Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ապրիլի 7

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ապրիլի 7

    Հարգելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ և մեր սիրելի ու գեղեցիկ մայրեր, շնորհավորում եմ ձեզ գարնանային տոնի կապակցությամբ։ Մայր լինելը առաքելություն է, գեղեցիկ մայր լինելն՝ առավել ևս միշտ ժպտացեք, սիրելիներս։

  • #2
    Ու թե այսօր, մա՜յր իմ,քաղցրի՛կ,
    Մի տաք քամի բերի քեզ դող,
    Այդ ես եմ որ քամու տեսքով,
    Հոբելյանիդ բերել եմ հով...
    Եվ բաժակ եմ ես բարձրացնում,
    Սիրտս լցված կենաց ասում.
    -Թող մայրերը՝ ողջ աշխարհում,
    Լինեն քեզ պես հավատարիմ...
    Որդիներն էլ՝ իրենց հերթին,
    Մոր անունով թե որ երդվեն,
    Մորը թող ցավ չպատճառեն,
    Մոր պատիվը բարձր պահեն:
    Մորը պաշտեն ոնց որ Աստծուն,
    Մորը տան լույս ու ջերմություն,
    Մոր սուրբ կաթը հարամ չանեն,
    Մա՜յր իմ, ես քո...ցա՛վը տանեմ...

    Comment


    • #3
      Մայր Մայր` սրբություն ամենասուրբ,
      Մայր` նրբություն ամենանուրբ.
      Դու ամենից քնքուշ էակ,
      Դու արևից ավելի տաք,
      Դու արևից զորեղ արև
      Այս ջերմաշունչ արևի տակ:
      Ով էլ լինես և ինչ ազգի,
      Ինչ հասակի ու տարիքի,
      Ապրես անգամ Մարսի վրա
      Կամ մի անհայտ մոլորակի,
      Ամբողջ հոգով,Ակնածանքով
      Խոնարհվում եմ ես քո առաջ.
      Դու` տքնություն ու վեհություն,
      Դու` հավերժող անմահություն,
      Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն,
      Դու` խտացած համբերություն...
      Մայր` սրբություն ամենասուրբ,
      Մայր` նրբություն ամենանուրբ...

      Comment


      • #4
        Մայր իմ բարի ,դու սուրբ, դու հեզ,
        Չունես չարի ոչ մի թել,
        Ինձ թվում է միայն դու ես,
        Միայն դու ես մայր ծնվել:
        Հազար վիշտ է սիրտդ քամել`
        Դու իսկական հայուհի,
        Այս անաստված աշխարհում էլ
        Դու իմ միակ սրբուհի:
        Դու հայ վշտից մեր անտունի
        Աստըծուց ես խռովել,
        Բայց հայ Աստվածն ինչ մեղք ունի`
        Թուրքն էր մահը մեզ տվել . . .
        Դժոխք տեսած քո աչքերով`
        Դու եղեռնի հուշարձան,
        Քո թոռների թուր հոնքերով`
        Դու հայ հույսի ծիածան:
        Աստվածաքույր մայր իմ,դու հեզ,
        Չունես չարի ոչ մի թել,
        Ինձ թվում է միայն դու ես,
        Միայն դու ես մայր ծնվել: Հ. Շիրազ

        Comment


        • #5
          Սուրբ Աստվածածնի ավետման տոն : «Ուրախացիր, ով շնորհակալ, Տերը քեզ հետ է. Եւ ահա կհղանաս, և որդի կծնես, և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի, և Բարձրյալի Որդի կկոչվի...»(Ղուկ. 1:31-32): Շնորհավոր բոլոր հայ Մայրերի տոնը: Մայր լինելը հավերժ պարտականնությունների ու պարտավորվածության մի շղթա է:

          Comment


          • #6
            Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
            Սուրբ Աստվածածնի ավետման տոն : «Ուրախացիր, ով շնորհակալ, Տերը քեզ հետ է. Եւ ահա կհղանաս, և որդի կծնես, և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի, և Բարձրյալի Որդի կկոչվի...»(Ղուկ. 1:31-32): Շնորհավոր բոլոր հայ Մայրերի տոնը: Մայր լինելը հավերժ պարտականնությունների ու պարտավորվածության մի շղթա է:
            Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։ Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրական զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։
            Նար-Դոս



            https://lib.armedu.am/resource/16489

            Comment


            • #7
              Ալվարդ Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ և մեր սիրելի ու գեղեցիկ մայրեր, շնորհավորում եմ ձեզ գարնանային տոնի կապակցությամբ։ Մայր լինելը առաքելություն է, գեղեցիկ մայր լինելն՝ առավել ևս միշտ ժպտացեք, սիրելիներս։
              Շնորհավոր բոլորիս տոնը ...

              Comment


              • #8
                Հարգելի գործընկերներ,շնորհակալությւոն, ես նույնպես միանում եմ ձեր շնորհավորանքներին և բոլորիդ մաղթում բարի, գեղեցիկ և երջանիկ ապագա....

