ՄԵԾ մարդկանց հոբելյաններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ռուզանկա
    Ավագ մասնակից
    • Jul 2010
    • 129

    ՄԵԾ մարդկանց հոբելյաններ

    Այս թեմայում կարող եք տեղադրել հանրահայտ մարդկանց մասին հետաքրքիր տեղեկություններ`նրանց ծննդյան կապակցությամբ:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև
  • Ռուզանկա
    Ավագ մասնակից
    • Jul 2010
    • 129

    #2
    Հարրի Հուդինիի 137 ամյակը

    Houdini14.jpg

    1874թ. Մարտի 24-ին, Բուդապեշտում ծնվել է մի տղա` Էրիկ Ուեյս անունով Էրիկ Ուեյս,որը մեզ հայտնի է, որպես Հարրի Հուդինի:
    Երբ Հուդինին չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է քաղաք Էպլտոն, Վիսկոնսի նահանգում: Ընտանիքը աղքատիկ էր,այդ պատճառով երեխաները վաղ տարիքից ստիպված էին աշխատել. Հարրի Հուդինին աշխատել է թերթերի վաճառող, կոշիկ մաքրող, փորագրիչ, եւ նույնիսկ կարի գործարանում:
    Վեց տարեկանում տղան ցուցադրում էր իլլյուզիա եւ քարտային ֆոկուսներ. Մանկուց նա սիրահարված էր կրկեսին:
    Հարրին իր ներկայացումներում ցուցադրում էր քարտային ֆոկուսներ:. 1892 թ ստացել է Հուդինի մականունի պատիվ հետո Ֆրանսիացիի Մագ Ռոբերտ Հուդինիի :Հետագայում ավելացվել է Հարրի անունը`ի պատիվ Հարրի Կելլարի:.
    Իր ներկայացումներում Հարրին ցուցադրում էր քարտային ֆոկուսներ, այդ պատճառով նա սկզբում իրեն անվանում էր “Քարտային Թագավոր”:Հետագայում նա ցուցադրում էր նաև իլլյուզիա`կարողանում էրջրի տակ ազատվել ձեռնաշղթաներից:Նա տալիս էր ներկայացումներ Մոնրեալում,Դետրոյտում:Մի անգամ ներկայացումներից հետո նա վատացավև Հարրիին տեղափոխեցին հիվանդանոց:Հուդինի մահացավ ոչ իր ներկայացումներից մեկի ժամանակ,ինչպես ասում են շատերը:Բոլոր ժամանակների Մեծ մագը մահացավ պերիտոնիտից`Հալլոուինի նախօրեին` 1926թ. Հոկտեմբերի 31-
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

    Comment

    • Սահակյան Սահականուշ
      Veni, Vidi, Vici
      • Sep 2010
      • 350

      #3
      Ռուզանկա ջան շատ լավ թեմա ես բացել կեցցես
      http://dproc.armweb.info
      http://hayschool.yolasite.com
      http://vpmivarj-s.blogspot.com
      http://english.your-talk.com

      Comment

      • Ռուզանկա
        Ավագ մասնակից
        • Jul 2010
        • 129

        #4
        Շնորհակալ եմ:
        Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
        Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
        Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
        Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

        Comment

        • Ռուզանկա
          Ավագ մասնակից
          • Jul 2010
          • 129

          #5
          Թեննեսի Ուիլյամսի 100 ամյակը

          220px-Tennessee_Williams_NYWTS.jpgԹոմաս Լանյե Ուիլյամսը ծնվել է 1911թ մարտի 26-ին Կոլումբոսում(ԱՄՆ, Միսիսիպի նահանգ), Թեննեսի ծածկանունը վերցրել է իր գրական կարիերայի սկզբին:
          Իր “Ապակե գազանանոցը” (The Glass Menagerie, 1945) պիեսի համար նախատիպ է ծառայել սեփական ընտանիքը`խիստ կռվարար հայրը, որ անընդհատ մեղադրում էր որդուն տղամարդկության բացակայության մեջ,ամբարտավան մայրը, որ անչափ հպարտ էր իրենց ընտանիքի` հասարակության մեջ պատվավոր տեղ զբաղեցնելու համար և քույր Ռոուզը, ով տառապում էր դեպրեսիայուվ:
          Չցանկանալով թաղվել գործարանական աշխատանքներում`ընտանիքի ֆինանասական ծանր վիճակի պատճառով, Ուիլյամսը վարում էր բոհեմական կյանք`թափառելով մի քաղաքից մյուսը:
          Նրա վաղ տարիների գրված պիեսը`”Հրեշտակներ կռիվը”, (Battle of Angels, 1940), ևս հիմնված է իրական դեպքերի վրա, այն տեղի է ունենում խիստ փոքրիկ քաղաքի խեղդուկ մթնոլորտում:
          Ուիլյամսի ամենահռչակավոր պիեսը— «Трамвай „Желание“»-ն է (англ. A Streetcar Named Desire, 1947).(չկարողացա թարգմանել):
          Թեննեսի Ուիլյամսը մահացել է 1983 է փետրվարի 25-ին:Նա մահացավ իր բերանը ընկած դեղի տուփի կափարիչից.այդ դեղով նա բուժում էր հիվանդ մարդկանց:
          Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
          Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
          Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
          Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

