Այստեղ կարող եք գրել կատակներ, հումորներ(անեկդոտներ)...
Անեկդոտներ
Collapse
X
-
Աշխատակիցը դիմում է տնօրենին.
-Ես ուզում եմ խնդրել, որ աշխատավարձս ավելացնեք, թե չէ արդեն 3 կազմակերպություն հետաքրքրվում է ինձանով:
- Եվ որո՞նք են դրանք:
-Համատիրությունը, գազի ու ջրի մատակարարները...Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ
-
-
Առավոտյան տղան ասում է մայրիկին.
- Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:
- Ինչու? բալես:
- Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի:
- Չէ', բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս.....
Comment
-
-
ԲՈՒՀ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվում և արագ վեր բարձրանում: Կրակից փախչելով տանիք են բարձրանում պատմաբանը, մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը: Պատմաբանն արագ վերհիշում է պատմության մեջ գրանցված հրդեհի դեպքեր, տարեթվեր և թռչում ներքև: Մաթեմատիկոսը սկսում է ինչ-որ հաշվարկներ կատարել, շենքի բարձրություն, կրակի բարձրացման արագություն... և թռչում ներքև: Ֆիզիկոսը հաշվարկներ է կատարում` ձգողականության ուժ, ազատ անկման արագացում և այլն ու թռչում...վերև:
-Էլի պլյուս-մինուսի սխալ արեց,- ներքևից նայելով բարկանում է մաթեմատիկոսը:
Comment
-
Comment