                Comment


                • #9
                  Շնորհավոր Ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության և ավետման տոնը

                  Մեր օրերում երբեմն խաթարված ենք տեսնում մարդկանց հավատը, բայց մոր սրբազան կերպարը միշտ էլ ուղեկցում է մեզ, նա իրենով խորհրդանշում է կեցության չափանիշը, նաև մարդկային վշտի խտացումն է, իր տառապանքի մեջ` անսահման բարի ու գթառատ: Մայրն է, ով իր մարդկայնության բարձունքից կյանքի դասեր է տալիս աշխարհին, արժանանում պաշտամունքի, դառնում ճշմարիտ բարոյականության հավատարմատար:

                  Մայրը հայրենիքի անսասան ուժն է, կորստյան ցավի մարմնացում, կարոտի կսկիծ է, անձնվիրության բարձրագույն կերպար: Մայրը հույսի կերոն է, վստահության մարմնացում, կյանքը նորոգող էակ, սիրո նվիրական ուժ, ինքնամոռաց արարում: Մայրը ինքնայրում է, սիրո բերկրանք, կնոջ տեսքով գեղեցկություն, որ իր կենսասիրությամբ սրբացնում է կյանքը:

                  Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության տոն օր է, այլև որպես Ավետման տոն, որը մի քանի խորհուրդներ ունի: Այդ տոնական օրը մեզ նաև հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկված են մայրական խնամքից և մեծանում են` փայփայելով ընտանիք ունենալու միակ երազանքը: Հիշվում են այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհ գալուց` կախված իրենց ծնողների նախընտրություններից: Այդ տոն օրն առանձնահատուկ մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան մայրերի մասին, ովքեր լռությամբ կրում են կյանքի դժվարությունները, նույնիսկ ենթարկվում բռնությունների: Հիշվում են նաև բոլոր նրանք, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին:

                  Ավետման օրվա խորհրդով ցանկանանք բոլոր երեխաներին հանգիստ և ապահով կյանք իրենց մայրիկների գրկում և ձգտենք Աստվածամոր նման մեր մեջ կրել ամենայն աստվածայինը` բարություն, ազնվություն, սեր, անսահման զորություն և առաքինի ամեն-ամեն ինչ:

                  Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլորին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր, խաղաղ ու երջանիկ կյանք: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մեր հայուհիներին, որ համբերատար են ու կենսունակ, որ հավասարակշիռ են ու խոհեմ, ծանր բեռի տակ կքած են և խոնարհ, նվիրված են և ազատատենչ ու պայծառ ոգով:

                  Շնորհավորում եմ բոլորին, որ իրենց հոգում այն հեռուներում անթեղած կարոտ ունեն ու անսահման սեր, նրանց, ովքեր գեղեցկությունն իրենց մեջ են կրում, ունեն մաքրագործող ուժ: Բազմաշերտ են շնորհավորանքներս` բոլորին ուղղված, բազմաթիվ են ցանկություններս` խաղաղությամբ օծված:

                  Թող Ամենակարող Տերը խաղաղություն պարգևի հայոց աշխարհին, մարդկային ցավից ու այդ ցավի հաղթահարումից ծնված ոգու ամրություն տա որդեկորույս բոլոր մայրերին, տոկուն կամք և ամուր համբերություն: Խոնարհումս նրանց:/ Նատաշա Պողոսյան/

                  http://www.usarmenianews.com/am-n-8589.html

                  Comment


                  • #10
                    Մայրը կյանք է:
                    https://www.youtube.com/watch?v=ls8Cn5abrX0

                    Comment


                    • #11
                      Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես նույնպես միանում եմ Ձեր բոլոր շնորհավորանքներին և իմ բոլոր լավագույն մաղթանքները Ձեզ...

                      Comment


                      • #12
                        Մայրն ինչքան էլ ծերանա,
                        Մի՜շտ նույն մայրն է մնալու,
                        Թե ինչ-որ տեղ թերանա,
                        Սրտին` դաղ է գնալու...
                        Մայրն ինչքան էլ բարկանա,
                        Նույն բարին է մնալու,
                        Կյանքն ինչքան էլ բարդանա`
                        Աշխարհին է մնալու...
                        Թե խենթի պես դու կոպտես,
                        Նույն սիրողն է լինելու,
                        Եվ քեզ համար իր կյանքը`
                        Նվիրողն է լինելու...
                        Թե մի բաժակ ջուր չտաս,
                        Նա` քեզ կուժով է տալու,
                        Թե մեկ անգամ դու ժպտաս`
                        Մեծ ուժով է թնդալու։
                        Մայրն ինչքան էլ ծերանա,
                        Մի՜շտ այն նուրբն է լինելու,
                        Հազար տեղ էլ թերանա`
                        Մի՜շտ քո սուրբն է լինելու...

                        Comment


                        • #13
                          Խոհերս կանանց մասին բազմազան են...

