Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անեկդոտներ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Անեկդոտներ

    Այստեղ կարող եք գրել կատակներ, հումորներ(անեկդոտներ)...

  • #2
    Աշխատակիցը դիմում է տնօրենին.
    -Ես ուզում եմ խնդրել, որ աշխատավարձս ավելացնեք, թե չէ արդեն 3 կազմակերպություն հետաքրքրվում է ինձանով:
    - Եվ որո՞նք են դրանք:
    -Համատիրությունը, գազի ու ջրի մատակարարները...
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

    Comment


    • #3
      Ապարացին ընկնում է փոսը և չի կարողանում դուրս գալ հետո ասում է.
      -Էս վերջին անգամն եմ փորձում ստացվեց ստացվեց, չստացվեց կգնամ տուն:

      Comment


      • #4
        Առավոտյան տղան ասում է մայրիկին.
        - Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:
        - Ինչու? բալես:
        - Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի:
        - Չէ', բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս.....

        Comment


        • #5
          Ապրիլի 1-ին ապարանցուն «քֆուր» են տալիս, չի հավատում

          Comment


          • #6
            Մայիսի 9–ը որոշ երկրներ տոնում են «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» կարգախոսով։

            Comment


            • #7
              Ուսուցիչը հարցնում է աշակերտին:
              -Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:
              -Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի

              Comment


              • #8
                Երկու մարդ զրուցում են
                -Բա ծնունդտ ե՞րբ ա:
                -Մայիսի յոթին, իսկ քոնը ե՞րբա
                -Մամիկոնի քառասունքին
                Last edited by Կարապետ; d.m.Y, H:i.

                Comment


                • #9
                  Աբարանցիք իմանում են Ղարաբաղ կռիվա զանգում եմ ոստիկանություն..

                  Comment


                  • #10
                    Երեկոյան հայրը ստուգում է տղայի օրագիրը և բարկացած կանչում.
                    -Ինչու՟ ես անգլերենից «2» ստացել:
                    - Դե ուսուցչուհին հարցրեց. How do you do, ես էլ ասացի` սե բայ դու, 2 դրեց:

                    Comment


                    • #11
                      ԲՈՒՀ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվում և արագ վեր բարձրանում: Կրակից փախչելով տանիք են բարձրանում պատմաբանը, մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը: Պատմաբանն արագ վերհիշում է պատմության մեջ գրանցված հրդեհի դեպքեր, տարեթվեր և թռչում ներքև: Մաթեմատիկոսը սկսում է ինչ-որ հաշվարկներ կատարել, շենքի բարձրություն, կրակի բարձրացման արագություն... և թռչում ներքև: Ֆիզիկոսը հաշվարկներ է կատարում` ձգողականության ուժ, ազատ անկման արագացում և այլն ու թռչում...վերև:
                      -Էլի պլյուս-մինուսի սխալ արեց,- ներքևից նայելով բարկանում է մաթեմատիկոսը:

                      Comment


                      • #12
                        Ուսանող որդուն նամակ.
                        Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը:Իդեպ հիսունը գրվում է ոչ թե երկու զերոներով, այլ մեկ:

                        Comment


                        • #13
                          Քահանան քարոզ է կարդում.
                          - Ալկոհոլը ձեր թիվ մեկ թշնամին է:
                          Կհարբեք, հաստատ կկռվեք կողակցի հետ,
                          կհանեք ատրճանակն ու հարբած - հարբած`
                          նորից կվրիպեք:

                          Comment


                          • #14
                            Ծեր գինեգործին հարցնում են.
                            - Ինչպիսի՞ն պիտի լինի մառանը, որ գինին հնանա:
                            - Պինդ կողպած, - պատասխանում է գինեգործը:

                            Comment


                            • #15
                              Երեխան պարտադիր պետք է հաճախի մանկապարտեզ, գոնե մի երկու շաբաթ։ Դրանից հետո հանգիստ կարելի է բոլոր հյուրերին բացատրել, թե երեխան որտեղից է սովորել այդքան վատ բառերը։

                              Comment

                              Working...
                              X