Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավոր երեխաների տոնը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • n1vau
    replied
    Սիրով միանում եմ բոլոր շնորհավորանքներին:Ցանկանում եմ շնորհավորել բոլորին այս հիասքանչ օրվա կապակցությամբ, քանի որ յուրաքանչյուր մարդ իր ծնողի համար միշտ մնում է երեխա:

    Leave a comment:


  • Rita-Vanadzor28
    replied
    Սիրով միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու հատկապես Chuk-ի գրառմանը։ Երեխաները ամեն վայրկյան պիտի զգան իրենց նկատմամբ մեծերի հոգածությունը և միշտ պաշտպանված լինեն։

    Leave a comment:


  • Dayana
    replied
    Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճուտիկների տոնը շնորհավոր
    Ես էլ ասում եմ Լիլն ինչու՞ էր հատկապես էսօր ինձ գրել :P

    Էսօր Էջմիածնի համար 2 դպրոցի բակում երեխաների մի մեծ բանակ էր՝ զինված փուչիկներով ու գույնզգույն լենտերով: Նրանք երգում էին պարում ... Մի խոսքով, ապրեն մեր պստոները, միշտ ժպտան :love

    Leave a comment:


  • Լիլիթ
    replied
    Ճուտիկների տոնը շնորհավոր
    Կցված ֆայլեր

    Leave a comment:


  • Mkhitaryan
    replied
    Ես ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ Երկիր մոլորակի բոլոր երեխաներին: Թող որ մեր երեխաները ունենան անհոգ մանկություն: Չլինեն հալածված, շահագործված, փողոցներում թփառող անտուն,անտեր երեխաներ:

    Leave a comment:


  • Chuk
    replied
    Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, երազելով այն երջանիկ ժամանակների մասին, երբ երեխաների համար տոն է լինելու յուրաքանչյուր օրը, իսկ նրանց իրավունքները պաշտպանված են լինելու ամեն վայրկյան
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 01-06-10, 17:31.

    Leave a comment:


  • manush
    replied
    manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի բարեկամներ, տեղադրում եմ մեր փոքրիկ Նանեի լուսանկարներից մեկը։ Կարծում եմ, այն անտարբեր չի թողնի և բերկրանքով ու քնքշությամբ կլցնի ձեր սրտերը։

    Ասեմ, որ այս տարի մեր պորտալի և ԿՏԱԿ–ի կայքի «Օրվա խորհուրդների» հերոսը դարձյալ մեր սիրելի Նանեն է։

    Դե, հիացեք։
    Հիմա մի գաղտնիք բացեմ. հիասքանչ Նանեն մեր շատ սիրելի Արաբո և Թալին Մարգարյանների դստրիկն է։

    Leave a comment:


  • Arsen
    replied
    Եղեք դուք միշտ երջանիկ,
    խելոք, լսող, պուպուշ բալիկ,
    ծնողներին դուք միշտ լսեք,
    ու գերազանց դուք սովորեք:

    Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին, ցանկանում եմ լինեն միշտ առողջ և հաջողակ

    Leave a comment:


  • Gago
    replied
    Թող աշխարհի բոլոր երեխաները ունենան խաղաղ մանկություն, առողջություն և իրենց ազգի համար պիտանի մարդ դառնան։ Վերջին ցանկությունս վերաբերվում է հատկապես հայ երեխաներին։ Իսկ նկարի մեջ պատկերված համով բալիկին ցանկանում եմ քույրեր և եղբայրներ։

    Leave a comment:


  • Մանոն
    replied
    Շնորհավոր աշխարհի բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ...Թող բոլոր երեխաները առողջ, անհոգ մեծանան, լավ սովորեն ու պստիկ Նանեի նման այդպես միշտ ժպտան
    Վերջին խմբագրողը՝ Մանոն; 01-06-10, 14:09.

    Leave a comment:


  • Իրինա
    replied
    Սիրելի Մանուշ, հիացել ենք ամբողջ կոլեկտիվով: Պուպուշիկ է:

    Leave a comment:


  • manush
    started a topic Շնորհավոր երեխաների տոնը

    Շնորհավոր երեխաների տոնը

    Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

    Շնորհավորում եմ և աշխարհի բոլոր երեխաներին, անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ ցանկանում։


    Սիրելի բարեկամներ, տեղադրում եմ մեր փոքրիկ Նանեի լուսանկարներից մեկը։ Կարծում եմ, այն անտարբեր չի թողնի և բերկրանքով ու քնքշությամբ կլցնի ձեր սրտերը։

    Ասեմ, որ այս տարի մեր պորտալի և ԿՏԱԿ–ի կայքի «Օրվա խորհուրդների» հերոսը դարձյալ մեր սիրելի Նանեն է։

    Դե, հիացեք։
    Վերջին խմբագրողը՝ manush; 01-06-10, 12:37.
Working...
X