Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սննդամթերքի բաղադրություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սննդամթերքի բաղադրություն

    Բարի օր . Նախապես կներկայացնեմ այն բաղադրիչները , որոնք մահացու են Ուշադրություն դարձրեք հենց <<մահացու>> վտանգավոր են : Բացառեք այն մթերքը, որ կպարունակի այս նյութերը:

  • #2
    Նատրիումի գլուտամատ; Глутамат натрия ;sodium glutamate- Համի ուժեղացուցիչ է : Ավելացնում են չիպսերին , կարտոֆիլի ֆրիին, չորահացերին , հալած պանրին, ձկան կոնսերվին,պաշտետներին և այլ հիմնականում աղի ու մռու մթերքներին : Քանզի թույլատրված է օգտագործումը , նշում են որ քիչ քանակությամբ վնաս չէ. Օրինակ ՝մի տուփ չիպս ուտելով չի զգացվի զգալի տարբերութուն ,բայց այն ազդում է և թուլացնում է նյարդային համակարգի դիմացկունությունը : Գործը նրանում է , որ այն հանդիսանում է նախանյութ մի նյութի սիթեզի համար (գամմա ամինոկարագաթթու), որը հանդիսանում է արգելակիչ միջնորդանյութ նյարդային բջիջների համար :Ճապոնական համալսարանում փորձ են կատարել. մեկ ամիս մկներին կերակրել են նատրումի գլուտամատի հավելմամբ սննդով , մկները կուրացել են : Այս նյութի հավելմամբ է , որ ակտիվ գրգռվում են համի ընկալիչները, և այդ սննդային աղբը համեղ է թվում :
    Վերջին խմբագրողը՝ Mary; 05-08-14, 03:06.

    Comment


    • #3
      Ես նշում եմ ավելի ակնհայտ վնասը : Եթե կհետաքրքրի բժշկական տեսանկյունից լրիվ հիմնավորումը, կպատասխանեմ

      Comment


      • #4
        Շաքարի փոխարինիչներ-(подсластители) . Аспартам , цикломат... Նրանք ավելի քան 300 անգամ ավելի քաղցր են , քան սախարոզան(շաքար) . Պատկերացրեք ՝1 թեյի գդալով 300-ից ավել բաժակ թեյ կքաղցրացնենք :Հաճախ պարունակվում են քաղցր, գազավորված ըմպելիքներում , մաստակներում (ծամոն) և այն քաղցրավենիքներում, ուր նշված է <<առանց շաքարի>>, հիմնականում շաքարային դիաբետով մարդկանց համար:
        Ասպարտամը օրգանիզմում վերածվում է այնպիսի քիմիական նյութերի (ֆենիլալանին, մեթանոլ), որոնք շատ վնաս են օրգանիզմի համար : Օրինակ՝ ֆենիլալանինը ճնշում է այն հորմոնի արտադրությունը , որից կախված է մեր տրամադրությունը: Իսկ մեթանոլը , առաջին հերթին, վնասում է լյարդը և երիկամները :

        Comment


        • #5
          Այսպես ,տարբեր մթերքներից քիչ-քիչ մարդիկ վնասում են առաջին հերթին իրենց նյարդային համակարգը , որից կախված են մյուս օրգաններն ու օրգան համակարգերը : Կգրեմ նայեվ բուսական ճարպի մասին :

          Comment


          • #6
            Բուսական ճարպ, растительный жирՀաճախ են հանդիպում են նաև հիդրոգենիզացված բուսական յուղեր, քանի որ շատերը չգիտեն հիդրոգենիզացման մասին , այդ խորամանկները օգտվում են :Բուսական ձեթն ու ճարպը տարբեր են : Բուսական ձեթերը հեղուկ վիճակում են (բացառություն կոկոսի և պալմայի յուղերը): Բարձր ջերմաստիճանում տարբեր բուսական էժան յուղեր (hաճախ պալմայի յուղը , որը կիսահեղուկ է ) ջրածնով փոխազդում են և ստանում պինդ բուսական ճարպ : Նման եղանակով էլ ստանում են նաև մարգարին: Արդյունքում առաջանում են հագեցած տրանս ճարպաթթուներ , որոնք քաղցկեղածին են : Ընդ որում , օրգանիզմը ընդունակ չէ լիովին յուրացնել այդ ճարպերը,քանզի բնական մթերքներում չեն հանդիպում այդ տրանս իզոմերները: Լինելով հագեցած, այդ ճարպերը նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը => արյան շրջանառության խանգարմանը=> սրտի ինսուլտի և ուղեղի ինֆարկտի: Բուսական ճարպերը օգտագործում են հրուշակեղենի արտադրությունում , կաթնային շոկոլադների(սնիկերս, մարս...) , պաղպաղակ : Պատկերացրեք որ պանիր , կարագի արտադրությունում : Հիշում եմ ՝<<Աշտարակ Կաթ>>-ի թթվասերների մեջ էին հայտնաբերել : Նախապատվությունը տվեք բուսական ձեթերին: Նրանք պարունակում են չհագեցած ճարպաթթուներ(ինչի շնորհիվ էլ հեղուկ վիճակում են ) և նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը արյան մեջ:Պետական պանիր,կարագի բաղադրությանն էլ այս առումով ուշադրություն դարձրեք: Բացառեք կոկոսի և պալմայի յուղերը (кокосовое масло, палмовое масло).
            Վերջին խմբագրողը՝ Mary; 05-08-14, 21:53.

