Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքիր կենացներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հետաքրքիր կենացներ

    Հարգելի ֆորումցիներ այս թեմայում կարող եք գրել տարբեր հետաքրքիր կենացներ...
    Էլ ինչ հայկական քեֆ-ուրախություն առանց կենացների...

    ___________________________________________
    Եկեք խմենք մեր թշնամիների կենացը:Թող որ նրանք ունենան ամեն ինչ`հրաշք տուն`քաղաքից դուրս,շքեզ մեքենա`ավտոտնակում,պարսկական թանկարժեք խալիներ,լողավազան,թանկարժեք քարեր և,իհարկե, ամենանոր մոդելի բջջային հեռախոս,որով նրանք հաճախ զանգեն` 1-01,1-02,1-03...

  • #2
    Բոլոր ձկնորսները երազում են տեսնել ոսկե ձկնիկին,աղջիկները երազում են տեսնել սպիտակ ձիով ասպետին,տղաները`իրենց հեքիաթային գեղեցկուհուն:Եկեք խմենք գազարի կենացը`այն լավացնում է տեսողությունը....

    Comment


    • #3
      Վազում էր գորտը` երկաթ գծերով:Հանկարծ եկավ գնացքը և կտրեց նրա ոտքերը:Գորտը սողաց առաջ և փրկվելով մտածեց`ափսոս էին սիրուն ոտքերս,ապա որոշեց վերադառնալ ոտքերի հետևից:Ոտքերը վերցնելիս եկավ հաջորդ գնացքը և կտրեց գլուխը:Եկեք խմենք այն աղջիկների կենացը,ովքեր իրենց սիրուն ոտքերի համար գլուխը չեն կորցնում...

      Comment


      • #4
        Մի՛ խմիր գինի,եթե կարող ես լավ գինի խմել, Մի՛ խմիր լավ գինի,եթե կարող ես ընտիր գինի խմել... Եվ մի՛ մոռացիր խմել ավելի լավ հնարավորությունների կենացը...

        Comment


        • #5
          Եկեք խմենք երկրի վրա գտնվող հրաշքի կենացը`իմ կենացը:Ձեզ համար միևնույնն է,իսկ ինձ հաճելի...

          Եկեք խմենք ազնիվ և համեստ մարդկանց կենացը: Նամանավանդ,որ մեր նմանները շատ չեն...

          Comment


          • #6
            Եկեք խմենք մահի կենացը...Թող որ մեռնենք հանգիստ քնած`ինչպես իմ պապիկը և ոչ թե գոռալով ու վախեցած`ինչպես նրա ուղևորները...

            Comment

            Working...
            X

            Debug Information