Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքիր բաղադրատոմսեր

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #16
    Քաղցր երշիկ

    Բաղադրությունը

    400գ(2 տուփ) թխվածքաբլիթ,
    1/2 բանկա խտացրած կաթ,
    100գ կարագ,
    50գ ընկույզ,
    1 ճաշի գդ. կոնյակ
    3 ճաշի գդ. կակոի փոշի

    Պատրաստման եղանակը

    Կրեմ– Կարագը հարել, ավելացնել խտ. կաթը, ընկույզը, կոնյակը և կակաոի փոշին և լավ հարել, ստանալ կրեմ։
    Թխվածքաբլիթները մանրացնել՝ թողնելով նաև խոշոր կտորներ։
    Մանրացված թխվածքաբլիթները լցնել կրեմի մեջ և խառնել։ Ստացված զանգվածը դնել փայլաթղթի վրա և երիշիկի նման պատատել։ Դնել սառցառան, լավ սառի։ Կտրտել և մատուցել։
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

    Comment


    • #17
      Անկլբեկս (պահածո)

      Բաղադրությունը

      կարմիր տաքդեղ 10կգ
      կանաչ տաքդեղ (կծու կամ քաղցր) 0,5կգ
      ձեթ 0,5լ
      քացախ 0,5լ
      շաքարավազ 1 գինու բաժակ
      սխտոր (ճզմած) 300գ
      տոմատ (ջրով բացած) 0,5կգ
      սամիթ կամ մաղադանոս` ըստ ճաշակի
      աղ` ըստ ճաշակի

      Պատրաստման եղանակը

      Կարմիր տաքդեղը խորովել, մաքրել, սառելուց հետո`կտրատել:
      Ձեթը տաքացնել, ըստ հերթականության ավելացնել քացախը, շաքարավազը, սխտորը,այնուհետև`կտրտած կանաչ տաքդեղը, տոմատը, խորոված կարմիր տաքդեղը,աղն ու կանաչին:
      Զանգվածը խառնել ու եփել 20-ից 30րոպե:Լցնել տարաների մեջ ու փակել:

      Բարի ախորժակ
      Last edited by Anush Avetisyan; d.m.Y, H:i.

      Comment


      • #18
        Սմբուկով սալաթ

        Սմբուկը փոքր քառակուսիների չափով կտրատել,հետո`տապակել ձեթի մեջ:
        Գազարը քերել ու տապակել նույն ձեթի մեջ:
        Սառելուց հետո ավելացնել աղ, պղպեղ,խմելի-սունելի,սխտոր,մաղադանոս, համեմ ու սամիթ:
        Վերջում ավելացնել մանրացրած ընկույզ:

        (Չափաբաժինները ընտրել աչքաչափով)

        Բարի ախորժակ
        Last edited by Anush Avetisyan; d.m.Y, H:i.

        Comment


        • #19
          Սմբուկով ուտեստ

          Սմբուկը մաքրել պտղակոթից, կլպել, այնուհետև մի կողմից դանակով ճեղք բացել և գդալով հեռացնել միջուկը: Արդեն մաքրած սմբուկը 10-15 րոպե դնել աղաջրի մեջ: Սմբուկի միջուկը կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, լվացած ու մանրացրած մաղադանոս և նեխուր, համեմ, սամիթ, համեմել աղով, պղպեղով, խառնել և տապակել ձեթով: Պատրաստի սմբուկները լցոնել այս միջուկով և մեկ շարքով շարել տաքացրած ձեթով թավայի մեջ՜ կտրած մասը վերև: Ավելացնել կլպած լոլիկ, աղ ցանել, ավելացնել մի քիչ ջուր (մեկ բաժնին 20 գ.), լցնել մանր կտրատած համեմ, սամիթ, փակել և 5 րոպե շոգեխաշել: Սմբուկը մատուցել շոգեխաշելուց հետո մնացած հյութով: Ուտեստը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
          Պարունակություն :
          200 գ. (3-4 հատ) սմբուկի համար վերցնել 5 գ. սխտոր, 50 գ. մաղադանոս և նեխուր, 5 գ. համեմ և սամիթ, 50 գ. լոլիկ, աղ, պղպեղ՜ ըստ ճաշակի:

          [url]http://www.sonia.am/
          Last edited by Arpine; d.m.Y, H:i.
          Արփինե Դանիելյան
          ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

