Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքրաշարժ քիմիա

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ձեզ եմ առաջարկում շատ գեղեցիկ և հետաքրքիր փորձ, որի օգնությամբ կարելի է անզեն աչքով տեսնել սոխի ԴՆԹ-ն փորձանոթի մեջ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել սոխ, կտրատել, լցնել քիմիական բաժակի մեջ (կարելի է նաև սովորական), վրան ավելացնել 1-2 թեյի գդալ կերակրի աղ(NaCl), 200-250 մլ սառը ջուր և հարել բլենդերով, մինչև որ ստացվի մածուցիկ խյուս: Հետո վրան ավելացնել մոտ 1 ճաշի գդալ աման լվանալու հեղուկ (ցանկալի է դեղին գույնը) փոքր ինչ խառնել, թողնել 10 րոպե և լցնել ֆիլտրի թղթի մեջ և թեթև սեղմելով ջրային մասը լցնել բաժակի մեջ: Ստացված լուծույթը լցնել փորձանոթի մեջ մոտ 1 մատ բարձրությամբ, վրան ավելացնել շատ քիչ քանակությամբ անանասի հյութ և դանդաղ ավելացնել 96%-անոց սպիրտ(էթանոլ) կրկին 1 մատ բարձրությամբ: Էթանոլը մնում է լուծույթի մակերևույթին և նրա մեջ հստակ երևում է ԴՆԹ-ի մակրոմոլեկուլը: Ես ինքս կատարել եմ և հիացած եմ: Մաղթում եմ հաջողություն:

    Comment

    Working...
    X