Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքրաշարժ քիմիա

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հետաքրքրաշարժ քիմիա

    Կա չինական մի ասացվածք.
    Լսում եմ, մոռանում եմ,
    Տեսնում եմ , հիշում եմ,
    Կատարում եմ, հասկանում եմ:
    Թեման նվիրում եմ այն աշակերտներին, ովքեր սիրում են քիմիան և ցանկություն ունեն տանը փորձել իմ առաջարկած քիմիական փորձերը:
    Հրավառություն առանց կրակի
    2 գ կալիումի պերմանգանատի ( марганцовка) մանրափոշին գլիցերինով արագ շաղախել, փաթաթել թղթի մեջ ու տեղավորել ճենապակյա թասի մեջ: Քիչ անց փաթեթը բռնկվում ու այրվում է:

    Շաքարը բոցավառվում և այրվում է առանց լուցկու
    Շաքարի կտորը կրակի վրա չի վառվում, այլ հալվում է: Իսկ եթե շաքարի կտորի վրա քիչ քանակությամբ ծխախոտի մոխիր ցանենք, ապա այրվող լուցկու բոցում այն կբռնկվի ու կայրվի կապատավուն բոցով:

    Արձագանքներ լինելու դեպքում խոստանում եմ շարունակել:

  • #2
    Անտեսանելի թանաք
    Անհրաժեշտ նյութեր- կես լիմոն, բամբակ,լուցկի, 1 բաժակ ջուր, թուղթ:

    1.Լիմոնից հյութը քամենք բաժակի մեջ և ավելացնենք նույնքան ջուր:

    2.Բամբակով փաթաթած լուցկու հատիկը թաթախենք լիմոնի հյութի մեջ և թղթի վրա գրենք ինչ-որ բան:

    3. Երբ ,, թանաքը,, չորանա, այն տաքացնենք էլեկտրական լամպի վրա:Թղթի վրա կերևան գրված բառերը:

    Comment


    • #3
      Իսկ հիմա մի փոքրիկ գլուխկոտրուկ .
      Ինչպե՞ս կարելի է բաժանել աղի ու սև պղպեղի խառնուրդը:

      Comment


      • #4
        Չգիտեմ "փչացնելով" բաժանում կարելի է, թե ոչ:
        Բայց եթե կարելի է, ապա խարնուրդը կարելի է լցնել ջրի մեջ:
        Աղը կսուզվի (հոտո էլ կլուծվի), իսկ պղպեղը կմնա ջրի երեսին:

        Չնայած դա էնքան էլ "փչացնել" չէ: Քանի որ պղպեղը կարելի է հավաքել ու չորացնել, հետո էլ ջուրը գոլորշացնել ու առանձնացնել աղը:

        Հնարավոր է նաև մեխանիկական եղանակով` օգտվելով այդ նյութերի խտությունների տարբերությունից:
        Վերջին խմբագրողը՝ sokrat; 22-07-10, 23:11.

        Comment


        • #5
          Ավելի անվնաս եղանակ էլ կա. փուչիկը փչած վիճակում պետք է քսել բրդյա որևէ կտորի և մոտեցնել խառնուրդին: Պղպեղը կպնում է փուչիկին, իսկ աղը մնում է սեղանին: Բացատրությունը, կարծում եմ, հասկանալի է:

          Comment


          • #6
            Սենյակում, որտեղ ջերմաստիճանը 22 աստիճան է ըստ Ցելսիուսի, սեղանին դրված է մետաղյա անոթ, ջրի փոքրիկ լճակի մեջ:

            Հարց: Ի՞նչ նյութեր լցնել անոթի մեջ, որպեսզի անոթի տակ եղած ջուրը վերածվի սառույցի:
            Լավ կլինի պատասխանի տարբերակները ստուգված լինեն տնային պայմնններում` փորձով:

            Comment


            • #7
              Իմ կարծիքով պետք է սելիտրա լցնել:Այն դեռևս հայտնի էր XVI դարում:

              Comment


              • #8
                Եթե սիլիտրա լցնելը կսառեցնի ջուրը, Դուք փորձել եք և ստացվում է, ապա շատ լավ:
                Ուրեմն դա էլ է տարբերակ:
                Ես դա չգիտեի:

                Comment


                • #9
                  Իսկ Ձեր պատասխա՞նը:

                  Comment


                  • #10
                    Անոթում կերակրի աղ և ձյուն եք լցնում ու խառնում:
                    Կարելի է նաև լավ մանր սառույց և աղ:

                    Comment


                    • #11
                      Անոթում կերակրի աղ և ձյուն եք լցնում ու խառնում:
                      Կարելի է նաև լավ մանր սառույց և աղ:

                      Comment


                      • #12
                        Ինչու՞ կործանվեց Հռոմը:
                        Սագերը փրկել են Հռոմը, դա բոլորը գիտեն: Նրբազգաց թռչունները ժամանակին զգալով թշնամու մոտենալը, իրենց կռկռոցով անմիջապես ահազանգել են մոտալուտ վտանգը: Եվ հռոմեացիները թշնամուն հակահարված տալով ստիպել են նրանց հեռանալ…
                        Այնուհանդերձ հռոմեական կայսրությունը դատապարտված էր անկման(V դարում):Ո՞րն էր երբեմնի հզոր պետության անկման պատճառը: Ըստ գիտնականների ուսումնասիրությունների Հռոմի անկմանը, բացի քաղաքական, սոցիալական, տնտեսական հանգամանքներից, նպաստել է նաև կապարը, կապարի իոններով թունավորվելը: Իսկ ինչու՞ կապարը: Քանի որ կապարից էին պատրաստում կենցաղային իրերը, ջրատար խողովակները և կոսմետիկ ներկերը, որոնք հանդիսացան հռոմեական արիստրոկատիայի վաղաժամ մահվան: Պարբերաբար կապարի իոններով թունավորվելը շատերի կյանքի միջին տևողությունը իջեցրել էր 25-ի:Թեև ստորին խավը հնարավորություն չուներ օգտվելու թանկարժեք կապարե ամանեղենից և կոսմետիկ ներկերից, այնուամենայնիվ նրանք էլ օգտվում էին այն ջրից, որի խողովակները պատրաստված էին կապարից:

                        Comment


                        • #13
                          ԿԱՊԱՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ
                          Քութայիսի մոտակայքում է գտնվում միջնադարյան (XII դարի) վրացական ճարտարապետական հուշարձան կոթողը` նշանավոր Գելատի վանքը, ուր մինչ մոնղոլ նվաճողների բարբարոսությունները պահպանվել էին հին ձեռագրեր, որմնանկարներ, զարդանախշեր:
                          Գրավելով երկիրը`նրանք վանքը վերածեցին ձիանոցի, այնտեղ կրակ էին վառում, ձիու, միս եփում ու զվարճանում: Սակայն, ըստ ավանդույթի, նրանց բարձր տրամադրությունը կարճատև է լինում. Անսպասելիորեն տաճարի գմբեթից սկսում է մարդկանց վրա թափվել հալված մետաղի հոսքը.. Սասարսափահար, թողած ամեն բան, մոնղոլ զավթիչները դուրս են փախչում տաճարից, մտածելով, որ աստված բարկացել և իրենց պատժում է:
                          Պարզվում է, որ վանքի շինարարության ժամանակ (վրաց թագավոր Դավիթ Շինարարի օրոք) գլխավոր տաճարի գմբեթը կառուցելիս շինանյութի հետ խառնել են նաև կապար(ամրակայության համար), որը լինելով հեշտահալ մետաղ, հրե անձրևի տեսքով թափվել էր մոնղոլ նվաճողների վրա:

                          Comment


                          • #14
                            ՇԱՐԺԻՐ ՈՒՂԵՂԴ
                            Հում ձուն աղաթթվի թույլ լուծույթով բաժակի մեջ մտցնելով նկատվում է հետևյալ պատկերը: Սկզբում ձուն իջնում է հատակը, սակայն որոշ ժամանակից կրկին բարձրանում է վերև: Որոշ ժամանակ մակերեսին մնալուց հետո էլի սուզվում է և այդպես բազմիցս կրկնվում է, մինչև որ լուծվում է ամբողջ կեղևը: Բացատրել այդ տարօրինակ երևույթի պատճառը:
                            Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                            Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                            Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                            Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                            Comment


                            • #15
                              Ռուզանկա-ի խոսքերից Նայել գրառումը
                              ՇԱՐԺԻՐ ՈՒՂԵՂԴ
                              Հում ձուն աղաթթվի թույլ լուծույթով բաժակի մեջ մտցնելով նկատվում է հետևյալ պատկերը: Սկզբում ձուն իջնում է հատակը, սակայն որոշ ժամանակից կրկին բարձրանում է վերև: Որոշ ժամանակ մակերեսին մնալուց հետո էլի սուզվում է և այդպես բազմիցս կրկնվում է, մինչև որ լուծվում է ամբողջ կեղևը: Բացատրել այդ տարօրինակ երևույթի պատճառը:
                              Սկզբում ձուն իջնում է հատակը, այնուհետև կեղևի վրա հայտնվու են ածխաթթու գազի պղպջակներ և ձվին բարձրացնում են վերև:Պարզ է, որ ռեակցիան գնում է կեղևում գտնվող նյութի և աղաթթվի միջև (մնացածը քիմիկները կասեն):

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information