Եթե սա ձեր առաջին այցելությունն է, ծանոթացեք Հաճախ Տրվող Հարցերին (ՀՏՀ): Գրառումներ անելու համար պետք է գրանցվել: Քննարկումներին հետևելու համար ընտրեք բաժինը:
Սիրով միանում եմ շնորհավորանքներին։ Ասեմ, որ մեր ժամանակների համար անսովոր երևույթ էր։ Իսկապես գնահատվում էր մարդու աշխատանքը։ Համոզված եմ, որ շատերի համար այս միջոցառումը խթան կհանդիսանա ավելի լավ աշխատելու, սիրելու և նվիրվելու իր գործին։
Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, հատկապես պրն Արեգ Գրիգորյանին՝ այդքան անմիջական, բարեհոգի ու սրտացավ վերաբերմունքի համար։ Հրաշալի, ամուր կոլեկտիվ է, իր հրաշալի աշխատակազմով։ Շնորհակալություն Ձեզ։
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին ու շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքային ծանրաբեռնվածության հետ` կարողացան ժամանակ գտնել, ներկայանալ, մասկակցել ու մրցանակների արժանանալ: Կարծում եմ հաջորդ մրցույթներին ավելի շատ մասնակիցներ կունենանք:
Մայիսի 27–ին կայացավ հանդիպում–խորհրդակցություն Երևանի հ.105 ավագ դպրոցում, որին մասնակցում էին «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ» առցանց երկրորդ խորհրդաժողովի մասնակիցները, «Ազատ հայրենիք» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողները, Հովհաննես Թումանյանին նվիրված վիկտորինայի մրցանակակիրները, ինչպես նաև հյուրեր ՀՊՃՀ հենակետային վարժարանից և «Մայքրոսոֆթ ԱրԷյ» կազմակերպությունից։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց առցանց երկրորդ խորհրդաժողովը և շնորհակալագրեր հանձնվեցին խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին, իսկ մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։ Պատվոգրեր և փոքրիկ նվերներ ստացան նաև «Ազատ հայրենիք» խորագրով շարադրությունների մրցույթի և Հովհաննես Թումանյանին նվիրված վիկտորինայի հաղթողները։ Միջոցառման նյութը, լուսանկարները և զեկույցները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նորությունը։
Ես էլ եմ շնորհավորում խորհրդաժողովի մասնակիցներին և զեկուցողներին: Հրաշալի հավաք էր մեր դպրոցում, որը իր հյուրընկալ դռները միշտ բաց կպահի ամեն տեսակ նորարարությունների, հավաքների համար:
Շնորհակալություն ԿՏԱԿ-ին և հատկապես ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանին
Ռուզան Ստեփանյան
ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր
Comment