունն այս տարի
    Ուրիշ տեսքով է ինձ այցի գալիս,
    Նա խաղաղված է
    Եվ իմաստնացած,
    Խահերով լիքն է ինձ ողջույն տալիս:
    Հերկերը խորն են, սերմերը՝ առողջ,
    Բոլոր ծիլերը խոստումներով լի,
    Թեկուզ խաղաղված, բայց եռք է, հրայրք,
    Բերքի ակունք է նա հրաշալի:
    Գարունն այս տարի
    Ուրիշ տեսքով է ինձ այցի գալիս,
    Նա անդորրված է ինձ համբյուր տալիս...
    Ինչ՞ու է այդպես,
    Նա՞ է նմանվում իմ հոգուն, սրտին,
    Թե՞ այս գարնանը նմանվում եմ ես:

    Comment

    • manush
      Ադմինիստրատոր
      • May 2010
      • 855

      #17
      ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ


      Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

      Շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:

      Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բոլոր ժամանակներում նա եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը, միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի:

      Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության ոլորտի բոլոր կանանց` դաստիարակներին ու մանկավարժներին, դասախոսներին ու գիտնականներին, ովքեր առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում իրենց վստահված կարևոր ու պատասխանատու գործը: Աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը:

      Շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողուհիներին, ովքեր իրենց գեղեցկությամբ և կայտառությամբ յուրատեսակ հմայք են տալիս գարնանային այս պայծառ տոնին:

      Սիրելի կանայք, ցանկանում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և երջանկություն: Ժպիտն ու կանացի հմայքը թող ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում:

      Մաղթում եմ գարնանային բարձր տրամադրություն և անսահման սեր:

      Լավագույն ցանկություններով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment

      • vanadzor27
        Մասնակից
        • Mar 2011
        • 49

        #18

        Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից արժանանում են հատուկ ուշադրության: Տղամարդիկ փորձում են հաճոյանալ կանանց նրանց գեղեցիկ շուրթերին ժպիտ տեսնելու համար:

        Սակայն հարկ է նշել, որ կանանց օրը տոնել են այլ նշանակությամբ: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Ամենուր Կանանց միջազգային օրը սկսվել է տոնվել մարտի 8-ին այն բանից հետո, երբ 1914 թ-ին Ավստրիայի, Վենգրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի կանայք իրենց օրը նշեցին հենց մարտի 8-ին:
        Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է և մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար: Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Ս. Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է:
        Վերջին խմբագրողը՝ vanadzor27; 07-03-12, 19:18.
        Ռուզաննա Հախվերդյան
        Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

        Comment

        • Վանաձորի 27 դպրոց
          Ավագ մասնակից
          • Feb 2012
          • 140

          #19
          -Բարև,գարուն:Դու այս ցուրտ աշխարհի տաք ու փափուկ շունչն ես,գարուն:Դու ներխուժիր ձմռան ցրտից սառած մեր հոգիների դատարկ անկյունները և լցրու այդ դատարկությունը քո ջերմությամբ:
          Ես գարուն շատ եմ սիրում,բայց իմ ուզածը գարնան հանդեպ սերս պատմելը չէ,այլ ուզում եմ,որ մարդիկ էլ գարնան պես ջերմ ու բարի լինեն ու ավելի երջանիկ:

          Comment

          • Վանաձորի 27 դպրոց
            Ավագ մասնակից
            • Feb 2012
            • 140

            #20

            Comment

            • AGasparyan
              Մասնակից
              • May 2010
              • 66

              #21
              Այսօր մարտի 12 է ,բայց նորից ձյուն է գալիս , արդեն գարունն իր դռներն էր բացում ու էլի ձյուն...

              Comment

              • Վանաձորի 27 դպրոց
                Ավագ մասնակից
                • Feb 2012
                • 140

                #22

                Comment

                • marieta
                  Մասնակից
                  • Dec 2011
                  • 34

                  #23
                  Գարուն


                  Անդունդի եզրին, ուր հովն է ազատ խաղում,
                  Կանգնած եմ մենակ ու դիմացս հորիզոնն է անծայր,
                  Դաշտերը կանաչով են լցվում,
                  Գարուն է հիմա ծաղկունքով պատված:
                  Աշխարհն է զարթնում, բնությունը ողջ զարթոնք է ապրում,
                  Ժպտում, ծիծաղում, իսկ առվակները՝ վարար ու խոխջուն,
                  Լեռներից իջնում են դաշտերը՝ գետեր դառնալով:
                  Ծառերը ծաղիկով պատված բուրում են այնպես…
                  Գարո՜ւն, դու նոր շունչ ես բերում աշխարհին,
                  Մարդկանց՝ նոր կյանք, նոր հույսեր:
                  Գարուն, ինձ էլ կյանք տուր, որ ապր

                  Comment

                  • marieta
                    Մասնակից
                    • Dec 2011
                    • 34

                    #24
                    Գարուն, ինձ էլ կյանք տուր, որ ապրեմ նորից,
                    Որ սիրեմ նորից…

                    Comment

                    • Վանաձորի 27 դպրոց
                      Ավագ մասնակից
                      • Feb 2012
                      • 140

                      #25
                      Գարու՜ն դու եկար…
                      Խնդրում եմ ես Քեզ՝
                      Ջնջիր առհավետ երազներս սին,
                      Մոռացնել տուր ինձ հույսերս իմ հին,
                      Իսկ տեղը տուր ինձ մանուշակ գարնան,
                      Քնքուշ մանուշակ՝ իմ սրտիս դարման:
                      Մանուշակը իմ ինձ չի ցավեցնի՝
                      Իր սուր փշերով սիրտս չի խոցի:

                      Comment

                      • Suqiasyan Ruzanna
                        Մասնակից
                        • Feb 2012
                        • 77

                        #26
                        Գարունը կյանքի սկիզբն է: Նա շատ բարի է, սրտաբաց, սիրում է մարդկանց ու բնությունը: Առանց գարնան` կյանք չկա:
                        Բարի է օրը, ուրախ ու պայծառ,
                        Բախում է դուռը գարունը կայտառ,
                        Ծիլ ու ծաղկունքով լցնում դաշտ, անտառ,
                        Զմրուխտ հագուստով զուգում թուփ ու ծառ:

                        Comment

                        • Վանաձորի 27 դպրոց
                          Ավագ մասնակից
                          • Feb 2012
                          • 140

                          #27
                          Դուրս ելա տխուր մենության բանտից.
                          Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
                          Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
                          Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
                          Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
                          Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
                          Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

                          Comment

                          • Վանաձորի 27 դպրոց
                            Ավագ մասնակից
                            • Feb 2012
                            • 140

                            #28

                            Comment

                            • manush
                              Ադմինիստրատոր
                              • May 2010
                              • 855

                              #29
                              Հրավեր

                              Այս լուսանկարը ստացել ենք Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունից:

                              Armenian.jpg
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment

                              • Suzi Malumyan
                                Ավագ մասնակից
                                • Feb 2012
                                • 105

                                #30

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information