            Comment


            • #7
              Նաև կտեղեկացնեմ արևածաղկի և զեյթունի ձեթերի մասին : Գնելիս ուշադրություն դարձրեք
              • եթե գրված է դեզոդորացված և ռաֆինացված(дезодорированное и рафинированное ) նշանակում է կարելի է այդ ձեթով տապակել .
              • Եթե գրված է от первого холодного отжима, не рафинированное и не дезодорированное , ավելի առողջարար է , սակայն չի կարելի այդ ձեթով տապակել , քանի որ քաղցկեղածին նյութեր են առաջանում, օգտագործեք ավելացնեով աղցաններին կամ ուղակի ապուրի մեջ , փլավին ,երբ արդեն պատրաստ են
              Վերջին խմբագրողը՝ manush; 07-08-14, 12:00.

              Comment


              • #8
                Ապրես աղջիկ ջան, վերջապես այս կայքում մի օգտակար նյութ գտա:

                Comment


                • #9
                  Կաթնամթերքի մասին : Պետական կաթնամթերք գնելիս ՝ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին: Եթե կաթը անգամ պաստերիզացված է (60 °C 1ժամ պահելիս միկրոբների որոշ մասը ոչնչանում է ) ապա 10 օրից ոչ ավելի պահպանման ժամկետ ունենալու դեպքում գնեք, իսկ յոգուրտները, թթվասերը 14 օրից ոչ ավել :
                  Պահպանման ժամկետը երկարացնելու համար կաթնամթերքին ավելացնում են հավելումներ , հակաբիոտիկներ: Մեր օրգանիզմում ապրում են բազմատեսակ բակտերիաներ , որոնց ընդհանուր զանգվածը , պատկերացրեք , ավելի քան 2 կգ է :Դրանց թվում ինչպես վնասակար , իսկ մեծ մասամբ էլ պայմանական վտանգավոր բակերիաներ : Հարուցում են հիվանդություններ , երբ օրգանիզմի դիմադրողականություննը իջնում է (մրսածություն, սթրես...):
                  Այսպիսով , այդ ավելացված հակաբիոտիկները ուժեղացնում են բակտերիաների դիմադրողականությունը , քանի որ քիչ քանակությամբ են ,իսկ բակտերիաներն էլ հնարավորություն ունեն մշակել մեխանիզմ ընդդեմ այդ հակաբիոտիկի: Հետևաբար ,անհրաժեշտության դեպքում ոչ ուժեղ անտիբիոտիկներով բուժումը արդյունավետ չի լինի և հարկավոր կլինի օգտագործել ուժեղ անտիբիոտիկներ , որոնք անվնաս չեն :
                  Վերջին խմբագրողը՝ Mary; 08-08-14, 17:34.

                  Comment


                  • #10
                    Ուրախ եմ օգտակար լինել Քննարկումները տարբեր մթերքների մասին նույնպես հետաքրքիր կլինեն :

                    Comment


                    • #11
                      Գազարը պարունակում է A վիտամին , որը անհրաժեշտ է օրգանիզմի աճի (աճի հորմոնի սինթեզ) , աչքի գունակների սինթեզի համար : Որպեսզի վիտամինը ներծծվի օրգանիզմում , անհրաժեշտ է գազարի վրա մեկ կաթիլ ձեթ քսել : Վիտամին A-ն ինչպես նաև D , E, K վիտամինները ճարպալույծ են : Իսկ գազարը չի պարունակում ճարպ:

                      Comment


                      • #12
                        Այն , որ երշիկեղենը պարունակում է վնասակար նյութեր , լսել են բոլորը :Վերլուծեմ բաղադրությունը:

