Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սրամտքեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ավրորա
    replied
    -Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն ամենուր կախում են ամերիկյան դրոշներ, արաբներն այրում են ամերիկյան դրոշներ, իսկ հրեաները կարում և վաճառում են ամերիկյան դրոշներ։
    -Եթե Արևելքում ձեզ զգում եք որպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն դուք հայ եք։
    -Եթե ալբոմը փոքր է ու բարակ, իսկ նրա մեջ եղած լուսանկարը մեկն է, այն էլ՝ սարսափելի, ուրեմն դա անձնագիր է։
    -Ես երկու շաբաթ պնդում էի, որ չեմ ուզում ծննդիս առթիվ նվեր գնես, բայց դու օրը, մեկ է, մոռացար:
    -- Պապ ջան, չե՛մ ամուսնանալու: Ես Ձեզ հետ եմ ապրելու:
    -Չհամարձակվե՛ս շանատաժի ենթարկել հորդ:
    Վերջին խմբագրողը՝ Ավրորա; 14-05-12, 20:34.

    Թողնել հաղորդագրություն:


  • Anush Avetisyan
    replied
    • Կանացի զգեստապահարան. հագնելու բան չկա, կախելու տեղ չկա։

    • Մանկական իմաստություն. եթե մայրիկը ծիծաղում է հայրիկի սրամտությունների վրա, ապա տանը հյուրեր կան:

    • Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում գտնել ձեր ազգականներին` կտակ թողնելու մասին հայտարարություն տվեք:

    • Իսկական ջենտլմենը չի հարցնում կնոջ տարիքը, այլ հարցնում է, թե որ թվականին է նա ավարտել դպրոցը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալբերտ
    replied
    VIVASEL MTS սպասեք ավելին և սավոկին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարապետ
    replied
    Internet Explorer-ը միայն բրոուզեր քաշելու համար է

    Թողնել հաղորդագրություն:


  • Սահակյան Սահականուշ
    replied
    Կինը անհանգստանում է երկու դեպքում. երբ նրան ինչ որ մեկը նայում է և երբ նրան չեն նայում...
    ***
    Եթե դա իրոք սեր է առաջին հայացքից, ապա ինչու՞ հայացք դրամապանակին
    ***
    Եթե ուսանողը չի ուզում սովորել, ուրեմն ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ լավ չի աշխատում
    ***
    Լոտոն հաջողության որս չէ, այլ անհաջողակների որս:

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարապետ
    replied
    Հանգուցյալն ուներ միայն մեկ թերություն՝ նա վախենում էր կենդանի մարդկանցից:
    Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ ավելի շատ փող է ծախսվում առողջությունը պահպանելու, քան քայքայելու վրա։
    Եթե բուսակերներն այդքան սիրում են կենդանիներին, ապա ինչու՞ են ուտում այդ խեղճերի սնունդը

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարապետ
    replied
    Ծրագրավորողն այն մարդն է, ով մեր չիմացած եղանակով լուծում է այն պրոբլեմները, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում։
    Եթե չես կարող սիրել մեկին, ապա սիրիր են մեկին
    Եթե չես կարող սիրել մեկին, ապա սիրիր 11:45 կամ 12-ին

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարապետ
    replied
    Ծխախոտը դանդաղ մահ է, իսկ մենք ամենևին չենք շտապում
    Հաճախ մենք մտածում ենք թե ուր է գնում ծուխը այն ժամանակ, երբ պետք է մտածենք թե որտեղից է փչում քամին...
    Ձեր երեխան ի՞նչ է, տղա, թե՞ երեխա

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալբերտ
    replied
    Սրամտքեր

    Ժամանակը ոսկի է - ժամագործն էլ ոսկերիչ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարապետ
    started a topic Սրամտքեր

    Սրամտքեր

    Եթե լռությունը ոսկի է, ուրեմն բոլոր կանայք ատում են հարստությունը
Working...
X