                          Կինը երևում է մտորումներիս մեջ քնարական ապրումներով, ինքնաբացահայտման ճանապարհին` հոգեվիճակների հաջորդական ընթացքով, տրամադրությունների անխաթար դրսևորմամբ, կենսական ապրումների լայն հորձանքով: Նա գեղեցկության տեսքով է հայտնվում ինձ, և որպես ինքնայրում ու անմնացորդ նվիրում` սրբացվում է նա իր կենսասիրությամբ, աստվածային սիրով: Խոհերիս մեջ այն չար սատանայականը տեղ չունի, որ նույնպես կին է կոչվում, իմ մտածումների մեջ կինը հավատարիմ է, մարդկության խիղճն է նա, մայրական մի սիրտ, աշխարհին ուղղված արցունքի կաթիլ` պարզ ու անաղարտ:

                          Ես կնոջ մեջ տեսնում եմ ինչ-որ մի բան, որ երբեմն անծանոթ է նույնիսկ ինձ, բայց կանացի է ու առեղծվածային, և այն հրապուրիչ է դարձնում նրան: Նա ինձ երևում է ինքնավստահ կեցվածքով և միշտ հայացքը` դեպի լույսը, որ տանում է նրան նոր արարումների: Նա խորն է` իր մտածողության չափանիշներով, սիրո նվիրական ուժով, զորեղ է նա` մարդկային հավատով, խիղճն է նա աշխարհի, դիմագիծը` ազգի պատմության: Ոգեղեն թռիչք է իր մեջ կրում, իմաստավորված կյանք, բնական ապրումների անկեղծություն, հակադիր զգացումների հեղեղ, կեցության ճանապարհ, որ նույնիսկ ընդունակ է զոհաբերության:

                          Տեսնում եմ ավանդական հայ ընտանիքի կնոջը` նաև որդեկորույս, ծանր ճակատագրի փորձություններին դիմադարձ կանգնած, ազգի ցավը` հոգում անթեղած: Նա առ Աստված ուղղված աղոթք է դառնում, լույս մաքրություն, արդարության խոսքն իր մեջ կրող, որ մարմնավորում է կյանքի հոգսն ու դժվարությունը, հենց ինքն էլ իմաստավորում տառապանքը ու մշտական վեճի բռնվում նրա հետ: Կին, ում կյանքը լարված ու տևական մաքառում է` արժանավայել ապրելու համար, և այդ գեղեցիկ կյանքը դառնում է իր համառ կամքի դրսևորումը:

                          Կին, որ իր ներսում մարդկային հոգու բազմերանգ ներկապնակն է արտացոլում, աշխարհին երևում իր անբաժանելիությամբ, որտեղ կարոտ կա, սպասում, խաթարված մի կյանք` հիասթափության ու հույսի նրբերանգներով: Նա մի զուլալ կյանք է, բարիքներ ստեղծող, մայրանալու սրբությամբ օժտված, աշխատելու կարևորության գիտակցությամբ: Անչափելի է նա մայրական սիրով, չարիքի դեմ իր անհաշտությամբ, ընդհանրական մտածողությամբ, ներող է նա բազմաշերտ իր սիրով, խաղաղ կյանքի անհագուրդ ցանկությամբ:

                          Նա կյանքի տարերքն է, աշխարհի սերը, հիշողության արթնացում, հավատի ու կամքի հզոր մարմնացում:

                          Նատաշա Պողոսյան

                          http://www.usarmenianews.com/am-n-8258.html

                          Իմ նախորդ օրերի հրապարակումը տեղադրեցի այստեղ՝ հաշվի առնելով, որ այս թեմային համապատասխանում է:

                          Comment


                          • #14
                            Հանեմ գանձերը հայոց լեռների
                            Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
                            Ա՜խ, էլի քիչ է,ա՜խ, քիչ է էլի:

                            Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
                            Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ
                            Ա՜խ, էլի քիչ է,ա՜խ, քիչ է էլի:

                            Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի
                            Զույգ աչքերիս հետ ձգեմ ոտքի տակ`
                            Ա՜խ, էլի քիչ է,ա՜խ, քիչ է էլի:

                            Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
                            Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
                            Ա՜խ, էլի քիչ է,ա՜խ, քիչ է էլի:

                            Լոկ մայրն է խիղճն հայրենիքիս`
                            Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
                            Աստված իմ, քի՛չ է, չէ՛ , քի՛չ է էլի:


                            Հ. Շիրազ
                            Վերջին խմբագրողը՝ Lusine Badalyan; 13-04-19, 17:40.

                            Comment


                            • #15
                              Մոր աչքերով
                              Թե ուզում եք` ձեր աչքերում
                              Մարդիկ բարին տեսնեն սրտանց,
                              Աշխատեցեք այս աշխարհում
                              Մոր աչքերով նայել մարդկանց:
                              Թե ուզում եք` ձեր սրտերում
                              Բույն չդնի չարը հանկարծ,
                              Պետք է միայն այս աշխարհում
                              Մոր մեծ սրտով զգալ մարդկանց:


                              Ֆ. ՀԱԿՈԲՅԱՆ

                              Comment

                              Working...
                              X