Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավոր Մարտի 8

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Շնորհավոր Մարտի 8

    Սիրելի' հայուհիներ, շնորհավորում եմ գարնանային լուսավոր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս արևով ողողված գարնանային օրեր, ուրախանալու բազում առիթներ : Միշտ ժպտացեք, եղե'ք երիտասարդ ու հմայիչ:28871871_407991822983963_1384442846274125824_n.jpg

  • #2

    Comment


    • #3
      Շնորհավոր Կանանց տոնը, բոլոր ուսուցչուհիներին, ովքեր կարևորվում են իրենց առանձնահատուկ դերակատարությամբ, վայելած հարգանքով, ձեռք բերած հեղինակությամբ, գնահատված աշխատանքով, երբեմն՝ չգնահատված ու նաև համեստ նյութականով, ովքեր իրենց վրա կրելով ահռելի մի գործ՝ կերտում են պետության ու ժողովրդի ապագան, մարմնավորում կյանքի հոգսն ու դժվարությունը՝ իրենց հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:

      Comment


      • #4
        Հարգելի կոլեգաներ, սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ, լինեք միշտ առողջ ու գեղեցիկ...

        Comment


        • #5
          Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ:
          /Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմացաի գրող/
          Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է:
          / Պիեր Ժան Բերանժե, ֆրանսիացի բանաստեղծ/
          Մայր դառնալով՝ կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից:
          / Դիաս դե Միրուդ /

          Comment


          • #6
            Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի:
            Ի.Գյոթե

            Մոր սիրտն անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի:
            Օ.Բալզակ


            Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա մայրն է:

            Նիկոլայ Օստրովսկի

            Comment


            • #7
              Շնորհավորում եմ այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ, հարգելի կին գործընկեր։ Անսպառ եռանդ և չխամրող գեղեցկություն եմ ցանկանում բոլորիդ։

              Comment


              • #8
                Կինը իմ խոհերում

                Կինը երևում է մտորումներիս մեջ քնարական ապրումներով, ինքնաբացահայտման ճանապարհին` հոգեվիճակների հաջորդական ընթացքով, տրամադրությունների անխաթար դրսևորմամբ, կենսական ապրումների լայն հորձանքով: Նա գեղեցկության տեսքով է հայտնվում ինձ, և որպես ինքնայրում ու անմնացորդ նվիրում` սրբացվում է նա իր կենսասիրությամբ, աստվածային սիրով: Խոհերիս մեջ այն չար սատանայականը տեղ չունի, որ նույնպես կին է կոչվում, իմ մտածումների մեջ կինը հավատարիմ է, մարդկության խիղճն է նա, մայրական մի սիրտ, աշխարհին ուղղված արցունքի կաթիլ` պարզ ու անաղարտ:

                Ես կնոջ մեջ տեսնում եմ ինչ-որ մի բան, որ երբեմն անծանոթ է նույնիսկ ինձ, բայց կանացի է ու առեղծվածային, և այն հրապուրիչ է դարձնում նրան: Նա ինձ երևում է ինքնավստահ կեցվածքով և միշտ հայացքը` դեպի լույսը, որ տանում է նրան նոր արարումների: Նա խորն է` իր մտածողության չափանիշներով, սիրո նվիրական ուժով, զորեղ է նա` մարդկային հավատով, խիղճն է նա աշխարհի, դիմագիծը` ազգի պատմության: Ոգեղեն թռիչք է իր մեջ կրում, իմաստավորված կյանք, բնական ապրումների անկեղծություն, հակադիր զգացումների հեղեղ, կեցության ճանապարհ, որ նույնիսկ ընդունակ է զոհաբերության: Տեսնում եմ ավանդական հայ ընտանիքի կնոջը` նաև որդեկորույս, ծանր ճակատագրի փորձություններին դիմադարձ կանգնած, ազգի ցավը` հոգում անթեղած:

                Նա առ Աստված ուղղված աղոթք է դառնում, լույս մաքրություն, արդարության խոսքն իր մեջ կրող, որ մարմնավորում է կյանքի հոգսն ու դժվարությունը, հենց ինքն էլ իմաստավորում տառապանքը ու մշտական վեճի բռնվում նրա հետ: Կին, ում կյանքը լարված ու տևական մաքառում է` արժանավայել ապրելու համար, և այդ գեղեցիկ կյանքը դառնում է իր համառ կամքի դրսևորումը:

                Կին, ով իր ներսում մարդկային հոգու բազմերանգ ներկապնակն է արտացոլում, աշխարհին երևում իր անբաժանելիությամբ, որտեղ կարոտ կա, սպասում, խաթարված մի կյանք` հիասթափության ու հույսի նրբերանգներով: Նա մի զուլալ կյանք է, բարիքներ ստեղծող, մայրանալու սրբությամբ օժտված, աշխատելու կարևորության գիտակցությամբ: Անչափելի է նա մայրական սիրով, չարիքի դեմ իր անհաշտությամբ, ընդհանրական մտածողությամբ, ներող է նա բազմաշերտ իր սիրով, խաղաղ կյանքի անհագուրդ ցանկությամբ:

                Նա կյանքի տարերքն է, աշխարհի սերը, հիշողության արթնացում, հավատի ու կամքի հզոր մարմնացում:

                http://www.usarmenianews.com/am-n-8258.html
                Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 10-03-19, 01:14.

                Comment


                • #9
                  ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,ՍՐՏԱՆՑ ՇՆԵՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,ՄԱՂԹՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՈՒ ԲԱՐԻՔ, ՍԻՐՎԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՄՆԱՔ ՄԻՇՏ, ՔԱՆԶԻ ԿԻՆՆ Է ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀՈՂ ԱՄՈՒՐ ՕՂԱԿԸ, ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐ ՈՒ ՊԱՅԾԱՌ ԺՊԻՏՆԵՐ: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԼԻՆԵՔ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ, ՉԼԻՆԵՔ ԵՐԲԵՔ ԵՐՐՈՐԴԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ՉՈՐՍ ՊԱՏԸ, ԳՈՐԾԵՐԸ ՄԻՇՏ ՀԻՆԳԻ ԼԻՆԵՆ, ՈՒՆԵՆԱՔ ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ, ՍԱՎԱՌՆԵՔ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՄՆԱՔ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ....

                  Comment


                  • #10
                    Nelli Antonyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,ՍՐՏԱՆՑ ՇՆԵՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,ՄԱՂԹՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՈՒ ԲԱՐԻՔ, ՍԻՐՎԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՄՆԱՔ ՄԻՇՏ, ՔԱՆԶԻ ԿԻՆՆ Է ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀՈՂ ԱՄՈՒՐ ՕՂԱԿԸ, ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐ ՈՒ ՊԱՅԾԱՌ ԺՊԻՏՆԵՐ: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԼԻՆԵՔ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ, ՉԼԻՆԵՔ ԵՐԲԵՔ ԵՐՐՈՐԴԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ՉՈՐՍ ՊԱՏԸ, ԳՈՐԾԵՐԸ ՄԻՇՏ ՀԻՆԳԻ ԼԻՆԵՆ, ՈՒՆԵՆԱՔ ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ, ՍԱՎԱՌՆԵՔ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՄՆԱՔ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ....
                    4898111.jpg

                    Comment


                    • #11
                      Հմայիչ, կանացի, անսահման գեղեցիկ...գարնանային այս հրաշալի տոնը ևս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու բոլոր կանանց: ''Թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց վստահ եղեք` միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը'',- խոստովանում են հայ տղամարդիկ:

                      Կանանց միջազգային օրը Հայաստանում ոչ աշխատանքային օր է: Այս տարի ՀՀ կառավարությունն այդ օրը նշելու համար ավելի երկար ժամանակ է տրամադրել` 4 օր:

                      Իսկ ամեն ինչ սկսվեց 1857թ. մարտի 8-ից, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: 1910թ. Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ, Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության...: Խորհրդային Միությունում մարտի 8-ը համարվել է ոչ աշխատանքիային` սկսած 1965թ.:

                      Անգնահատելի է կնոջ դերը մեր երկրի շենացման ու առաջընթացի գործում: Հայ կինն իր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել ընտանեկան օջախի կրակը, պահպանել ու զարգացրել ազգային արժեքներն ու ավանդույթները:

                      Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։

                      Comment

                      Working...
                      X