Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զավեշտալի դեպքեր դասերի ժամանակ։

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Զավեշտալի դեպքեր դասերի ժամանակ։

    Հարգելի ընկերներ, դասերի ժամանակ քիչ չեն լինում զավեշտալի դեպքեր, որոնք կարելի է հավաքել։ Այս բաժնում եկեք գրենք, թե ինչ ծիծաղելի դեպքեր են եղել դասերի ժամանակ։
    Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Ներսիսյան; 19-09-18, 14:37.

  • #2
    Մի անգամ ՝ մայրենիի ժամին , անցնում ենք <<Վահագնի ծնունդը>>։ Բացատրում ենք բառերը։ Աշակերտներից մեկը, ձեռքը օդում պտտեցնելով, հուր բացատրեց․
    —Հու՞ր, ու՞ր ես գնում։

    Comment


    • #3
      5-րդ դասարանում մի տղա հարցնում է․
      - Ընկեր Ներսիսյան, եթե մի տղա մի աղջկա սիրում ա, պիտի առնի՞։
      Ես պատասխանում եմ․
      -Բա իհարկե, Սամվել ջան։
      Բա հմի մեր դասարանի Աննային ո՞վ առնելու, բոլորս իրան ենք սիրում։

      Comment


      • #4
        Մայրենիի դասին ուսուցիչը բացատրում է՝ «ճռվողյուն» նշանակում է ծիտիկների ծլվլոց: Քիչ անց հարցնում է.
        - Երեխանե՛ր, ի՞նչ էր նշանակում «ճռվողյուն»;
        Մի անուշ աղջիկ լեզվի սայթաքումով պատասխանում է.
        -Ծիծիկների ծլվլոց...

        Comment


        • #5
          Հարգելի' Ռուզաննա,շատ հաճելի ու ինքնատիպ թեմա եք առաջարկել։ Շնորհավորում եմ։

          Comment


          • #6
            3-րդ դասարանում "Ես և շրջակա աշխարհը" առարկայից գրավոր աշխատանք էի հանձնարարել' որպես թեմայի ամփոփում։Մի աշակերտ գրատախտակից արտագրելով պահանջը' <<Ավարտել անավարտ նախադասությունը. Մեր օրգանիզմը______________(անխափան)աշխատող մի__________ (կառույց )է>>, գրել էր'<<Մեր օրգանիզմը անխախանդ աշխատող մի ստամոքս է>>:

            Comment


            • #7
              Ու պատկերացրեք,թե ինչ կատարվեց ինձ հետ,,,

              Comment


              • #8
                6-րդ դասարանում նոր անցնում էինք <<Բառակազմություն>> թեման:Հանձնարարեցի կազմել ածանցավոր բառեր գիր բառով:Աշակերտներից մեկը հարցրեց.
                -Ընկեր Սահակյան , անգիր-ը կլինի՞:
                Պատասխանեցի՝այո:Քիչ անց մեկ ուրիշ աշակերտ ուրախացած վեր թռավ տեղից.
                -Ընկեր Սահակյան, բա տնգիր-ը կլինի...

                Comment


                • #9
                  Հարգելի՛Ռուզաննա, շնորհակալություն հետաքրքիր թեմա ներկայացնելու համար:

                  Comment


                  • #10
                    Ուսուցչուհիներից մեկը թույլ սովորող մի երեխայի ոգևորելու համար բարձր է գնահատում: Հաջորդ դասին նորից է դաս հարցնում այդ երեխային: Տղան չի կարողանում պատասխանել: Ուսուցչուհին ասում է.
                    - Արմեն ջան, բա ես քեզ երեկ բարձր գնահատեցի, որ դու ավելի լավ սովորես, իսկ դու այսօր չես սովորել:
                    Աշակերտներից մեկը տեղից ասում է.
                    - Ահ, հնգեր Մարգարյան, քո էշ խելքն ասեմ:

                    Comment


                    • #11
                      Դասարանում ասում ենք բառեր, որոնք սկսվում և վերջանում են նույն բաղաձայնով: Բոլոր բաղաձայնները ասացինք ,հասանք չ-ին : Երեխաները ասացին ` չամիչ: Տեղից մեկը բացականչեց.
                      - Վախ, չամիչ ասեցիք, Նոր տարին միտս եկավ:

                      Comment


                      • #12
                        6-րդ դասարանում անցնում էի <<Արտաշես և Սաթենիկ >> վիպերգը :Ոգևորված ներկայացնում էի Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքի դրվագը. <<Ոսկե անձրև էր տեղում...>>:Երևի իմ ոգևորությունը փոխանցվել էր աշակերտներին, ու բոլորը կլանված լսում էին :Հանկարծ աշակերտներից մեկը, կարծես քնից արթնանալով, ալարելով ասաց.
                        - Ընկեր Սահակյան, ըտու դիսկը չկա,դնենք նայենք...
                        Վերջին խմբագրողը՝ Մարիա Ս; 22-09-18, 21:25.

                        Comment


                        • #13
                          Մայրենի լեզվի դաս էր:
                          -Մարինեՙ կարդա,բայց բարձր կկարդաս:
                          Հանկարծ Վարդանը գոռաց.
                          -Վա՝յ, մեր դասատուն խուլ ա:

                          Comment


                          • #14
                            Անցնում ենք հ-ի ուղղագրությունը: Հակադրեցինք որոշակի բառեր: Այնուհետև հանձնարարեցի կազմել նախադասություններ այդ հակադրություններով: Մի երեխա խորին և խորհել բառերով կազմել էր նախադասություններ: Ու էդ մարդուն խորին:

                            Comment


                            • #15
                              ԳԹԿ-ն հերթական անգամ եկել էր մեր դպրոց: Երեխաներից մեկը հարցրեց.
                              -Էդ ԳԹԿ-ն ի՞նչ է:
                              - Հապավում է, տղա՛ս:
                              -Հա՜, ԳԹԿ՝ գաթա թխողների կուսակցություն:

                              Comment

                              Working...
                              X