          Comment


          • #20
            Վարունգի կամ բամիայի մարինադ

            1 լ-ոց տարայի համար` 1,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ էսենցիա
            2 լ-ոց տարայի համար` 1,5 ճաշի գդալ աղ, 1,5 թեյի գդալ շաքարավազ, 1,5 թեյի գդալ էսենցիա
            3 լ-ոց տարայի համար` 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ էսենցիա, 1,5 ճաշի գդալ աղ

            Վարունգը կամ բամիան, կծու տաքդեղը, սխտորը, դափնու տերևը, սև պղպեղը (հատիկ), սամիթը, մաղադանոսը, նեխուրը (քյարավուզ) դասավորել տարաների մեջ,ավելացնել վերոհիշյալ չափաբաժինները (տարային համապատասխան), հետո լցնել եռացրած ջուրը: Տարաները եռացնլ 10 րոպե և փակել:

            Comment


            • #21
              <<Բանջարեղենով տորթ>>

              Բաղադրությունը`
              բազուկ 1 հատ
              գազար 1 հատ
              ձու 1 հատ
              կարտոֆիլ 4 հատ

              Կրեմ`
              թթվասեր 400գ, կտրատած թթու վարունգ, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ, աղ, պղպեղ` ըստ ճաշակի

              Պատրաստման եղանակը`
              Բազուկը, գազարը, կարտոֆիլը և ձուն եփել, մաքրել ու քերել առանձին-առանձին:Ափսեի մեջ այդ բոլորը շերտ-շերտ դասավորել իրար վրա` նախորոք յուրաքանչյուր շերտին քսել կրեմ: Վերջում կողերն ու երեսը պատել թթվասերով, զարդարել եփած, կտրատած ձվով ու կանաչիով:
              Last edited by Anush Avetisyan; d.m.Y, H:i.

              Comment


              • #22
                Սմբուկով ռուլետ

                Բաղադրիչներ.
                սմբուկ – 3 հատ,
                լոլիկ - 2-3 հատ,
                սխտոր – 3 պճեղ,
                բուսայուղ – 2/3 բաժակ,
                ձու – 2-3 հատ,
                ալյուր – 2 ճ.գդ.
                Սմբուկը երկար շերտատել: Աղ ցանել, թողնել մի քանի րոպե: Միջուկի համար լոլիկները մանր կտրատել: Ավելացնել մանրացրած սխտորը, խառնել: Ձուն կոտրել թասի մեջ, լավ խառնել: Սմբուկի ամեն շերտը երկու կողմից թաթախել ալյուրի մեջ, հետո ձվի մեջ, տապակել բուսայուղով երկու կողմից: Սմբուկի վրա գդալով միջուկ դնել, փաթաթել ռուլետի պես, չոփով ամրացնել: Ռուլետները կարելի է մատուցել թե տաք, թե սառը վիճակում:

                Հ.Գ՝Փորձեք և չեք փոշմանի
                Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

                Comment


                • #23
                  Ռուլետ

                  Պահանջվում է
                  Ձու-3հատ
                  Շաքարավազ-1բաժակ
                  Սոդա-1թ.գ.
                  Կաթ-1սուրճի բաժակ
                  Ալյուր-1բաժակ
                  Ձուն հարել ավելացնել շաքարավազը խանել ավելացնել կաթ,սոդա այս ամենը լավ խառնել ավելացնել վերջում ալյուր և դնել Ջեռոցը որ եփվի(Թավայի տակ որպեսզի չկպչի մի քիչ կարագ քսել):Եփվելուց հետո հանել քսել կրեմ և փաթաթել:
                  Բարի ախորժակ
                  Անցյալը երբեք չես կարող ջնջել,
                  Ինչպես չես կարող տեսնել ապագան:
                  Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
                  ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

                  Comment


                  • #24
                    Կոզինախ

                    200գրամ ընկույզը մանրացնել, տապակել:600 գրամ մեղրը լցնել ամանի մեջ և դնել կրակին՝ աստիճանաբար ավելացնել 2 բաժակ շաքարավազ :Հետո մեղրով ու շաքարավազով ամանը ընկղմել սառը ջրով լի ամանի մեջ , պնդացնել՝ սառեցնելով և շաղ տալ պատրաստի ընկույզի վրա , խառնել և հարթեցնել ՝ տալով նախընտրած ձևը:

                    Բարի ախորժակ
                    Անցյալը երբեք չես կարող ջնջել,
                    Ինչպես չես կարող տեսնել ապագան:
                    Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
                    ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

                    Comment

                    Working...
                    X