          Comment

          • Ռուզանկա
            Ավագ մասնակից
            • Jul 2010
            • 129

            #6
            Մաքսիմ Գորկու 143 ամյակը

            220px-Maxim_Gorky_authographed_portrait_1.jpgԱլեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով (ռուսերեն՝ Алексей Максимович Пешков) կամ Մաքսիմ Գորկի (Максим Горький) (Մարտի 16, 1868 - Հունիսի 18, 1936) — ռուս մեծ գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ։
            Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ Որբ է դարձել 10 տարեկանում։ Երկու տարի անց, 12 տարեկանում, Գորկին տնից փախչում է և փնտրում է իր տատիկին։ Գորկին դաստիրակվում է տատիկի կողմից։ Տատու մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887 թ․-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, որի ընթացքում ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։

            Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ․-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ․–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։

            Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902 թ․-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 թ․-ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի, Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։
            Գորկու մահը շրջապատված էր առեղծվածային մթնոլորտով , ինչպես մահացավ նրա որդին, Մաքսիմ Պեշկովը. , Սակայն, բռնի մահվան տարբերակը այդպես էլ դեռ չի գտել փաստաթղթային ապացույցների.


            Նրա ստեղծագործություւներից են`
            Макар Чудра" (1892), "
            Старуха Изергиль" (1895), "
            Песня о Соколе" (1899), "
            Фома Гордеев" (1899), "
            Трое" (1900), "
            Песня о Буревестнике" (1901), "
            Мещане" (1901), "
            На дне" (1902),
            "Человек" (1903), "
            Дачники" (1904), "
            Дети солнца" (1905), "
            Варвары" (1905),
            "Враги" (1906),
            "Мать" (1906),
            "Исповедь" (1908),
            "Последние" (1908),
            "Васса Железнова"1910),
            "Городок Окуров" (1909),
            "Лето" (1909),
            "Жизнь Матвея Кожемякина" (1910 - 1911),
            "Сказки об Италии" (1911 - 1913),
            "Русские сказки" (1912, 1917),
            "Детство" и "В людях" (опубликованы в 1913 - 1916; автобиографические повести),
            "Мои университеты" (1922; третья часть автобиографии),
            "Дело Артамоновых" (1925),
            "По Союзу Советов" (1929),
            "Егор Булычев и другие" (1932),
            "Достигаев и другие" (1933), "Васса Железнова" (1935, 2-я редакция),
            "Жизнь Клима Самгина" (1925 - 1936; 4-я часть не была завершена).
            Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
            Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
            Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
            Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

            Comment

            • manush
              Ադմինիստրատոր
              • May 2010
              • 855

              #7
              Ռուզանկա-ի խոսքերից Նայել գրառումը
              Ուիլյամսի ամենահռչակավոր պիեսը— «Трамвай „Желание“»-ն է (англ. A Streetcar Named Desire, 1947).(չկարողացա թարգմանել):
              Ռուզանկա ջան, նախ՝ շնորհակալություն թեմայի համար։

              «Տրամվայ ‹‹Ցանկություն››» պիեսը բեմադրվել է Հայաստանում։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1999 թվականին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Գլխավոր հերոսուհու՝ Բլանշ Դյուբուայի դերը մարմնավորում էր երիտասարդ, տաղանդավոր դերասանուհի Նելլի Խերանյանը, ով Միջազգային թատերական փառատոնում այդ դերի համար արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակի։

