Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական Զվարճալի Պատմություններ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցական Զվարճալի Պատմություններ

    Այստեղ գրում ենք զվարճալի պատմություններ որոնք կատարվել են դպրոցում

  • #2
    Մեր դասընկերուհիներից մեկի տարեդարձներ, մենք որոշել էինք անակնկալ մատուցել նրան և թաքնվել էինք դասարանում, իսկ երբ նա դասարան մտավ մենք բոլորվ դուրս եկանք մեր թաքստոցից, և սկսեցինք երգել ծնունդտ շնորհավոր երգը, իսկ մեր ընկերուհին ուրախությունից, վախից, թե այլ բանից մենք այդպես էլ չբացահայտեցինք, բայց նա ուշագնաց եղավ: Մենք անհանգստացել էինք և խոստացանք, որ այլևս այդպիսի անակնկալներ չենք մատուցի որևէ մեկին, սակայն նրա ուշքի գալուց հետո, երբ լիաթոք ծիծաղեցինք մենք որոշեցինք, որ կարելի է կրկնել մի քանի այդպիսի արարքներ:
    http://dproc.armweb.info
    http://hayschool.yolasite.com
    http://vpmivarj-s.blogspot.com
    http://english.your-talk.com

    Comment


    • #3
      Օրերս ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի մասին սեմինար էր մեր դպրոցում: Աշակերտներին բուկլետներ բաժանվեցին, քննարկում կազմակերպվեց…Իհարկե ուշացած աշակերտներ էլ եղան: Սեմինարի ավարտին, երբ հարց տրվեց, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ՁԻԱՀ-ից, այդ ուշացածներից մեկը, որը մի քիչ էլ թմբլիկ էր, վստահ ասաց. «Շատ հեշտ՝ երկար կեփենք նոր կուտենք»
      Մ. Արզումանյան

      Comment


      • #4
        Տարիներ առաջ մարտի ութին մեր տղամարդ ուսուցիչներից մեկը մտնում է տասներորդ դասարան և սկսում շնորհավորանքով.
        - Սիրելի աղջիկներ , շնորհավորում եմ Ձեր մարտի ութը,- և փորձում շարունակել բարեմաղթանքները, բայց ոգևորված աշակերտուհիներից մեկը կտրում է խոսքը.
        - Ձերն էլ ընկեր Գևորգյան:

        Comment


        • #5
          Մի քանի տարի առաջ,երբ ամփոփում էի առաջին կիսամյակը, մի աշակերտ խնդրեց, որ հարցեր տամ, որպեսզի բարձր գնահատվի: Առաջարկեցի`դասընկերները հարցեր տան: Չարաճճի աշակեչտներից մեկը հարցրեց` ինչ գույնի հարց: Պատասխանեցի`դեղին:Հարց ուղղեց, որը ճիշտ էր, սակայն ես ասացի, որ սխալ է: Զարմացավ ու հարցրեց`ինչու է սխալ: Պատասխանեցի`կարմիր է:Միայն տեսնել էր պետք նրա վիճակը. բոլորը ծիծաղում էին:

          Comment


          • #6
            8-րդ դասարանում քիմիայի գրավոր էր: Բոլոր աշակերտներին բաժանեցի քարտեր, իսկ Դավիթին ասեցի. ինչ սովորել է,թող պատմած գրի:Դասի վերջին հավաքեցի գրավորները: Տանը ստուգելիս, տեսնեմ Դավիթի գրավորում վանդակներ են ու աստղեր: Զարմանքից չգիտեի, թե ինչ անեմ: Հաջորդ դասին հարցրի նրան,թե ինչ է նա գրել:Իսկ նա, թե դուք չէիք ասել ինչ սովորել ես գրիր , ես էլ այսօր ՆԶՊ եմ սովորել:

            Comment


            • #7
              Մեջբերում դասախոսությունից :
              Մակերևույթի երկու կետերը միացնող ամենակաճ կորը գեոդեզիական գծի մաս է:
              Օրինակ էշը մի վայրից մյուսն է գնում գեոդեզիական գծով, պայմանով, որ տարածքում էգ էշ չլինի:

              Comment


              • #8
                Չորրորդ դասարանի մի աշակերտ,որի դասղեկն էի, մոտեցավ ինձ և ասաց.
                -Ընկեր Ավետիսյան, ես վաղը դասի չեմ գալու:
                -Ինչո՞ւ,-հարցրեցի ես:
                -Կարող է տաքություն ունենամ,-հանգիստ պատասխանեց նա:

                Comment


                • #9
                  6-րդ դասարանում ինֆորմատիկայից <<Տեղեկույթի կրիչ>> թեման ներկայացնելուց հետո,աշակերտներից մեկը հարց է տալիս.
                  -Ընկեր Ավետիսյան, դուք էլ ե՞ք էն ժամանակ մագաղաթի վրա գրել:

                  Իսկ ես դեռ 37 տարեկան էի:
                  Last edited by Anush Avetisyan; d.m.Y, H:i.

                  Comment


                  • #10
                    Ուսուցչուհին դաս է բացատրում,իսկ աշակերտներից մեկը զուգահեռ խոսում է կողքինի հետ:Դիտողություն անելուց հետո էլ աշակերտը շարունակում է խանգարել:Ուսուցչուհին զայրանում է և բարձրաձայն
                    սաստում աշակերտին.
                    -Հերի'ք է էլի, հետս հավասար հաչում ես:

                    Comment


                    • #11
                      5-րդ դասարանի աշակերտներից մեկը կարդալիս շեշտերը սխալ էր դնում, Լոռվա բարբառի նման: Մեկ-երկու անգամ նկատողություն արեցի, մի օր էլ հարցրի.
                      -Այ, տղա, մայրիկդ լոռեցի՞ է:
                      Շատ լուրջ ասաց.
                      -Չգիտեմ, ես ինչ ծնվել եմ, նրան այստեղ եմ տեսել:

                      Comment


                      • #12
                        Տարիներ առաջ էր: Ուսուցիչներից մեկի դասը աշակերտներից մեկը խանգարում է, ոչ մի դիտողություն չի ազդում: Հերթական դիտողությունից վրդովված տղան ասում է.
                        -Ին?չ անեմ, հինգ րոպես բռնել է:
                        - Հիմար, բա որ իմ տասը րոպեն բռնի,-զայրանում է ուսուցչուհին:

                        Comment


                        • #13
                          Տատը փոքրիկ Նանեի հետ, որն առաջին դասարան էր արդեն գնում, զբոսնում էր այգում: Բարևեց դեմից եկող կնոջը, իսկ հարցասեր նանեն սկսեց.
                          _Տատիկ էս տոտային դու ճանաչու՞մ ես, ինքը մեր դպրոցում ա աշխատում:
                          _Հա, նանե ջան, ճանաչում եմ:
                          _Բա ին՞չ ա աշխատում:
                          _Դե....տնօրենի օգնականն է, _ուզում է կարճ կապել տատը:
                          _Օգնու՞մ է տնօրենին, տատիկ, _շարունակում է Նանեն:
                          _Հա, Նանե ջան, օգնում է, խորհուրդներ է տալիս:
                          _Ի՜, տատիկ, ես էլ գիտեի, թե մեր դպրոցի փոխտնօրենն ա ինքը…,_հիասթափված ասում է Նանեն…
                          Մ. Արզումանյան

                          Comment


                          • #14
                            Նանեն արդեն 2-րդ դասարան է: Հազիվ տառն ու թիվը սովորած՝ շախմատ է անցնում
                            Ուսուցիչը նոր դասը բացատրելուց հետո հարց է տալիս Նանեին.
                            –Դե ասա տեսնեմ, այս դրությամբ ձին ի՞նչ կարող է ուտել:
                            –Ձին կարող է խոտ ուտել, չոր խոտ, թարմ խոտ,–ուրախ ուրախ պատասխանում է Նանեն…
                            Մ. Արզումանյան

                            Comment


                            • #15
                              <Գարեգին Նժդեհ> ֆիլմը դեռ նոր էր ցուցադրվում, 7 -րդ դասարանի աշակերտներից մեկը հարցրեց ինձ, թե դիտել եմ ֆիլմը: Դասարանի վատ սովորող աշակերտներից էր հարցնողը, ես էլ ուրախացա, որ հետաքրքրվում է, հարցրի, թե ինչու է հարցնում, ուզում է դիտել? Ասաց.
                              _Իմ ձիուն էլ նկարել ֆիլմում:

                              Comment

                              Working...
                              X