Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հոմանիշներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հոմանիշներ

    Առաջարկում եմ խաղալ այսպիսի մի խաղ.ես կգրեմ մի բառ, իսկ դուք գրեք այդ բառի հոմանիշներ/ինչքան հնարավոր է շատ/ այնուհետև գրեք նոր բառ, որպեսի հաջորդ մասնակիցը գրի դրա հմանիշ/ներ/ը:

  • #2
    Կենսուրախ

    Comment


    • #3
      Կենսուրախ-կենսախինդ, կենսասեր, ուրախ, զվարթ, առույգ, կենսաժպիտ, կենսաթրթիռ


      ակաղձուն

      Comment


      • #4
        Ակաղձուն-լի,լիքը, լեփ-լեցուն,առատ,առլի, լեցուն, հուռթի, շատ, լիուլի, առլեցուն

        անջրդի

        Comment


        • #5
          Անջրդի-անոռոգելի, անջուր, չոր, ցամաք, անջրարբի


          հանգանակ

          Comment


          • #6
            հանգանակ-բաժին, մաս, դավանանք, հավատամք, պաշտամունք,

            լախտ

            Comment


            • #7
              Լախտ-մտրակ, մահակ, խարազան, գուրզ, մական, նաև դագանակ /բրբ./


              շաղփաղփել

              Comment


              • #8
                Շաղփաղփել-շաղակրատել, շատախոսել, զրախոսել, դատարկաբանել, դատարկախոսել

                գուբ

                Comment


                • #9
                  Գուբ- հոր, փոս, վիրապ,

                  մոտիվ

                  Comment


                  • #10
                    մոտիվ- 1 պատճառ, շարժառիթ, առիթ, դրդապատճառ, պատճառաբանություն 2 եղանակ


                    ճղճիմ

                    Comment


                    • #11
                      ճղճիմ - գծուծ, մանրախնդիր, փոքրոգի, կծծի

                      պարտակել

                      Comment


                      • #12
                        Պարտակել - վարագուրել, սքողել, ծածկել, թաքցնել, քողարկել

                        որա

                        Comment


                        • #13
                          որա-խուրձ, կապ, կապոց, տրցակ

                          ուծանալ

                          Comment


                          • #14
                            Ուծանալ-օտարանալ, խորթանալ, հեռանալ

                            շափրակ

                            Comment


                            • #15
                              շափրակ - պսակ, ծաղկեպսակ, փունջ, կապուկ

                              պագշոտ

                              Comment

                              Working...
                              X