Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շնորհավորանք խորհրդաժողովի մասնակիցներին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ruzan_#105
    replied
    Ես էլ եմ շնորհավորում խորհրդաժողովի մասնակիցներին և զեկուցողներին: Հրաշալի հավաք էր մեր դպրոցում, որը իր հյուրընկալ դռները միշտ բաց կպահի ամեն տեսակ նորարարությունների, հավաքների համար:
    Շնորհակալություն ԿՏԱԿ-ին և հատկապես ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանին

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարիետա
    replied
    Մայիսի 27–ին կայացավ հանդիպում–խորհրդակցություն Երևանի հ.105 ավագ դպրոցում, որին մասնակցում էին «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ» առցանց երկրորդ խորհրդաժողովի մասնակիցները, «Ազատ հայրենիք» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողները, Հովհաննես Թումանյանին նվիրված վիկտորինայի մրցանակակիրները, ինչպես նաև հյուրեր ՀՊՃՀ հենակետային վարժարանից և «Մայքրոսոֆթ ԱրԷյ» կազմակերպությունից։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց առցանց երկրորդ խորհրդաժողովը և շնորհակալագրեր հանձնվեցին խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին, իսկ մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։ Պատվոգրեր և փոքրիկ նվերներ ստացան նաև «Ազատ հայրենիք» խորագրով շարադրությունների մրցույթի և Հովհաննես Թումանյանին նվիրված վիկտորինայի հաղթողները։
    Միջոցառման նյութը, լուսանկարները և զեկույցները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նորությունը։
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 31-05-10, 13:05.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մանոն
    replied
    Ես էլ եմ միանում շնորհավորանքներին ու շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքային ծանրաբեռնվածության հետ` կարողացան ժամանակ գտնել, ներկայանալ, մասկակցել ու մրցանակների արժանանալ: Կարծում եմ հաջորդ մրցույթներին ավելի շատ մասնակիցներ կունենանք:

    Թողնել հաղորդագրություն:


  • Rita-Vanadzor28
    replied
    Սիրով միանում եմ շնորհավորանքներին։ Ասեմ, որ մեր ժամանակների համար անսովոր երևույթ էր։ Իսկապես գնահատվում էր մարդու աշխատանքը։ Համոզված եմ, որ շատերի համար այս միջոցառումը խթան կհանդիսանա ավելի լավ աշխատելու, սիրելու և նվիրվելու իր գործին։
    Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, հատկապես պրն Արեգ Գրիգորյանին՝ այդքան անմիջական, բարեհոգի ու սրտացավ վերաբերմունքի համար։ Հրաշալի, ամուր կոլեկտիվ է, իր հրաշալի աշխատակազմով։ Շնորհակալություն Ձեզ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Շնորհավորանք խորհրդաժողովի մասնակիցներին

    Հարգելի' վերջին խորհրդաժողովին մասնակից գործընկերներ
    Ձեզ մաղթում եմ ես միշտ հաղթանակներ,
    Երջանիկ օրեր ու միշտ վերելքներ:
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 31-05-10, 09:29.
Working...
X