                        Վիտչինա - նկատի առեք մի հանգամանք. Ոչ մի խոզ չի կարող ունենալ այդպիսի հաստությամբ միս :Գեր խոզերի հաստութունը յուղի հաշվին է :Հետևություն , որ ուղակի մշակված միս չէ , ինչպես թվում է : Մսայուղային մասին ավելացնում են սոյա: Սոյան այժմ ամբողջ աշխարհում գեն մոդիֆիկացված է:
                        Գեն մոդիֆիկացումը /օրինակ ՝ գենային ինժեներիայի միջոցով վերցնում են ձկան գեներից և տեղադրում կարտոֆիլի գենի մեջ : Արդյունքում ՝ 10 անգամ բարձրանում է բերքատվությունը , ստանում են կարտոֆիլ , որին ոչ մի բզեզ մոտ չի գնա ,բ ացի այդ ,բարձրանում է օգտակար սննդանյութերի քանակը կարտոֆիլում : Պարադոքսն այն է , որ կենդանիներին կերակրում են այդպիսի սննդով , և բոլորը անպտուղ են մնում :
                        Սոյայի մակաբույծը գրեթե 70% փչացնում է բերքը և այնքան տարածված է , որ դեմ պայքարելը անհնարին է: Այդպիսով , գեն մոդիֆիկացված են այժմ արախիսը (ներմուծվում է հիմնականում Չինաստանից ) , սոյան , այն գեղեցիկ մրգերը , որոնք ներմուծվում են զարգացած եկրներից : Դե հասկանալի է , որ զարգացող եկրներում դժվար թե լինի գենային ինժեներիայի լաբորատորիա:
                        Գեն մոդիֆիկացված օրգանիզմնրով սնունդը արգելված է ամբողջ աշխարում երեխաներին ` մինչև 12 տարեկան , հղի կանանց և հորմոնային համակարգի խախտում ունեցողներին
                        Երշիկեղենը զգալի քանակությամբ յուղեր է պարունակում (հետը խառնում են հավի կաշի , խոզի յուղ ) , որը աղբյուր է ահռելի քանակությամբ խոլեստերինի :Ինչը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը :
                        Անկախ նրանից , թե ինչ գործակալության է պատկանում արտադրանքը , երշիկեղեն ը անպայմանորեն պարունակում է հավելումներ , գունավորիչներ ( նատրիումի նիտրատ , նիտրիտներ , որոնք քաղցկեղածին են ): Մոսկվայի ամենաթանկարժեք երշիկի բաղադրության մեջ էլ հայտնաբերեցի , քանի որ առանց ներկանյութի այն կլիներ մոխրագույն և ախորժալի հաստատ չէր լինի: Համը հաճելի և գրգռիչ դարձնելու համար , ավելացնում են նատրումի գլուտամատ (որի մասին վերևում նշել եմ ):
                        Ես Ձեզ հավաստիացնում եմ ՝ ՈՉ ՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՆՅՈՒԹ ՉԿԱ ԵՐՇԻԿՆԵՐՈՒՄ ,ՎԻՏՉԻՆԱ ՅՈՒՄ կամ ՆՐԲԵՐՇԻԿՆԵՐՈՒՄ;
                        Ինչու թունավորել օրգանիզմը ? Կան մարդիկ , որ ասում են .<<Այսօր ամեն ինչն էլ վնաս է >>:
                        Իհարկե ոչ ! Բացի այդ , խելքին մոտ է օգտագործել սնունդ , որը ոչ միայն օգտակար չէ , այլ նաև վնաս է :
                        Հասկանում եմ , դժվար է հրաժարվել սիրելի սննդամթերքներից :Բայց լավ է ասել Սոկրատ .
                        Պետք է ուտել ՝ապրելու համար , այլ ոչ ապրել՝ուտելու համար :

                        Comment


                        • #13
                          Սոխը (գլուխ) օգտագործելուց առաջ , բաժանեք երկու մասի և 5 րոպե պահեք ջրով բաժակում: Կլուծվեն նիտրատները (պարարտանյութերը) ,և հանգիստ կարող եք օգտագործել : Հավելեմ նիտրատների վնասներից մեկը .
                          Նիտրատները օքսիդացնում են հեմոգլոբինը , որը վերածվում է մետհեմոգլոբինի, և վատանում է օրգանիզմին թթվածնի մատակարարումը , ինչը հանգեցնում է թթվածնաքաղցի: Հիշեցնեմ նաև որ նիտրատները քաղցկեղածին են :
                          Սոխի նիտրատներից հեշտ է ազատվել , բայց ոչ բադրջանի, կարտոֆիլի :

                          Comment


                          • #14
                            Ուրախ եմ օգտակար լինել Քննարկումները տարբեր մթերքների մասին նույնպես հետաքրքիր կլինեն :
                            Ասածներդ շատ օգտակար են, բայց և այնպես մարդիկ կարծես օգտվում են ... Սիրելիս չես գտնում,որ այդ ամենը մեր աշակերտը պետք է սովորի դասագրքերով,ուրեմն կարելի է զետեղել դրանք դասագրքերում:

                            Comment

                            Working...
                            X