Ամանորյա շնորհավորանքներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • AnnaBalyan
    Ավագ մասնակից
    • Apr 2016
    • 175

    #16
    Շնորհավոր գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը:

    Comment

    • Մարինե Խաչատրյան
      Մոդերատոր
      • Nov 2010
      • 253

      #17
      Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի ֆորումցիներ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

      Թող 2017 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:

      Մաղթում եմ ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ:


      [ATTACH=CONFIG]3329[/ATTACH]
      Թող 2017-ը խաղաղություն բերի աշխարհին և հատկապես թող խաղաղ լինի Հայաստանի երկինքը, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

      Comment

      • Գայանե Սիմոնյան
        Մոդերատոր
        • Feb 2013
        • 591

        #18
        Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության...

        Շնորհավոր Ամանոր: Թող 2017 թվականը երջանկության, նոր ձեռքբերումների, ջերմությամբ ու գույներով լի տարի լինի... Սեր և խաղաղություն ամենքիս...

        1483155747410_0.jpg
        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 02-01-17, 00:57.
        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
        https://lib.armedu.am/user/profile/462

        Comment

        • Սվետլանա Քոչինյան
          Մոդերատոր
          • Apr 2014
          • 246

          #19
          Հարգելի ֆորումցիներ, ձեզ եմ հղում հայկական տարեմուտյան բարեմաղթանքներ
          Թող այս Նոր տարին աշխարհի բոլոր մարդկանց համար առավել խաղաղավետ, հացառատ ու երջանկաբեր լինի, քան անցած, նախանցած և բոլոր տարիները։
          Մաղթենք, որ այս Նոր տարին երիցս խաղաղավետ և ցորենավետ լինի։
          Մաղթում եմ ձեզ ամբողջ տարին անցնի օրվա, ցերեկվա պես, առանց ամպրոպի ու կայծակի, կարկուտի, թող խաղաղ լինի։
          Թող խաղաղ լինի Նոր տարվա օրը և խոսքով վարեն աշխարհի գործերը,կռիվ, պատերազմ չլինի երբեք, տիրոջը մնա ամեն տեսակ բերք։
          Թող Նոր տարվա խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները, և նուռը կարմիր և խնդությունը մարդկային հոգու։
          Թող որ տարին խաղաղավետ լինի, մեր խոփը սուր մնա և ոչ մի ակոս խոպան չդառնա։
          Է′յ, խմուկ մարդ, երրորդ բաժակը թափիր դուրս, թող դա էլ Նոր տարվա բաժինը լինի։ Դրանով խաղաղ կլինի և′ քո, և′ բարեկամներիդ Նոր տարին։
          Ամանո′ր,խաղաղությամբ մտիր մեր հարկի տակ, թող մարդը բնավեր չդառնա ,ոչ էլ լաց ու ողբ լինի անժամանակ կորստի համար։Շնորհավո′ր Նոր տարի։

          Comment

          • Սվետլանա Քոչինյան
            Մոդերատոր
            • Apr 2014
            • 246

            #20
            Նոր տարվա բարեմաղթանք
            Այս նոր տարին աշխարհին, խաղաղություն թող բերի,
            Ջահելներին այս տարին թող սեր ու խինդ պարգևի,
            Բալիկներին զվարթուն՝անհոգ մանկություն բերի,
            Տարեցներին՝ ապահով, առողջ օրեր նվիրի։
            Թող հայի օջախներում մանկան մաքրություն լինի,
            Լքված, դատարկ տներին կենդանության շունչ բերի,
            Երկրից հեռացածներին՝վերադարձի հույս բերի,
            Անտուն մնացածներին ՝տաքուկ տանիք թող բերի,
            Իզուր նեղացածների հոգուն հաշտություն բերի,
            Կորուստ ունեցածների ցավը փոքր ինչ դարմանի։
            Թող մեկը մեկին ների,մի քիչ հանդուրժող լինի,
            Թող ագահ մարդու աչքը հող-նշխարքով կշտացնի։
            Թող միշտ բարի լույս լինի, վաղվա օրվա հույս լինի,
            Եկեղեցու խորանում պսակ ու կնունք լինի,
            Թող խաղողի օրհնություն ու լավաշի տոն լինի
            Եվ ազգային զարթոնքի փառաբանման ձոն լինի։
            Քաջակորով զինվորիս Աստծո աջը պահպանի,
            Աստվածատուր ժողովրդիս փրկության աստղը փայլի,
            Արարատի գագաթին երկնի կանթեղը վառվի
            Ու սրբազան հայոց հողում խաղաղություն հաստատվի։
            01.01.2017

            Comment

            • anahitgeorgyan
              Մոդերատոր
              • Nov 2016
              • 144

              #21
              Հարգելի ֆորումցիներ ,շնորհավորում եմ բոլորի նոր տարին ,ցանկանում եմ իրականանան բոլորի սպասումնորը այս տարվա հետ կապված,ձեր զինվորները անվնաս վերադարնան,ձեր օջախներում հարսանիքներ լինեն,աշխատավայրում հաջողություններ ,անձնական կյանքում սեր ,ընկերական շրջապատում անշահախնդրություն ,դեմքին ժպիտ լինի,իսկ աչքերում փայլ։Թող 2017 -ը միայն լավ հիշողություններ թողի մեր կյանքում։

              Comment

              Working...
              X

              Debug Information