              Ես դիտել եմ այդ ներկայացումը։ Ասեմ, որ այն բոլորովին չէր համապատասխանում ավանդական ներկայացման մեր պատկերացմանը։ Մենք, երևի 40-50 հանդիսատեսներ, նստած էին բեմում, դերասանական խաղը նույնպես ընթանում էր բեմում, իսկ դահլիճը դատարկ էր։ Որքան որ հիշում եմ, պիեսի բովանդակությունն էլ ինձ հարազատ չէր։
              Վերջին խմբագրողը՝ manush; 28-03-11, 15:52.
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment

              • Ռուզանկա
                Ավագ մասնակից
                • Jul 2010
                • 129

                #8
                Վինսենթ վան Գոգի 158 ամյակը

                220px-VanGogh_1887_Selbstbildnis.jpgՎինսենթ Ուիլլեմ վան Գոգը հանրահայտ հոլանդացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, Օգյուստ Ռոդենի տուն թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր Պինակոտեկ պատկերասրահ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։
                Վան Գոգը ծնվել է1853թ. մարտի 30 -ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում, որտեղ սկսած 16-րդ դարից սերնդե-սերունդ զբաղվում էին արվեստի ստեղծագործությունների առևտրով։ Երիտասարդ տարիներին աշխատել է արվեստի գործերի առևտրով զբաղվող ընկերությունում։ Ավելի ուշ՝ ուսուցչի կարճատև աշխատանքից հետո, ուղևորվել է Բորինաժ (Բելգիա) և սկսել է որպես քարոզիչ աշխատել հանքահորային աղքատ մի տարածաշրջանում։ Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880թ., երբ 27 տարեկան էր։

                Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։ Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝ իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ և 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։

                Վան Գոգի կյանքում առանցքային դեր է ունեցել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, որը զբաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին։

                Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի վրա։

                Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից։
                — Մարտիրոս Սարյան




                1268552225_9h1cicodlfx8pye.jpgVanGoghBranchesAlmondTree.jpg 120px-Paris_-_3.jpg 120px-Paris_-_1.jpg
                Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                Comment

                • Ռուզանկա
                  Ավագ մասնակից
                  • Jul 2010
                  • 129

                  #9
                  Ջուզեպպե Տարտինիի 319 ամյակը

                  tartini.jpgՋուզեպպե Տարտինին հանրահայտ իտալացի ջութակահար և կոմպոզիտոր է, ծնվել է 1692 թ. Ապրիլի 8-ին:
                  18-րդ դարի հայտնի ջութակահարների մեջ, ինչպիսիք են Արկանջելո Կորելլին և Անտոնիո Վիվալդին, որոնց համերգները մեծ ազդեցություն են թողնում և մեր օրերում, 18-րդ դարի դասական ջութակային արվեստում իր մասին հիշել է տալիս իտալացի հիանալի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ, ինչպես նաև մեթոդիստ- գիտնական Ջուզեպպե Տարտինին, ով շարունակել է Կորելլիին և ջութակային արվեստը հասցրել է մի նոր մակարդակի:
                  Տարտինին համարվում է 18-րդ դարի ջութակային արվեստի վերջին խոշոր ներկայացուցիչը:Նրա գործունեության մեջ արդեն ի հայտ էին գալիս նախնական ռոմանտիկական միտումները:
                  1728 . Տարտինին հիմք է դրել դպրոցի, որը ավարտել են բազում առաջնակարգ ջութակահարներ: Մեծ է և Տարտինիի ներդրումը սոնատների և համերգների ոճերի զարգացման մեջ:Կոմպոզիտորը ստեղծել է մեծ քանակությամբ ստեղծագործություններ, դրանց թվին են պատկանում բազում տրիո-սոնատները, 125 համերգները, 175 սոնատներ`ստեղծված ջութակի և չեմբալոյի համար: Ամենամեծ, և անկասկած, վաստակված սեր է վայելում Տարտինիի «Sonate du diable» կամ «Trille du diable» սոնատան(«Дьявольская соната» կամ «Дьявольская трель»),:Տարտինին ասում էր, որ այդ սոնատը նա լսել է երազում` սատանայի կատարմամբ:
                  Տարտինիի ստեղծագործություններից լույս է ընծայվել միայն մի աննշան մասը:Նրա ջութակային ոճի մեջ կարելի է հայտնաբերել ոչ միայն իր ժամանակակիցներ Կորելլիի և Անտոնիո Վիվալդիի , այլև երիտասարդ Մոցարտի ստեղծագործական գծերը:

                  Իտալացի Մեծ ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին մահացել է 1770 թ. Փետրվարի 26-ին:
                  Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                  Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                  Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                  Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                  Comment

                  Working...
                  X

                  Debug Information