Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զավեշտալի դեպքեր դասերի ժամանակ։

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Մեր հարևանի աղջկան օգնում եմ գրել Մայրենիի տնայինը:Պետք է կազմել նախադասություններ՝ տրված բառերով: Բոլորով ես կազմեցի, հասանք «բութ» և «սուր» բառերին, ասացի.
    -Սրանք հեշտ են, դու կարող ես կազմել, փորձի՛ր:
    Մի քիչ մտածելուց հետո ասաց.
    - Իմ ոտքի բութ մատը սուր է:

    Comment


    • #17
      Անցնում ենք Պետրոս Դուրյանի <<Տրտունջքը>>: Որպես մուտք՝ հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունեն աշակերտները:Աշակերտներից մեկը ասաց.
      Ես գուզի , որ կռանտը բացեի,խաշլամի ջուր գեր:

      Comment


      • #18
        Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Անցնում ենք Պետրոս Դուրյանի <<Տրտունջքը>>: Որպես մուտք՝ հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունեն աշակերտները:Աշակերտներից մեկը ասաց.
        Ես գուզի , որ կռանտը բացեի,խաշլամի ջուր գեր:
        Դուք ո՞րտեղ եք ապրում, որ երեխաներն այդպես են խոսում:Դա ո՞ր բարբառն է:

        Comment


        • #19
          Ապրում ենք Սոլակում՝ Հրազդանի տարածաշրջանում:

          Comment


          • #20
            Գնացել ենք դասալսման : Բաց դաս է 5-րդ դասարանում: Ուսուցչուհին հանձնարարել է գրել 5-րոպեանոց շարադրանք՝ <<Համբերություն>> վերնագրով: Աշակերտներից մեկը գրել է. <<Մի կին երեք աղջիկ ուներ: Փոքրը ուզում էր ամուսնանալ: Մայրն ասում ա՝ համբերա>>:

            Comment


            • #21
              Կենսաբանության ժամին ակադեմիապես թույլ սովորող աշակերտս գրել էր...
              Ձվաբջիջը միանում է սպերմատոզոիդին լինում է բեղմնավորում, և դա կոչվում է գենոցիդ...

              Comment


              • #22
                Փոխարինում էի հիվանդ դասվարին: Մայրենիի ժամ էր. պահանջվում էր տրված բառերով ստանալ նոր բառեր: Մի քանի րոպե հետո Վահեն ասաց՝<<Ես ավարտեցի>>: Մոտեցա. գրել էր՝ <<ձայն-ձայնավոր, անձայն, բաղաձայն, ձայնափետ>>: <<Ձայնափետ>>-ն ի՞նչ է,-հարցնում եմ:
                _Ձայն հանող փետ, էլի, - նեղվում է տղան:
                _Փայտը ձայն է՞ հանում,_շարունակում եմ:
                Տղան երանելի հայացքով պատասխանում է՝
                _Այո, օրինակ՝շվի՜, դուդու՜կ...

                Comment

                Working...
                X